va.

to seal, to close with a seal, to affix a seal, to seal up;
to mark, to stamp, to sign;
to hide, to cover, to close, to shut up;
to confirm, to ratify, to verify;
to conclude, to decide;
to prbnounce sentence;
to seal, to complete, to terminate, to finish;
to baptize, to confer baptism;
to sign with sign of the cross, to make the sign of the cross;
դաշն հաշտութեան —, to conclude a treaty of peace.

ն.

σφραγίζω, κατασφραγίζω, ἑπισφραγίζω, signo, sigillo, obsigno. կնքով դրոշմել. տպաւորել զկնիք. մատնէհարել, մէօհրել, եւ տաղմա զարնել, նշան դնել. միւհիւրլէմէք, տամզալամագ. եբր. խաթամ.

Կնքել մատանեաւ զհրովարտակ, զդիր՝ զմուրհակ, զթուղթ. Կամ զվէմ գերեզմանի, եւ գբոյ, եւ զգիրս. (՟Գ. Թագ. ՟Ի՟Ա. 8։ Եսթ. ՟Ը. 8։ Տոբ. ՟Է. 16։ Ես. ՟Ի՟Թ. 11։ Նեեմ. ՟Թ. 38։ ՟Ժ. 11։ Մտթ. ՟Ի՟Է. 66։ Դան. ՟Զ. 17։ Յայտ. ՟Է. 1։)

Կնքեցից զծառայս աստուծոյ իմոյ. եւ լուայ զթիւ կնքելոցն. (Յայտ. ՟Ե. 3 = 8։)

Ամրափակել. ամրացուցանել. փակել. ծածկել. պնդել. գոցել գափամագ. եւ Արգելուլ. կասեցուցանել. չթողուլ արձակ. գափաթմագ.

Կնքել կայ ի գանձի իմում. (Օր. ՟Լ՟Բ. 34։)

Կնքեցեր զանօրէնութիւնս իմ ի քսակի։ Ի տուէ կնքեցին զանձինս (ի մթին տան), եւ ոչ ծանեան զլոյս. (Յոբ. ՟Ժ՟Դ. 17։ ՟Ի՟Դ. 16։)

Կնքեցին զօրէնս, զի մի՛ ոք ուսանիցի. (Ես. ՟Ը. 16։)

Պարտէզ փակեալ, եւ աղբիւր կնքեալ. (Երգ. ՟Դ. 12։)

Կնքեա՛ զտեսիլդ, կամ զգիրդ։ Արգելեալ եւ կնքեալ են բանքս մինչեւ ցժամանակ վախճանի. (Դան. ՟Ը. 26։ ՟Ժ՟Բ. 4. 9։)

Կնքեա՛, եւ մի՛ գրեր։ Փակեաց եւ կնքեաց զնա։ Մի՛ կնքեր զբանս մարգարէական գրոցք այսմիկ. (Յայտ. ՟Ժ. 4։ ՟Ի. 3։ ՟Ի՟Բ. 10։)

Կնքեցաւ. եւ ոչ ոք դարձուցանէ. (Իմ. ՟Բ. 5։)

Որ ասէ արեգնական, եւ ոչ ծագէ. եւ ընդդէմ աստեղաց կնքէ. (Յոբ. ՟Թ. 7։ ՟Լ՟Է. 7։)

Կնքեա՛ կեցուցիչ զկորուսչին ընթացմունս. (Նար. ՟Ժ՟Բ։)

Կնքեա՛ զբանս տեսելանս այսորիկ, փոխանակ ասելոյ՝ անյայտութեամբ ծածկեա՛. (Սեբեր. ՟Դ։)

Հաւաստի գիտութիւնն եւ թիւ նոցա կնքեալ է (ի մէնջ). (Իգն.։)

Հաւաստել. վկայել հաւաստեաւ. հաւատարմեցուցանել. վճռել. եւ Աւարտել. լրացուցանել. կատարել

Կնքեաց՝ թէ աստուած ճշմարիտ է։ Քանզի զնա հայր կնքեաց աստուած. (Յհ. Գ. 33։ Զ. 27։)

Զայս հաւաստեօք կնքեալ՝ յանհնարինս հաստատէ զբանն. (Իգն։)

Զխոստումն երդմամբ կնքեմք. (Երզն. մտթ։)

Զայս կատարեալ, եւ կնքեալ զպտուղն նոցա, անցից առ ձեօք ի սպանիա. (Հռ. ԺԵ. 28։)

Ի ձեռն հոգւոյն կնքեմք զսոսա մարմին եւ արիւն քրիստոսի։ Աստանօր կնքեմ զընթացս բանիս. (Լմբ. պտրգ։)

Մկրտել. դրոշմել. եւ Խաչակնքել.

Որով հաւատացեալ կնքեցայք։ Որով կնքեցարուք յաւուրն փրկութեան. (Եփես. ՟Ա. 13։ ՟Դ. 30։)

Կնքեցան աւազանաւն։ Կնքեցի՛ր մաքրութեամբ. (Շ. բարձր.։ Ածաբ. մկրտ.։)

Տու՛ք ինձ կնիք։ Պա՛րտ է կնքել. (Կանոն.։)

Կնքեցին զանձինս իւրեանց նշանաւ խաչին։ Եւ ասացեալ զամէնն՝ կնքեաց զինքն եւ այլն. (ՃՃ.։)

Նշանակաւ խաչին կնքին ճակատք մեր քրիստոնէիցս. (Ղեւոնդ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Դատակնքեմ, եցի

Խաչակնքեմ, եցի

Վերակնքեմ

Voir tout