fig.

—ք, eyes;

s.

looking-glass, mirror, speculum;

adj.

visible, observable;
— կիզիչ, burning glass.

s.

ἕξοπτρον, κάτοπτρον speculum. Գործի երեւեցուցիչ դիմաց հայեցողին՝ ի մաքուր ապակւոյ, եւ յայլ նիւթոց, իրօք կամ նմանութեամբ. հայլի.

Պշուցեալ հայիցի ընդ երեսս իւր՝ որ ծնանիցին ի հայելւոջ. (Յկ. ՟Ա. 23։)

Այժմ տեսանեմք իբրեւ ընդ հայելի՝ օրինակաւ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Գ. 12։)

Արար զաւազանն պղնձի, եւ զխարիսխս նորա պղնձի ի հայելեաց կանանց ուխտաւորաց. (Ել. ՟Լ՟Ը. 8։)

Հայելի անարատ աստուծոյ ազդեցութեանն. (Իմ. ՟Է. 26։)

Ասեն, եթէ հայելի ի պղնձոյ եւ յանագոյ լինի. (Եփր. աւետար.։)

Սուրբ եւ ջինջ է հայելին ի բնութենէ ժանկոյն։ Աննենգ է բնութիւն հայելւոյն. (Սարգ. յկ. ՟Է։)

Հայելոյն ճառագայթիւքն նշմարեն զբոլորակութիւն լուսոյն. (Շ. մտթ.։)

Ճշմարիտ իմաստութեանն հայելի՝ զայսոսիկ առաջի դնէ. (Սարգ. յկ. ՟Թ։)

Զի՞նչ հաղորդութիւն է կուրի ընդ հայելւոյ. (Ոսկիփոր.։)

adj.

ՀԱՅԵԼԻ. ա. իբր Հայեցիկ. կամ Թափանցիկ. երեւելի.

Արմաւենիս, եւ դրօշուածս հայելիս. (՟Գ. Թագ. ՟Զ. 29. (յն. թիթղունս տարածեալս։))

Սուրբ արա զզգայարան հայելեաց սրտիս նկատմանց. (Նար. ՟Ղ՟Ա.) (որ լինի եւ գոյակ. իբր հայարանի, տեսարանի։)

Որպէս եւ յասելն. (Եփր. ել.)

Ոչ են կարօտ աչք արդարոց լուսով, զի լոյսն նոցա խառնեալ է հայելիս նոցա. իմա՛ իբր ի հայելիս, այսինքն ի տեսարանս կամ յաչս նոցա։