vn.

to grieve, to be afflicted, to mourn.

ձ.

ԹԱԽԾԻՄ σκυθρωπάζω, σκυθρωπέω vultu tetrico et tristi sum, contristor, moestus sum τρύχομαι affligor κατανύσσομαι compungor որ եւ ԹԱՂԾԻՄ. ԹԱՂՁԻՄ. լծ. թախանձիլ. եւ մաղձոտիլ. Տխրիլ. տրտմիլ կսկծմամբ. ցաւագնիլ. մաղձոտ ու տրտում կենալ, երեսը կախել.

Ոդի՝ որ ի տրտմութեան, թախծեռ շրջի. (Առակ. ՟Ժ՟Ե. 13։)

Տարաժամ սգո թախծեալ հայր. (Իմ. ՟Ժ՟Դ. 15։ տե՛ս եւ Երգ. ՟Խ՟Է. 5։ Յոբ. ՟Ժ. 1։ Ողբ. ՟Ա. 7 (որ չի՛ք յն)։)

Թագաւորի թաղծելոյ ի հարուածոցն. (Եզնիկ.։)

Ողորմելի հեծութեամբ թախծեալ ի հոգի։ Մեղուցելոյն իսպառ թախծելոյ. (Նար. ՟Լ՟Թ. ՟Ժ՟Ա։)

Թախծեցաւ երկիր ի ներքոյ ոտից ձերոց. (Եղիշ. ՟Գ։)

Ո՞ ոք (յիշեաց) զանկրելիսն էութեանն, եւ ո՞ թախծեցաւ. (Նար. ՟Ի՟Թ։)