Definitions containing the research է : 10000 Results

Դահեկանահատ

adj.

forger, counterfeiter.

NBHL (1)

Այն՝ որ դահեկան հատանէ ապախտ, կամ հատանէ մասն ինչ յարքունի դահեկանէ. սուտ ստակ տպօղ, կամ ստակ կտրօղ. գալպազան.


Դահճապետ, աց

s.

chief of hangmen;
officer.

NBHL (1)

ἁρχιδεσμώτης princeps captivorum, ἁρχιμάγειρος princeps coquorum Պետ եւ գլուխ դահճաց, կամ պաշտօնէից ատենի. ... եբր. սարթապախիմ. ըստ յն. նաեւ աղճը պաղը, եւ խասապ պաղը Տե՛ս (Ծն. ՟Լ՟Է. 36։ ՟Լ՟Թ. 1։ ՟Խ. 4։ ՟Խ՟Ա. 10. 12։ ՟Դ. Թագ. ՟Ի՟Ե. 8։ Դան. ՟Բ. 14. եւ այլն։)


Դաղձ, ի

s.

wild mint;
calamint;
origan.

NBHL (3)

Ջրային կրայ եթէ ուտիցէ ի մսոյ իժի, երթայ ուտէ դաղձն, եւ այնու անցուցանէ զտապ նեղութեան. (Վեցօր. ՟Թ։)

ի բառս Գաղիանոսի Դաղձն դնի նաեւ որպէս խոտ կոչեցեալ ըստ յն. գալամենտի։

Նոյնպէս եւ ի Մեսր. երէց.


Դամբանական, ի, աց

adj. s.

sepulchral, funeral;
funeral ovation.

NBHL (1)

Զդամբանականն, որ է գերեզմանականն. (Երզն. քեր.։)


Դամբարան

s.

vault, charnel-house, catacombs, church-yard;
cf. Դամբան.

NBHL (1)

Դամբարանն, այսինքն գօռն նորա՝ է մերձ ի նոյն տեղին. (Մարթին.։)


Դամբարանեմ, եցի

va.

to inter, to bury.

NBHL (1)

Ի սուրբ ուխտին դամբարանեալ, որ է դրազարկ անուն ձայնեալ. (Վահր. վիպ.։)


Դայեկասնունդ

s.

foster-brother;
a. of a foster-brother.

NBHL (1)

(որ ըստ հին տպ. դայեկասուն) Ի նոյն դայեկէ սնեալ. սննդակից. դայեկորդի. կաթնեղբար.


Դայեկեմ, եցի

va.

to nourish, to bring up, to educate.

NBHL (3)

τιθηνέω, μαιεύομαι nutrio, obstetricor foveo Որպէս դայեակ դիեցուցանել, դարմանել, սնուցանել. դաստիարակել. հրանհանգել.

Երախայքն տակաւին հայրականօքն բանիւք դայեկեալք։ Սրբազանիցն ամենիմաստն հանճար նախ դայեկէ զնոսա ներգործականաւ կերակրով։ Երգ եւ ընթերցմունք զանկատարսն դայեկեն առ կենդանարար որդեգրութիւն. (Դիոն. եկեղ.։)

Ծառայել տեառն երկիւղիւ, ի մարգարէէն դայեկեալք. (Նանայ.)


Դայեկորդի

s.

foster-brother.

NBHL (1)

Պատուէ զիւր դայեակորդին զմանդակունին արտաւազդ (Խոր.՟Բ. 79։)


Դայեկութիւն, ութեան

s.

nurse's office;
bringing up, education.

NBHL (4)

Դայեկութեան դարմանք մեզ (յերկրէ) ըստ նմանութեան կաթին ի մօրէ. (Ագաթ.։)

Ակամայ դայեկութեամբ սնուցանէր զնա. (Եղիշ. ՟Ե։)

ԴԱՅԵԿՈՒԹԻՒՆ. որպէս Դայեկորդիութիւն. սննդակցութիւն.

Եթէ ի բուն դայեկութիւնս՝ վասն պատուական օրինացն ոչ խնայեաց ի նա, ո՞րչափ եւս ի ձեզ յօտարաշխարհիկս. (Եղիշ. ՟Ը։)


Դայլայլիկք

s.

trill, modulation, quaver, warbling.

NBHL (2)

Ներդաշնակապէս, այսինքն զդայլայլիկսն նման սմին թեթեւս ընթացուցանել։ Ըստ նմին խորհրդոց եւ ստեղծանին ամենայն դայլայլիկքն հագներգութեամբ. (Մագ. քեր.։)

Իսկ երաժշտականին՝ այլ իսկ առ դալալիկսն, եւ նմանականսն։ Որ պարերգողսն են, եւ դալալիկսն, մի (գլխաւոր), ոչ նուազ, քան եթէ երեսուն ամաց լինելով. (Պղատ. օրին. ՟Զ։)


Դանակ, ի, աց

cf. Դան.

NBHL (5)

μαχαίριον, ἑνχειρίδιον culter, cultellus Գործի հատանելոյ ի մասունս մասունս, որպէս թէ՝ հատ հատ, դանէ դանէ. կտրոց. սուր փոքրիկ.

Եդին դանակ նմա, որպէս զի հատցէ եւ կերիցէ. (Բուզ. ՟Է. 7։)

Ընդէ՞ր արկ յակովբ իւղ ի վերայ վիմին. մա՛րթ էր եւ դանակաւ նշանակ ինչ առնել։ Թերեւս չունէր դանակ. զիւղն զիա՞րդ ունէր. (Կիւրղ. ծն.։)

Որպէս ոք զդանակ ստանայ վասն զհաց հատանելոյ, եւ զայլեւս կերակուրս. (Սարգ. յկ. ՟Դ։)

Անդ դանակք էին վասն գառին. (Ոսկ. մտթ.։)


Դանգ, աց

s.

mite, penny, obole.

NBHL (8)

Երկու գարւոյ կշիռն դանգ մի է. (Վրդն. ել. ՟Լ. 19։)

ԴԱՆԳ կամ ԴԱՆԿ. Իբրու չափ կշռոյ է Քառորդն տրամոյ, եւ վեցերորդ մասն ամենայն իրաց. պ. տանէ, (այսինքն հատիկ) տանգ, տէնկ

ԴԱՆԳ. ὁβολός obolus, nummus minutus Իբրեւ չափ դրամոյ՝ յետինն եւ փոքրագոյնն յիւրում կարգի, ոսկի կամ արծաթի եւ այլն. որ եւ ասի ՓՈՂ. դէնկէ որ եւ դրամ. փուլ, ֆուլ որ է փող.

Քսան դանգ է երկդրամեանն. (Ել. ՟Լ. 13։ Ղեւտ. ՟Ի՟Ե. 25։)

Կամ ἁσσάριον as, assis;
assarium որ է Չորիր մասն ունկւոյ։ (Մտթ. ՟Ժ. 29։ Ղկ. ՟Ժ՟Բ. 6։)

Դանկս երկուս առնում յաւուր մի ի ձեռագործէ, եւ ծախեմ ի պէտս իմ երկու փողս։ Երիս դանկս ոսկի։ Վաստակէր դրամս դանկոյ միոյ (ոսկւոյ). (Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Դ։)

Գանձդ ամենայն բարութեան շնորհեա՛ ինձ դանկի մի չափ ի քո սերմանէդ. (Եփր. աղ.։)

Երկու դանկօք զբոլոր ողորմութեան զվարձս ընկալաւ։ Երկուց դանկաց հաւասար մեղանչիցէ. (Եփր. յղ. գող.։)


Դանդաղագին

adj.

very slow.

NBHL (1)

Որ յողորմութիւն առնել դանդաղագին է. (Եւագր. ՟Ի՟Բ։)


Դանդաղագոյն

cf. Դանդաղագին.

NBHL (1)

Դանդաղագոյն գործէ (զմասունսն). (Փիլ. քհ.։)


Դանդաղական, ի, աց

cf. Դանդաղագին.

NBHL (2)

Ուր իցէ դանդաղութիւն.

Բաւական է յայտնութիւն միայն քաջութեանն, եւ վաղվաղակի խափանին դանդաղականքն. (Ոսկ. ես.։)


Դանդաղանք

s.

cf. Դանդաղութիւն.

NBHL (2)

Զամենայն դանդաղանս հոգւոյ ի քուն թանձրութեան յանձնէ ի բա՛ց ընկեցէք. (Սարգ. ՟Ա. 7. ՟Թ։)

Ոչ լուան, քանզի հեղձեալ էին ի դանդաղանս քնոյ. յն. վասն բազում քնոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 17։)


Դանդաղիմ, եցայ

vn.

to loiter, to trifle, to slumber, to dally, to waver.

NBHL (3)

Եւ մինչ ես դանդաղիմ, այլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ. յն. եկաւորեմ, այսինքն սկսանիմ շարժիլ. (Յհ. ՟Ե. 7։)

Զնոյն գրել առ ձեզ՝ ինձ ոչ դանդաղելի է. (Փիլիպ. ՟Գ. 1։)

Ի հրամայելն սարկաւագին, զտէր աղաչեսցուք, ո՞վ է որ դանդաղի ի յաղաչելոյն. (Լմբ. պտրգ.։)


Դանդաղկոտ, աց

cf. Դանդաղ.

NBHL (3)

Դանդաղկոտ է յաղօթս. (կամ ի պատուիրանս տեառն. Նեղոս.։ եւ Բրս. հց.։)

Ո՛չ բարի, յորժամ իցէ դանդաղկոտ առ տուրս ընչից. (Պղատ. օրին. ՟Ե։)

Աստուած ո՛չ է դանդաղկոտ. (Լմբ. սղ.։)


Դանդաղութիւն, ութեան

s.

slowness, tardiness, delay, frivolity, idleness, indolence.

NBHL (2)

Շարժեաց զմեր դանդաղութիւն ձեր գոհութեան նամամակդ։ Յաղթեալ լինի ի յօժարութենէդ ձերմէ դանդաղութիւն մտացս. (ՃՃ.։)

Բազումս գիտէ փափկութիւնն գործել դանդաղութիւնս. (Լմբ. ատ.։)


Դանդաղումն, ման

s.

cf. Դանդաղութիւն.

NBHL (2)

Ցանկութիւն ընչից է պատճառ դանդաղման ի բարիս. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)

Թէ տնկցի ի ձանձրանալ ի քուն, կամ ի դանդաղումն. (Կլիմաք.։)


Դանդաչանք, նաց

s.

cf. Դանդաչումն.

NBHL (1)

Դանդանաչանաց բանից չէր պարտ ամենեւին բնաւ առնել պատասխանի։ Տարապարտ են դանդաչանքն. (Եզնիկ.։)


Դանդաչական, ի, աց

cf. Դանդաչկոտ.

NBHL (1)

ἑνόλισθος valde lubricus, labilis Ուր իցէ դանդաչ. տատանական. սահական.


Դանդաչեմ, եցի

vn.

to waver, to hesitate;
to grope;
to talk idly, to dream.

NBHL (8)

Յուսմունս պէսպէսս եւ յօտարաձայնս մի՛ դանդաչէք։ Դանդաչեցին յարբեցութենէ ցքւոյն։ Առ հասարակ մոլորեալք դանդաչեն ի վերայ լերանց։ Իբրեւ քնով դանդաչեալք. (Եբր. ՟Ժ՟Գ. 9։ Ես. ՟Ի՟Ը. 7. եւ ՟Ի՟Բ. 5։ Յուդ. 8։)

Ի սոյն միտս ցնորեալ դանդաչէր. (Եղիշ. ՟Ա։)

Իբրեւ զկատաղի գազան այնպէս դանդաչէր. (Ճ. ՟Ա.։)

Որպէս մարկիոնն դանդաչէ։ Որպէս ոմանք դանդաչեցին. (Եզնիկ.։)

Որպէս դու դանդաչես. (Յհ. իմ. երեւ.։)

Որպէս առասպելն յունաց դանդաչէ. է. ես.։)

Զի՞նչ ասացից նոցա, ստեցի՞ց, դանդաչեցի՞ց, ասիցե՞մ թէ չեմ ի նոցանէ. (Եփր. ել.։)

Գինի դանդաչեցուցանէ եւ մոլորեցուցանէ. (Ածաբ. կարկտ.։)


Դանդաչեցուցանեմ, ուցի

va.

to cause to waver or tinkle, to resound.

NBHL (1)

Գինի դանդաչեցուցանէ եւ մոլորեցուցանէ. (Ածաբ. կարկտ.։)


Դանդաչկոտ

adj.

wavering.

NBHL (2)

(եթէ չիցէ գրելի Դանդաղկոտ) cf. դանդաչուն.

Դանդաչկոտք յոյժ, եւ մեղկեալք ի ծուլութենէ. (Մագ. ՟Ա։)


Դանդաչուն

cf. Դանդաչկոտ.

NBHL (1)

Կէսք մոլորեալք, եւ դանդաչունս մտօք. (Բուզ. ՟Դ. 5։)


Դաշնադիր, դրաց

s. adj.

contractor, that contracts;
— լինել, to contract, to make an agreement, to negotiate.

NBHL (2)

Որոյ եդեալ է դաշինս ընդ այլում.

Զի էր դաշնադիր երդմամբ. (Ասող. ՟Գ. 24։)


Դաշնակութիւն, ութեան

s.

harmony.

NBHL (3)

ԴԱՇՆԱԿՈՒԹԻՒՆ ԴԱՇՆԱԿՈՒՄՆ. ἀρμονία harmonia, concertus որ եւ նԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՒՆ. Բարեյարմարութիւն. ձայնակցութիւն, եւ Միաբանութիւն. ... որպէս յն. արմօնի՛ա. որ է ըստ հյ. Յարմարութիւն (զոր տեսցես).

Սաղմոսն դաշնակութիւն է ձայնի եւ երգարանի. (Լմբ. սղ.։)

Այս՝ անհասութեան դաշնակումն է ըստ հարցմանն. (Լմբ. էր ընդ եղբ.։)


Դաշնակումն, ման

s.

cf. Դաշնակութիւն.

NBHL (3)

ԴԱՇՆԱԿՈՒԹԻՒՆ ԴԱՇՆԱԿՈՒՄՆ. ἀρμονία harmonia, concertus որ եւ նԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՒՆ. Բարեյարմարութիւն. ձայնակցութիւն, եւ Միաբանութիւն. ... որպէս յն. արմօնի՛ա. որ է ըստ հյ. Յարմարութիւն (զոր տեսցես).

Սաղմոսն դաշնակութիւն է ձայնի եւ երգարանի. (Լմբ. սղ.։)

Այս՝ անհասութեան դաշնակումն է ըստ հարցմանն. (Լմբ. էր ընդ եղբ.։)


Դաշնաւոր, աց

adj.

confederate, allied;
stipulated, conventional.

NBHL (4)

Որ էին դաշնաւորք աբրահամու. (Ծն. ՟Ժ՟Դ. 13։)

Որ ոխս ունի ընդ եղբօրն, դաշնաւոր է սատանայի. (Եզնիկ.։)

ԴԱՇՆԱՒՈՐ. որպէս Դաշնակաւոր. բարեյարմար.

Պա՛րտ է ասացուածին դաշնաւոր գոլ. (Պիտ.։ նոյնպէս եւ Փիլ. ել. ՟Բ. 38. ըստ մի ձեռ։)


Դաշնաւորիմ, եցայ

vn.

to agree;
to confederate, to ally;
to conspire, to plot.

NBHL (2)

Զոր առ միմեանս դաշնաւորեալք էին, ի վար արկանէին. (Ճ. ՟Ա.։)

Խոստացայ դաշնաւորեցի քեզ հաճոյանալ. (Նար. ՟Ե։ Յօրինաւորն դաշնաւորէ մնալ. Լմբ. տնտես.։)


Դաշնաւորութիւն, ութեան

s.

convention;
conleague.

NBHL (4)

Իսկ ուխտն (յայտ առնէ) զդաշնաւորութիւն, որ սուրբ մարմնով եւ արեամբն լինին ի նա հաւատացեալքն. (Կիւրղ. ղկ.։)

Դաշնաւորութիւն մտերմութեանն։ Խնդրէր զդաշնաւորութիւն։ Երդմանցն եւ դաշնաւորութեանց. (Խոր. ՟Ա. 24։ ՟Բ. 2. եւ 81։)

Եւ էր սէր դաշնաւորութեան մեծի ի մէջ երկոցունց թագաւորութեանց. (Արծր. ՟Բ. 3։)

Ելանեմ ի բնակութենէ եւ ի դաշնաւորութենէ իմմէ։ Հաստատէ զդաշնաւորութիւն մօրն. (ՃՃ.։)


Դաշտագետին

adj.

campestral, flat;
— վայր, plain, flat country, meadow.

NBHL (1)

Ուր գետինն է հարթ դաշտաձեւ. դաշտային. դաշտական.


Դաշտական, ի, աց

adj. s.

rural;
flat, level;
villager, countryman.

NBHL (5)

պ. տէշթի. πεδινός campestris Դաշտային, (վայր, եւ բնակիչ). որպէս ռմկ. օվալըգ, եւ օվալը.

Գալիլեացւոց աշխարհն հարթ է եւ դաշտական. (Իգն.։)

Եղեւ գժտութիւն երբեմն ի մէջ լեռնականաց եւ դաշտականացն ծաղկանց. (Մխ. առակ.։)

Գունդս գունդս վանականաց՝ դաշտականս լեռնականս հաստատէր. (Ագաթ.։)

Բնակեալքն յանտառս՝ յուսացեալք իցեն իբրեւ զդաշտականս. է. ես.։)


Դաշտակողմն

s.

part or side of the country.

NBHL (1)

Ել սահակ շրջել ընդ դաշտակողմն ընդ երեկս աւուրն. հեբրայեցի՝ յաղօթս կալ ասէ. (Եփր. ծն.։)


Դաշտամուխ լինիմ

sv.

to enter into an open country.

NBHL (1)

Ընդ առաւօտն կանխեալ՝ լինէին դաշտամուխ. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Զ. 5։)


Դաշտային

cf. Դաշտական.

NBHL (1)

πεδινός campestris որ եւ Դաշտական. Որ ինչ ա՛նկ է դաշտի, կամ կայ ի դաշտի. դաշտավայր, եւ բնակիչ նորին.


Դաշտանամ, ացայ

vn.

to become a plain, to be flat.

NBHL (1)

Լինել որպէս զդաշտ հարթ. դաշտաւորիլ. տափարակիլ. եւ Նկուն լինել. դաշտի պէս տափկիլ.


Դաշտավայր, աց

s.

plain, heath, country ntry, field.

NBHL (1)

Բնակէ ի լեռնոտին միում ի դաշտավայրի։ Ածեն զնա ի տեղի դաշտավայրս։ Երթեալ իջանէ ի խորին դաշտավայրի մի. (Խոր. ՟Ա. 9. ՟Բ. 71։ եւ ՟Ա. 11։)


Դաշտացուցանեմ, ուցի

va.

to plain, to lovel.

NBHL (1)

Որ յառաջ դաշտացեալ եւ կոխան լեալ էաք թշնամւոյն, այժմ ի վայր տափացեալ դաշտացոյց զնոյն իւրովքն հանդերձ, եւ զմեզ լեռնացուցեալ բարձրացոյց ի վերայ նորա. (Լաստ. ընթերց.։)


Դողդոջոտ

adj.

cf. Դողդոջոտ.

NBHL (1)

Զձեռս դողդոջոտս, եւ զծունկս կթոտս հաստատեցէ՛ք. (Եփր. եբր.։)


Դողդոջումն, ման

s. ast.

vacillation, staggering;
nutation.

NBHL (2)

ԴՈՂԴՈՋՈՒՄՆ կամ ԴՈՂԴՈՉՈՒՄՆ. Ստէպ դողումն. երերումն.

Իբրեւ զկային, որ էառ դողդոչումն դատաստանաւ ի տեառնէ. (Վրդն. սղ.։)


Դողումն, ման

s.

cf. Դողութիւն.

NBHL (6)

Ցնծացէ՛ք առաջի նորա դողութեամբ։ Ահիւ եւ դողութեամբ։ Դողումն եւ սոսկումն պատահեցին ինձ։ Դողումն կալցի զամպարիշտս.եւ այլն։

Ո՜ անիծիցս այսմիկ, որ երեւելեացս դողումն հարկանիցէ. (Ոսկ. յաւագ ՟բշի.։)

Եղեւ շարժ մեծ. եւ ի դողմանէն երկեան իշխանն եւ զօրականքն. (Հ=Յ. փետր. ՟Ի.։)

Երկիւղ իցէ դողումն զգայութեան սրտին. (Կլիմաք.։)

Մեռանէր ի դողմանցն (այսինքն սոսկալի իրաց), որ լինելոց է յայնժամ։ Դողմունս անհանդուրժելիս. (Վրք. հց. ՟Դ. ՟Ի՟Բ։)

Զդողմանի հարկանէր, մի՛ գուցէ խածանիցէ. (Լմբ. իմ.։)


Դոյզն

adj.

very little, exiguous;
small;
frivolous, light;
— ինչ, very little;
pinch, drop.

NBHL (5)

Իբրեւ զդոյզն ոք ի մարդկանէ շրջէր. (Շ. մտթ.։)

Եւ զայս ոչ եթէ դոյզն ոք ի մատենագրաց պատմէ. (Եւս. քր. ՟Ա։)

Սակաւ ուրեք երբէք. (նուազ. լոկ. սոսկ.)

Դոյզն քան զայլսն անիրաւեն։ Առ դոյզն մի արգելցի։ Զգալին դոյզն իմն երբէք ի վեր թռուցեալ յածի։ Վասն զի եւ դոյզն մի քան զանմարմինսն եւս թեւաբոյս լինի. (Փիլ.։)

Զի ո՛չ դոյզն ասաց, թէ ցանկացան տեսանել, այլ ասէ, զոր դուքդ տեսանէք. (Ոսկ. յհ. ՟Ա։ 6։)


Դոյն, դորին

pron.

this, that;
same.

NBHL (6)

Որպէս միւս տեսօղն ի դոյն նուագեաց։ Զդոյն ինքն զգրիգորդ. (Ագաթ.։)

(դորին, դմին. դովին, վիմբ. դոքին, դոցին, ցունց, ցուն, դովիմբք կամ դոքիմբք.) դերան. ցուց. ա.գ.) Երրորդ դէմ որպէս յանդիմանակաց եւ միջին՝ ընդ հեռաւոր եւ ընդ մերձաւոր. Այդ. նոյն այս, կամ դա. ատի, ատիկակ՝ որ ըսի.

Յամառեալ էր զդոյն կամս կատարել. (Գ. Մակ. Ա. 13։)

Մեր դոյն խորհուրդ էր։ Ի վերայ դորին պատուհասի։ Ի դմին յամառութեան. (Եղիշ.։)

Ի ձէնջ ուսցին եւ այլք զդոյն առնել. (Խոր. Գ. 16։)

մ. ԴՄԻՆ ԻՐԻ մ. Վասն դորին իրի. վասն այդորիկ. յն. εἱς αὑτὸ τοῦτο ի դոյն յայդ (պէտս). (Եփես. զ. 23։ Կող. դ. 8։)


Դոյնգունակ

cf. Դոյնպէս.


Դոյնօրինակ

adj. adv.

such;
in such a manner.

NBHL (1)

Դոյնպիսի. եւ Դոյնպէս. ատանկ.


Դուար, ի, աց

s.

cattle.

NBHL (1)

ταῦρος taurus եբր. դօր. թ. տէվար, տավար. որ եւ ՏՈՒԱՐ. Զուարակ, եւ երինջ. արջառ, եւ ոչխար. անդեայք. խաշն.


Դուդաք

cf. Թութակ.

NBHL (1)

Այլք ի զուարճումն հրճուանաց, որպէս մամունդ կապիկ, դուդաք, եւ այլն. (Դամասկ.։)