ձ.

Երբեմն է նոյն ընդ Հասանեմ, ըստ ամենայն առման. հասնիլ. ... եւ այլն.

Խոստ գործ հասաւ ի վերայ մեր, եւ ի վերայ աշխարհիս մերոյ. (Ճ. ՟Ժ.։)

Հասի՛ր ի խնդիր կորուսելոյս։ Եւ ոչ ի խորս էութեան սիրոյ քո հասաւ ոք. (Բենիկ.։ որպէս եւ Լմբ. սղ. Լմբ. ստիպ.։)

Իսկ (Արիստ. աշխ.)

Աստուած եւ ի թուիլն հեռի գոլ՝ հասեալ լինի. իմա՛, մերձ գտանի։

կր.

Եւ երբեմն որպէս կր. Գտանիլ. ըմբռնիլ. բովանդակիք ի միտս.

Ճշմարիտ գիւտն հասանիցի. այսինքն լիցի հասանել կամ հասու լինել. (Եւս. քր. ՟Ա։)

Ոչ քննի, եւ ոչ հասանի մերոց մտացս. (Պիտառ.։)

Եթէ հասանելի էր մեզ անըմբռնելին բանիւ, ոչ էր սքանչելի, այլ՝ ըստ բնութեանն իւր. (Պրպմ. ձ։)

Հաւատոց միայն է նա հասանելի. (Իգն.։ որպէս եւ Լմբ. ստիպ.։)

Նախ ինքն հալածեցաւ լոյսն ի սզբնածին խաւարէ անտի, որում ոչ եղեւ հասանելի. (Շ. մտթ.։)

Իսկ (Դիոն. երկն.)

Դիտումն քահանայապետութեան է, առ աստուած՝ որպէս հասանելի է, նմանութիւն եւ միաւորութիւն. է ոճ յն. իբր՝ ըստ կարի, որչափ հնար է։

ՀԱՍԵԱԼ ԺԱՄ. որպէս Առաջիկայ, ներկայ, այժմու ժամ.

Թողցո՛ւք զայսոսիկ, ի հասեալ ժամս ( ἑν τῷ παρόντι ի ներկայումս)։ եւ փախեսցուք առ այլ ոմն բան յաղագս օրինաց ... ձեռնարկեալն առ ի մէնջ ի հասեալ ժամս (յայժմուս). (Պղատ. օրին. ՟Ա։)