vn.

to love passionately, dotingly, fondly;
to be smitten with violent love, to be enamoured, to burn, to languish or long for, to sigh or pant after.

ձ.

Կաթոգին լինել. սաստիկ տենչանօք կարօտիլ. կողկողիլ, գորովիլ. ձկտիլ. եւ կարօտ գտանիլ.

Կողկողի եւ կաթոգնի (առ ինչս). (Նեղոս.։)

Զկաթոգնեալդ (յանցաւոր) խորհիցիք ողորմել. (Պիտ.։)

Ժողովեսցէ ղարմտիս յամարայնոյ, զի մի եղիցի կաթոգնեալ ի ձմերայնի։ Պատրաստեսցեն զճրագունս իւրեանց, զի մի՛ եղիցին կաթոգնեալք իբրեւ զանմիտ կուսանոն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Կաթոգնեցաւ նա վարձել զօր առ ի թիկունս օգնականութեան. (Եփր. մն.)