gratuitousness;
gratuitous, voluntary;
for nothing, gratis, free of cost, scot free, gratuitously;
—ք, gifts, presents.
Ի սեռականէ բառիս Ձիր. (լծորդ եւ ընդ Զուր. ռմկ. զուրի. որպէս եւ ընդ յն. լտ) δωρεάν gratis, immerito. Իբր ձիր իմն կամ պարգեւ կամ շնորհս առնելով. առանց փոխարինի. անվարձ. անպարտ.
Ոչ ծառայեսցես ինձ ձրի։ Միթէ ձրի՞ պաշտիցէ զտէր։ Գնասցէ ազատ. ձրի իսկ ելցէ առանց արծաթոյ։ Ոչ մատուցից տեառն աստուծոյ իմոյ ողջակէզս ձրի։ Գործղ նմա գործ ձրի, եւ զվարձս իւր ոչ հատուցանէ նմա։ Ձրի առէք, եւ ձրի տուք. եւ այլն։
Որպէս յինէն ձրի առէք, նոյնպէս եւ դուք ձրի տուք. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)
Ձրի շնորհել, կամ պարգեւել. (Եզնիկ.։ Նար. ՟Ժ՟Դ։)
ՁՐԻ. իբր Ի զուր. զուր տարապարտուց.
Ձրի վաճառեցայք։ Վարեցաւ ժողովուրդն իմ ձրի. (Ես. ՟Ծ՟Բ. 3. եւ 5։)
Սատանայ ձրի եհար եւ վիրաւորեաց զմեզ, զի ոչինչ վնասեցաք նմա. (Իգն.։)
ՁՐԻ. ա. իբր Ձրիական.
Տուրք ձրի՝ շնորհք կոչի. (Խոսր.։)
Ձրի թողութիւն, եւ շնորհիւ որդեգրութիւն. (Շ. մտթ.։)
Զորս բարձրացոյց ձրի արդարութեամբն։ Ձրի դեղօք բժշկեաց զմեզ. (Իգն.։)
Եւ որպէս Ընդունայն, տարապարտ. վայրապար.
Զմիտս ի տունս եւ ի շահս եւ յայլ ձրի բանս շրջելով. (Մանդ. ՟Ժ՟Ը։)
ՁՐԻ, ձրւոյ կամ ձրոյ. ձրիք, ձրեաց. գ. Ձրի գոլն, եւ ձրի պարգեւք. ձիրք.
Մեծ է պահպանութիւնդ (խաչի) ձրի ... արդ մի՛ վասն ձրոյն արհամարհեր դու զդրոշմնն. այլ վասն այսորիկ առաւել եւս մեծարեա՛ դու զբարերարն. (Կոչ. ՟Ժ՟Գ։)
Քրիստոսի ձրեաց շնորհողին փառք. (Շիր. յղ. կենաց իւրոց.։)