τρυφερός delicatus ἀπαλός tener, mollis. Ի փափկութեան կամ փափուկ սնեալ. գիրգ. փափուկ մենծցած, փափուկ պահած.
Որ փափկասուն լինի ի մանկութեան, ի ծառայութիւն մատնեսցի։ Փափկասունք իմ գնացին զճանապարհս խիստս. (Առակ. ՟Ի՟Թ. 11։ Բարուք. ՟Դ. 26։)
Համբեր Մովսէս փափկասուն՝ խիստ հովուութեան զքառասու ամ. (Եփր. օրին.։)
Տիկնայք փափկասունք հայոց աշխարհին.. . բոկ եւ հետի երթային ի տուն աղօթից. (Եղիշ. ՟Ը։)
Բոկագնացք զփափկասուն զգարշապարսն սովորեցուցին. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ։)
Փափկասուն վաճառաշահն քաղաք Տփխիս. (Կաղանկտ.։)
Եւ իբր Փափկասնոյց. առիթ փափկութեան.
Գրգեալ փափկասուն հեշտանայ։ Փափկասուն եւ երանալից անկագործիւր դրախտ. (Պիտ.։)