church, temple, chapel, house of prayer.
ԺԱՄԱՏԵՂ ԺԱՄԱՏԵՂԻ. Տեղի ժամ ասելոյ. եկեղեցի. մատուռն. աղօթարան. աղոթք ընելու տեղ, ժամ.
Ժամատեղ եդիք, աղօթս կարգեցիք.. . Ծոյլ ժամատեղաց, սիրող հեշտ կենաց. (Գանձ.։)
Քակեցան ժամատեղք, արհամարհեցան քահանայքն. (Ուռհ.։)
Ջերմն ի ժամատեղն երթալ, եւ ի վկայիցն ի տօնն եւ ի յիշատակն. (Ոսկիփոր.։)
Վարդապետն մեր վանականն՝ սիրող սրբոց եւ սրբութեանց, խաչին եւ եկեղեցւոյ, ժամատեղաց եւ ժամարարաց, քահանայից եւ կրօնաւորաց. (Մաղաք. աբեղ.։)
Խրատ ժամատեղաց. (Տօնաց.։)