Martyr.
ՄԱՐՏԻՐՈՍ կամ ՄԱՐՏԻՒՐՈՍ. Բառ յն. մա՛րդիռ, մա՛րդիս սեռ. մա՛րդիռօս , որ լինի եւ ուղղական ըստ քերթողաց. այսինքն Վկայ. եւ մա՛րդիռի. վկայք։ μάρτυρ կամ -τυς, -τυος, -ροι martyr, testis. Սեպհականեալ անուն սրբոց՝ որք հեղին զարիւնս ի վկայութիւն ճշմարտութեան.
Մարգարէքն եւ առաքեալքն, մարտիրոսքն, եւ ամենայն ընտրեալքն։ առաքելոց եւ մարգարէից, եւ մարտիրոսաց, եւ ամենայն ընտրելոց սրբոց. (Ագաթ.։ Յճխ. ՟Ժ՟Զ։)
Նախասարկաւագ եւ առաջին մարտիրոս։ Սրբոց մարտիրոսաց, եւ այլն. (Շար.։)
Մարտիրոս, զի մարտեաւ ընդ երեւելի եւ աներեւոյթ թշնամւոյն. վկայ՝ զի վկայեաց բազում չարչարանօք։ Ի վկայս՝ հանապազօր մեռեալն աշխարհի. ի մարտիրոսս՝ միշտ մարտուցեալն ի վերայ պատուիրանացն աստուծոյ. Երզն. լս. (որ է յարմարաւոր ստուգաբանութիւն ըստ հյ։)
Ասի եւ վասն հնազանդից.
Եւ այսսոքիկ մարտիրոսք են, եթէ մինչ ի վախճան պահեսցեն զհնազանդութիւնն. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)