martyrdom.
ՄԱՐՏԻՐՈՍՈՒԹԻՒՆ կամ ՄԱՐՏԻՒՐՈՍՈՒԹԻՒՆ. μαρτύριον martyrium. Մարտիրոսն լինել. մարտիրոսանալն. խոստովանութիւն եւ վկայութիւն ճշմարտութեան. նահատակութիւն.
Զի եւ մարտիրոսութիւնն ինքն դիտէ մրկտութիւն անուանիլ. (Կոչ. ՟Գ։)
Առնեն տօն մարտիրոսութեան նորա Նախ. (թղթ. պաւղ.։)
Գրեցաւ անուն մարտիրոսութեան քո յոսկի տախտակս. (Գիւտ թղթ. առ վաչէ։)
Գոհացի՛ր զաստուծոյ (ի վիշտս) եւ տո՛ւր փառս, եւ այն մարտիրոսութեան պսակ բերէ քեզ. (Ոսկ. ՟ա. թես.։)
Մեռանիլ ի վերայ ուխտի սրբոյ՝ վիճակ է մարտիրոսութեան. (Փարպ.։)
Գրիգոր զառաքելութեան մերոյ աշխարհիս եւ զքահանայութեան հանդերձ մարտիրոսութեամբ վարժելով. (Խոր. ՟Բ. 76։)
Հիւսեցին պսակս անթառամս յոգնակորով մարտիւրոսութեամբ. (Ճ. ՟Ա.։)
Զվճիռ մարտիրոսութեանն սրով ընկալաւ. (Ասող. ՟Բ. 4։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | մարտիրոսութիւն | մարտիրոսութիւնք |
accusatif | մարտիրոսութիւն | մարտիրոսութիւնս |
génitif | մարտիրոսութեան | մարտիրոսութեանց |
locatif | մարտիրոսութեան | մարտիրոսութիւնս |
datif | մարտիրոսութեան | մարտիրոսութեանց |
ablatif | մարտիրոսութենէ | մարտիրոսութեանց |
instrumental | մարտիրոսութեամբ | մարտիրոսութեամբք |