ounce.
ՈՒՆԾԱՅ ՈՒՆԿԻ. (վրիպակաւ գրի եւ ՈՒԿԻ, ՈՒԿՆԻ. որպէս եւ ռմկ. նուկի ). Բառ լտ. ո՛ւնչիա. uncia. յորմէ յն. ὁγκία, ὁγγία . իտ. oncia. Երկոտասան տրամ. կամ ՟Ժ՟Բ մասն մեծի լտեր. որպէս եւ ութ տրամ, կամ տասներկուերորդ մասն փոքու լտեր, եւ այլն. մըթխալ. մըսխալ. մանրիկ դրամ կամ դրամակշիռ, խերեւէշ. օնձա.
Երկու ունկի հաց. որ է երկու ունծայ ըստ յունաց, եւ ունծայն տասներկու մթխալ է. որ է տասնութ (կամ տասն) դրամակշիռ, եւ ունկին նոյն է ըստ մերս (գուցէ՝ ընդ մերիս. այսինքն մասնիկ, բաժին). (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Ունկին վեց դահեկանի (այսինքն դիդրաքմայի) կշռորդ է, եւ տասներկու լիտր մի։ Ունկին դարձեալ երկու սատեր է։ Մնասն ըստ իտալացւոց քառասունչորս ունկեաց կշռորդ է. (Շիր. չափ եւ կշռ.։)
Իսկ (Նար. ՟Ի՟Զ.)
Բիւր քանքարոց խնդիր, ես չունիմ կշիռ մի ունկի». իմա՛ իբր միունկի. մեկ օնձայի չափ. կամ ունկ, ունկի, իբր ունկւոյ։
(Ուր Լծ. նար.) ընթերցեալ Ունդի, մեկնէ որպէս զսեռական Ունգ բառին, յասելն.
Կշիռ մի ունգի. զայն յարդի մռեղն ասէ ունկ, որ մզնաձեւ պատեալ ունի զհատն»։
• «փոքր մի կշիռ, 8 կամ 12 տրամ» (ըստ Մանանդեան, Կշիռները՝ էջ 29, ճիշտ հաշւով 27, 2 գրամ) Շիր. էջ 27, Վրք. հց. գրուած է նաև ուկնի, ուկի. շրջեալ ձև է նուկի, նուկ, նուկիէ Մանդ. Վրք. և վկ. հտ. բ. էջ 231, Շիր. Եպիփ. թաղմ. Վրդն. ել.։
• = Յն. ούγϰία հոմանիշից, որ իր հերթին փոխառեալ է լտ. uncia բառից. այս էլ ծա-գում է *oincia «միութիւն» բառից ( • Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 146. յն. ούγγια ձևից։ Աւելի լաւ է ՆՀԲ։ Ասո-րերէնի համեմատութիւնը դրաւ Վար. դանեան ՀԱ 1920, 332։ • ԳՒՌ.-Երև. Վն. նուկի, Զթ. Խրբ. Մշ. Սեբ. Տիգ. նուգի, Սլմ. նիւկի, Սվետ. նուգա. (պա-րունակում է ըստ Երև. 3 ֆունդ, Խրբ. Սեբ. ևն՝ կէս տաճկական օխա). որից նուկանոց «կէս օխա պարունակութեամբ գինու կամ ձէթի աման հողէ»։ • ՓՈԽ.-Քոռ. nuki «օխա» (Justi, Dict. Kurde 425), թրք. գւռ. Կս. nuyi «կէս օխա» (Բիւր. 1898, 713), թրք. գւռ. Եւդ. nնγն (Գա-զանճեան, անձնական), թրք. գւռ. Տ. nügú (Բիւր. 1899, 799)։