s.

antidote, counter-poison.

s.

ԱՆԴԵՂԱՅ ԱՆԴԵՂԵԱՅ. ἁντίδοτον կամ ἁντίδοτος. antidotum, remedium veneni. Դեղթափ. դեղ ընդդէմ թունից կամ ցաւոց. փանզէհիր, փանզէհր, թիրեաք.

Զթոյնս մեղացն միշտ անդեղայ Քրիստոսի մահուն բժշկէ։ Անդեղայ՝ մահարար դեղոց, կամ մահու։ Խղճի մտաց մերոց անդեղայ. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Ի թիւնաւոր գազանաց եւ իժից քարբից անդեղայք ստեղծան յօգուտ եւ ի փրկութիւն մարդկան. (Կոչ. ՟Թ. 19։)

Անդեղայս ողջացուցիչս հոգւոյ. (Սարգ. յուդ. ՟Գ։)

Իբրեւ զանդեղեայ սաստիկ մաղձոյ. (Սեբեր. ՟Թ։)

Իբրեւ զանդեղեայ ետ զաւազանն. (Ոսկ. փիլիպ.։)

Մատուցանէին նմա թիւրակէս եւ անդեղեայս վասն ապրելոյ. (Բուզ. ՟Ե. 26։)

Ի ձեռն բազում անդեղեաց միաւորելոց առաւել ներգործեն զբժշկութիւն՝ քան միով. (Մխ. ապար.։)