vn.

to philosophize;
to discourse of natural things.

ներգործական բայ. չէզոքական բայ.

ներգործական բայ չէզոքական բայ φυσιολογέω dissero dew rebus naturae որ եւ ԲՆԱԲԱՆԵԼ. Ճառել զբնութենէ զգալեաց. խօսել քաջ քննութեամբ՝ իբրու զննելով զբնութիւն իրաց. ճշգրտաբանել. հետազօտել բանիւ.

Արուեստակելով բնախօսէ. (Նիւս. խոստով.։)

Ասա՛ դու զանծնելութիւնն հօր, եւ ես զծնելութիւնն որդւոյ բնախօսեցից քեզ. (Առ որս. ՟Զ։)

Որք բնախօսեցին, ասեն զմանանխոյ՝ անփտելի ունելով բնութիւն. (Երզն. մտթ.։)

Բժիշկ ոմն բնախօսէր՝ ստուգաբանելով զանուն բանջարին։ Զպատուիրանս (զայս) իմաստունք բնախօսին (կամ սեն). (Մխ. առակ. ՟Ծ՟Ա։)

Բնախօսեմք վասն նոցա առանց ուսման. (Լծ. սահմ.։)

Որ անճաշակ է, եւ պատմել խորհի ... վասն որոյ եւ ունայն բնախօսէ. (Կլիմաք.։)

Սուղ ինչ բնախօսել է պարտ. (Լմբ. պտրգ.։)

Զմիջոցն երկոցունց բնախօսելով՝ դադարեցուսցես զմեզ ի խնդրոյս. (Սարկ. մարդեղ.։)

Գիր երբեմն յաղագս աստուածութեան բնախօսէ, եւ երբեմն ի սակս մարդկութեան, եւ երբեմն վասն երկուցն միաբան. (Դամասկ.։)