to be condensed, to grow thick;
to fill, to be filled.
Խտանալ. կռիլ. սերտիլ. պնդիլ. թանձրանալ. ամրանալ. լի լինել. խճողիլ. յաճախել.
Հոծեալ եւ յարմարեալ որմունքն. (Խոր. ՟Գ. 28։)
Հոտ ընդ հոտ հոծին. (Եղիշ. յես.։)
Զլերինս պարարտարօտս, զհոծեալս էրէովքն. (Փարպ.։)
Լնուն հոծին այնուհետեւ ամպք ձեամբք. (Վեցօր. ՟Գ։)
Սիրով հոծեալս. (Առ որս. ՟Ժ՟Դ։)
Հոծեալ պատերազմունք. (Փիլ. ՟ժ. բան.։)
Զուխտս հոծեալս բանի. (Լմբ. պտրգ.) իբր լիապատար. եւ կամ ըստ յաջորդ նշ։
ՀՈԾԻԼ իբր Հոտիլ. կամ գարշ հոտ բուրել.
Մեղկեալ ... հոտ ընդ հոտ հոծին, բերան համբուրէ (կամ համբուրեն). (Եղիշ. յես.։)
ՀՈԾԵԱԼ ԲԵՐԱՆ կամ ԲԱՆ, իբր Հոտեալ, կամ հիւծեալ.
Ի կարգ սրբոցն բանից իմոյս հոծեալ բերանոյ բանիցս յեռեալ. (Խոսր.։)
Իշխեմ իմովս հոծեալ բերանով յիշել զսուրբդ. (Վանակ. յուրախացիրն.։)
Արժանի է օրհնութեան եւ գոհութեան ոչ միայն ի մերս հոծեալ բերանոց, այլեւ յերկնաւորաց եւ յերկրաւորաց. (Լմբ. սղ.։)
Որպէս եւ (Սարգ. յռջբ.)
Հոզեալ (կամ հողեալ) բանիւք իմովք , թերեւս գրելի էր, հոծեալ։
Նոյնպէս իմա՛ զասելն (Յհ. կթ.)
Համր եղիցի հովեալ բերանս։