s.

passage, transition;
— առնել, to pass, to omit, to skip, to leave, to neglect, to fail;
— լինել, to be wanting, to fail;
— առնուլ, to flee, to run away.

s.

Սաստկականն եւ հայցականն բառիս՝ Անց, անցք. որպէս Անցումն ըստ չափ սովորական. վարի ընդ բայս, եւ ի բաղադրութիւնս բայից, եւ դուն ուրեք առանձինն. ἑξοχή eminentia

Ի ձեռն փողոյն ելեալ ձայնն՝ աճառապատ արտուղութեանն զանցիւք. (Նիւս. կազմ.։)

ԶԱՆՑ ԱՌՆԵՄ, արարի. παρέρχομαι, παροδεύω, ὐπερείδω praetereo, transeo, omitto, negligo, despicio Անցանել իբր քերելով՝ անհոգաբար. անտես կամ անփոյթ առնել. թողուլ անցնիլ, երեսը չնայիլ, երեսի վրայ թողուլ, անհոգ ըլլալ.

Մի՛ զանց առներ ի ծառայէ քումմէ։ Զանց առնիցէ տէր զդրօքն։ Կամէր զանց առնել առ նոքօք։ Տեսեալ զնա՝ զանց արար։ Գուցէ տեսանիցես, եւ զանց առնիցես զնոքօք։ Որոց զիմաստութեամբ զանց արարեալ։ Մի՛ զանց առնիցես զնովաւ։ Աստուած իմ մեծ է, եւ ոչ արասցէ զանց զինեւ.եւ այլն։

Արդ զայլսն զանց առնելի է, բայց զմի ոչ վայրապար թերեւս յիշելի. (Փիլ. ՟ժ. բան.։)

Զի մի՛ եւ զփոքր ինչ զանց արասցուք. (Վրք. հց. ՟Բ։)

Զանց առնել զերկուց թագաւորացն զհանդէս. (Լաստ. ՟Ի՟Ե։)

Զանց առնէր զբազում օթեւանօք. (Ագաթ.։ Ղեւոնդ.։)

Զանց առնել զանցաւորօքս։ Զամենեքումբք զանց արարին վասն անճառ երանութեան։ Մի՛ իւիք զանց առնել ի ճշմարիտ աւանդիցն. (Յճխ.։)

Մի՛ զանց առներ զծառայէ քումմէ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Զանց արարէք զփրկութենէ ձերմէ. (Ճ. ՟Ա.։)

Թերեւս զնմանէ զա՞նց արար բանսարկուն, եւ առ քե՞զ միայն ներգործէ. (Լմբ. ատ.։)

Բազում օրինակք խորին խորհրդոյ, զորոց ոչ է մարթ զանց առնել. (Տօնակ.։)

ԶԱՆՑ ԱՌՆԵԼ. ὐπερβαίνω transcendo, excedo, supero Գերազանցել. գեր ի վերոյ լինել. եւ Զանցանել ըստ չափ. վրայ ելլալ, յաղթել.

Բառնայ զտնօրէնութիւնս, եւ զանց առնէ զանիրաւութեամբք. (Միք. ՟Է. 17։)

Ժողովուրդ զժողովրդեամբ զանց արասցէ առաւելութեամբ։ Զանց առնել առաւելութեամբ՝ դարձեալ այսպէս, գեղեցիկ զյոռւովն, (եւ) արդար զանիրաւաւն. (Փիլ. լին. ՟Դ. 158։)

Զարծուով զանց արարեալ ամենեւին. (Ոսկիփոր.։)

Զո՞ր պատասխանատուութիւն ունիցիմք՝ զանց առնելով քան զպէտսն. այսինքն չափը անցնելով. (Ոսկ. յհ. ՟Բ. 34։)

ԶԱՆՑ ԼԻՆԵԼ. Թողեալ լինել. վրիպիլ. ըստ յն. անցանել. παρέρχομαι, διέρχομαι

Զի ոչ զանց եղեւ ի նոցանէ բան մի. (Եսթ. ՟Ժ. 5։)

Ոչ զանց եղեալ մոռացաւ մեզ. (Նիւս. կազմ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անասնազանց

Առաւելազանց

Առաւելազանցութիւն, ութեան

Աւելազանց

Աւելազանցութիւն, ութեան

Բնազանցական

Բնազանցութիւն, ութեան

Բնազանցօրէն

Գերազանց

Գերազանցեմ, եցի

Գերազանցութիւն, ութեան

Գերազանցօրէն

Երդմնազանց, ից

Երդմնազանցութիւն, ութեան

Զանցանեմ, նցի

Զանցառու, աց

Զանցառութիւն, ութեան

Զանցումն, ման

Զանցուցանեմ, ուցի

Հրամանազանց լինիմ

Voir tout