s.

ink.

s.

գրի եւ ՄԵՂԱՆ. Բառ յն. մէ՛լան. τὸ μέλαν atramentum. այսինքն Սեաւ (չէզոքաբար) որպէս Սեւակ, սեւադեղ. թանաք.

Տո՛ւք բերել քարտէս եւ մելան, եւ գրեցէք ի բերանոյ դորա. (Պտմ. վր.։)

Եփեալ մելանաւ գրեալ էր։ Բե՛ր ինձ քարտէս եւ մելան։ Միտք մարդոյ քարտէս է. եթէ գայ չարն, մեղան եւ բան բերէ, չէ՛ արժան տալ ի նա զխորհուրդն, այլ ի ձեռս հոգւոյն ճարտարի. եւ զլեզուն նոյնպէս. (Վրք. հց. ՟Դ. ՟Ժ՟Դ. եւ ձեռ։)

Մեղանս պակասեալ սպառի, եւ զանկարգութիւն ազգիս մերոյ ոչ է հնար ընդ գրով արկանել. (Խոսր. պտրգ.։)

Նմանութեամբ ասի.

Երանի՛ է քեզ ո՛ աստուածածին, տախտակ եւ մելան եղելութեան անեղն բանի. (Լմբ. վերափոխ.։)

Անջինջ գրեցաւ կտակ՝ ոչ գրագիծ մելանաւ. (Անյաղթ բարձր.։)

Ուր ասէ Շնորհալին.

Թագաւորք կարմիր մելանաւ գրեն զգիրս. եւ տէր մեր արեամբն իւրով գրեաց. (յօրինակին էր, մելանագրեն։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Կաեծանիշ մելան

Մելանագիծ

Մելանառ

Voir tout