to suck, to imbibe;
to suck up, to absorb;
— զօդ, to breathe the air;
թուղթդ ծծէ, this paper blots.
θηλάζω sugo ῤοφέω sorbeo ἑκπίνω ebibo ἑκσιφωνίζω per siphonem exhaurio ἐλκύω traho. Արմատն է Ծուծ. (կամ ռմկ. ծիծ. լծ. թ. սիւզմէք. եւ նոյն ընդ լտ. սու՛կօ). Յինքն ձգել զըմպելին կամ զօդ. քամել լափել զոր ի խորս կայ. դիել. իսպառ ըմպել. ուտել ցյագ. կշտապինդ վայելել.
Սրտմտութիւն նորա ծծէ զարիւն իմ։ Զսրտմտութիւն վիշապաց ծծեսցէ։ Ծծեսցի զօրութիւն նոցա. (Յոբ. ՟Զ. 4։ ՟Ի. 16։ ՟Ե. 5։)
Ցիռք ի դաշտս ծծեցին զօդս իբրեւ զվիշապ. (Երեմ. ՟Ժ՟Դ. 6։)
Զխոնաւ օդ փոխանակ ցամաքի առ ի փրկութիւն ծըծեցի. (Փիլ. յովն.։)
Ջերմութիւնն ծծէ եւ ձգէ զօրութեամբ իւրով։ Ջերմութիւն արեգական ծծեաց։ Պատրոյգք ճրագին ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ. (Վեցօր. ՟Գ։)
Զօդոյս՝ զոր միշտ ծծեմք, յայտ առնէ. (Եզնիկ.։)
Անարիւն ճիպռանցն նմանեցին, որ կենդանի են միայն զօդն ծծելով. (Եղիշ. ՟Ը։)
Ի պատաւ կալ արքունեացն, եւ ծծել զպարարտութիւն երկրին. (Կաղանկտ.։)
Ըստ սողոմոնեան տզրկին առ սկսաւ՝ զարիւնս նոցա ծծէին։ Զի թերեւս առցեն տիչ ի նմանէն ըստ բարուց տզրկի առ ի ծծել զարիւն նորա (կեղեքելով զինչս). (Յհ. կթ.։)
Կտցաւն իբր դժնիկ փչովք խոնաւութիւն. (Նար. ՟Կ՟Թ։)
Արհամարհեալ (էր հրէայքդ) ի մէջ ազգաց, գործել զանարգանաց արուեստս, արիւնածուծս լինել, զորա ի պարանոցաց մարդկան ծծէք փողովք ապակեղինօք. (Պիտառ.։)