s.

cf. Պատահ ;
sad adventure, grievous accident, serious case, misfortune, mischance, catastrophe;

adv.

ըստ —աց, by chance, fortuitously;
ի —է, unfortunately.

cf. ՊԱՏԱՀ. (Որպէս պատահ հարեալ, կամ արարեալ, եղեալ) Ընդ առաջ ելեալ եւ հանդիպեալ ինչ. συνάντημα, ἁπάντημα occursus, eventus, casus եւ plaga. Մանաւանդ իբրեւ Պատահումն չար. արկածք. հարուած. օրհաս. փորձանք, եւ դիպուած. գազա, պէլա. եւ տիւլիւշ, ռաստ.

Յայսմ ժամանակի առաքեցից ես զամենայն պատահարս ի սիրտ քո եւ ծառայից քոց եւ ժողովրդեան քոյ։ Ամենայն պատահար, եւ ամենայն ցաւ. (Ել. ՟Թ. 14։ ՟Գ. Թագ. ՟Ը. 57։)

Ոչ գոյ վնասակար, եւ ոչ պատահար չար. (՟Գ. Թագ. ՟Ե. 4։)

Պատահար մի պատահելոց է ամենեցունց նոցա ... Որպէս պատահարն անզգամին՝ եւ ինձ պատահեսցէ նոյն։ Պատահար է որդւոց մարդկան, եւ պատահար է անասնոց, եւ պատահար յամենեսին ի նոսա։ Պատահար է յարդարն եւ յամբարիշտն. պատահար է յամենայնի։ Պատահար պատահէ ամենեցունց. (Ժղ. ՟Բ. ՟Գ. ՟Թ։)

Խաղաղութեան պատահար ի մակաբայեցւոց գնդէ անտի աջողեցաւ (օտարաց). (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 31։)

Կրկնակք են մերկութիւնք. մին՝ որ ի պատահարէ, որ լինի ի ձեռն ակամայ յանցուածոցն. (Փիլ. լին. ՟Բ. 65։)

Ոմանք ասեն՝ եւ ի ծնանելն զսա դիպեալ պատահարաց իմն. (Խոր. ՟Բ. 58։)

Ամենայն թշուառութիւնք եւ պատահարք. (Եղիշ. ՟Բ։)

Եւ այսչափ չար պատահարօք լի են, մինչեւ ամենայն կեանքս փորձութիւն են։ Մի՜ ոք ըստ պատահարաց համարիցի զմահ, այլ ըստ կոչի արարչին. (Իսիւք.։)

Ո՜չ ըստ պատահարի ընտրէ, այլ ըստ դատողութեան ընտրէ զարժանս իւր. (Եփր. երաշտ.։)

Յամենայն պատահարից զգուշանալ (հօտին պարտի հովիւն). (Սարկ. քհ.։)