adj.

ἁνεξιχνίαστος, ἁνεπίβατος. ipervestigabilis, impervius, inaccessus Այն՝ զորոյ զհետս ոչ լինի խնդրել եւ գտանյլ. անզնին. անքնին.

Անհետազօտելի իմաստութիւն Արարչին, կամ փառք, կամ դատաստանք Աստուծոյ. (Բրս. հայեաց.։ ՃՃ.։ Լմբ. առակ.։)

Անհետազօտելի է մարդկայնոց խորհրդոց. (Նիւս. սքանչ.։)

Սահման, կամ շաւիղ անհետազօտելի. (Նար. ՟Լ՟Ա. եւ Նար. խչ.։)

Զանհետազօտելի բնութիւնն Աստուծոյ նկարագրել. (Սարգ. յկ. ՟Դ։)

Առ խուզմունս իմաստիցն խորս, որ անհետազօտելիք ասացան ի վսեմամիտ գերահրաշիցն. (Նանայ. յռջբ։)

Փառաւորեա՛ զնա ընդ անհետազօտելի արարածոց նորա. (Մաշկ.։)

Կամ անգիւտ. նորահնար. աննման.

Անհետազօտելի բոլորումն կորստեան խորհեցաւ կարգաց։ Զանհետազօտելին ումեք՝ դմա է ընձեռել մահու դատաստան. (Պիտ.։)

Անհետազօտելի գովեստիւ տօնեալ. (Նար. գանձ խչ.։)

Կամ առանց քննութեան եւ ընտրութեան եղեալ. անխորհուրդ. անդատ՝ ըստ յն.

Ոչ ըստ անհետազօտելի վիճակի եղեւ սմա ի բարձունս ընթացքն. (Նիւս. երգ.։)

Մերթ՝ անհետ. աներեւոյթ. անգտանելի.

Այսր անդր հարթուցմամբն անհետազօտելիք լինէին (երէք) ոչ ուրեք երեւեալ. (Պիտ.։)

Étymologie