Your research : 1 Results for բոյթ

Բոյթ, բութի, թաց exact entry

See full entry →

s.

thumb;
a tuning pin.

Etymologies (2)

, ո, ի-ա հլ. «մեծ մատը» Ողբ ե. 12. Եփր. վկ. արև. որ և բոյթն, ն հլ. (-ին, -անէ, -ամբ) Եփր. համաբ. Մաշտ. ջպհև. նմանու-թեամբ բոյթ նշանակում է նաև «նուագարա-նի վրայ թելերը ամրացնելու սեպ» Յկ. ղրիմ. որից էլ բութակ «նուագարանի թելերը պրն-դելու բանալի» Յկ. ղրիմ.։-Բոյթ նշանա-կում է նաև «մսի կակուղ կտոր». այս իմաս-տով առանձին գործածուած չէ, բայց բար-դութեամբ ունինք լերդաբոյթ «լեարդի վարի ձայրը» ՍԳր. Կանոն. էջ 54. ունկանաբոյթ «ականջի բլթակը» Կոչ. 311 (սխալմամբ գրուած անկանաբոթ, որ ՆՀԲ կարդում է ունկանաբոյթ կամ ականջաբոյթ)։-Նոր գրականում ունինք բթամատ «բոյթ մատը» (փոխանակ ասելու բութամատ)։

«անիւի շրջանակ, հեց». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործած-ուած Սիւն. օեր. 209, հոմանիշների մի շար-քի մէջ՝ իբրև հոմանիշ հեց բառի. «Անիւ և ճղուղ, առեղ և աւարտք, հևան և դանդանք, կունդք և ականոց, հեց և բոյթ, կապերտ և գորգ, ձի և դզի, երամակապան և կուտպան, բիր և մահակ»։

NBHL (7)

Ծկոյթ իմ ստուար է քան զբոյթն հօր իմոյ. (Եփր. համաբ.։)

Կտրեցին զաջոյ ձեռին նորա զբոյթն ... Կտրեցին զկոչ (այսինքն զկոճ) բութի նորա. (Ճ. Ա.։)

Զահեակ բոյթն. (Զենոբ.։)

Իսկ թռչնոց կարթ ուել, եւ բոյթ. (Վրդն. ղեւտ.։)

Ձգէ ի ձեռին ի բոյթսն, եւ զթելսն պնդէ. (Յկ. ղրիմ.։ Իսկ Երզն. քեր.)

Հեց, եւ բոյթ, դնին որպէս փաղանուանք։

Հեց, եւ բոյթ, դնին որպէս փաղանուանք։ (Երզն. քեր.)


Entries' title containing բոյթ : 2 Results

Բոյթն, բութիւն, թանց

See full entry →

cf. Բոյթ.


Լերդաբոյթ, բութի

See full entry →

s.

lobe (of the lungs).


Definitions containing the research բոյթ : 9 Results

Բութ, բթի

See full entry →

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

Etymologies (1)

ութակ «նուագարանի բանալի» տե՛ս բոյթ։ Թերևս նոյն է բութակ «մոյթ. նեռուև». որ յիշում է Բառ. երեմ. էջ 215։

NBHL (1)

Ոլորակք են երեք. շեշտ, բոյթ, պարոյկ. (Թր. քեր.։)


Թիզ, թզի, թզաւ

See full entry →

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

Etymologies (1)

, ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։

NBHL (1)

σπιθαμή palmus (major), dodrans Չափ ձեռին բացելոյ՝ ի ծագէ բոյթ մատին ցծագ ճկութիւն. այլ ըստ երկրաչափից է Ուղկեան, կամ ուղուկ. այսինքն չորս մատնաչափ. այն է չափ լայնութեան ափոյ. παλαιστής, -τή palmus (minor)


Բլթակ, աց

See full entry →

s.

lobe of the ear;
— սրտի, auricles of the heart;
— լերդի, lobe of the lungs.


Բութակ, աց

See full entry →

s.

thumb;
prop, support;
pin, peg;
coppel, crucible;
cork;
ring put on the thumb.

NBHL (2)

(որպէս թէ բոյթ փոքրիկ). Սամիքն, կամ ծակ գործին, զոր ագուցեալ ի սեպս նուագարանաց, եւ պտոյաքեալ պնդեն կամ թուլացուցանեն զաղիս, կամ զթելս.

(Քնարահարն) առեալ զպղնձի բութակն ի ձեռն, եւ ձգէ ի ձեռին ի բոյթսն, եւ զթելսն պնդէ, եւ զյաւէտ ձիգսն թուլացուցանէ. (Յակ. ղրիմ.։)


Հեց, ի

See full entry →

s.

tire of a wheel.

NBHL (1)

Փաղանուանք ... անիւ, ճղուղ ... հեց, եւ բոյթ, կապերտ, եւ գորգ. (Երզն. քեր.։)


Մատն, տին, տանց

See full entry →

s. mus. fig. va. vn.

finger;
finger's breadth, inch;
tune, air, strain;
բոյթ —, thumb;
ցուցական —, forefinger;
միջին —, middle finger;
մատանւոյ —, ring-finger;
փոքր —, little finger;
մատունք ոտից, toe;
յօդք մատանց, knuckles, finger joints;
մատունք նուագարանաց, keys, keyboard, stop;
մատունք սանդղոց, steps, stairs;
մատունք որթոյ, shoots, branches or tendrils of a vine;
— աստուծոյ, the finger or hand of God;
ծայրակտուր մատամբք, with maimed fingers;
ուսոյց զմատունս իմ ի պատերազմ, he taught my hands to war;
ի ծայր մատանց, at the finger's ends;
ծայր մատանց ոտից, tiptoe;
ճարճատել զմատունս, to crack one's fingers;
—ն առնել, to point at one;
to denounce;
to defame, to laugh at, to scorn;
վաստակել մատամբք, to live by one's labour;
ի մատունս գնալ, to walk on one's toes, to walk tiptoe;
յոտն ի — յառնել, to stand tiptoe;
մոռացկոտաց զ— կապել, to resolvedly to forget, to make a memorandum;
մատամբ ցուցանել, to point at with the finger, to indicate;
ծայրիւ միայն մատին ճաշակել, to taste, to taste slightly;
դնել մատունս ի վերայ բերանոյ, to place a finger on the lips, to keep silence, to be benumbed;
— անձին իւրոյ գործել, to kill oneself, to commit suicide, to make away with oneself;
— լինել իւրեանց արծաթոյն, to lavish, to waste, to squander;
արգելուլ, ըմբռնիլ մատին ի դռնամէջս, to jamb one's finger in a door;
cf. Ճիւղ;
betraying;
— լինել, եղանիլ, to give or addict oneself to, to surrender, to give in;
— լինել, to betray;
— լինել անձին or անձամբ անձին, to betray oneself, or one's own cause, to do oneself an injury;
— առնել, — եւ տուր լինել, to betray;
to be betrayed.


Մատնաչափ, ի

See full entry →

adj. s.

a finger's width or depth;
inch, digit, finger.


Քիլ, քլի, քլաւ

See full entry →

s.

space between the tips of the thumb and forefinger;
or.

NBHL (1)

δράξ pugillus παλαιστή, σπιθαμή palmus . իտ. quarta. (որպէս չորիր մասն կանգնոյ) Չափ տարածութեան ի ծագէ բոյթ մատին ի ծայր ցուցամատին ի բանալ երկոցունց, փոքր քան զթիզ միով յօգուածով ցուցամատին. իսկ ըստ երկրաչափից է ութ մատնաչափ, կամ երկու երկրաչափից է ութ մատնաչափ, կամ երկու ուղուկ, գոյզն ինչ փոքր քան զքիլ բնական.


Ճկոյթ, ութի

See full entry →

s.

the little finger;
կապել զոք ի —ն իւր, to conquer, to overcome.

Etymologies (1)

= Փոխառեալ է հարաւային Կովկասեան լեզուներից. հմմտ. լազ. ծո՛ւլու քի՛թի «ճը-կոյթ». (բուն նշանակում է «փոքր մատ». կազմուած է ծուլու «փոքրիկ» և քի՛թի «մատ» ռառերից. ծո՛ւլու լազերէնի մէջ սո-վորական ձև է. ինչ. ծո՛ւլու բո՛զօ «փոքրիկ աղջիկ», ծո՛ւլու դա «փոքր քոյր». քի՛թի կայ նաև ուրիշ Կովկասեան լեզուներում. ինչ. վրաց. თითი թի՛թի «մատ»)։ Հյ. ծկոյթ անցած է նախաւոր *ծուլկոյթ>*ծլկոյթ ձևե-րից, որոնց յիշատակը պահում են դեռ Ազա Շմ. և Առլ. իրենց լ ձայնով։-Մեր ծկոյթ և ճկոյթ ձևերի մէջ ծ և ճ ձայների փոխանա-կութիւնը մեկնւում է Կովկասեան լեզուների ձայնաբանական օրէնքներով, ըստ որում ծ. ձ, ց և ճ, ջ, չ կանոնաւորապէս փոխանա-կում են իրար վրացի և լազ լեզուների մէջ։ Առանձնապէս նշանակելի են Ագլ. ծլայգ բիւթ<*ծլիկ բոյթ (իմա՛ ծլիկ մատ) և Շմ. ծկլա մատ, որոնց մէջ Կովկասեան ծո՛ւլու քի՛թի ձևից առաջին բառը միայն փոխառեալ է (ծլիկ, ծկլա ձևով), իսկ երկրորդը թարգ-մանուած է հյ. հոմանիշ բառով։-Աճ.