Definitions containing the research նոյն : 4337 results

Դարիճենիկ

s.

cinnamon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ S։ Martin, Mê-moires, 2, 394. նոյնպէս նաև ՆՀԲ, Եւրո-պա (թերթ Վիեննայի), 1850, 15։


Դարման, ոց, ից

s.

cure, dressing;
culture;
remedy, reparation;
refreshment;
provender, provision, victuals;
subsistence, nourishment, maintenance;
— տամ, cf. Դարմանեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. [arabic word] darmān «բժշկութիւն, դեղ», պրս. [arabic word] darmān «ճար. ճարակ, դեղ», սանս. dhεrman-«յենարան, նեցակ»։ Պարսկերէնից փոխառեալ են նաև աֆղան. րելտճ. darmān, քրդ. darman, ասոր. [syriac word] ︎ darmānā, թրք. derman, սերբ. derman, վրաց. დარმანი դարմանի, ավար. darman. ուտ. därman, այսպէս նաև գրեթէ բոլոր կովկասեան լեզուների մէջ։ Իրանեան բառի արմատն է dar<հնխ. dhar «պահել, պահպանել» (Horn, § 554). հմմտ. նոյն արմատից զնդ. drva «առողջ», պհլ. dāruk, պրս. [arabic word] dāru «դեղ, դարման» (Horn, § 523), ուրիշ ածանցներ են հյ. դարան, դա-րիլ (տե՛ս այս բառերը)։ Հայերէն բառը բնիկ լինելու պարագային էլ պիտի ունե-նար վերի ձևը, բայց -սան մասնիկը և բա-ոի նոր նշանակութիւնը՝ որ միալն իրանե-աններիոն է յատուկ, ցոյց են տալիս, որ բառը փոխառեալ է։-Հիւբշ. 138։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ դնում է իբր պրս. տէրման, բայց սրա հետ յի-շելով նաև թիյմար ձևը։ ՆՀԲ պրս. տա-րու, տէրման։ Պրս. darmān ձևը դնում են նաև Böttirh Rudim 38, ZDMG. 1850, 353 ևն։ Canini, Et. etym. 144 նոյն ընդ հյ. դեղ։


Դարում, այ

s.

end, term, limit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Եբր. [hebrew word] darōm «հարաւ» բառն է. հմմտ. Եզեկ. ի. 46 «Հաստատեա՛ զերեսս քղ ի Թեման և հայեաց ի Դագովն (եբր. ի դա-րու «հառաւ»)։ Բառս յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է Ἀαρωμας և իբր յատուկ աւնուն առնուելով՝ հասկացւում է «հարաւա-յին Պաղեստին»։ Նարեկացին դիմել է բուն աղբիւրին և գործածում է բառը բուն «հարաւ» նշանակութեամբ, ինչպէս ունինք թեման «հարաւ»՝ փոխառեալ նոյնպէս եբրայեցերէ-նից։


Դաւ, ոյ, ով

s.

stratagem, fraud, contrivance, machination, cheat, circumvention, deceit, trick, imposture, plot, snare, trap, device;
— գործել, to conspire, to circumvent, to plot, to lie in wait;
— անձին առնել, to kill one's self;
—ով, deceitfully, treacherously.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Այս բառի հետ համեմատւում են սանս. dabh «վնասել, դաւել, խաբել». dabhnoti «խաբում է», dabhati նոյն նշ., զնդ. dab «խաբել, նենգել», davaiti «խաբում է», dava «նենգ, յոռի», a-δзvi «անխաբ», daiwi «խաբէութիւն», օսս. dawun, dawun «գողանալ»։ Սրանց արմատը համարւում է հնխ. dhabh-, որ պիտի տար ուղղակի հ,, դաւ։ Այս պարագային հայերէն դաւ բնիկ է, Բայց դաւ կարող էր նաև իրանեանից փոխա-ռեալ լինել։ Թէև պարսկերէնում և պահլաւե-րէնում մի այսպիսի բառ չկայ, բայց կարող էր գոյութիւն ունեցած լինել հին պարսկերէ-նում՝ dav ձևով, ինչպէս մատնանիշ են ա-նում վերի իրանեան ձևերը։ Այսպէսով, հյ. ղաւ բառի ծագումը (բնիկ թէ փոխառեալ) մնում է անորոշ։-Հիւբշ. 138, 438։


Դեհ

s.

side, part;
cf. Կողմն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ččh ձևից փոխասեալ. հմմտ. պրս. [arabic word] dih, [arabic word] člih «դիւղ». պաղենդ. deh «զիւղ», բելուճ. dīh dēl «երկիր, աշխարհ». քրդ. 9» dau, զազ. dau, արևել. քրդ. die. keh «գիւղ», հինդուստ. dīh, գնչ. di, բոշայ. լեհ «գիւղ», լեհվավցի «զիւղացի» (հմմտ բոշայ. լասը «տասը»), որոնց բոլորի նախա-ձևերն են՝ զնդ. dañhu-, dahyu-, հառս. [other alphabet] dahyu-, սանս. dásyu-«երկիր, նահանգ, գաւառ»։ Սրանց ծադումը անյայտ է (llorn, § 588, Bartholomae, 706)։ Նոյն արմատից են ծագում նաև նժդեհ, դեհպետ, դեհկան, որոնց վրայ տե՛ս առանձին։-Հիւրշ. 139։


Դեհպետ

cf. Դեհկան.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. ❇ dehəpat (WZKM. 25 248), մանիք. պհլ. [hebrew word] dh bzd (Sale-mann, Manich. Stud. ЗAH, 8, 67), պա-ռենդ. dehvaδ, փարսի dahivad, զնդ. dan-hupaiti-, որոնք կազմուած են deh և pat բառերից և նշանակում են «գաւառի կամ երկրի պետ» (տե՛ս նաև առանձին դեհ և պետ բառերը)։ Իրանեանից փոխառեալ է նոյնպէս արաբ. [arabic word] dahufaδrya «նա-հանդապետութիւն»։-Հիւբշ. 139։

Ուղիղ մեկնեց նախ Bottich. ZDMG, 1850, 353. նոյնը նաև Böttich. Arica, 69, 137, Lag. Urgesch. 597, Justi, Zendsp. 146, Bopp, Gram. comp. 4, 999, Տեր. Մի. 1882 լունիս 24 են։ Եմաստի համար հմմտ. նաև Նորայր, Բառ. ֆր. 387ր։


Դեղանի

s.

beggars pouch or wallet;
skirt, border.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ մէկ անգամ ունի Եփր. պհ. «Զայրիս և ղորբս կոչեա՛ ի ասւն քո. լցո՛ զդեղանիս նոցա ի փշրանաց սեղանոյ քոյ»։-ՆՀԲ մեկնում է «մախազ մուրողաց և որ ինչ նման է նմին», ՋԲ «մա-խաղ կամ պարկ մուրողաց», ԱԲ «մուրացկա-նի տոպրակ կամ հագուստի ծայր»։-Վերջի-նիս հետ նոյնանում է տեղանի «քղանցք», որ դտնում եմ գաւառական բառերի մի ցանկում՝ Ամէնուն տարեցոյցը, 1909, էջ 323, դժբախ-տաբար առանց տեղը որոշելու։


Դեղեխ

cf. Դաւաճան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջուրը շարժելով պղտորելը». ար-մատ առանձին անգործածական, որից ու-նինք հին և ընտիր մի բառ՝ ղեղեխեալ «ծր-փուն, շարժելով պղտորուած (ջուր)». մէկ անգամ գործածում է Վեցօր. գ. էջ 62 «Որ ի ներքո երկնից մնացին ջուրքն... պղտո-րեալք և դեղեխեալք են... և այսք չարք գան (տպ. գոն) հանգչին ի վերայ նոցա» (յն. ախ-տից յուզմամբք ծփեալ)։ Նոյն բառը ունի նաև Վրդն. ծն. «Ջուրքս որ առ մեզ են, դեղե-խեալք են և դիւաբնակք»։ Վրդն. սղ. ճխը. էջ 503 գրում է դեխեխեալ. «Կարծեցին ոմանք ռանական գոլ զջուրն զայն և լուսափայլ, և ղներքինս ջուր դեխեխեալ և դիւաբնակ»։ Այստեղ են պատկանում նաև ղեղեխանք «անհանդարտութիւն, տան մէջ խռովութիւն» Կոստ. երղն. 150 (ըստ ՆՀԲ նոյն վկայութիւ-նը կայ նաև դեխեխանք գրչութեամբ՝ Ոս-կիփ.), դեղեղ «դաւաճան, նենգաւոր» Բառ. երեմ. 76, դեղեխ «դաւաճան» ԱԲ, դեղեխի։ «կրքոտ՝ անհանդարտ բնաւորութիւն ունենալ» Վրք. հրց. (Որ սեաւ մաղձն յոլով է՝ սեաւ ն պրնկնոտ լինի երեսն... դեխեխի յոյժ և քինա-կան լինի), դեղեխիչ «խռովարկու» Մանդ. էջ 217։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործա-ծաւած եմ գտնում վատ ածականների մի շար-բում. «... ուռուցկոտ, դէղաւոր, դեղամոր, դե-ղեխիչ, գոռոզ...» (տպ. դեղխիչ, իսկ նոյնը Մանդ. սիր. 23 գեզախին, այսպէս ուղղելի՝ ըստ Նորայր, Կոստ. Երղն. 194)։


Դեղին, ղնոյ, ղնի

adj.

yellow;
fallow;
wan, pale, palid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է ին մասնի-կով ղեղ <հնխ. dhel արմատից (աւելի ման-րամասն տե՛ս դեղ)։ Նկատելի է որ այլևայլ լեղուների մէջ «դեղին» բառը նոյն է «կա-նաչ»-ի հետ և ծագում է «խոտ» բառից. հմմտ. յն. χλόη «խոտ, դալարիք», որից γλωρός «կանաչ. 2. դեղնականաչ. 3. դեղին», լտ. holus «կանաչեղէն» և helvus «դեղնա-դոյն», սանս. hári-«դեղին, կանաչ»։-Աճ.


Դեն, ից

s.

religion, faith, sect, belief (of infidels).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. dēn կրօն, հաւատք», որի հետ նոյն են պազենդ. dīn, պրս. [arabic word] dīn, զնդ. daēnā «կրօն»։ Իրանեանից փոխառեալ են նաև ս.-սոր. dēn, եբր. արամ. [hebrew word] dīn «օրէնք» օրդ. թրք. din, չէրքէզ. din, սերբ. din ևն բոլորն էլ «կրօն, հաւատք (մահմետական կամ քրիստոնէական)»։ Հմմտ. նաև դենպ'տ, դենիմազդեզն բառերը։-Իրանեան բառի օա-գումը հետևեալ ձևով է բացատրւում.-կայ զնդ. daena-«կրօն» և daēnā-«ներքին էակ, հոգեղէն եսը, անձնականաթիւն կամ հոդի». Bartholomae, 662 և 665 այս երկա-սը իբր առանձին բառ է համարում. այս-պէս նաև Hlorn, որ առաջինից դնում է պրս. [arabic word] dīn «կրօն», իսկ երկրորդից պոս-❇ jān «հոգի» (տե՛ս § 597 և § 413). Geldner, BВ, 15, 261 երկուսը միացնելով դնում է dāy «տեսնել» արմատից. Jensen (տե՛ս Horn, էջ 133 ծան.) փոխառեալ է համարում ասոր.-բաբել. dinu «օրենք» բառից՝ ելամ. den-ձևի միջոցով, որի հետ Autran, Sumér. et ind. էջ 153 նոյն է դնում սու հեր. di «օրենք, արդարաթիւն» բառը։-*իւբշ. 139։


Դեսպակ, աց

s.

litter, palankeen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *dēspak ձևից, սր թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում հրէարէն dīspaq [hebrew word] «կառք», որ յամախ գործա-ծուած է բաբելական Թալմուդի մէջ և իրանա-կան ծագում ունի։-Հիւբշ. 140։


Դեսպան, աց

s.

ambassador, messenger, envoy;
legate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. dēspan հոմանիշ բառից, որ թէև ա-ռանձին գործածութեամբ աւանդուած չէ, բայց պահուած է պհլ. ❇ ︎ bagdēs-pān «արքայական տուրհանդակ» բարդի մէջ (Stackelberg, WZKM, 17 (1903), 50)։ Նոյնն են հաստատում նաև իրանեանից փո-խառեալ վրաց. დესάანი դեսպանի «ռես-պան» (որ սակայն կարող է և հայերէնի մի-ջոցով փոխառեալ լինել) և արաբ. [arabic word] dusfan. որ Կամուս, թրք. թրգմ. Բ. 759 ա՛յս-պէս է մեկնում. «Դեսպանի նման մարդու են ասում՝ որ մէկի կողմից մի բան ուզելու հա-մար ուղարկւում է. կամ թէ ինքնաբերաբար է գնում. մասնաւորապէս «կաւատ» է նշանա-կում. յոգնակին լինում է [arabic word] dasāfī առում են նաև disfan և այս պարագային յոգնակին լինում է [arabic word] dasafīu»։ Կա-մուս այս բառերը դնում է dsf արմատի տակ, որից նաև ունի [arabic word] ︎ dusafa կամ [arabic word] dusfān «կաւատութիւն», [arabic word] idsar «կա-ւատութեամբ դրամ շահիլ, ապրիլ»։-Հիւբշ. z4ը,


Դերձակ, աց

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բառիս պարզ արմատն է դերձ, որ գըտ-նում ենք նաև դերձան և հանդերձ բառերի մէջ (տե՛ս այս բառերը)։ Խնդիր է թէ այս բա-ռևոր ռնիկ հա՞յ են, թէ՞ իրանական փոխա-ռութիւն։ Իրանեան լեզուներում ունինք՝ պհլ. darzīk, պրս. [arabic word] darzī, քրդ. derzi, terzi, darzī «դերձակ» (որոնցից փոխառեալ են ասոր. [arabic word] ︎ darzīqā և թրք. terzi «դերձակ»), պրս. ❇ darz, [arabic word] darza «կար», [arabic word] darzan «ասեղ», [arabic word] darz-man «ասեղին անցուած թել», քրդ. [arabic word] dezi «բամբակեայ թել, դերձան», զնդ. darəz-«ամրացնել», handarəza «իրար կապուած տրցակ», օսս. dares «զգեստ»։-Հիւբշ. 14Ո իրանեան այս բառերը կցելով սանս. drh «ամրացնել, պնդել» արմատին, գտնում է, որ արմատի երկրորդական «կարել» նշանակու թիւնը զուտ պարսկական է, հետևաբար նաև հայ բառերը պարզապէս փոխառութիւն են։ Այսպէս՝ դերձակ գալիս է պհլ. երկրորդա-կան *darzak ձևից (պհլ. darzīk ձևի դէմ կարող ենք դնել արդի գաւառական դերձիկ բառը, որ աւելի հնից էլ աւանդուած է), ղեր. ձան ռայիս է պհլ. *darzan ձևից, իսկ հան-դերձ<պհլ. *handarz ձևից։ Սակայն սրանց փոխառեալ լինելու դէմ դժուարութիւն են յա-ռուռանում հանոերձ բարի միւր նշանակըւ-թիւնները («պատրաստութիւն» և «միասին») որոնք իրանեանում չկան և չեն կարող «կա-րել» գաղափարից յառաջացած լինել։ Պրս. ❇arz>հյ. -երձ ձայնափոխութիւնը նոյնպէս դժուարութիւն է հանում, որովհետև ուրիշ օ-րինակներում սրա տեղ գտնում ենք -արձ. հմմտ. վարձ, անդարձ, մարձել, մարձիկ (Ունինք միայն անդերձապետ, որ ցոյց է տա-լիս -երձ ձևը, բայց այս էլ հանդերձ բառից ազդուած յետին մի ձև պէտք է լինի. հմմտ. դերանդարձապետ գրչութիւնը)։-Ահա այս-պիսի պատճառաբանութիւններից դրդուած է, որ Lidén, Arm. Stud. էջ 103-4, հակառակ է փոխառութեան և վերի դերձակ, դերձան և հանդերձ բառերը բնիկ հայ է համարում։ Lidén-ի կարծիքով (որ ընդունում է նաև Walde, 310) իրանեան բառերը երկու տար-բեր արմատներ են ներկայացնում. զնդ. darəz-«տրզակ կապել, ամրացնել», han-darəza-«տրցակ», dərəzra-«հաստատաւն», drazaite «հաստատ բռնել» կցւում են սանս. drhati «ամրացնել», drdhá-«հաստատուն». նալ», հսլ. drūžati «բռնել», ռուս. дepжать «բռնել, պահել» բառերին և սրանց հետ միասին ծագում են հնխ. dherg'h-«ամրաց-նել» արմատից։ (Այս արմատի dherēugh-ձևափոխութիւնից են ըստ Walde՝ հիսլ. driugr «լիքը, ուժեղ», driugum «յոյժ», հշվէդ. drygher «մեծ, ուժեղ», հպրուս. druktai «հաստատուն», լիթ. druktos «հաստ. ուժեղ»)։ Միւս իրանեան ձևերը գալիս են հնխ. dherg'h «կարել» արմատից։ Այս վեր-ջինը համեմատւում է ալբան. dreδ-«դարձ-նել, ոլորել, գալարել, մանել» և հյ. դարձ «դառնալ» բառերի հետ, որոնք նոյնպէս ծագում են հնխ. dherg'h-արմատից։ Լե-զուների մէջ նկատելի է, որ «կարել» և «մանել» զաղափարները յառաջանում են «դառնալ» գաղափարից. հմմտ. յն. νὲω, լտ neo «մանել», յն. νήμα «թել», հբգ. nāan «կարել», գերմ. Nadel «ասեղ», հսլ. niti «թել, դերձան» և հհիւս. snúa «դարձնել, ոլորել», միռլ. snim «մանուած, դարձ». այսպէս նաև հյ. մանել «թել մանել», մա-հած «թել» և ման գալ «պտտիլ, դառնալ»։ Հնխ. oherg'h «դարձնել» արմատը, որ ալ-բաներէնի մէջ տուաւ «դարձնել, ոլորել և մանել» նշանակութիւններըը, իսկ իրանեա-նի մեջ «կարել» նշանակութիւնը, հայերէնի մէջ էլ երկո տարբեր ձայնդարձներով տու-աւ դարձ «ղառնալ» և դերձ «կարել» (տե՛ս նաև դարձ բառը), Pokorny, 1, 859։


Դէզ, դիզի, ոյ

s.

heap, assemblage, collection, confused collection, mass, pile.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. dheig'h-արմա-տից. հմմտ. սանս. dēhi-«թումբ, պատ-նէշ, ամբարտակ», déhmi (վեդ. dcgdhi) «ծե-փել», զնդ. diz, daēzayeiti «դիզել, կանգ-նեցնել, բարձրացնել», uzdnēza-«դէզ», pairi-daēza-«շրջապարիսպ», uzdišta-«դի-զուած, բարդուած», հպրս. didā «ամրոզ», պրս. diz, dēz «բերդ, դղեակ». յն. τειχος, τοτχος «պատ, պարիսպ», լտ. fingo (fictum) «կակուղ բանով՝ օր. կաւով մի բան պատ րաստել, ձևակերպել, շինել», figura «ձև», figulus «բրուտ», օսկ. fei h us s «պատեր, պարիսպներ», գոթ. deigan «շաղախել, թրել», հհիւս. deig, անգլսք. daz, հբգ. գերմ. teig «խմոր», հռուս. dëža «խմորի տաշտ», լիթ. dižti «չարաչար ծեծել», թրակ. -διτος, -διζα «ամրոց» ևն։ Նոյն հնխ. dheig'n-արմատի շրջեալ ձևն է g'heidh-որից կազմուած են հսլ. zidati «շինել, կա-ռուցանել», zidu «պարիսպ», լիթ. žêdz քձևակերպել, շինել» ևն (Walde, 293, Boi-sacq, 949, Berneker, 198, Trautmann 36z. Pokornv 1, 833, Ernout-Mzillet, 347, Kluge, 488). -Հիւբշ. 439։

Առաջին անգամ Lag. Urgesch. 633 սանս. dih. զնդ. diz։ Նոյնը Lag. Le-sam. Abhd. 31, 76, Justi Zendsp. 156, Հիւբշ. K7, 23, 15, 18, 25, 34։-Lag. Arm. Stud. § 630 համարում է և նեան փոխառութիւն՝ զ-ի պատճառաւ՝ փխ. ձ։-Տէրվ. Նախալ. 87 վերի մեկ-նոթեան պէս։-Դաւիթ-Բէկ, Յաշարձ. 397 նգալլ. das, իռլ. dais, հրրըտ. das, dsl «դէզ»։


Դէտ, դիտի, տաց

s.

guard, guardian, inspector;
spy;
sentinel, sentry;
informer, emissary;
examiner;
object, design, end;
observatory;
— ունել, առնել, to look, to observe attentively.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. dīda=հյ. դիտակ։ Brosset, JAs. xlV (1834), 383 ևն պրս. dīdan, յն. ἔδειν, լտ. videre «տեսնել» և վոաց. վիցի «գիտեմ»։ ՆՀԲ և Uiefenbach. Berl. Jahrbl. 1843, 445 պրս. dīdan ևն։ Böttich. ZDMG, 1850, 353 դեմք և դեն բառերի հետ սանս. dhyāl, զնղ. dōiϑra, պրս. dīdan։-Böttich. Arica, 70, 147 սրանց հետ նաև յն. ϑεασϑαι ևն։ Müller, SWAW, 42, 251 պրս. dīdan։ Justi, Zendsp. 156 վերինների հետ զնդ. dī, did «տեսնել» արմատի տակ։ Հիւրշ. KZ, 23, 18 ևն dhī ար-մատից։ Lag. Arm. Stud. § 634-6 դիտակ=պրս. dīda, դիտանոց՝ պհլ. an լոգնակերտ մասնիկով կառմա ած Տէրվ. Մասիս, 1881 մայ՛՛ 8 հան-դես և դետ բառերի արմատը դիում է դի, դիս=յն. ϑέασμε, ϑεσπίζω։ Նոյն, Նախալ, 89 հայ. դեմք=պրս. dīm, դիմակ = պրս. dīma, դետ, դիտել=պրս. dīdan,


Դժոխ

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. daožahva. dužañhav «դժոխք», պհլ. dō-šax*, արձանագրութեանց մէջ dōšaxvī (կարդա՛ dsžax՝, dožax), պազենդ. dožax, պրս. [arabic word] dōzax, աֆղան. dōγax, քրդ։ օკ» dúžē, արևել. քրդ. duzax, բելուճ. dōzak, dozē «դժոխք» (Horn, § 581)։ Բուն նշանակում է «վատ կայան» և ծագում է զնդ. duž «դժ-, վատ»+añhav «լինել, էու-թիւն, գոյութիւն, կեանք» բառերից (Bar-tholomae, 675, 756)։ Հայերէն ձևը ծագում է իրանեան *dužax'a ձևից, ուր a դարձել է o՝ յաջորդ * ձայնի ազդեցութեամբ, որով բառը եղել է *dužox*a>*dužox>դժոխ։ Սրա հետ հմմտ. թուրֆանեան պհլ. dwšwx, որ պետք է կարդալ *dušox կամ *dōšox. առաջին ձևի հետ նոյնանում է հայերէնը, իսկ երկրորդի հետ վրաց. ჯოჯოხეთი ջոջոխեթի «դժոխք», որ նոյնպէս իրանեան փոխառու-թիւն է (հմմտ. հյ. ճուճաղ, ճուճաղխք գըր-չութիւնները)։ Վրաց. ջոջոխեթի գայիս է հնագոյն *դոջոխեթի ձևից, որի արմատն է *դոջոխի (-եթի տեղական մասնիկ է)։ Նա-խաւոր ատամնականի քմականի վերածուե-լու համար հմմտ. վրաց. չեչխլի «կրաև»< *թեչ խլի, ինչպէս ցոյց են տալիս մինգ. dačxiri և լազ. թաշխիրի «կրակ»։ (Նոյն երևոյթը գտնում եմ նաև Ղզլարի հայոց մօտ՝ Ջարջումանեան ազգանուան մէջ, փո-խանակ Թարջումանեան, որ է «թարգմա-նեան»)։ Վրացի ձևից յառաջացած են թուշ. ջօջխեթա, չեչէն. ջուեմիխաթ «դժոխք»։-Հիւբշ. 142-3։


Դժուար, աց

adj.

difficult, vexatious, incommodious;
rough, rugged;
—ք լերանց, rock, cragged or steep place;
ի — լինել, to be in agony;
ի — անկանել, to run the risk, to be in danger;
—օք բերել, to be afflicted.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *dušvār «դժուար» բառից. հմմտ. պհլ. dušx'ar «դժուար», dušx'arīh «ճըն-շում, նեղութիւն», պազենդ. dušvar «դժու-ար», պրս. [arabic word] dušvār, [arabic word] dušx'ar, [arabic word] duštx'ar «դժուար», ︎ dusvarr «դժուարութիւն», քրդ. disvar, dižvar, diz-var «խիստ, դժուար»։ Իրանեան ձևերի արմատն է ā̄ϑra-«ընթացք», որից hu-«լաւ» և duš «վատ» բառերի բարդութեամբ կազմուած են *huā̄ϑra->զնդ. x'aϑra-պրս. x'ār «դիւրին, հեշտ» և հպրս. *du-šaϑra-=զնդ. dužaϑra-«դժուար», աւելի յետոյ՝ նոյն duš բառով բարդուելով կաղ-մուեցան հպրս. *duš-šuvaϑra>*dušuvaϑ-ra>պհլ. dušvar, իսկ x'ār «դիւրին» բառի իբր բացասականը՝ պհլ. duš-x'ār «դժու-ար»։ Հայերէնի մէջ dušvar ձևից ծագեցաւ դժուար, իսկ հպրս. *dusāϑra-զնդ. dužaϑ-ra-ձևից՝ դժար, որ մինչև այսօր կենդանի է գաւառականների մէջ։ Բայց գաւառական-ներն ունին նաև դիժար ձևը, որ ներկա-յացնում է duž մասնիկի պարսկական երկ-րորդական diž հնչումը։-Հիւբշ. 143։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը յետոյ, ՆՀԲ. Peterm. 61, Böttich. Arica, 83, 388, Lag. Urgesch. 232, Arm. Stud § 623-4, Հիւնք. ևն։


*Խաւիծ

s.

hasty-pudding.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [other alphabet] xəwīsā «մի տեսակ խմորեղէն». առաջին նշանակութիւնն է «թան-ձըր» (Brockelm. Lex. syr. 102 ա). բառիս հետ նոյն է արաբ. [arabic word] xabis «արմաւով և իւղով կամ թէ ալիւրով և մեղրով պատ-րաստուած մի տեսակ հրուշակ». ծագում է ❇ xabs «մի բան մի ուրիշ բա-նի մէջ լցնելով խառնել» արմատից, որից նաև ունինք ❇ xabs «խաւիծ եփեւ». [arabic word] maxhasa «խաւիծը խառնելու և դարձնելու յատուկ շերեփ», taxbis, taxab-bus, ixtibās «խաւիծ պատրաստել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 371)։ Արաբերէնից ևն ռխառեալ նաև քրդ. [arabic word] xabis «խաւիծ», xabisa Sekeri «անուշեղէն»։-Աճ.


Խափ, ի

s.

surprise, surprising;
seizure, seizing;
impediment, hinder-ance;
agitation, transport, fury;
ընդ խափս by surprise;
ի խափս անկանել, to be surprised, seized, led away.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«որոգայթի մէջ բռնուիլը» Ոսկ. ես «արգելք, խափանում» Նչ. եզեկ. որից ի խափ անկանիլ «որոգայթի մէջ բռնուիլ» Բուզ. ե. 38. խափան «արգելք, ընդհատում» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 2, 10. «դատարկ, ամայի, պարապ» Ոսկ. յհ. ա. 43. Կոչ. խա-փանած Ել. իա. 19. Ա. մակ. ժբ. 31. խափա-նածոյ Ոսկ. յհ. ա. 10. խափանել «արգելք լինել, դադարեցնել» ՍԳր. խափանիչ «ար-գելող» Ա. մնաց. բ. 7. Ոսկ. մ. ա. 13 խա-փանութիւն Սեբեր. խափնուլ «աչքը փակուիլ, տեսութիւնը կորցնել, կուրանալ» Ոսկ. մ. փիլիպ. «դադարիլ, վերջանալ» Ոսկ. եբր. խափչիլ «մարիլ, հանգիլ» Վեցօր. 57 (տես յափչիլ), Անյ. հց. իմ. խափուցանել «փա-կել (աչքը), գոցել, մարել, հանգցնել (կրա-կը, ճրագը)» Ոսկ. մ. ես. Եզն. անխափան ՍԳր. Կոչ. Ագաթ. խափանարար (նոր բառ). իսկ ՋԲ խափական լինել «սիրտը թնդալ, բաբախել» գործ չունի այստեղ և նոյն է խաւաղան բառի հետ (տե՛ս անդ)։ Խափ-արմատի ձայնդարձն է խուփն. սրանց պէտք է կցել նաև թերևս կափ (տե՛ս այս բառերը)։

լտ. habēre, գոթ. haban «ունենալ» բա-ռեռի հետ, որ ընդունում է նաև Հիւբշ. IF Anz 10, 47. (Հայ բառի բուն իմաս-տըն է «փակել, ծածկել», ուստի չգի-տեմ թէ ի՛նչ կապ կարող են ունենալ այս բառերը)։ Նոյն, Հայ. դր. լեզ. 147. յն. γάβος «երախճան»? և KZ 38, էջ 388 հսլ. chopiti «կծել», լեհ. chapae «բռնել», հսլ. ochapiti «պարունակել, պարփակել»։ (Այս մեկնութիւնները մերժում է Berneker 396)։ Karst, Յու-շարձ. էջ 427 թթր. yap, yab, yam «ձածկել» բառի հետ։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 խուփ=հաթ. xup'raš «ա-մանի խուփ»։ Պատահական նմանու-թիւն ունին արաբ. [arabic word] xaff, եբր. [hebrew word] xff «ծածկել», [hebrew word] xuffā «ծածևոյթ, ծածկոց»։


Խափշիկ

adj. s. negro, blackamoor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ռմկ. հապէշ, որ իրօք նոյն բառն է։ Müller SWAW 42, 253 արաբ. ha-bašī, որ չի ընդունում Lag. Arm. Stud § 983։ Lag. Gr. Agath. 152 համեմա-տում է Հեսիւքիոսի ϰαμφιϰίζειν բա-ռի հետ։


Խեղեփ, ի

s.

part, half;
twin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի ամբողջի կէսը» Ոսկ. կող. էջ 667. Բրս. մրկ. 65. Երզն. մտթ. 226. «մա-զերի երկուսի բաժանուած հիւսքերից ամէն մէկը» Նար. տաղ. 465. «ԳՁ ձայնին պատ-կանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատունե. Հալոզ բառ ու բան, էջ 273բ). որից խեցխեղեփ «նշանախեց, փոքրիկ ան-նշան տառ» Յերոն. Մանդ. (ՀՀԲ խեղեփ մեկնում է «ճիրան, մագիլ», ԱԲ գիտէ նաև խեղեփ «ջուխտակք, երկուորեակ», որի հեա նոյն է խղեփ «երկուորեակ» Բառ. երեմ. էջ 1411։


Խեճեպ

s.

egg-shell or nut-shell;
հանել ի —ոյ, to shell, to husk.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«աատեան, կեղև» Երզն. երկն. գ. Վստկ. 21. «ձուի կեղև» Շիր. էջ 38. Տաթև ձմ. կ. հարց. 181. «ընկոյզի կեղև» Վրդն, երգ. որից խեճեպային «փայտե կեղև ունե-ցող (պտուղ)» Վստկ. 136. 152. սրա հետ նոյն է (նախաձայն խ վերածուած կ) կե-ճեպ «ձուի կեղև» Յայսմ. մրտ. 18 (Որպէս կեճեպ ձուին... զհուրն կեճեպին նման). ե-ի անևումով՝ կճեպ «պտուղի, ձուի կեղև» գւռ. րառ. արդեօք սրանց շրջեալ ձև'ն է փեճեկ, փեճոկ, փոճոկ՝ որ տե՛ս առանձին։

= Բառիս հետ յայտնապէս նոյն են վրաց եეჭბი խենբի «շագանակի կեղև, պատեան», კუჩუბო քուչուբո «կեղև, ք.և», լազ. խեճե-պա «կաղինի կամ ընկոյզի կեղև», մինգր. ნეაჭო խեպնո «ձուի կճեպ» (Бepидзe, Гpуə. глоcc. nо имеpcк. и paч'инcк. говорамъ 1912, էջ 69). բայց կարելի չէ որոշել թէ ո՛րը որից է փոխառեալ։-Աճ.


Խերեւէշ, եշի, ից, աց

cf. Լումայ;
—ս —ս, piece by piece, little by little, slice by slice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած նաև խերե-ւէշտ) «լումայ» Ոսկ. բ. տիմ. 199 (քանիցս). յհ. բ. 33 (էջ 859) և հռ. իա. Սկևռ. աղ. 185. Աասն. էջ 15. Տօնակ. «բարակ թերթ կամ կտոր», որից խերևէշս խերևէշս անօսրել «մանր մանր ջարդել» Վեցօր. 166 (չունի ՆՀԲ. գիտեն միայն ՋԲ և ԱԲ)։ Նոյն բառն է նաև հարէժ «լումայ» Ոսկ. վասն գալստեանն Քսի ճառի մէջ (տպ. Ոսկ. պօղ. Բ. էջ 921). «Միայն երկու հարէլս, այսինքն երկու դանկ արծաթոյ»։


Խեց, ի

s.

tortoise shell;
cf. Խեցի;
cf. Հեց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հողէ աման» ժմ. յն. «խեցեմորթի կամ կրեայի պատեան» Վրք. հց. որիզ խե-ցագործ «բրուտ» Կոչ. Արծր. խեցանման Վեցօր. խեցակոյտ, խեցակարկառ Ագաթ. խեցատ «խեցիի կտոր» Վստկ. 40. Կոստ. երզն. էջ 158. խեցգետին Վեցօր. խեցգետի Արծր. խեցբեկ «կցկտուր, կոտրատած» (լե-զուի համար է ասւում) Ոսկ. մ. ա. 2. խեզ-բեկագոյն «խժալուր, անհարթ» Կորիւն. Ա-գաթ. խեցբեկոր նոյն նշ. Յհ. կթ. Պտմ. ռահ, 29.-խեց բառից -ի մասնիկով կազ-մուած է խեցի «թրծուած կաւ. 2. բրուտի աման» ՍԳր. «խեցեմորթի պատեան» Նիւս. բն. Մխ. առակ. «խեցեղէն» Վրդն. պտմ. Երզն. քեր. «կոկորդիլո՞ս» Վրք. հց. սրանից են կազմուած խեցեկոյտ Եւս. քր. խեցեայ Վրդն. պտմ. խեցեղէն ՍԳր. Վեցօր. Եւս. քը. խեցեմորթ Վեցօր. խեցեցուցանել «խեցիի պէս չորացնել, կարծրացնել» Եփր. մրգ. 360. Ոսկ. ես. 467. պղնձախեցի Նոնն.-խեցի նշանակում է նաև «կտոր, բեկոր». հմմտ. «Ջտախտակն Մովսէս խորտակեաց է բեկորք նոցա ոչ կցեցան և խեցիք նոցա իբրև զխեցիսն մարմնոյ ոչ յօդեցան». Եփր. համաբ։ Նոյն նշանակութիւնն ունի նաև խեց, որից կազմուած են գրախեց Իգնատ. ղկ. 318. նշանախեց Մտթ. ե. 8. Ղուկ. ժզ. 17. (գրուած նաև նշանախեղց ԱԲ). խեցխե-ղեփ «փոքր տառ» Յերոն. Մանդ։


Խէչ, ից

s. zool.

prop, stay, support;
back, back-side;
clothes' pocket;
crab;
craw-fish;
— դնել cf. Խեչակեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. խեչ, Մշ. խէչ «քովը, կողքին». նոյն բառը գիտեն նաև Բլ. Զթ. Խրբ. Կս. Կր. Հզ. Մրշ. Նփ. Սթ. Սվ. Վն. որից խէչխէչի կամ խէչէխէչ «կողք կողքի, քովէ քով», Խրբ. խէչ «քովր»։


Խիզան, աց

s.

a hut & its inhabitants.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պանդուխտ». մէկ անգամ ունի այս նշանակութեամբ՝ Ճառընտ. «Որպէս ի տաղաւարի եմք ի մարմնի բնակեալք, և ի խիզանի եմք բնակեալ յայս կեանքս»։ Նոյն իմաստով է երևում նաև Սասն. 26 «Յօտա-րըս և յանկայունս, ի խիզանս և յանիրաւս»։ Արևելեան քաղաքավարական ոճով ստացել է յետոյ «կին, աղջիկ» նշանակութիւնը, ինչ-պէս գտնում ենք արդի գաւառականներում և որի աւելի հին գործածութիւնն ունի Դրնղ. էջ 27։


Խիլ

s.

search, perquisition, investigation, strict inquiry;
plucking up, snatching away;
— արկանել, to search out, to investigate, to rummage, to inquire into.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փնտռտուք, որոնում, խուրառևու-թիւն» Եւս. պտմ. որից խիլ արկանել «ման-րակրկիտ զննել, որոնել, քարուքանդ կամ տակնուվրայ անելով խուզարկել» Եւս. պտմ. 156. խլել «կորզել, պոկել. տեղից հանել քանդել» ՍԳր. Կոչ. Ագաթ. Եփր. Բուզ. խլիչ Ագաթ. խլխլել «պատճառներ փնտռտել» նսկ. յհ. ա. 3. «տնտնալ, դանդաղիլ» Ոսկ. ես. 388 (երկիցս), խլխլական «ողորմելի» Ոսկ. ես. 340. խլումն Եփր. թգ. խլոցք «խլումն, յափշտակութիւն» (չունի ԱԲ) Ան-սիզք 27. արմատախիլ Ոսկ. յհ. ա. 38, բ. 8, 9. արմատախլել Մծբ. թիկնախիլ «մեջքը թերթուած» Տօնակ. Տաթև. ձմ. ճե. լարախիլ «խամաճիկ՝ տիկնիկ խաղացնող» Արիստ. աշխ. դժուարախիլ Ոսկ. յհ. ա. 29. տաշտա-խիլ Եղիշ. տակախիլ «արմատախիլ» Մար-թին. փշախիլ Ոսկ. յհ. ա. 1. նոյն է նաև գլխլել «ամբողջովին խլել», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք, էջ 144. «Որ ի խորոջն արմատն է՝ ի վեր գլխլել ա-խորժիմ»։


Խիլայ

cf. Խլայ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։


Խիխաւրաս

s.

filth, filthiness, fetid matter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(եզ. կամ յոգ.) «հոտած թուք. խուխ կամ ուրիշ ապականութիւն» Ոսկ. մ. բ. 17, 19. ուրիշ օրինակ չկայ. բայց նոյն բառի այլափոխեալ գրչութիւնն եմ համա-րում եխիխաւար Փիլ. նխ. բ. 115 «Քանզի յաչս կուտեալ եխիխաւար և աղբախուղբ և աղբոց բազմութիւն». ուր եխի խաւար ձևի յն. համապատասխանն է φοσυτός «աղբ, կեղտ ևն»։


Խինձ

cf. Խինծ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ներգ. ի խնձի) «գոգ, ծալք, խորշ, անկիւն, ծոց» Բուզ. 148. Պտմ. աղէքս. 170. Նիւս. բն. Երզն. մտթ. 403.-Նորայր, Բառ. ֆր. 605բ մեկնում է «նեղ անցք ի մէջ երկուց լերանց».-ՆՀԲ առաջին նշա-նաևութեան վրայ աւելացնում է «2. խեց կամ խեշեր, իբր ծայր՝ մասն կամ կոտոր և կերուք իրաց. 3. գրախեց» (առանց վկայու-թեան). (ԱԲ չէ դրած այս վերջին նշանա-կութիւնը)։ Առաջին նշանակութեան հետ նոյն է «հագուստի առաջակողմը կամ գոգնոցը վեր բռնելով ձևացրած փոսը». այս գեղեցիկ նշանակութիւնը մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 58 «նաև բարեսէր և յոյժ հաւատացեալ թագուհին զխինձ մատուցեալ թագաւորական զգեստու՝ ի հողոյն կրէր փութապէս». հմմտ. նաև Փիլ. տես. 20։ Գրուած է նաև խինծ «արգանդի ներքին խորշերը» Տաթև. հարց. 785։


*Խիպիլիկ, լկաց

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բուն և նախնական նշանակութիւնն է «թիթեռնիկ», ինչպէս ցոյց են տալիս գա-ւառականները. այս նշանակութեամբ փոխա-ռեալ է թթր. käbälāk, թրք. kebelek, kele-bek, kepenek «թիթեռնիկ» բառից։ Հայերէ-նի մէջ երևակայական էակներից շատերի անունը ծագած է «միջատ» նշանակող բա-ռերից. հմմտ. Պլ. պուճուկ կամ ալապուճուկ <տճկ. [arabic word] böjek «միջատ» բառից, Ննխ. պողոճ <գւռ. պողոճ «միջատ» բառից, Պլ. պիւ <Ննխ. պի «մորմ» բառից, Վն. պոլօ և արջապլօ<Վն. պլօ, պոլօ «միջատ» բառից, նոյնպէս ժժմունք Խն. «երևակայական ոգի» = Երև. «միջատ»։ Այսպէս էլ «թիթեռնիկ» նշանակութիւնից ստացուած է «մղձաւանջ» նշանակութիւնը, «գուցէ նմանութիւն մը երե-վակայելով մղձաւանջին և թիթեռնիկին մէջ» (ըստ Մասեաց Աղաւնի, 1863, էջ 302)։-Աճ.


Խիր

s.

white violet.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Lag. Ges. Abhd. 60, 30, նոյնը նաև Lag. Arm. Stud. § 987, ՀԲուս. § 1059-60։ Իմաստի ճշտման համար տե՛ս Seidel, Մխ. հեր. § 54 և 5Բ.

= Արաբերէնից փոխառեալ բառ է. Stein-schneider-ի հաւաքածոյի մէջ (WZKM 12. 333) նոյն kamkām բառի դէմ գտնում եմ [arabic word] samγ-el-δiru? «դիրո՞ւի խէժ».-երկու ձևերից (❇ δiru կամ [arabic word] xiru) մին կամ միւսը սխալ ընթերցուած է։-Աճ.


Խիրտ

adj. adv.

startling;
— լինել, to shy, to start at;
to doubt, to fear, to suspect;
—ս ի —ս՝ — ի —ս, inconstant, vacillating;
doubtfully, suspiciously;
with a start.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Peterm. 259 լծորդ է դնում հարթ-նուլ, շրտնուլ և խրտնուլ։ Տէրվ. Altarm. 28 յն. σϰορδ-ινοῦ-μαι «ծամածռել, ան-դամները շարժել, այս ու այն կողմ նետուիլ», հսլ. skaradovati «վախե-նալ»։ Նոյն, Նախալ. 51 հնխ. skard արմատից, որի պարզական skar ձևից է համարում յն. ἀ-σϰαίρω «թռթռալ»։ Հիւնք. խորշ բառից։ Scheftelovitz BВ 28, 312 նոյն ընդ խէթ, խիթալ։ Պատա-հական նմանութիւն ունի եբր. [hebrew word] hrd «դողալ, վախենալ»։ ռամօտիկ, մարդկանցից փախչող» բառը, որ թուրքերէնի մէջ մեկնութիւն չունի։


Խից

s.

closing or shutting;
cork, stopper, bung, plug;
valve;
— արկանել, to cork, to bung, to dam, to stop;
to hinder, to oppose.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. հանում է խոց բառից։ Patru-bány SA 2, 242 նոյն է դնում խուղ և խուց բառերի հետ։ Karst, Յուշարձան 426 գոցել բառի հետ թթր. sus, sus «կենալ, մնալ»։


Խլայ, ից

s.

robe of honour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։


Խլեփ, ի

s.

salix caprea latifolia ( species of willow).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] xilāf «անուշահոտ ուռև նի» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 756) ն. ասոր. xelap'a «մի տեսակ ուռի»։ Արա-բերէնից է նոյնպէս վարաղի խլաֆ «ուռու տերև» <արաբ. [arabic word] varaq «տերև»+xilā' բառերից, որ ՀԲուս. § 2868 սխալմամբ գրում է վարազի խլաֆ և համարում է ա-ռանձին բոյս։


Խլուրդ, լրդից

s.

mole.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասորերէնից փոխառեալ բառ. հմմտ. ասոր. [other alphabet] xuldā «խլուրդ», որի հետ նոյն են արաբ. ❇ xulud «խլուրդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 604), եբր. [hebrew word] *oleδ «խլուրդ»։ Այս ձևերը չեն կարող տալ հյ. խլուրդ, որի մէջ ր ձայնի համապատաս-խանը չկայ։ Մեր բառը յառաջացած է ասո-րի գաւառական մի ձևից, որ աւանդուած չէ, բայց որի գոյութեան իբրև ապացոյց կարող է ծառայել ասոր. ( xaldūdā «դաշտային մուկ» (Brock. Lex. syr. 497ա) երկրորդական ձևը։-Աճ.


Խծուծ, խծծոյ

s. mar.

tow, hards of flax or hemp;
լնուլ խծծով, to stop with tow;
to calk.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «գզած վուշի կամ սանտրած կանեփի թափթփուքը» Դատ. ժե. 14. Սիր. իա. 10. Վրդն. լս. 60. Վստկ. 182։ Սրա հետ նոյն է խզուզ «կալի մնացորդ, ցորենի աւե-ւորդ մասերը». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Կիր. էջ 193 «Իսկ եթէ ոք և որ ի ձեռն հաստատութեան է յօժար առ ի քաղել, ամառան խզուզին հան-դիպիլ սիրելի է և թէ հասկի» (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 76)։ Առա-ջին ձևից է խծծել «մարմինը կտրտել, պա-տաւռռտեւ». նորագիւտ բառ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 511 (Ժէ դար). «Տարեալ ի մի ոտիցն կախեցին զնա, ռուսերօք և զինուք խըծըծէին զնա, հարկա-նէին քարիւ և փայտիւ նմա»։

ԳՒՌ (dialectal) Նոյն բառերն են խծուծ Ղզ., խզուզ Ալշ. Խրբ. Մշ. Ապ. Վն. Շիր. «կալի մնա-ցորդ», խզզել Կր. «ձեռքով բուրդ բանալ, գզել», խզզուիլ Ալքս. «բրդկուիլ, ձարձրիւ». -Ամատունի. Հալոց բառ ու բան, էջ 226 ունի նաև խզուռ «կալի մնացորդ», խզո-զիւն «գերանի վրայից հանուած կեղև».


Խղունջն, աց

s.

snail;
sea-shell, purple shell-fish.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ ծովային խեցեմորթ՝ որ տալիս է ծիրանի ներկը. concha» Վեցօր. 152. (գործածուած է ռեռ խղունջնաց ձևով, որով ուղղականը պիտի լինէր *խղունջուն կամ *խղոյնջն. բայց բո-լոր բառարաններն էլ դնում են վերի ձևով). գրուած է նաև ուրիշ զանազան ձևերով. ինչ-պէս՝ խղընջոյն (խղնջոյն) Բրս. ընչեղ. խը-խընջիւն կամ խըխնջիւն Երզն. լս. և մտթ. 591. Մխ. առակ. խխընջունի (խխնջունի) Բրս. մրկ. խղնջուն ՆՀԲ. սեռ. խխնջիւնեաց Բրս. մկ. էջ 338. խխնջուն ՋԲ. խնջուն ՋԲ. խնճուղ Վրք. սեղբ. 781. խռնջայլ կամ խռըն-չող Գաղիան. Բժշ. այս բոլորի միջից արդի գրական լեզուն ընտրել է խղունջ (կամ նաև խխունջ) ձևը և յատկացրած է միայն նոյն խեցեմորթի հասարակ տեսակին. ֆրանս. colimaçon, որից խխնջաձև նորակերտ բառը։ (Տե՛ս նաև կողինջ)։

= Նման են հնչում հրէական արամ. [hebrew word] xalazōn, ասոր. [arabic word] xalazōnā կամ [arabic word] xlīzonā, արաբ. [arabic word] ha-lazūn, որոնք միևնոյն նշանակութիւնն ու-նին մեր բառի հետ։-Բայց այս բառերի ծա-զումը անծանօթ է. ձևը ցոյց է տալիս՝ որ բնիկ սեմական չեն։ Muller WZKM 2, 285 ուզում է հանել յն. άλίζωος «ծովակեաց, ծովի մէջ բնակող» բառի ռամկական ἅλίζωω ձևից. բայց այս կարծիքն էլ ընդունած չէ։ Ըստ այսմ անորոշ է նաև հայերէն բառիս ծագումը։ Թերևս բոլորը միասին փոխ են առնուած մի անծանօթ լեզուից, և յատկապես ա՛յն ազգից՝ որ առաջին անգամ խեցեմորթից ծիրանի ներկը պատրաստելու արհեստը գտաւ։


Խմոր, ոյ, ով

s. fig.

leaven, ferment;
sect.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ Schröder, Thesaur. 45 փոխա-ռեալ դրաւ եբր. [hebrew word] xmr ձևից, որ աւանդուած չէ։ Müller SWAW 41, 12 և WZKM 8, 284 արամ. [syriac word] xəmirā «խմոր» բառից փոխառեալ է դնում։ Այս մեկնութիւնը ընդունում է Հիւբշ. 305, թէև սպասում է հյ. *խմիր կամ *խամիր ձևը։ Հայերէնի ո ձայնը մեկ-նելու համար M. Bittner WZKM 13 (1899), էջ 296 խմոր բառը թրք. xa-mur ձևից փոխառեալ է համարում! կամ հայերէնից անցած թուրքերէնի։ Այս ենթադրութեան անհեթեթութիւնը ցոյց տուաւ R. Gauthiot, Բանասէր 1899, 325։ Առաջին անռամ Աճառ. Հայ. նորագիւտ բառեր մնաց. գրոց մէջ, էջ 9 անխում և խմեալ նորագիւտ բա-ռերը երևան հանելով՝ ենթադրեց որ խմոր բառի արմատն է խում, որ նոյն է խում, խմել «ըմպէլ» բառի հետ և հետևաբար խմոր գործ չունի ասոր. xə-րի ձևով։ Մառ. Христ. Boст. 2(1913), 132 հիմնուելով սրա վրայ՝ մեկնեց վե-ոի ձևով։ Մառ,Христ. Bocm. 2(1913), 148 վրաց. ցոմի «թթխմոր», ն. վրաց. «խմոր», սվան. մըխիմա «թթու», խվի-մըխմի «թթուիլ», խվիմխըմե «գինուց սթափիլ», լիմխըմե «խմորել, մա-կարդել», նամխըմի «թթխմոր» բառերի հետ՝ իբրև յաբեթական արմատէ։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 91 վրաց. ցոմի «խմոր»։


Խնամ, ոց

s.

care, attention, solicitude;
nursing, attendance, duty, task;
mindfulness, diligence, assiduity;
—ով, carefully, mindfully, attentively;
— ածել՝ ունել՝ տանել, to take care of, to be mindful of, to look after;
to nurse, to tend, to attend;
to provide, to procure;
զամենայն փոյթ եւ զ— ունել զումեքէ, to take every care of;
to take great pains with;
տարածել ի վերայ ուրուք քլխնամս իւր՝ զգութ խնամոց, to surround with loving cares or kind offices, to be particularly attentive to, to wait assiduously upon;
հաստատեալ ի խնամս չարին, prone to evil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

խնայել բառի հետ. հմմտ. անզգամ և ան-զգայ։ Հիւնք. նոյնպէս խնայել բա-յից։ Paturubány SA 2, 242 նոյն է դը-նում խուղ, խուց բառերի հետ։ Peder-sen, Հայ. դր. լեզ. էջ 80 խնայել բառի հետ մեասին կցում է լտ. conor «ջա-նալ, փորձել» բառին, խնամ և խնայ ձևերին համապատասխան դնելով cona-mei, conātus։-Այս մեկնութիւնը մեր-ժում է Walde, էջ 187։


Ծնծղայ, ից

s.

cymbal;
cithern.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նախ Schröder, Thesaur. 45 ոռաւ եբր. ձևից։ Նոյնը յիշում է նաև ՆՀԲ։-Lag. Arm. Stud. § 1059 ասորականից։ Հիւնք. ցնցել բայից։


Ծով, ուց

s. fig.

sea;
lake;
the molten sea in the Temple;
—ն լայնասփիւռ, the main sea, the deep, the high or open sea;
անդունդք ծովու, the depths of ocean, the mighty deep;
ի խորս ծովու, far out at sea;
կապուտակն ծովուց, sea-green;
ջուր —ու, sea-water;
հէն ծովու, sea-rover, pirate;
ընտել ծովու, accustomed to the sea;
ընդ ծով եւ ընդ զամաք, by sea & land;
գնալ ընդ —, to go to sea, to put to sea, to sail;
անցանել ընդ —, to go over or across, to cross the sea;
զեփիւռ ծովու, sea-breeze;
հողմախաղաղ —, հարթածաւալ —, calm sea, as smooth as glass;
կապուտակային՝ անշարժ՝ խաղաղաւէտ՝ ընդարձակ՝ անհուն —, blue, still, quiet, vast, immense ocean;
մոլեգնութիւն ծովու, the raging or fury of the sea, the roughness of the waters;
ալեկոծ՝ յուզեալ է —ն, the sea is turbulent, swelling, rolling;
ալեկոծի, փրփրէ ծովն, the sea runs high, foams, froths;
մրրկալից՝ մոլեգին՝ զայրագին՝ փրփրադէզ՝ ահեղագոչ՝ անսանձ՝ սպառնալից՝ անգութ —, stormy or tempestuous, dreadful or furious, angry or raging, foaming, thundering or roaring, unruly or ungovernable, threatening, pitiless ocean;
— աչեր, blue of sea-green eyes. — հեշտութեանց՝ ցաւոց, a sea of delights, of griefs or sorrows.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ղով բառից։ Patrubány SA 1, 4 վեռ. jáva «շտապ, արագութիւն» ձևին է կցում. նշանակութեան տարբերութեան համար յիշում է զնդ. zrayah, հպրս. draya «ծով» և սանս. jrayas «ընթացք, վազք»։ Ատիլ, Բիւր. 1899, էջ 492 յի. շում է Լէման բևեռագէտի կարծիքը՝ իբր խալդ. ձույ կամ սույ բառից. իր կողմից էլ հարց է տալիս թէ անգլ. sea «ծով» բառի հետ կապ ունի՞։ Stokes IF 12, 191 կցում է իռլ. go «ծով» բա-ռին։ Scheftelovitz BВ 29, 15 Տէրվի-շեանի նման հիսլ. kaf «ծով», kyefia «ծովանալ», յն. βάπτω «մխրճել»։ Այս մեկնութիւնը մերժում է Pedersen KZ 40 (1906) 207 և ընդունում է Stokes-ի մեկնութիւնը։ Patrubány ՀԱ 1910, 93 հնխ. ag'e «ածել» արմատից. հմմտ. հիռլ. go «ծով»։ Սագրզեան ՀԱ 1909, 336 և Karst, Յուշարձան 409 սումեր. zuab «ովկիանոս», 420, 426 թթր. su, sub, suv «ջուր»։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 50 նոյն ընդ հով, զով և հռոմ։ Թէև շատ մերձաւոր են հնչում, բայց երևի պատահական պէտք է համարել վրաց. զղուա, զղվա, մինգ. զղվա, լազ. զուղա, զղվա, սվան. ձուղա «ծով». նաև կայ. զավ, ձավ, ակու. խիւր. ձավ «անձրև», ինչպէս նկատում է Bugge KZ 32, 84։ Պատահական է նաև արաբ. ❇ zaub «հոսիլ», ❇ Zab «մի քա-նի նշանաւոր գետերի անուններ» (ևա-մուս, թրք. թրգմ. Ա. էջ 156)։


Ծոր, ոյ

s. bot.

dropping, trickling;
barberry;
new-mown hay.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կոծոխուր, berberis vulgaris L» (Տիրացուեան, Contrib. § 198, Seidel Մխ. հեր. § 138) Բժշ. Գաղիան. Մխ. բժշ. 122, որից ծորենի «նոյն պտուզի թուփը» Բժշ. Վստկ. 208. Գաղիան. որ և ծորի «կոծո-խուր» Բժշ.-(ուրիշ է ծորենի «կուենի» Գա-ղիան. որ պէտք է դնել յաջորդ ծոր արմա-տից իբր «խէժ ծորեցնող»)։


Ծուխ, ծխոյ

s. fig.

smoke;
fume, vapor, exhalation;
tobacco;
սիւն, ստեղն ծխոյ, — ծառացեալ, pillar of smoke;
մրրիկ ծխոյ, clouds or masses of smoke;
ընդ — գալ, to be in tbe smoke;
—ս արձակել, to emit smoke;
— ծխել, ձգել զ—, to smoke tobacco;
— որ ընդ մէջ մօրուին եւ ըրջուաց ծխիցի, unpleasantness or discord engendered between step-mother & step-children. family, hearth, home.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է կովկասեան *ծուխ ար-մատից, որ նշանակում է «մուր, ծուխ, մութ»։ Նոյն արմատի ժառանգներն են վը-րաց. წუხვა ծուխվա «ցաւ, տրտմութիւն» (իբր սրտի ծուխ. հմմտ. պրս. [arabic word] dūd «ծուխ, տրտմութիւն»), მომδუხარება մոմ-ծուխարեբա «տխրիլ, տրտմիլ», მომწუხრება մոմծուխրեբա «երեկոյանալ», მწუხრი մը-ծուխրի «աղջամուղջ, երեկոյ», შემ-წუხრება շեմծուխրեբա «երեկոյեան մութը», წუხე-ლის ծուխելիս «երէկ» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. երեկ և երէկ. ռուս. вецepь «երեկոյ» և вцepa «երեկ»)։-Բա-ռիս բուն հայերէնն է մուխ, որ հնդևրոպա-կան ծագում ունի։-Աճ,


Ծուծ, ծծոյ

s.

sucking, suction;
marrow, pith;
essence;
ուղ եւ ծուծ, quintessence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. սիւզմէք, լտ. sugo, վը-րաց. ձուձու։ Justi, Kurd. Gram. I17 քրդ. čičik, պրս. [arabic word] čačū, օսս. ձինի և հյ. ծոց (իմա՛ ծիծ) և ծծել իրար հետ է դնում։ Նոյն հեղինակը՝ Litt. Blatt 1883, էջ 64 ծուծ =լիթ. zisti «ծծել». ռուս. жижа «հիւթ, արգանակ» բառե-րի հետ։ Տէրվ. Նախալ. 43, 88 ծիծ, ինչպէս նաև տիտ՝ կցում է դիել բա-յին՝ իբր կրկնական. այսպէս է դնում նաև յն. τιτՅός «ծիծ», τίτβη «ստոն։ տու», սանս. dadhan «կաթ»։ Հիւնք. հծը-ծել բայից։ Bugge, Etrusk. u. Arm. 93 ծծել= ետրուսկ. sce. իսկ էջ 85 հյ. տիտ «ծիծ» բառի հետ է համեմատում անգսք. tit, յգ. tittas, գերմ. Zitze «ծիծ»։ Հիւբշ. 498 այս և վերի բոլոր ձևերը համարում է բնաձայն. իր կարծի-քով ծիծ բառն էլ կապ չունի ծուծ, ծծել ձևերի հետ։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, էջ 233 հայերէնից փոխառեալ է դը. նում ալբան. ցիցէ «ծիծ»։


Ծուռ, ծռոյ

adj.

crooked, bent, distorted, oblique;
— առնուլ, to wind round many times.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. սանս. dur, լտ. curvus «ծուռ»։ Brosset JAs. 1834, 389 և Pe-term. 62 լծ. հյ. թիւր։ Հիւնք. ծիր ռա-ռից։ Յակոբեան, Բիւր. 1899, 600 ա-րաբ. [arabic word] zar', zur'։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Meillet MSL 7, 165 և Esquisse, էջ 34։ Müller, Armen. VI. 3 սրանց է կցում նաև հյ. ծիր, որ Հիւբշ. 457 չի ընդունում։ Patrubány ՀԱ 1906, 367 մերժելով γυτός ձևը, կցում է ծեր բառին։ Lidén, Arm. Stud. 121 նոյնպէս մերժում է համեմատել յն. γορός ձևի հետ, որովհետև՝ հա-կառակ ուրիշ հնդևրուագէտների. այս յն. բառի նախաձայն γ համա-րում է <հնխ. g' և ո՛չ թէ g. յն. γορός ձևին կցում է հյ. կոր, կորի, կորիզ, կուռն, կրուկն ևն, իսև ծուռ համեմատում է ծիր և կամ ծառայ բա-ռի հետ, իբր հնխ. g'ers-«դառնալ» միջև տատանւում են Boisacq 159, Trautmann 80, Berneker 363.-Pe-tersson. KZ 47. 257 ընդունելով Li-dén-ի մեկնութիւնը, ծուռ դնում է հնխ. g'orso-)։ Patrubány ՀԱ 1908. 215 հյ. ծառ և հանգլ. čerran «դառնալ» բառերի հետ։ Karst, Յուշարձ. 425 թթր. ter, tir, օսմ. ters «հակառակ, հակադարձ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] savar «ծռիլ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 941)։


Կազմ, ոյ, ի

s. adj.

construction;
preparation, furniture, ornament;
— գրոց, binding of books;
ready, quite ready, prepared;
active, diligent;
disposed;
— լինել, to be ready, prepared;
to be disposed to.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ւծ. լն. ϰόσμημα, ϰόσμησις «զար-դարանք», թրք. քէսիմ «կտրուածք». թագըմ «կազմած», թէտարիք «պատ-րաստութիւն»։ Peterm. 22, 34 յն. κόσ-μος «կարգ»։ Windisch. 8 յն. ϰάζω, ϰάδμος «փայլիլ, գերազանցել»։ Die-fenbach, Berl. Jahrb. 1843, էջ 449 յն. ϰόσμος և կիմր. casmai ևն։ Հիւնք. յն. ϰόσμος։ Միևնոյնը կրկնում է Ղա-փանցեան, Հաբեթ. լեղվ. էջ 20։


Կաթ, ից

s.

drop;
— մի, a —, a little;
— մի ջրոյ, a — of water;
— մի քուն, a nap, short sleep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

գութուր, թէգէթթուր «կայլակել, կաթկը-թիլ» (արմատը gatra «կաթիլ»)։ Pe-term. 20, 22 լծ. հյ. շիթ և լտ. gutta։ Հիւնք. կաթ և կաթիլ հանում է լտ. gut-ta բառից, իսկ կաթոտ, կաթոգին, սրտակաթ ևն կատաղի բառից։ Հիւբշ. ZDMG 35(1881), 660 և Arm. Gram 162 պրս. [arabic word] kāt «կաթիլ» բառին է կցում, իբրև իրանական փոխառու-թիւն։ (Այս բառը թէև ո՛չ ԳԴ գիտէ և ոչ Horn, բայց կայ Բուրհանի մէջ «կա-թիլ» նշանակութեամբ)։ Patrubány ՀԱ 1908, 188 կաթն «կաթ, lac, γάλα» բառից՝ -իլ նուազականով։ Մառ ЗВО xIx, 0157 յաբեթական ղյթ արմատից. հմմտ. վրաց. ბվեթի «կայլակ», ծթոլա «կայլակում», որի տուբալկ. ձևը պիտի լինէր *ճվիթի>*ճիթ, որից փոխառեալ է հյ. շիթ։ Պատահական նմանութիւն ունի սանս. gad «մզիլ, կաթիլ կաթիլ վազել»։ Meillet BSL 21, 201 կարծում է որ նոյն է լտ. gutta բառի հետ. բայց այս մասին վճռական բան չի կարելի ասել, որովհետև լտ. բառի ստուգաբպ-նութիւնը յայտնի չէ. տե՛ս Walde 357։ Petersson, Heteroklisie 62 և LUA 1922, 11 (չեմ տեսած) հնխ։ g2et-ար-մատից է հանում հյ. կաթ, կաթն, լիթ. gintarās «սաթ», յն. δετή «ջահ», սանս. játu «խէժ», լտ. bitumen «ձիւթ» ևն (տե՛ս Pokorny 1, 672)։ Meillet, Dict. etym. It. էջ 420 կրկնում է իր մևևնութիւնը, լատին բառի նախաձևը դնելով g29t-, որին կցում է հյ. կաթ։


Կաթն, թին, թանց

s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.