cf. ԱՆՑԱՆԵՄ. մօտ. ի ռմկ. Անցնիլ.
Վասն պսակին, որ ոչ անցանի եւ ոչ եղծանի, ընթանամք մեք. (Եփր. ՟ա. կոր.։)
Բազում ժամանակ անցանի. (Լծ. կոչ.։)
Այն ամենայն փութով անցանի. (Վրք. հց. ՟Գ։)
Մինչ սա տիրէ, այլքն յառաջ ոչ անցանին. (Տօնակ.։)
Անցաւ օրն զքեւ։ Անցաւ ըստ նմանութիւն։ Անցաւ ընդ մարտն։ Ընդ որ նոր իսրայէլ անցաւ խաղաղութեամբ. (Խոսր.։ Նար. ՟Ժ՟Ը։ Լմբ. սղ. ՟Թ. եւ ՟Ճ՟Լ՟Է։)
Փոշի էր, անցաւ. ծաղիկ էր, թառամեցաւ. (Եղիշ. երէց.։)
Որպէս անցայք ընդ մէջ ազգացն, ընդ որս անցէք դուք. (Օր. ՟Ի՟Բ. 16։)
Անցան ըստ չափն, զոր եդ աստուած։ Անցան ընդ հուր եւ ընդ ջուր. (Մխ. երեմ.։ Թէոփիլ. ՟խ. մկ.։)
Անցայց այժմ ընդ սոքօք։ Անցայց կարճառօտիւ. (Մագ. ոտ. մանուչ.։)
Մի՛ վայրապար անցանիր. (Լմբ. սղ.։)
Եւ զիս անցեաւ տուն սաղմոսին. այսինքն վրիպեաց. (առաւել ի Յանցանեմ, ցեայ) (Վրք. հց. ՟Ե։)
Պատուիրէր յայնժամ իսրայէլի, եւ այժմ եկեղեցւոյ՝ մկրտութեամբ անցանելոցն ընդ ջուր աւազանին. (Լծ. կոչ.) իմա՛, անցանելւոցն, այսինքն անցանելեացն։