adj.

intelligible, comprehensible, perceptible, conceivable;
intellectual, intelligent;
—ք, spiritual intelligences;
— է, it is to be understood, it means.

adj.

νοητός, νοερός intelligibilis, intelligentia percipiendus. Ըմբռնելի մտօք. ճանաչելի հոգւով. անկեալ ընդ տեսութեամբ մտաց, եւ ոչ աչաց. հոգեղէն աննիւթ.

Էակացն են ոմանք՝ որ իմանալիք են, եւ են՝ որ զգալիք. արդ իմանալեացն ծայր աստուածայինքն են, եւ զգալեացն՝ մարդկայինքն. (Սահմ. ՟Դ։)

Զհրեշտակացն իմանալի գոլ ասաց զբնութիւնն, այսինքն ո՛չ տեսանելիք եւ շօշափելիք գունակ մարդկան, այլ իմանալիք միայն. (Լծ. ածաբ.։)

Սիոն զգալի լեառն, եւ խաչս իմանալի, զի մտօք իմանի սորա խորհուրդ. (Շ. բարձր.։)

Իմանալօք գոհութեամբք, եւ մարմնատեսակաւ երկրպագութեամբք. (Դիոն.։)

Իմանալի ասէ զլռելեայնն եւ ի միտսեղեալն. իսկ մարմնատեսակ՝ զգլխոյն խոնարհումն. (Մաքս. ի դիոն.։)

հոգւոյ աչօքն տեսանէ զաներեւոյթ յստակ լոյսն ճառագայթից ցալի արեգական. (Եղիշ. ՟Ե։)

Յաւետախաղաց շնորհիւ ցոլացեալ յիմանալի ճառագայթից հոգեւորաց. (Խոր. ՟Գ. 68։)

Ունի եւ քարինս իմն իմանալիս. (Նար. ՟Հ՟Ե։)

Ոչ կարէ կեալ առանց կերակրոյ իմանալւոյ. (Լմբ. սղ.։)

զիմանալիս մեր մարդ, որ ներքին էր (ի ստորինս), այժմ տրամակայեալ՝ յեղափոխեցաւ վերին. (Մագ. ՟Ե։)

Խստութեամբ սրտի, որպէս խստորով ցանկան զիմանալին իւրեանց մարդ (այսինքն զհոգին սնուցանել). (Լմբ. ատ.։) (որ հայի ի յաջորդ նշ)։

adj. s.

ԻՄԱՆԱԼԻ. ա.գ. νοερός mentis particeps, intelligens, intellectualis Իմացօղ. իմացական. մտաւոր.

Եթէ ոչ իմանալի, զիա՞րդ եւ մարդ. զի եւ ոչ անմիտ կենդանի մարդն է ... Իմանալի, այլ ոչ անմիտ մարդն. (Առ որս. ՟Թ։)

Հոգին բնական եւ միտքն իմանալի յօրէնս տեառն խորհելով. (Խոսր.։)

Ի շնչականացն որոշեցեր, հոգւով իմանալեաւ խառնեցեր. (Նար. ՟Ե։)

s.

Կամ գ. Հոգեղէն էակ. հրեշտակ.

յամենեցունց յայսցանէ ազատ են իմանալիքն. (Իգն.։ Իմանալին մարմնական ձայնիւ բարբառէր. Շար.։)

Քերոբէքն եւ սերոբէք, որ ծայրքն են իմանալեացն. (Վրդն. ծն.։)

Եւ Միտք կամ հոգի մարդոյ.

զայսոսիկ զվերասացեալսդ իմանալեօք տեսեալ ի հեռուստ ժամանակաց. (Շ. բարձր.։)

Իմանալեօքն տեսանեն զքաղցրութիւնն աստուծոյ. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Աղօտ է եւ ի մոռացօնս դարձեալ իմանալւոյս տեսութիւն. (Լմբ. էր ընդ.։)

դիմազ. ԻՄԱՆԱԼԻ Է, ԼԻՆԻ. դիմազ. Պարտ է կամ մարթ է իմանալ.

Իսկ ըստ նմանութեանն իմանալի է այսպէս. (Ագաթ.։)

Զոր եթէ զիսկն ոք նկատեսցէ, ունայնութեամբն է իմանալի. (Նար. ՟Խ՟Ը։)

Որ քաջայայտ ի հարցափորձէ այլոց տեսողացն լինի իմանալի. (Պիտ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անիմանալի

Անիմանալիութիւն, ութեան

Անպարիմանալի

Voir tout