adj.

indefatigable;
idle, lazy;

adv.

without fatigue.

adj.

ἁκάματος. indefessus. Որ ոչն վաստակի, այսինքն ոչ յոգնի. անաշխատ, իբր անխոնջ. անձանձրոյթ. չյոգնօղ. եօրուլմազ. իւշէնմէզ.

Աստուած որ անվաստակն է, հանգեաւ. (Մծբ. ՟Ժ՟Բ։) Անվաստակ եւ գորովագութ տէրն. (Խոսր.։)

Յանվաստակ ձռեանէ (աստուծոյ) շարժեալ՝ զմեր կեանս դարմանեն։ Զանվաստակ ձեռինն ի միտ առնուցուս զզօրութիւնն. (Ոսկ. մ. ՟Ա. 13։ եւ Ոսկ. ես.։)

Որդի ակնունելով ժառանգել զհայրենիսն՝ ի բանից ծնողին, անվաստակ է յաշխատելն եւ ի շինելն զնոյն. (Լմբ. սղ.։)

Աշխատասէր անվաստակ անձն. (Սարկ. խրատ.։)

Որ ոչ կամի վաստակիլ, այսինքն աշխատիլ. պղերգ. անգործ. չաշխատօղ, ծոյլ. չալըշմազ.

Ժողովրդականք անվաստակք. (Խոր. ՟Գ. 68։)

Անվաստակքն զիա՞րդ արդիւնարարք լինիցին. (Խոսր.։)

Վա՛յ քեզ անձն իմ անվաստակ, զի մեռեալ ոչ պսակի. (Մաշկ.։)

Սիրել զվաստակաւորսն, եւ ատել զանվաստակն։ Չընտրել զվաստակաւորն յանվաստակէն. (Փարպ.։) Տե՛ս եւ զյաջորդ նշ։

Անարդիւն. յետնեալ ի պիտանի գործոց, կամ ի վարձուց ըստ վաստակոց. անշահ. անօգուտ. եմէկսիզ. ֆաիտէսիզ.

Խառնափնդորելով զեղբարսն անվաստակ հանէ. (Նեղոս.։)

Եթէ օրէնք մեր իցեն պատճառք անվաստակ լինելոյ առաջի քո. (Եղիշ. ՟Բ։)

Ջանան առնել զքեզ զրաջանս եւ անվաստակս ի վաստակոց արդարութեան. (Մանդ. ՟Զ։)

Ամենայն բժիշկք խափանեցան յարուեստից իւրեանց, եւ անվաստակք եւ անշահք մնացին. (Հ=Յ. սեպտ. ՟Ի՟Դ.։)

Որ չէ գործակից. անբաժ. անպարտ.

Մանուկն այն անվաստակ էր (ի յղութիւն կնոջն). (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

adv.

Առանց վաստակելոյ, այսինքն յոգնելոյ, կամ աշխատելոյ.

Յերկար աղօթիւք եւ անվաստակ յոտն կալով. (Փարպ.։)

Կամիցի անջան եւ անվաստակ կերակրել. (Եւագր. ՟Ի՟Ե։)