barbarous;
savage.
βάρβαρος barbarus որ եւ ԽՈՒԺ ԴՈՒԺ, ԽՈՒԺԱԴՈՒԺ. Իբր Դժնեայ բարուք եւ լեզուաւ, անընտել, օտար, վայրենի. որ եւ յունական ձայնիւ ասի ԲԱՐԲԱՐՈՍ.
Խուժ դուժ, սկիւթացի։ Լինիցիմ այնմ՝ որ խօսիցին ընդ իս, խուժ. եւ նա՝ որ խօսիցին ընդ իս, դուժ. (Կող. ՟Գ. 11։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Դ. 11։)
Առաքինին յովսէփ զդուժ կինն ամօթալից ի բաց մերժեաց. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)
Այն՝ դուժիցն եւ դժնէիցն է անգ։ Դուժքն այն ոչ ունելով արհեստ։ Ի տիւռենացւոցն դուժից. (Մագ. ՟Դ. ՟Ժ. ՟Խ՟Գ։)
Հարկանելով զխժիցն դուժս. այսինքն զբարբարոսս. (Ասող. ՟Գ. 41։)
Զկնի գնաց նա դուժ ժպրհութեանն. այսինքն բարբարոսական. (Եւս. պտմ. ՟Զ. 18։)