ԲՆԱՋԻՆՋ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Բնաւին՝ իսպառ ջնջել, ջնջիլ. անհետ առնել, լինել՞

Զյելուազակսն բնաջինջ արարեալ ի լեռնէն. (Խոր. ՟Բ. 15։)

Զամենայն հեթանոսական պաշտամունս բնաջինջ խլեցից յերեսաց հոնաց երկրիս. (Կաղանկտ.։)

Բնաջինջ լինել այսօր յիսրայէլէ ցեղի միոյ. (Դտ. ՟Ի՟Ա. 3։)

Վասն ջրհեղեղին, եւ բնաջինջ մարդկան ապականութեանն լինելոյ. (Եւս. քր. ՟Ա։)

Բնաջինջ լինել ազգի սորա. (Խոր. ՟Բ. 23։)

Առ մեօք այս կարգ բնաջինջ է յեկեղեցւոյ. (Լմբ. պտրգ.։)

Բնաջինջ լինել ողորմելի աշխարհիս, կամ ազգի դորա։ Լինի բնաջինջ կոտորումն բանակին. (Յհ. կթ.։)

Բնաջինջ յարմատոյ թողուլ. (Մագ. ՟Ծ՟Գ։)

Զբնաջինջ աւերն. (Գէ. ես.։)

Կենդանութիւն արդարութեան զիջաւ, եւ բնաջինջ մեռաւ հոգւով եւ մարմնով. (Սանահն.։)

Étymologie

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բնաջինջ առնեմ

Բնաջինջ լինիմ

Voir tout