to have;
to take, to hold, to possess, to occupy, to enjoy;
to take, to stop, to retain;
to seize upon, to become master of, to subject, to subdue;
to contain, to enclose;
to carry, to support, to sustain;
to relate to, to refer to;
to be able, to know how;
— առ, իբրեւ, to esteem, to repute, to take for, to look upon as, to regard as;
— զտեղի, to stand instead of, to supply the place of;
— զոք, to stop one, to seize;
— զգուշութիւն, to take care, to watch;
— ի մտի, to form a design or project, to propose to oneself, to think to;
to retain;
զառաջս —, to oppose, to resist, to impede, to hinder;
to stand or go before;
զդէմ —, to make head against, to face, to resist, to oppose, to fight;
— առ իւր զխորհուրդս, to keep another's secret;
— զտունն, to maintain the honour of the house;
պինդ — զխոստովանութիւն, to keep the faith;
ի վայր — զբարկութիւն, to refrain from anger, to control one's anger;
գութ — զմէնջ, to have pity on us;
— զաղանդ, զուսումն, to follow the doctrine, to be of the sect of;
ոչ առ սուտս ունիմ զձեզ, I do not take you for liars;
զանձինս առ իմաստունս ունէին, they thought themselves wise;
իբրեւ զմարգարէ ունէին զնա, they looked on him as a prophet;
սրտմտութիւն կալաւ զնա, he was enraged;
զի՞նչ ունիս առնել, what have you to do ?
կալ զնա զեղջերացն, take it by the horns;
հրամայեցին նմա — զգլուխ բազմականին, they gave him the highest place at the feast;
տենդն կալաւ զնա, the fever has seized him, he has caught a fever;
ունիմ ի վենետիկ քսան եւ չորս ամ, I stayed twenty-four years in Venice;
ահ կալաւ զիս, fear seized me;
ի բանի մի ունիք, never mind, do not care for that;
— ունէին իւղ՝ այլ, they had indeed oil, but;
խօսել կալաւ, he began to speak;
կալարուք զկիրճս ջրոցն, seize the canals;
դիպող պատասխանեօք ունի զբերանս նոցա, he silences them with opportune replies;
խօսիլ ոչ ունիմ, ոչ ունիմ ասել, I cannot speak, I do not know how to speak.
ἕχω habeo. (Արմատն է Ոյն. լծ. ընդ ոյժ. եւ Կալ. լծ ընդ գոլ) Կայ իմ, կամ յիս, գոյ մեր. են իմ սեպհական այս իչն իրք. եւ Ստանալ. ժառանգել. եւ Կրել՝ տանել յինքեան. ունենալ, կա՛յ.
Վաճառեաց զամենայն՝ զոր ինչ ունէր։ Իբրեւ ոչինչ ունիցիմք, եւ զամենայն ինչ ունիմք։ Ունիմք մեք հայր զաբրահամ։ Ես կերակուր ունիմ ուտել։ Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ։ Թողուցուք՝ եթէ ունիցիք ինչ (ի սրտի) զումեքէ։ Զսէրն աստուծոյ ոչ ունիք։ Որ ունի հարսն, նա է փեսայ։ Ոչ է արժան ունել քեզ զկին եղբօր քոյ։ Ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք.եւ այլն։
Յաղագս ունելոյ։ Ունելդ ըստ յոլով եղանակս ասի. կա՛մ իբրեւ ունակութիւն եւ տրամադրութիւն, կամ ըստ այլոյ իմն որակութեան, կամ որպէս քանակ, եւ այլն. (Արիստ. ստորոգ.։)
ՈՒՆԻՄ. κατέχω detineo, obtineo. Առնուլ. տիրել. առնել, տէր ըլլալ.
Եկա՛յք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա։ Ամօթով զյետին տեղին ունել։ Մինչ ի միջոյ բարձցի՝ որ այժմդ ունի։ Հաստատո՛ւն ունիցիմք։ Պի՛նդ կալցուք։ Զառաջս ունել։ Կա՛ զգիր քո։ Ելէ՛ք կալէ՛ք զանցս լեռնային կողմանն.եւ այլն։
ՈՒՆԻՄ. συνέχω contineo, comprehendo ἑπέχω inhibeo, cohibeo κρατέω, ἑγκρατέω teneo եւ այլն. Ըմբռնել. բուռն հարկանել. պինդ ունել. պահել. արգելուլ. կալուլ. բռնել.
Խնդրէին զնա ունել։ Հրաման ետ սաւուղ ունել զդաւիթ եւ զարս նորա։ Միթէ ո՞չ ունիցի (զանկեալն), եւ յարուցանիցէ զնա։ Կալաւ զձեռանէ նորա։ Խնդրէին զնա ունել։ Զի նենգութեամբ կալցին զյիսուս։ Եւ նոցա աչք կալեալ էին (բռնուած էին) առ ի չճանաչելոյ զնա.եւ այլն։
Կամ δράσσομαι, πιάζω manu vel pugno capio, prehendo ἑπιλαμβάνω apprehendo συλλαμβάνω comprehendo.
Կալաւ զհերաց նորա։ Բերէ՛ք ի ձկանց այտի՝ զոր դուքդ կալարուք այժմիկ։ Ձեռն նորա ունէր զգարշապարէն եսաւայ։ Կալան զանցս յորդանանու, կամ ջրոցն.եւ այլն։
Համարեցաւ զնա, եթէ գինի կալաւ զխելս նորա. (Եփր. թագ.։)
Հրամայեցին նմա ունել զգլուխ բազմականին». այսինքն նստիլ ի վեր. (Եղիշ. ՟Ը։)
Ուսցուք ի վայր ունել զբարկութիւն». այսինքն նուաճել. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)
Դիպօղ պատասխանեօք ունի զբերանս նոցա». այսինքն ըմբերանէ. (Իգն.։)
Ի բան մի՛ ունիք». այսինքն մի՛ ծանր թուեսցի. բանի տեղ մի՛ դնէք. (Կիւրիոն առ աբր.։)
ՈՒՆԻՄ. φορέω, αἵρω, βαστάζω fero, tollo, porto. Կրել կամ տանել. ի վեր ունել. բարձեա ունել.
Ունէր պսակ ի փշոց։ Որ ունիցի զհանդերձսն պայծառս։ Երիս խանս նաշհոյ ունէի ի գլուխ իմ։ Կալաւ զվարսից գլխոյ նորա. եւ այլն։ Սոցին հանգոյն եւ յայլ գիրս։
ՈՒՆԻՄ. Կարել. մարթել. ի դէպ է. եւ Հանդերձեալ է, առաջի՛ կայ.
Նաեւ ոչ շնչական ունիմ անուանիլ։ Ոչ ունիս չարանալ իսկութեամբ բարիդ. (Նար. ՟Ի՟Ա. ՟Լ՟Գ։)
Ասել ոչ ունիմ։ Խօսել ոչ ունիմ. (Վրք. հց. եւ այլն.)
Զինչ ունիք առ այս՝ զրպարտութիւն բաջաղել. (Լմբ. համբ.։)
Մկրտութիւն մի ունիմ մկրտել. (Ղկ. ՟Ժ՟Բ. 50։)
Ընդ մօտոյ ունիմք տեսանել զճշմարիտ վկայսն քրիստոսի. (Եղիշ. ՟Ը.)
Երթալ ունիս, մինչեւ ուրանօր արժանն ցէ երթալ. (Յհ. իմ. երեւ.։)
ՈՒՆԵԼ ԱՌ կամ ԻԲՐԵՒ, եւ այլն. ἕχω habeo եւ այլն. Համարել. առդնել. սեպել.
Մի՛ առ արդարս ունիր զանձն քո առաջի տեառն». յն. մի՛ արդարացուցանէր. (Սիր. ՟Ե. 5։)
Զանձինս առ իմաստունս, կամ առ արդարս ունէին։ Զայնպիսիսն առ պատուականս ուիջիք։ Իբրեւ զմարգարէ ունէին զնա, եւ այլն։ Զծերս ի նոցանէ առ հարս ունէր. (Եղիշ. ՟Ը։)
Ոչ առ սուտս ունիմ զձեզ. (Խոր. ՟Գ. 63։)
Զիս ունին՝ առ որ չեմ (այսինքն բարի համացին, որպիսի չեմ)։ Եթէ ոք ունիցի զինքն վատթար քան զընկերն, ոչ սրամտեսցի այնպիսին. (Նար. ՟Ի՟Է։ Վրք. հց. ՟Բ։)
ՈՒՆԵԼ ԱՌ ԻՐԵԱՐՍ. σχέσις relatio. Յարաբերիլ. առնչութիւն. հայեցուած ծագման՝ ծննդեամբ կամ բղխմամբ.
Միածին՝ այնպէս ունի առ հայր, որպէս առ միտս բան։ Երեւմանն՝ զի այսպէս ասացից (այսինքն ծագման որդւոյ եւ հոգւոյն սրբոյ), եւ կամ առ իրեարս ունելոյն զանազանութիւնն՝ զանազան նոցա եւ զկոչմունսն արար. (Առ որս. ՟Ե. եւ ՟Զ։)
Զայսպիսի կարգ եւ զբնութիւն ունելով հոգւոյն առ որդին, որպէս ունի որդի առ հայր. (Աթ. ի հոգին սուրբ.։)
Կամ ըստ կարգի իրացն, եւ կամ ըստ այլազգ ունելոյ հոգին առ որդի. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ. (որ է խորին տեսութիւն բղխման հոգւոյն սրբոյ։))
Ոչ ինչ ունի առ յոբ (բանս՝) որ ի կարգիս կայ. (Վանակ. յոբ.։)
ՈՒՆԵԼ ՈՒՆԻ. այսինքն թէպէտեւ ունի.
Ունել ունէր պարծանս, այլ ոչ առ աստուած. (Եբր. ՟Թ. 1։)
Ունել ունէին իւղ, այլ ոչ բաւական. (Ոսկ. մտթ.։)
ԶԴԷՄ ՈՒՆԵԼ, ՇՆՈՐՀ ՈՒՆԵԼ, եւ այլն. Տե՛ս ԴԷՄ, ՇՆՈՐՀ. եւ այլն։