ՅՈԳՆԱԿԻ կամ ՅՈՔՆԱԿԻ. πληθυντικῶς pluraliter. Բազմաւորակի. յոգնաբար. յայտ առնելով զթիւ յոգնական.
Եզակի ասէ, կե՛ր. յոգնակի ասէ, մի՛ ուտիցէ՛ք։ Իբրեւ զԱստուածսն՝ յոգնակի ասացեալ է։ Յոքնակի ասաց՝ մանկունս։ Բարւոք ասացեալ է յոքնակի (աչք). ոչ մի ակն բացեալ, այլ՝ զամենայն աչս, որ յոգւոջ են. (Փիլ.։)
Կամ πλεῖστον plurimum. Բազում անգամ. յոլովակի. ստէպ.
Զյոգնակի ասացեալն դարձեալ յեղյեղէ։ Յոգնակի այսպէս ասացեալ նորա՝ եթող զընկերսն. (Սկեւռ. ես.։ Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
ՅՈԳՆԱԿԻ. ա. πλεῖστος plurimus. Յոգնական. բազմաթիւ. բազում. բազմապատիկ. յոլով. շատ. բազմօրինակ.
Յոգնակի յանցանօքն նախաստեղծին. (Եղիշ. դտ.։)
Յոքնակի եւ բազմարծաթ շահիւք փարթամանայր. (Պիտ.։)
Սակաւ է սա քանակութեամբ, եւ յոգնակի ունակութեամբ։ (Աստեղք) յաչս մարդկան են յոգնակի եւ անթուական, իսկ յարարչէն ի թիւ անկեալ՝ անուանեցան. (Շ. այբուբ. եւ Շ. իմ. եղակ.։)
Տունս յոգնակի անուամբք զօթեւանսն անուանէ. (Լմբ. տնտես.։)
Զի թէպէտ մի է ճանապարհ կենցաղոյս յորովայնէ ի գերեզման, այլ յոգնակի շաւիղք ի նմին բաժանեալք. (Սկեւռ. ես.։)
Կամ որք հմուտ են արուեստի բըժըշկական, ի յոքնակի ծաղկանց լինին հաւաքական. (Երզն. ոտ. երկն.։)