numerous, many;
plural.
ՅՈԳՆԱԿԱՆ որ եւ ՅՈՔՆԱԿԱՆ. πληθυντικός pluralis. Բազմաւորական. նշանակ բազմութեան թուոյ ըստ քերականաց. ճէմ, ճէմի.
Թիւք երեք. եզական, երկական, յոքնական։ Եզական, իմ, քո. յոգնական, իմք, քոյք։ Եզականն, գանեմ. յոգնականն, գանեմք. (Թր. քեր.։)
Եղիջիք իբրեւ աստուածք. Ուստի՞ եգիտ օձն զյոգնական անունս՝ զաստուածս. իբրու զի մի է ճշմարիտ Աստուած, լինելոց էր ի մարդկանէ բազմաստուածութեան կարծիք. (Փիլ. լին. ՟Ա. 36։)
Որ արասցո՛ւքն ըստ մերում (պատկերի) ասաց, ի ձեռն յոքնական նշանակին զՍուրբ Երրորդութիւնն զեկոյց. (Նիւս. կազմ.։)
Կամ πλείων, πλεῖστος plurimus. Բազմաթիւ. մեծագումար. յոլով. բազում. բազմապատիկ. շատ. չօգ.
Ի միում նուագի կանգնեաց զնիզակն ի վերայ յոգնական համաթիւ վիրաւորաց. (Խոր. ՟Բ. 79։)
Յոքնական նշանօք զբազմորիշ չարին ցուցանէ զիրս. (Նիւս. երգ.։)
Յոգնական կարասեաց զարդու։ Յոքնական առաքինութեամբ ի մի հաւաքեալ։ Յոքնական ջանիւ հնարին։ Ոչ միայն ինձ, այլ եւ յոքնական բոլոր մարդկութեանս. (Մագ.։)
Ընդ յոքնական խմբից դասուց. (Շ. վիպ.։)
Ընկալեալ զյոգնական պարգեւսն. (Ճ. ՟Ը.։)