Rose.
վր. վա՛րդի. պ. ար. վարտ. վէրտ. յն. ռօ՛տօն. լտ. ռօ՛զա. ῤόδον rosa. Ծաղիկ գեղեցիկ որպէս թագաւոր ծաղկանց՝ կարմրերփեան անուշահոտ. որպէս եւ սպիտակն իբր մեղրահոտ նուազ, իսկ դեղինն անհոտ, զուարթ տեսլեամբ եւ զուարթարար. կիւլ. (լծ. ընդ ծաղր, եւ ծաղիկ).
Բոլորիւք վարդից պսակեցուք, մինչչեւ թառամեալ իցեն. (Իմ. ՟Բ. 8։)
Ծաղիկ վարդի. (Սիր. ՟Լ՟Թ. 17։)
Գալարին աղիք իմ ի վերայ վարդոյդ՝ որ թարշամեցաւն ի բուրաստանիդ. (Ճ. ՟Ժ.։)
Զկնի սուղ ժամանակի թուփդ այդ փշալի ծաղկեալ փթթի վարդուք (կամ վարդիւք). (Պտմ. վր.։)
Վարդից կարմրութիւն առեալ ծովուն, արեամբ ներկեալ սրբոցն. (Տաղ.։)
Բնութիւնս մարդկան իբրեւ զիւղ է. յիւղ յորժամ արկանէ վարդ, լինի վարդ իւղ. եւ եթէ ցմախ արկանէ, լնի ցմախ իւղ. (Եփր. ի յովսէփ.։)
Վարդի ձէթ. (կիւլ եաղը. Վստկ.։)
Նմանութեամբ ասի.
Վարդ վառելով այտիցն նմանեալ խայծեալ նըռանց. (Տաղ.։)