singing plaintively;
singer of laments;
tragedian, tragic author.
θρηνωδός, τραγῳδός qui lamentationes vel carmen lugubre canit, tragoedus, tragicus poeta. Ողբերգօղ. յօրինօղ եւ նուագօղ զողբերգական տաղս. որպէս մարգարէ, կամ քերթող. որ եւ ՆՈԽԱԶԵՐԳԱԿ.
Երեմիաս չիք ի միջի, կամ այլ ոմն ողբերգակ. (Ճ. ՟Ը.։)
Եւ յովելայ ողբերգակին, որ ի դէմս իմ վա՛յ տայր անձին. (Յիսուս որդի.։)
Որպէս ողբերգակն ասէ. (Փիլ. լին. ՟Դ. 211։)
Զողբերգակացն դաս։ Եւրիպիդէս ճանաչի ողբերգակ։ Զողբերգակսն յողբերգութեան շահս, եւ զիմաստասէրս ի վարժապետութեան. (Պիտ.։)
Մանաւանդ ողբերգակքն։ Առ յողբերգակացն, եւ մանաւանդ առ ի կատակերգացն։ Ողբերգակ քերթող ասի (եւ հոմերոս), զի զոմանս յաստուածոցն առասպելաբանէ թշուառականս գոլ. (Փիլ. լին. ՟Դ. 211։)
ՈՂԲԵՐԳԱԿ. Լալական. լալկան.
Անդ էր ապա տեսանել կուսանս ողբերգակս. (Յհ. կթ.։)
ՈՂԲԵՐԳԱԿ. իբր Ողբերգական. լալագին.
Ողբերգակ արտօսրաթոր հառաչանօք, մանաւանդ թէ յուսապատար խնդութեամբ. (Դիոն. թղթ.։)