cf. Մերկանամ.
կր. կեա՛ց - ἑκδύνω, ἁπεκδύω exuo ἁποκαλύπτω revelo, retego. Նոյն ընդ Մերկացուցանել. հանել, հանուիլ.
Մերկացին զպատմուճանն նորա ծաղկեայ ի նմանէ։ Մերկեա՛ երուսաղէմ զհանդերձ սգոյ։ Մերկացին զնա։ Մերկեաց կամ (մերկաց) զիշխանութիւնս եւ զպետութիւնս։ Ո՞վ մերկասցէ զպատրուակ երեսաց նորա։ Մերկացից զյետուստ քո.եւ այլն։
Մերկեաց (կամ մերկաց) յարեգակնէ զլոյս ճառագայթից իւրոց. (Եղիշ. ՟Ը։)
Քանզի մերկացին ի նմանէ զհանդերձ նորա, պատառեաց զվարագոյրն. (Եփր. համաբ.։)
Մերկաց զոգիսն ի մարմնոյ նոցա ի ձեռն սրոյ սուսերի. (Եփր. դտ.։)
ՄԵՐԿԵԼ. որպէս Մերկանալ. իր զգեստը հանել, հանուիլ.
Մերկաց զպատմուճանս արքայութեան իւրոյ։ Մերկաց զզգեստ իւր, եւ այլակերպեցաւ. (Եփր. թագ.։)
Մերկեա՛ց իբր զըմբշամարտիկ. (Եղիշ. միանձն.։)
ՄԵՐԿԵԼ. σπάω, ἑκσπάω traho, extraho. Ձգել հանել ի պատենից (զսուր).
Մերկեա՛ զսուր քո, եւ սպա՛ն զիս։ Առ զնորին սուսեր, եւ մերկաց (կամ մերկեաց) զնա ի պատենից իւրոց։ Մերկացից կամ մերկացի զվաղակաւորն իմ ի պատենից իւրոց.եւ այլն։
Մերկաց պետրոս զսուր իւր. (Ճ. ՟Գ.։)