adj.

of exalted sentiments, noble-minded, magnanimous, generous, noble.

adj.

mysterious, involving a great mystery.

adj.

μεγαλόφρων sapientissimus եւ μεγαλόψυχος magnaimus. Զանձնէ ասի՝ որպէս մեծախոհ. մեծիմաստ. հանճարեղ. եւս եւ յն. ոճոյ՝ որպէս Ընդարձակ ոգւով, մեծահոգի, մեծանձն.

Համարձակի մեծախորհուրդ կոյսս այս. (Նիւս. երգ.։)

Յամենայնի մեծախորհուրդ էր այրն աստուծոյ. (Սոկր.։)

Յամենայնի մեծախորհուրդ է այրն, եւ իմաստասէր։ Մանկունք քաջք եւ մեծախորհուրդք. (Ածաբ. ի կիպր. եւ Ածաբ. ի մակաբ.։)

Մեծախորհուրդն եսայիաս. (Կիւրղ. ի կոյսն.։)

Ընդ յոյժ մեծախորհուրդ իմաստասէրն պիթագորաս իրաւացի է միշտ զարմանալ։ Զսոյն եւ մեծախորհուրդն խրատաբանէ սողոմոն. (Պիտ.։)

Ո՛վ անձն մեծախորհուրդ, եւ զարմանալիդ հանճարով. (Արշ. վերջաբ։)

Մեծախորհրդից իրաւունս թուեցող. (Լմբ. սղ.։)

Զիրաց ասի՝ որպէս Իմաստական. խոհական. առաքինի.

Ըստ իւրում մեծահաւատ եւ մեծախորհուրդ բարեպաշտութեան. (Ուռպ.։)

Մանաւանդ՝ որպէս Ինչ մի պարունակօղ յինքեան զմեծ խորհուրդ, եւ զդիատաւորութիւն. μυστηρικός, μυστικός mysteriosus, mysticus.

Սեղան մեծախորհուրդ արեանն սրսկման։ Մեծախորհուրդն շնորհի։ Մեծախորհուրդ հրաշազարդութեան. (Նար. ՟Ծ՟Ա. ՟Ղ՟Գ։)

Զմեծախորհուրդ զօրս զայս։ Նաւակատիս մեծախորհուրդ տօնիցն. (Տօնակ.։ Ուռպ.։)

Որ մեծախորհուրդ քննութեամբ զհամեմատութիւն հնոյն ընդ նորոյս շարամանութեամբ ունի. (Լծ. կոչ.։ եւ Տօնակ.։)

Ո՛վ սքանչելւոյ աճման եւ մեծախորհրդի. (Ածաբ. մակաբ. (որ հայի եւ ի ՟Ա նշ։))