hearth, fire side.
ԳՒՌ (dialectal) Ջղ. աքութ «վառարան, օջաղ»։ Բառ. երեմ. էջ. 140 ակութ ձևով յիշում է խարոյկ բառի բացատրութեան մէջ. որից երևում է որ իր ժամանակ բառը յայտնի և սովորական ձև էր։ Փամբակ՝ ակութ «փոքրիկ թոնիր, որի վրայ կերակուր են եփում, հաց թխում կամ քուրսի դնում» (հաղորդեց Ստ. Զօրեան). նոյնը նաև Շամախի (տե՛ս Շիր-վանզադէ, «Քաոս»)։
thistle.
«մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։
= եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.
left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.
Bötticher ZDMG 1850, 350 միացրեց սնս. savya-, զնդ. havya, hāvōya, պհլ-hōi կամ havīk «ձախ» բառերին։ Այս մեկնութիւնը ընդունում են Müller, Justi, Տէրվ. ևն։ Lag. Arm. St. § 45. այս բա-ռը համարում է պահյաւական փեռեւառաւ-թիւն, մինչդեռ ձախ բնիկ հայ է։ Տէրվ. Նախալ. 105 ահեակ հանում է հնագոյն *հաւեակ ձևից, իբր նախաձայն հ ևոռած և միջաձայն վ դարձած հ. ինչ. արուեստ> արհեստ։ Հիւբշման, որ KZ 23 նոյնպէս ընդունել էր վերի մեկնութիւնը. Arm St. 17 կասկածով է վերաբերւում, իսկ Arm. Gram. 414 բոլորովին սխալ է գտնում, ասելով որ «եթէ բնիկ հայ լինէր՝ սանս. savya=հյ. *հեգի կամ *եգի ձեւը պիտի առնէր. հմմտ. սանս. gavya= կոգի. իսկ եթէ փոխառեալ լինէր իրանեանից, պհլ. hōī, havīk ձևերը շատ անհամաձայն
են»։ Հիւնք. յն. αϰαιός բառից, որ չգիտէ Bailly։-Անկ. գիրք հին կտ. 394 լահկէորդացն ձևը ուղղել է յահեկորդա-ցըն. այս սրբագրութիւնը հաստատւում է նոյն հատուածի միւս խմբագրութեամբ, որ տե՛ս անդ 244 (Եւ յահեկորդացն կա-պեսցի)։ Այս ահեկորդ ձևն ունի նաև Տե-սիլ Դան. «յահեկորդացն կապեսցի» WZKM 6, 126, հրտր. Գալէմքեարեանի։ Jensen I Aux. 14, 52 և ՀԱ 1904, 183 հաթ. ah «ձախ» բառի հետ։ Pedersen Հայ դր. լեզ. 57 ահ բառից, իբրև թէ ահեակ «ձախորդ, անյաջող»։
great coat, surtout, cloak, mantle, gown.
-Յն. ἀναβολή. ἀναβὸλαιον, ἀνάλαβος «մի տեսակ վերարկու». բաղկանում է երկու կտոր կերպասից, որ ձգում են ուսի վրայ, մէկը դէպի աջ և միւսը դէպի կռնակը. ստու-գաբանօրէն նշանակում է բուն «վրան ձը-գած» (ἀνα «վրայ» + βάλλω «նետել, ձգել». բառերից), կամ որ նոյն է՝ «վերարկու»։ Յոյնից է փոխառնուած նաև ասոր. [arabic word] anālābon «կրօնաւորի վերարկու»։-Հիւբշ. 339։
cf. Անճար.
Ուղիղ մեկնեց Աճառ. (անտիպ). նոյնո անկախաբար Նորայր ՀԱ 1924, 79։
gigantic, enormous, monstrous;
grotesque, extravagant, absurd, ridiculous, unseemly.
ԳՒՌ (dialectal) Ջղ. անճոռնի, Ախց. Երև. Շմ. ան-հօռնի, Ակն. Ասլ. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. անջօռնի «տգեղ, այլանդակ». որից անճոռնուիլ Տիգ. «խեղկատակ ձևեր առնել, խայտառակ դառ-նալ»։ Նոյն բառն է ճաւռնիկ (իմա՛ ճոոնիկ) «res grandis et excedens» (ըստ Kivola, Բառ. հայոց2, էջ 241)։
arm-pit.
, ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։
Bugge KZ 32, 2 դնում է հնագոյն ասնութ ձևից, որ կազմուած է հա-մարում ասն+ութ. առաջինը՝ ասն=յն։ ἄζων, սանս. ákša, լտ. axis, հսլ. osi հբգ. ahsa «առանցք»<հնխ. ak'sō̄n նշանակութեան փոփոխութեան համար հմմտ. լտ. axilla, հբգ. uohsana «ան-թատակ». երկրորդը՝ ութ, մասնիկ է. հմմտ. ագանութ (77 եբր. բառ է). ո-մօթ, անօթ, Հիւնք. խանութ-ից։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. ❇ ibt «անութ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 454)։
sal ammoniac.
= Պհլ. *anōšāδur. այս բառը աւանդուած չէ պահլաւական գրականութեան մէջ, բայց նրա գոյութիւնը հաստատում է փոխառեալ ասոր. anōšāδur ձևը. հայերէն բառի հնա-գոյն ձևն էր ուրեմն *անուշադուր, որից սեռ. անուշադրի և սրանից էլ վերակազ-մուած ուղ. անուշադր։ Նոր պրս. ձևն է [arabic word] nusādir, որից փոխառեալ թրք [arabic word] nišader, վրաց. ნიმადური նիշադուրի, նյն. σισαντήρι, νισανδίρι. ռա մ. nišadir. բուլ-գար. nišadūr, ռուս. нашатырь։ Բառս հա-սել է մինչև Ֆրանսիա, ուր ըստ Marcel Devic, Diet. etym. գտնում ենք հֆրանս anotasiar, amizadir, almisadre «անուշադը». = Հիւբշ. 100։
mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.
(գրուած նաև անգան) «սանդ, հա-վան». մէկ անգամ միայն գործածուած է Թուոց ժա. 8, ներգ. յանկանի (յանգանի) հո-լովով։ Ուրիշ օրինակ չկայ։ Բայց անշուշտ նոյն է անգանակ «կոնք» Տաթև. հարց. 359 եո կենդանի է արդի գաւառականներում ան-գանակ, անկին ձևով և «կոնք, տաշտ» նշա-նակութեամբ։
Lagarde, Gesam. Abhd. 8 պրս. finjar «բաժակ» բառի հետ։ Ուղիղ մեկնեց նոյն՝ Arm. St. §112։ Հիւբշ. Arm. Gram. 3Ո1 չէ ընդունած այս մեկնութիւնը՝ նշա-նակութեանց տարբերութեան պատճա-ռաւ, որ սակայն հարթւում է մեր ցոյց տուած գաւառական ձևերով։ Jensen, Hitt. u. Arm. համարում է թէ բառը փոխ առնուած է ասորերէնից՝ հիթթի-թական շրջանում։ Հիւնք. կին բառիզ։ Վերի ձևով բացատրեց Աճառ. Արրտ. 1910, 178։
this;
ասացից զայս ինչ եւ զայն, I shall say this and that, so and so.
ՆՀԲ, որից և Հիւնք. լծ. թրք. [arabic word] esmek փչել, շնչել քամու» և պրս. sāya «ոգի, դև» (բուն «ստուեր»)։ Եզնիկի մէջ ստոր-նեայք բառը նախապէս սխալմամբ ա-սորնեայք կարդացուած լինելով՝ կարծ-ւում էր թէ այս «ոգի» ասորերէնից փո-խառեալ բառ է։ Այս կարծիքի համեմատ Տէրվիշեան, Մասիս 1882 դե՞կտ. 16 հա-մարում է սեմական փոխառութիւն։ Ալի. շան, Հին հաւ. 213, 216 հնդ. ասուրա. զնդ. ահուրա։ Canini, Et. étym. 94 զնդ. áhura, ասուր. Asur բառերի հետ։ Sch-rijnen BSL 95, 63 համարում է փոխա-ռեալ նախահնդևրոպական համաեւրո-պական ais «Աստուած, նուիոաևան ռան զոհ» բառից, որ Իտալիայում յատկա-պէս շատ ներկայացուցիչներ ունի։ Նոյնը կրկնում է Meillet BSL 33, л 100, էջ 173, որ հյ. այս կցում է ետրուսկ. ais «Աստուած» բառի, որի նշանակութիւնը շատ հաստատ է և որ չի գտնվում իտա-լական լեզուների մէջ։ Հյ. այս բառի մէջ ս չի կարող յառաջացած լինել հնխ. s-ից. բառը անշուշտ միջերկրեան փոխառու-թիւն է։ (Պէտք է նկատել սակայն, որ այս բառի նախնական նշանակութեւնն է «փչիւն», և «դև» իմաստը յետոյ է ա--ռաջացած)։
antre, cavern, grotto, den.
(հոլովւում է առն, յառնէ, արամբ, արք. արանց, արամբք) «արու մարդ» ՍԳր. «2. ամուսին, էրիկը» ՍԳր. «3. արի, քաջ, կտրիճ» Ա թագ. դ. 9. Բ. մկ. է. 34. զանա-զան դարձուածներով ունինք՝ արանց քաջ կամ քաջ արանց «թագաւոր» ՍԳր. Ագաթ. վատ արանց «կնամարդի, թոյլ» ՍԳր. առն տալ, արանց լինել «ամուսնանալ» ՍԳր. այր այր, այր առ այր, այր զընկեր, այր ըստ առ-նէ, այր զարամբ «իրարու» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. առն-որ հների ամենասովորական ձևն է. գտնւում է միայն բարդերի և ածանցների սկիզբը. ինչ. առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսկ. առնակ-նութիւն Սեբեր. առնաբար «արիաբար» Ա-գաթ. առնազէն «կռուող մարդու զէնք» Ա-գաթ. առնութիւն «արիութիւն» Ոսկ. Եբր. Ա-գաթ. առնի «արական, էրիկ, մարդու» Եւս. քր. «արական անդամ» Բուզ. առնազի Օր. իբ. 5 ևն. տարօրինակ կերպով յետադաս է սիրառն «հոմանի» (նորագիւտ և յետին բառ) Փոնց. 34, 36, 127, 168, 194.-2. այր. ընտիր մա-տենագրութեան մէջ քիչ անգամ գործածուած է. եղած բացառիկ օրինակներն են այրասէր «ամուսնուն սիրող» Տիտ. բ. 4. այրասիրու-թիւն Ոսկ. տիտ. այրևձի Ա. մկ. դ. 28. Ագաթ. կամ այրուձի ՍԳր. այրընտիր Կոչ. այս ձևով պիտի լինէր սակայն բարդութեանց երկրորդ մասը, ինչպէս ցոյց են տալիս՝ սկեսրայր ՍԳը (նոյն իսկ հոլովուած սկեսրայրի 1 Ա. թագ. դ. 21), անայր Ա. կոր. է. 11. պատահաբար մի-այն աւանդուած չէ քեռայր Խոր. յետինների մօտ բառի թէ՛ սկիզբը և թէ՛ վերջը սովորա-կան է դարձած. ինչ. այրանման Փարպ. ալ-րասիրտ Խոր. այրասպան Պիտ. Փիլ. այրաթող Կանոն. այրիկ Թր. քեր. կամ այրուկ Ճառընտ. բազմայր Արշ. Փիլ. բազմայրութիւն Լմբ. ա-ռակ. իշայր «արու վայրի էշ» Վանակ. յոբ. կիսայր Նիւս. բն Սանահն. խօսնայր Մխ. դտ. Վանակ. -3. ար-, որ երևում է բառերի սկիզ-բը միայն. այսպէս՝ ու մասնիկով՝ արու «որձ» ՍԳր. որից արուաբար Կիւրղ. թգ. արուագէտ ՍԳր. արուական «արական» Սգր. Եզն. ա-բուանալ «արիանալ» Փիլ. Լաստ. արութիւն (կամ արւութիւն) «արական բնութիւն» Եզն. «քաջութիւն» ՍԳր. Ագաթ. Կոր. «արբունք» Ոսկ. ես. «առնանդամք» Եւս. պտմ. 158 (հմմտ. ՀԱ 1914, 123). «սերմն առն» ՍԳր. Եզն. -որ մասնիկով (հմմտ. աղու-որ) արուո-րագոյն «աւելի քաջ» Պիտ. Նար. առաք. 432 Թր. քեր. 15 (իբր յն. ἀνδρειότερος)։ Յհ. կթ. -ի մասնիկով արի «քաջ», որ գործածւում է յետնաբար. հներից ունինք միայն Արին Առա-մազդ Ագաթ. (քանիցս), որից արիաբար Խոր. Պիտ. արիական Ոսկ. յհ. բ. 8. արիանալ Պիտ. Նար. արեացի «կտրիճ» Փարպ. անարի «թու-լասիրտ» Եղիշ. Պիտ. վատարի Պտմ. վր. ա-նարանց «կոյս մնացած» (որ չէ եղած ա-րանց) Ագաթ. արական Փիլ. արամբի Ես. ծդ. 1. Կոչ. արանցի «առնական» Մանդ. ա-ռանք (արականք» Ուռհ.։
er, erkeg, յն. Արէս չաստուածը և ա՛րի, ա՛րիսդօս «լաւ, քաջ»։ Kask, Nonnulla 25 կցում է թրք. ❇ er բա-ռին։ Klaproth, Asia pol. 103 թրք. er և գերմ. er «նա»։ Peterm. 33 այր= թրք. er, գոթ. vair, լտ. vir, սանս. vira, էջ 146 սանս. nr։ Diefenbach. Berl. Jahrb. 1843, 447 յն. ἂρρην = առն։ Gosche 46 սանս. vīra=այը, իսկ էջ 73, ծան. 221 մերժում է յն. άῤῥην և սկիւթ. aior։ Lag. Urgesch. Arm. 196, 197 այր և արի հասարակազ ar աո-մատից» Muller SWAW 41, 9 այլր = զնդ. airya։ Dulaurier JAs. 16 (1870), էջ 189 այր=սանս. arya։ Մորթման ZDMG 24, 80 այր=թրք. er. նոյն՝ ZDMG 26, 526 խալդեան arna «ալր մարդ»։ Նոյնը տե՛ս նաև Մասիս 1872 փետր. 1 և Սիօն 1872, էջ 40։ Boрp. Gram comp. II37 այր=յն. ἀνήρ, սանս. nar, nr։ Տէրվ. Altarm. 85 և Նախալ. 65 արու=յն. ἀ'ρῥην, ἄρσην, զնդ. aršan, իսկ Նախլ. էջ 165 և Մասիս 1881 մայ'' 11 այր=լտ. vir, հնխ. vira։ Bugge, Etrusk. u. Arm. 49 ետրուսկ. arnϑ «մարդ», էջ 51 ետրուսկ. larϑ = լավ տոն. էջ 52 ետրուսկ. lar=լաւ այր։-Հիւնք. այր=պրս! er, արու<արևիզ, իսկ արի<արև կամ այր բառից։ Bug-ge, Lyk. Stud. 1, 64 լիւկ. arus. arñna բառերի հետ, իսկ 2, 113 լիւկ. er «այր»։ lensen, Hitt. u. Arm. էջ 95 այր= հաթ. r, aro «այր», 98 արի =հաթ. ario «քաջ, արի»։ Գեանջեցեան ZAPh 1. 46 ըստ ՆՀԲ, արի՝ որ է առնեմ, յառնեմ բայից։ Մէնէվիշեան, Արդի ւեզ. 59 այր=մոնգոլ. eri և հունգ. fér), emb-er «այր»։ Շէֆթէլօվից BВ 29, 25 հնխ. satēr ձևից, որ է լտ. sator «սերմանող», սրա իգականն է սան-stri «կին». իմաստի զարգացման հա-մար հմմտ. սանս. vrsa «սերմանող, այր»։ Սագրզեան ՀԱ 1909, 333 սումեր, eri «մարռ», uru «արու»։ Karst Յու-շարձ. 403 սումեր. eri «մարդ» և 423 թրք. er, չուվաշ. ar «մարդ» ևն։ Մառ
ս Paз. Vl, Փизioлor 1904 KxxV վրաց. երի «ազգ», ափխազ. ar «զօրք» ևն։-Արի, Արիք «Արիացիք. իրանեան-նեոր» և արի «քաջ» բառերը միևնոյն կարծելով՝ արիական ցեղանուան հետ կապել և սանս. ari, arya «ազնիւ, ըն-տիր», լաւ*, զնդ. airya «Արիք» ևն բա-ռեսի հետ միացրել են E. Boré JAs 1841, 658, Pictet BVS 1, 91, Justi, Zendsp. 2, S. de sacy, Mémoires sur diverses antiquités de la Perse, էջ 60, 69, 111, 181, 247։ Տէրվ. Altarm. 8ə, Kretschmer. Finleitung 129 ևն։ Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ, որ ընդունում են նաև Հիւբշ. Arm. Stud. էջ 11, Arm. Gram. 26 և Meillet, Dial. ind-eur. էջ 24։-Գազանճեան, Յուշ. 325 հայերէն-եզ փոխառեալ է համարում թրք. et «աւր, այր մարդ», [arabic word] ︎ erkeg «արու». նմանապէս Patrubány, Spr. Abhnd. 1, 4 հայերէնից փոխառեալ է դնում magyar «մաճառ, հունգարացի» բառի վերջին մասը իբր magyar <*mogyeri = mogy, վոգ. manši (Egyetemes Phi-lologiai közlōny 1883, VIIl 953)-eri, որ է հյ. այր։ Տարակոյս չկալ, որ այս բառերը, ինչպէս նաև թրք. [arabic word] erkej «արու այծ», չաղաթայ. [arabic word] ir «մարդ, ամուսին, ազատ մարդ», [arabic word] īran «մարդ, այր», [arabic word] irkāk «արու» և նմաններ բոլորովին պատահական նմանոթիւն ունին մեր բառերի հետ։
anathema.
= Յն. ἐναϑεμα «նզովք», ἀναϑεματίζω «բա-նադրել, նզովել». բուն նշանակում է «վե-րադրութիւն, վրան դրուած բան» (կազմու-ած ἀνα «վրայ» և ϑέμα «դրուած բան» բա-ռերից)։ Իբրև եկեղեցական բառ անցել է շատ լեզուների. ինչ. ռուս. aнaβeмa, ֆրանս anathème, իտալ. anatema ևն, բոլորն էլ նոյն նշ.։
cf. Ընձուղտ.
«ընձուղտ». մէկ անգամ գործա-ձուած է Օրին. ժդ. 5՝ հյց. զանալութ ձևով։ Այս բառը սխալմամբ ուղղական կարծելով Խոր. աշխ. գրում է. «Կենդանի ինչ նման զա-նալութոյ» (բայց նոր տպ. էջ 599 ունի յա-նալութ)։ Գուգարաց նահանգի արտադրու-թիւններն էլ յիշելիս՝ ասում է. «Լինի ի նմա անալութ և հաճար ծառ և սերկևիլ և տօսախ» (Խոր. աշխ. 610)։ Որովհետև Հայաստանում ընձուղտ չկայ, ուստի ՀԲուս. § 95 հետևցնում է թէ այս հատուածում անալութ նշանակում է ինչ-որ բոյս և կամ խանգարուած ձև է՝ փո-խանակ մի ուրիշ բուսանունի։ Իրօք էլ Վատի-կանեան ձեռագրի մէջ նոյն տեղում գտնում է «լինի ի նմա և անուշ խոտք ուտելիք» ըն-թերցուածը (տե՛ս ՀԲուս. յաւել. էջ 675)։ Բայց ամէն տարաձայնուխիւն կը վերանայ, եթէ ընդունինք, որ վերի հատուածներում անա-լութ նշանակում է ո՛չ թէ «ընձուղտ», այլ, ինչպէս ցոյց է տալիս Համշէնի բարբառը, «եղնիկ»։ Այս պարագային, Վատիկանեան ռնթերցուածը, ինչպէս արդէն երևում էլ է, անյաջող սրբագրութիւն կամ պարզ սխալա-գրութիւն է։ Աւելացնենք և այն, որ Օրին. ժդ. 5 յունարէն օրինակը ներկայացնում է երկու տարբեր խմբագրութիւն և թէև անալութ բառի դէմ՝ ընկնում է յն. «ընձուղտ» բայց կարելի է շարքերը փոխելով՝ դնել «եղնիկ»։
once, at one time;
even, notwithstanding;
այս —, this once;
այլ —, another time;
առաջին —, the first time;
մի —, only once;
բազում —, many times, often;
միւսանգամ, once more, over again;
առ — մի, at once, this time;
քանիցս —, every time;
how many times?
= Պհլ. պազենդ. hangām «ժամանակ, մի ջոց, տարուայ եղանակները», պրս. [arabic word] hangām «ժամանակ, միջոց»և [arabic word] ︎ angām նոյն նշ. վերջինը՝ որ չէ յիշած Հիւբշման, աւելի ուղիղ է ներկայացնում մեր բառը, մինչդեռ միւսները աւելի վերաբերում են հանգամ-անք բառին։ Կազմուած են han-մասնիկովgām-արմատից, որից ունինք նաև aiwi մասնիկով՝ զնդ. aiwigāma-«ձմեռ, տա-րի» (տե՛ս Horn, § 1109 և Bartholomae, Al-tir. wórt. 89)։-Հիւբշ. 97։
vulture.
Böttich. Vergl. Arm. cons. ZDMG 1850, 366, Arica 54, Lagarde, Urgesch. Arm. 763 և Arm. Stud. § 114 սրա հետ են համեմատում սկիւթական ἀγλν «կարապ» բառը, որ աւանդում է Հեսի-քիոս. άγλν ό ϰϰνος წτή δν,βოν. Հև. հ.-արաբ. [arabic word] 'anqā «փիւնիկ հաւ»։ Շէֆ-թէլօվից BВ 29, 28 ղ համարում է մասնիկ։ Ադոնց REA VII 1(1927), էջ 187 միացնում է ἀγλο «կարապ ըստ Սկիւթացւոց» (Հեսիքիոս), յն. ἀγγελος «հրեշտակ», պրս. ἅγγερος «արքայական սուրհանդակ» (Հեսիք.-Սուիդաս) բառե-րի հետ։ Անգղաձև մի աստուած էր, որ յետոյ աստուածների սուրհանդակի պաշ-տօն ստացաւ։ Յիշելու արժանի է նաև լազ. անկե «անգղի գոյնով մի տեսակ թռչուն՝ որ ճանճ, թիթեռ ևն բռնում է. ուտում»։
ԳՒՌ (dialectal) Արբ. Զթ. Խրբ. Զն. անգ «ամանի ունկունք», Երև. անգ «պարկի ունկունք. ցո-րենի պարկի ծայրերը մի քանի օղակներ են կարում, նրանց միջից մի բարակ չուան են անց կացնում և ծայրերը միատեղ ժողովելով՝ կապում են, որպէսզի ցորենը դուրս չթա-փուի». այս իմաստը բոլորովին համապա-տասխան է պարսիկ բառի նշանակութեան։-Տարբեր ծագում ունին Կր. օնգ, իբր <ունկն, ունկունք և Երև. Տփ. անգ, որ է անկանել, ան-կուած, յանգ ձևի հետ նոյն։
there, yonder, in that place;
— ի ներքս, therein, within;
ի վեր —, there above, yonder above;
— ի վայր, down there, below;
— ... աստ, then... and now;
աստ եւ —, here and there.
=Նոյն է յաջորդ անդ բառի հետ, որի վեր-ջին իմաստն է «տուն». հին նահապետական կեանքում տունն ու արտր իրարից անբաժան բաներ էին. այսօր էլ «տուն-տեղ» ձևը նման մի երևույթ է ցոյց տալիս գաւառականներում. Ղրբ. հmնդmվmր, որ իրապէս անդ «արտ»+ վարել բառերից է կազմուած, ո՛չ միայն նշա-նակում է «հող, կալուած», այլ և «տուն, տեղ, մէկի գտնուած. տեղը, կողմը», Մշ. հանռա-ւորէք՝ որ նոյնպէս հանդ «արտ» բառից. է, նշանակում է «տան ներսը, բակը ևն»։-Աճ.
field;
fallow, soil;
—ք, the fields, country.
=Նոյն է յաջորդ անդ բառի հետ, որի վեր-ջին իմաստն է «տուն». հին նահապետական կեանքում տունն ու արտր իրարից անբաժան բաներ էին. այսօր էլ «տուն-տեղ» ձևը նման մի երևույթ է ցոյց տալիս գաւառականներում. Ղրբ. հmնդmվmր, որ իրապէս անդ «արտ»+ վարել բառերից է կազմուած, ո՛չ միայն նշա-նակում է «հող, կալուած», այլ և «տուն, տեղ, մէկի գտնուած. տեղը, կողմը», Մշ. հանռա-ւորէք՝ որ նոյնպէս հանդ «արտ» բառից. է, նշանակում է «տան ներսը, բակը ևն»։-Աճ.
summit of a mountain, peak.
(-անաց) «ժայռ, սուր քարեր, սեպք, արտևանք լերանց». հին քերականնե-րից առնելով ունի միայն ՀՀԲ, որից էլ ՓԲ։ Այս բառը գիտէ ՆՀԲ իբր գասառական բառ և գրում է անդորգանք «ափափայք և ժայռք լե-րին մօտ ի գագաթն». նոյնը կրկնում է խոռն բառի տակ. չունի ԱԲ։
breeches, hose, trousers.
վարտիք բառերից։ Նոյնը նաև Տէրվիշ. ՀԱ 1887, էջ 22։
statue;
bust;
— վիթխարի, colossus.
= Յն. ἀνδοιας, սեռ. ανδοιαντος «անդրր, արձան». ուղղականից առնոսած է հյ. անդրի ձևը, իսկ սեռականից՝ անդրիանդ. այսպէս նաև ասոր. ❇ ︎ andryanfā, վրաց. ანდ-რიანტი անդրիանտի։ Յոյն բառը ծագում է ἄνήρ, սեռ. ἀνδρός «այր, մարդ» բառից և բուն նշանակում է «մարդու արձան», յետոյ, ընդհանրապէս «արձան»։-Հիւբշ. 340
gathered together, close, concentrated;
— ունել, to keep together, to hold collected.
= Արմատն է փոփ, որից ամ-մասնիկով ամփոփ. նոյն արմատը գտնում ենք նաև ափոփ բառի մէջ, որ կազմուած է զ>ս մաս-նիկով։
now, at present, at this time;
just now, immediately, instantly, by and by;
recently, newly, freshly;
— իսկ, presently;
just now.
= Կազմուած է հյ. ա՛յս-ժամ ձևից. շատ յաճախ գործածութեան և շեշտը առաջին վանկի վրայ լինելու պատճառաւ ս բաղաձայ-նը և ա ձայնաւորը կրճատուել են։ Իմաստի զարգացման համար հմմտ. ֆր. tout á I'heu-re, թրք. bu sahat և յատկապէս ռուս. ceи-нacъ, որոնք նշանակում են «այժմ, իսկոյն, ռուտով» ևն, բայց բուն «այս ժամին»։-Հիւբշ. 411։
Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը ընդու-նում են և Bugge KZ 32, 32, Meillet MSL 10, 246 ևն։ Junker KZ 43, 349 չի ընդունում այս+ժամ բացատրութիւնը, ար ուղղակի հնխ. ai դերանուանական
cf. Անութ.
, ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։
Bugge KZ 32, 2 դնում է հնագոյն ասնութ ձևից, որ կազմուած է հա-մարում ասն+ութ. առաջինը՝ ասն=յն։ ἄζων, սանս. ákša, լտ. axis, հսլ. osi հբգ. ahsa «առանցք»<հնխ. ak'sō̄n նշանակութեան փոփոխութեան համար հմմտ. լտ. axilla, հբգ. uohsana «ան-թատակ». երկրորդը՝ ութ, մասնիկ է. հմմտ. ագանութ (77 եբր. բառ է). ո-մօթ, անօթ, Հիւնք. խանութ-ից։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. ❇ ibt «անութ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 454)։
proconsul.
(սեռ. ի) «փոխ-հիւ-պատոս» Եւս. պտմ. 268. կամ անթիպատոս Ոսկ. պտճ. եբր. (հրտր. ՀԱ 1913, էջ 43), Վրք. և վկ. ա. 85. որից անթիպատութիւն Ճառընտ. գրուած նաև անթհիպատոս, անթիպատ Ար-ձանագր. 1033 թ. (Շողակաթ, էջ 180), անթ-հիպատ Ոսկ. գծ. 328. լաւագոյն ձևն է ան-թիւպատոս Անկ. գիրք առաք. 277, 280, որից կոչական անթիւպատէ՛ Անկ. գիրք առաք. 281, Վրք. և վկ. ա. 401. անթհիպատէ՛ Անկ գիրք առաք. 162, 164. անթիպատ պատրկու-թիւն Մագ. թղ. 82.
cavern, den, cave.
ՆՀԲ և Հիւնք, անձուկ «նեղ» բառի հետ են կապում։ Նոյնը նաև Patrubány IF 12 164 և ՀԱ 1903, 152։ Մառ ИАН 1918, 340 ան մասնիկով ձաւ արմատեռ որ է վրաց. ցիցաբո «սեպ ժայռ»։
the twelfth month of the Hebrews.
= ասոր. ❇ ab, եբր. [hebrew word] ab նոյն նշ. այս բառը չի գտնւում Ս. Գրքի մէջ, այլ գոր-ծածուած է միայն Թալմուդում. սրանցից փոխառեալ են նաև արաբ. ❇ ab «օգոստոս ամիսը» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա, 76). պրս. [arabic word] āb-māh կամ māhāb «օգոստոս»։
tinder.
ԳՒՌ (dialectal) Հճ. աբ'բ'եթ, Խրբ. աբ'էթ, Հմշ. ա-փէթ, Զթ. աբ'իթ. նոյն է նաև աբեթ, Ղրբ «լեռնային բոյս՝ որից աբեթ են պատրաս-տում». բայց տարբեր է աբեթ Ննխ. «խեղճ, թշւառ», որ Յաբեթ յատուկ անունից է։
poor;
Ebionitan;
Ebion.
«աղքատ». «Աբիոնն աղքատ կոչի ի լեզու հեբրայեցի... զնոսա (զեբիոնիտ ա-ղանդաւորսն) առաջինքն յիրաւի կոչեն ա-բիոնացիս, փոխանակ զի աղքատաբար և տկարաբար ունեին նոքա զՔրիստոս». Եւս. պտմ. 203-4. նոյնը Անան. ժմնկ. 39՝ Քան-զի աբիովն ի հեբրայեցւոց լեզուն աղքատ կոչի։-Ուրիշ տեղ չէ գործածուած։
emperor, caesar;
Վեհափառ —ն, His Imperial Majesty.
= Յն. ϰαῖσαρ, սեռ. ϰαίσαρος «կայսր» բառից, որ ծագում է լտ. Caesar, սեռ. Cae-saris յատուկ անունից։ Յուլիոս Կեսար ե-ղաւ առաջին հռովմայեցի մեծ ինքնակալը. որից այս անունը դարձաւ հասարաև անուն՝ «մեծ թագաւոր» նշանակութեամբ, ճիշտ ինչպէս Charlemagne յատուկ անունից կազմուեցաւ հսլ. krali, թրք. qraliča, ռուս. «ороль, լիթ. karālius «թագաւոր» հառա-րակ անունը։ Լտ. Caesar ձևը զուտ հռով-մէական չէ, այլ բարբառային. բուն լտ. ձևն է Caeso (Meillet, Esquisse ə'une hist. de la lanque latine. 102), որ մակդիր է և բուն նշանակում է «վիրաբուժական գործո-ղութեամբ ծնուած մօրից»։ Այնուհետև բա-ռը փոխառութեամբ տարածուեցաւ ամէն տեղ. հմմտ. գոթ. kaisar, հբգ. keisur, գերմ. Kaiser, հսլ. cšsari, ռուս. царь, լիթ. ceso-rus, հունգ. császár, արաբ. [arabic word] qaisar, արամ. qaisar ևն (Berneker 127, Kluge 236)։ Հայերէնի մէջ կայսր հին ժողո-վըրդական փոխառութիւն է (հմմտ. նոյն իսկ Յուլիոս կայսր ձևը Եւս. քր. տպ. 1818, Ա. 9), իսկ միւս ձևերը գիտական ձևեր են։ -Հիւբշ. 354։
healthy;
active, agile, lively, brisk, sprightly;
swift, quick, diligent;
gay, merry, jocose, facetious;
pretty, pleasing, prepossessing;
fish;
reptile;
— առնել, —ս յօրինել, to reanimate, to revive, to comfort, to invigorate.
, ի-ա հլ. «աշխոյժ, առոյգ, ե-ռանդուն» ՍԳր. «ջրի և ցամաքի ամէն տե-սակ կենդանի», բայց մանաւանդ «ջրային կենդանի» Դան. գ. 79. Շար. Նար. Արծր. (իմաստի զարգացման համար հմմտ. եռալ և զեռուն). որից կայտառական «խայտա-ցող» Ոսկ. յհ. ա. 31. կայտառութիւն Կորիւն։ Այս արմատի երկրորդ ձևն է կայտիռ, ո-հլ. (յետնաբար ի-ա հլ.) «ուրախութիւն, ու-րախութիւնից խաղալ ցատկռտելը» Ա-զաթ. Փիլ. յովն. Յհ. կթ. «ծովային կամ ցամաքային անասուն» Սեբեր. 74. Ճառընտ, որից կայտռալ «ուրախ ուրախ վազվռտել, եռալ զեռալ» Ագաթ. § 239 (ձեռ. տարբ. կտռային, կըտռային, կրկը-նագիրը ունի կտռային՝ ՀԱ 1913, 18) Արծր. հրտր. Պատկ. էջ 161 Ագաթանգեղո-սից փոխառեալ հատուածում ունի սրա տեղ կոտռային. հմմտ. նաև Սարգ. յկ. է, էջ 106 Իբրև զճճիս ի տղմի կապտռէի (առաջին տը-պագրութեան մէջ կայտռայի). կամ ա. պե-տըր. է. էջ 313 Զօրէն ճճեաց ի տղմի կաւտ-ռին (ա. տպ. կայտռան). որ և կայտռել Իմ. ժէ. 18. Ես. ծե. 12. կայտռեցուցանել Իսիւք կայտռական Փիլ. կայտռունակ Նար. խչ. 374. կայտռիկստակ (թերևս ուղղելի կայտ-ռիկատակ) «աքացի, ոտքով հարուած» Վրք. հց. Ա. 73 (ըստ ԳԲ սխալ գրչութիւն որպէս կայտռիք ստահակ ջորիներու. լաւագոյն ձե-ռագրում ունի «կայտռիքն ստահակ ջորւոզ» ընթերցուածը. տե՛ս Զարբ. թրգմ. էջ 286 ըստ Երևակ ամսագրի, 1858 Բ. էջ 43= Ա-թան. 604)։
ՆՀԲ կայթել և խայտալ բառերից. կայտիռ՝ իբր կայթ+եռ։ Հիւնք. խածա-նել բայից։ Scheftelowitz BВ 29, 31 արմատակից է դնում կայծ բառի հետ։ Մառ ЗВО 16, 151, հյ. թրգմ. Մկըր-տութիւն Հայոց 1911, էջ 88 եռեւա-ռեալ է դնում վրաց. կոտվա «շարժիլ, զեռալ», կոտրիալի «թաւալիլ, գլորուիլ» ձևերից։ Աճառ. ՀԱ 1909, 160 խ և կ ձայների լծորդութեան օրէնքով նոյն է դնում կայթել և խայտալ բառերի հետ։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 397 հիռլ. cath, նգալլ. cad, cadol, հբրըտ. ca-talrid «կռիւ, վէճ», լիթ. katilin, յն. ϰωτίλος «շաղակրատ, թովիչ», սանս. kadt բառերին ցեղակից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] qatr «արագ գնալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 84)։
large wooden collar.
«փայտէ մեծ անուր» Նչ. եզեկ. Մագ. թղ. 138 «Եգիպտացի ճգնաւորների մէջքի անուրը» Մաշտ. (ըստ Հացունի, Պատմ. տարագի 426). նոյն բառն է կանդիւ (այլ ձ. կանդի) «զանազան խոտերից հիւ-սուած պսակ՝ որ տակառի բերանն են անց-կացնում, որպէսզի գինին եռալու ժամա-նակ դուրս չթափուի» Վստկ. 94։
ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. կանդրիվ, Ախք. կանռիվ կեչի կամ հացի ծառի փայտէ շինուած ջ ձևով օղակ՝ որ արօրի ծայրն են անցկաց-նում և նրա վրայից փոկով արօրը լուծին են միացնում». նոյնը նաև կանդրև Բբ. Ղրբ. կանդրիկ Վն. կանդրիւ Բլ. Խտջ. կանրեղ Բիւթ. կոնդակ Ղզ. Երև. Ղրբ.։
cf. Կանափ.
(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կտաւի բոյսը». հնագոյն ձևն է բառիս, որ արդի գրականի էլ ընդունածն է. որից կանեփի «կանեփեայ հաստ ձորձ» Յայսմ. կանեփհատ «կանեփի հունդ» ԱԲ. կանեփուկ «մի տեսակ բոյս» Եզն. (ըստ և Ուղուրիկեան՝ Մատիս 1880 յունիս 24 և Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 10՝ vitex agnus castus L. այսպէս կոչուած է, որովհետև տերևները նման են կանեփի տե-րևներին)։-Բառիս աւելի նոր ձևն է կանափ Մագ. թղ. 231. Վստկ. 139. Բժշ.։
= Հնդևրոպական և ոչ-հնդևրոպական լեզուների մէջ տարածուած մի բառ է. ա-ռաջիններից ունինք պրս. [arabic word] kanab [arabic word] kanav, յն. ϰάνναβις, ϰάνναβος (գոր-ծածուած Հերոռոտոսի մէջ՝ Դ. 74), լտ cannabis (>իտալ. canapa, canape, ռում, kanabiu, konabiu, ֆրանս. chanvre), ան-գըսք. haenep, հիպլ. hampr, անգլ. hemp, հբգ. hanai, գերմ. Hanf, հոլլ. hennep, հպրուս. knapios, լիթ. kanāpés, հսլ. konop-lja, ռուս. конопля, коноno, լեհ. konop, ալբան. kanəp, kərp ևն։ Ոչ-հնդևրոպա-կաններից ունինք մորդվին. kane'f, kanjtf, թրք. kenevir, հնգ. kanaf, ասոր. [syriac word] qənapā, արաբ. [arabic word] qinnab. ա-սուր. qanapu, qanabu, qunupu ևն։ Այս ռուորը ո՛չ թէ ցեղակցութեամբ, այլ փոխա-ռութեամբ են ծագած արևելեան մի լեզուից։ Schrader, Reallex. և Hehn, Kulturpfl էջ 188 մայր աղբիւտը ուզում են դնել ֆին-Արմատական բառարան-33 նական *kana-pis բարդութիւնը. հմմտ. չե-րեմիս. ken'e, kin'e «կանեփ» և սիրյէն-վօտ-յաք piš, puš «կանեփ, եղիճ»։ Բառս Սկիւ-թացոց միջոցով և հարաւային Ռուսաստա-նի վրայով անցել է մի կողմից գերմաննե-իին և միւս կողմից յոյներին. յոյներից ան-ցել է լատիններին և գերմաններից էլ սլաւ-ներին, որոնցից էլ լիթուանացոց։ Կանեփից պատրաստւում էր մի տեսակ ոգելից ըմպե-լիք, որ գինու նախակարապետն է եղած. այսպէսով սանս. çaná-«կանեփ» (որ միև-նոյն կանեփ բառն է, փոխառութեամբ Հընդ-կաստան հասած) և օսս. san «գինի» իրար են մեանում։ Թերևս նաև սանս. bhanga-«կանեփ», զնդ. banha-«կանեփ և սրանից պատրաստուած թմրեցուցիչ ըմպելիքը», ռուս. peniká, լեհ. pienka «կանեփ» ծագած ևն շրջմամբ միևնոյն բառից (Walde 123, Boisacq 407, Berneker 559, Kluge 202)։ Ինչպէս վերինների, նոյնպէս և հայերէն բառի բուն աղբիւրը յայտնի չէ. ամէնից ա-ւելի մերձաւոր ձևն է պարսկերէնը, որ սա-կայն ամբողջապէս չի՛ յարմարւում հայե-րէն բառին. հայ բառի բուն աղբիւրը լինի թերևս պահլաւականը, բայց այս ձևն էլ ան-ծանօթ է։
Առաջին անգամ ԳԴ պրս. քէնէպ և քէնէվ ձևերի հետ։ ՆՀԲ «նոյն անուն է և յայլ լեզուս»։ Müller SWAW 42, 253 լտ. cannabis։-Lag. Arm. Stud § 1099 պարսիկ ձևերից։
rule, regulation;
order, method, law, ordinance, precept, statute, regimen;
model, example;
canon;
հանրական —, as a general rule;
ըստ —ի, according to rule;
strictly, regularly;
ըստ —աց, canonically;
— լինել, to serve as a rule or precept;
պահել, լուծանել զ—, to keep, to break the rules or regulations;
— երից, rule of three, proportion.
= Յն, ϰανών (ϰανόνος) բառից, որ նշա-նակում է «եղէգի ցօղուն» և հետզհետէ նոյն նախնական իմաստից բխելով՝ «որևէ ուղիղ փայտ կամ ձող, փայտէ քանոն, ուդիղ գիծ, վանդակի ճաղ, սահմանագիծ, օրինակ, ձև, օրէնք (և յատկապէս եկեղեցական օ-րէնք), կանոն, ցուցակ»։ Յոյն բառը ծագում է ϰννα (< լտ. canna) «եղէգ» բառից, իսկ սա էլ ասորաբաբելական kanu ձևի մի-ջոցով սումեր-ակկադ. gin «եղէգ» բա-ռից (Boisacq, էջ 406)։ Փոխառութեամբ անցել է շատ լեզուների. ինչպէս՝ լտ. čanon, հպլ. kanonū, արաբ. [arabic word] qānūn «օ-րէնք», թրք. qanun «օրէնք, ոստիևան» վրաց. კანონი կանոնի «եկեղեցական կա-նոն, յանցաւորների վրայ դրուած ապաշ-խարանք» ևն։ Նշանակութեան կողմից շատ զարգացում է կրած սլաւական լեզուների մէջ. հմտ. ռուս. канбнъ «առաւօտեան ևամ երեկոյեան եկեղեցական արարողութեանց երգերը և աղօթքները», кануиъ «երեկո-յեան ժամերգութիւն, նախատօնակ, ընո-հանրապէս նախորդ օրը (нaкauунe), մե-ռելոց հոգեհանգիստ, այս առթիւ պատրաս-տուած գանազան ուտելեղէններ, մեղրով գաթայ, տօնական մեղրաջուր կամ գարեջուր ևն» (Berneker 481)։-Հիւբշ. 355։
heap of stones, mass of rocks.
ՆՀԲ միացնում է կարկառ բառին։ Նոյնը Ղափանցեան ЗВО 23, էջ 357։
cassock, monk's gown.
= Արաբ. [arabic word] qabā «պարեգօտ, առջևը ռաց զգեստ» բառից փոխառեալ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 900). փոխառութեամբ տա-րածուած է բազմաթիւ լեզուների մէջ. այս-պէս՝ պրս. qaba «պարեգօտ», qabanamad «թաղիքէ վերարկու, քափանակ», qabaca «փոքր կապայ»։ Պարսկերէնի միջոցով են վրաց. և մինգ. ❇აბა կաբա, սվան. կաբ. չէրքէզ. ակաբա «զգեստ, վերարկու», թրք. [arabic word] kebe «կապերտ», քրդ. kavā, kovā «կապայ», kebe «հասարակ չուխա». թուշ. կաբ «կապայ», բիւզանդական յն. ϰαβάδης, ϰαβαδιον «պարեգօտ» (Sophorles 609), նյն. ϰαβάδι։ Յունարէնի միջոցով են ռուս. սaნáть «աշխատանքիշապիկ, վերնաշապիկ», չեխ. kabát, լեհ. kabat, kabaǰ, kaba, բոզգ. kaváda «կանացի կամ զինտորական զգեստ» (Berneker 464)։ Սլաւականից են լիթ. kó-botas «կանացի բաճկոն», լեթթ. kabata «գրպան» (անդ)։ Miklosich և Marcel De-vic նոյն արաբ բառից են հանում նաև ֆրանս. caban, հֆրանս. gaban, սպան. ga-ban, պորտ. gabbāo, իտալ. gabbano, cap. pa, լատ. capa, cappa, նյն. ϰαππα, հբգ. chappa, մբգ. kappe, chappe, լեհ. սերբ. ռուս. kapa, բուլգար. kapն ևն (Berneker 483), որոնցից ոմանք «զգեստ», ոմանք էլ «գլխարկ» նշանակութիւնն ունին։ Հայերէ-նում հին տառադարձութեամբ պիտի ունե-նայինք կաբայ, ինչպէս գործածական է այժմ արևելեան գրականում, մինչ արևմը-տեանը ունի նոր տառադարձութեամբ կա-պայ։-Աճ.
ՓՈԽ (borrowing) Մագ. քեր. 228 և Երզն. քեր. գրում են թէ «Ոչ ունելով նոցա (խօսքը յոյների մասին է) սովորութիւն զգենուլ կապայ, ի մէնջ առեալ՝ ոչ ուղղախօսեն, այլ անուա-նեն զնա կովա (այլ ձ. կովատին կաւա-տին)»։ Սրանով ակնարկում են Բիւզ. յն. καβάδιον «պարեգօտ» բառը, որ յոյները պարսկերէնից փոխառեալ են համարում.-Գազանճեան, Յուշարձ. 329բ մեզանից է ռնում գւռ. թրք. [arabic word] käbä «կապայ», որ. ուղղակի պարսկերէնից կամ արաբերէնից է։
tavern, public-house;
eating-house;
brothel.
ՀՀԲ և ՆՀԲ դնում են յունարէն ձևից։ Հիւբշ. 355 նոյնպէս յունարէնից է դը-նում, երկրորդաբար միայն յիշելով ա-սորին՝ նշանակութեան տարբերութեան պատճառաւ։ Վերի ձևով դրաւ Վարդա-նեան ՀԱ 1920, 331։
cable.
Canini, Et. étym. 120 ունի հյ. կառ։ «չուան» բառը, որ կցում է հյ. քօղ, քուղ, գերմ. garn և հոլլ. garen «թել» բառերին։ Հիւնք. կարան բառից։ Schef-telowitz BВ 28, 308 յն. γαρῥα «ճը-պոտ», γορῥον «ճպոտներով հիւսուած» բառերին ցեղակից։ Աճառ. ՀԱ 1909, 160 խ և կ ձայների լծորդութեան օրէն-քով հյ. խառան հոմանիշի հետ նոյն։
skull, cranium, head;
ընդ — հանել, to cut off the head, to behead, to decapitate.
մերժում է։ Muller WZKM 5, 268 մեր-դնում քաղդ. [hebrew word] qrq p, ասոր. ❇ qrq b ձևից։ Bugge KZ 32, 48-49 սանս. karpara, հպրուս. ker-petis, հսլ. črčpu, հբգ. scirbi, գերմ, Scherbe, ռուս. цepenъ «գանկը» բա-ռերի հետ, իբրև բնիկ հայ բառ։ Հիւբշ. 458 հնխ. նախաձևը դնելով 'skerpo-*kerpo-, անապահով է գտնում հայերէ-նի համեմատութիւնը, որովհետև բա-ռիս բուն արմատն է կառ, իսկ -ափն մասնիկ է. հմմտ. կլ-ափն։ Հիւնք. յն, ϰάραβος «նաւ» բառից։ Jensen ՀԱ 1904, 275 ասուր. karpatu «պտուկ» և ասոր. qarqaftā «գագաթ» բառերից է հանում։ Scheftelovitz BВ 28 (1904), 149 և 29, 69 կցում է սանս. karpara «գոգաւոր աման, գանկ». kharpara «պտուկ», յն. ϰαλπη «կուժ», լտ. cal-par «աման» ևն բառերին և բոլորը միասին փոխառեալ է դնում ասուր karpu, karpatu «պտուկ» բառից։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 74 նոյն է Հիւբշ-մանե հետ. որընց հետևում է նաև Pokorny II 580։
coach, carriage;
car, chariot;
երկանիւ՝ քառանիւ —, two wheeled carriage, four wheeled carriage;
— քառաձի, վեցձիան —, a coach and four, and six;
համաշխարհիկ —, — կառանոցի, երագընթաց —, omnibus;
hired-coach;
stage-coach;
վարձուոր, հասարակաց, առանձնական —, hackney-coach;
cab;
private coach;
հովանաւոր —, carriage with awning or curtains;
կայարան կառաց, cab-stand;
աստիճանք, դռնակ, աթոռակ, կուրծք, կոնք կառաց, foot-board of a carriage;
carriage-door;
coachman's box;
carriage-seat;
hood of a carriage;
վարձ, սակ կառաց, coach-hire, fare;
ելանել՝ մտանել ի կառս, to get into the coach;
օգնել, տալ բազուկ յելեւէջս ի կառաց, to help into, or down from the coach;
երթալ կառօք, to go or ride in a coach;
կացուցանել զկառսն, to stop the carriage.
Նախ Schrōder, Thesaur. էջ 58 կը-ցեց գերմ. Karren բառին, վերջինը դը-նելով հայերէնից։ Klaproth, Asia po-lygl, 106 գերմ. Karre։ ՆՀԲ լծ. լտ. currus իտալ. carro, carrozza, պրս. вardī̄n։ Windisch. 8 լատ. currus։ Böttich. Arica 56, 14 համեմատում է սկիւթ. ϰαραρύες «սայլ» և ϰοράμη «սայլի ծածկոց»։ Նոյն, Kudīm. 53, 225 ասոր. qarūq (իմա՛ qaruxa)։ Riggs Քեռաևան. 1856, էջ 61 անգլ. car. Տէրվ. Altarm. 14 սանս. car «երթալ» լատ. čallis «ճամբայ» բառերին է կը-ցում քայլ, կառք, լտ. currus, currere, գալլ. carrus։ Նոյն, Նախալ. 69 հնխ-kar արմատից լտ. currere, currus, հյ. կառք, որ «սակայն կարելի է որ Հո-ռոմք պարգև ղրկած ըլլան Հայոցս carrus գաղղիական-լատինական բա-ռըն»։ Պասմաճեան, Մասիս թ. 1893 էջ 251 իբր թուրանեան բառ կցում է ակկադ. քար «սայլ» ձևին։ Հիւնք. լտ. carrum։ Հիւբշ. 458 կարծում է որ թեր-ևս Գաղատացիներից է փոխառեալ՝ նոյն իսկ Փոքր-Ասիայում։ Սրան հա-մամիտ էր Meillet MSL 10, 280, բայց MSL 18, 349 հաստատեց, որ փոխա-ռեալ էլատիներէնից՝ վերի ձևով։ Schef-telowitz BВ 26, 68 ասոր. yərux4 ձևից է առնուած՝ սրա վերջաձայն x
pearl barley;
malt;
chestnut.
Lag. Arm. Stud. § 1115 սրանից փո-խառեալ է համարում յն. ϰάστανος,, իսկ Göttingen-ի Nachrichten թերթի մէջ՝ 1889 մայ" 29՝ (հայ թրգմ. ՀԱ 1889, 159) ընդհակառակը հայ. կասև հանում է յն. ϰαστανὲα «շագանակ» բառի՞ց։ Հիւբշ. 166 նկատելով որ բառը գործա-ծական չէ հայերէնի մէջ, մերժում է իբր մայր ընդունիլ յն. բառին, իսկ էջ 394 կասկածով հանում է յն. ձևից։ Bugge, Lyk. Stud. 1, 13 Փոքր-Ասիոյ Kέσϰιος և Հռոդոսի Keskinda քաղաքների ա-նուան մէջ է տեսնում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 217 կցում է կասկ-ար-այ բա-ռին և հայերէնից փոխառեալ է դնում յն. ϰαστανέα (<հյ. *կասկեանեա) և ասոր. kaskəra «կողով»։ Հետևելոմ Lagarde-ի Walde 138 և Berneker 492 դեռ շարունակում են հայերէնը մայր համարել յունարէն ϰαστανον բառի, ո-րից էլ փոխառեալ են բազմաթիւ ուրիշ լեզուներ (տե՛ս կաստանայ բառի տակ)։ Boisacq յոյն ձևը դնում է Արևելքից ե-կած և նրա հետ համեմատում է հյ. կասկենի (էջ 420)։
chestnut.
= Յն. ϰαστανέα կամ ϰϰστανον «շա-գանակ» բառից, որ ծագում է Պոնտական Kaστανα քաղաքի անունից. փոխառու-թեամբ յոյներից անցել է շատ բազմաթիւ լեզուների. ինչ. լտ. castanea, հիւս. լատ. բարբառներում casteha, իտալ. castagna. ֆրանս. chätaigne, անգլ. chestnut, հբռ chestinna, մբգ. kestene, գերմ. Kastanie, հունգ. gesztenye, ռում. agistiné, oistin. tfistanii հսլ. kastanii lostan' բուս. [other alphabet] -танъ, լեհ. kasztan, ալբան. kustenji, թրք. ❇estane ևն, բոլորն էլ հոմանիշ (Walde 138, Berneker 492. Boisacq 420, Kluge 245, բրոնք ընդունում են այն կարծիքը թէ յն. ϰααταϰϰ ծագած է հայ. կասկենի ձևից տե՛ս այս բառի տակ)։
green wood-pecker.
, ի-ա հլ. «խաղ, ծաղր, այպանք» Բրս. մրկ. Պիտառ. «ծաղրածու, միմոս, խեղկատակ» Բուզ. գ. 19. որից կատակել ՍԳր. կատականք ՍԳր. Ոսկ. Եբր. և յհ. կա-տակութիւն ՍԳր. Մծբ. Եփր. համաբ. 185-Բ. խեղկատակութիւն ՍԳր. Ոսկ. խաղակա-ա. 1. այպնակատակ լինել Բ. մակ. ժ. 34 հացկատակ Ոսկ. մ. ա. 4. ծաղրակատակ ԱԲ ևն։ Երևի նոյն բառն է կատիկ Կոստ. երզն. 93 (Ով խօսի բանք աղտեղի դէմ մի յարդարն կատիկով)։ Իսկ կատակ կերակը-րոց Յհ. կթ. 229 ուղղել կամակ կերակրոց՝ ըստ Նորայր, Հայկ. բառաք. էջ 18։-Նոր բառեր են կատակաբան, կատակախօս, կա-տակասէր, կատակերռու ևն։
ԳՒՌ (dialectal) Մշ. կադագ։-Չգիտեմ թէ նոյն բա՞ռն է կալաք «կատակ» (Ներսէսովիչ, Բռ. լտ.-հյ. էջ 70ա), որ հնչւում է Սչ. գալլաք և որից ունինք նաև Սչ. գալաքչի «կատակող»։
jesting, trifling, pleasantry, trick, facetiousness;
derision, mockery, sport;
cf. Խաղ;
jocose, waggish;
humorous, diverting, droll, comical;
ընդ —ս, pleasantly, jestingly, in jest;
humorously, jocosely;
թող անդր զ—դ, joking apart;
— առնել, to jest, to joke, to play the fool;
ասել ընդ —ս, to say jestingly, to cut jokes on;
այպն եւ — առնել, to laugh at, to mock, to jeer, to rally, to scoff at, to turn into ridicule;
այպն եւ — լինել, to be laughed at, to be the laughing-stock of.
, ի-ա հլ. «խաղ, ծաղր, այպանք» Բրս. մրկ. Պիտառ. «ծաղրածու, միմոս, խեղկատակ» Բուզ. գ. 19. որից կատակել ՍԳր. կատականք ՍԳր. Ոսկ. Եբր. և յհ. կա-տակութիւն ՍԳր. Մծբ. Եփր. համաբ. 185-Բ. խեղկատակութիւն ՍԳր. Ոսկ. խաղակա-ա. 1. այպնակատակ լինել Բ. մակ. ժ. 34 հացկատակ Ոսկ. մ. ա. 4. ծաղրակատակ ԱԲ ևն։ Երևի նոյն բառն է կատիկ Կոստ. երզն. 93 (Ով խօսի բանք աղտեղի դէմ մի յարդարն կատիկով)։ Իսկ կատակ կերակը-րոց Յհ. կթ. 229 ուղղել կամակ կերակրոց՝ ըստ Նորայր, Հայկ. բառաք. էջ 18։-Նոր բառեր են կատակաբան, կատակախօս, կա-տակասէր, կատակերռու ևն։
ԳՒՌ (dialectal) Մշ. կադագ։-Չգիտեմ թէ նոյն բա՞ռն է կալաք «կատակ» (Ներսէսովիչ, Բռ. լտ.-հյ. էջ 70ա), որ հնչւում է Սչ. գալլաք և որից ունինք նաև Սչ. գալաքչի «կատակող»։
butter;
թարմ, ընտիր, ծթրեալ —, fresh, best, rancid -.
ԳՒՌ (dialectal) Հնագոյն *կարակ ձևը պահում է միայն Ագլ. կարա՛կէղ (իմա՛ կարագ+եղ), միւսները վերջաձայնի փոփոխութեամբ ու-նին կարաք ձևը. այսպէս՝ Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. կարաք. Խրբ. Հմշ. Ննխ. Ռ. Սեբ. գարաք, Մկ. Ոզմ. Վն. կարաք՝, Ղրբ. կա՛րmք', Տիգ. գmրmք, Սվեդ. քmրիղ (իբր. կարագ-եղ)։
swan;
ձագ —ի, cygnet;
երգ —ի, the tuneful strains of the expiring swan.
cygnus.
Pott BvS 4, 90 համեմատում է լիթ. oulbé «ևարապ» բառի հետ։ Նոյնը նաև Müiller BВ I 163։-Tomaschek, Deu-tsche Liter. 1883, 1254 համարում է կովկասեան բառ՝ կցելով վրաց. քար-քաբի «կարապ» բառին։ Հիւբշ. 458 իբր բնիկ հայ՝ կցում է լիթ. gulbé բառին կասկածով։ (Այս բառի հետ նոյն են յեթթ. gulbis, հպրուս. gulbis «կա-րապ». բայց թէ ամբողջը ի՛նչ խմբի է պատկանում՝ յայտնի չէ։ Trautmann 101 կցում է կաշուբ. kēlp, ռուս. kólpik, սլովենց. k s.up բառերի հետ՝ ընդհա-նուր սլաւական *külpi նախաձևին։ Ber-neker 322 միացնում է հսլ. golobi, ռուս. róлvбь «աղաւնի» բառերին և ռուս. голубой «կապոյտ» բառի միջո-
spoils, plunder, booty, pillage, sack, robbery;
spoiled, destitute;
մերկ — կացուցանել զոք ի հանդերձից՝ յիշխանութենէ ի զինուց, to despoil of one's clothes, of one's authority, to disarm, to strip off.
ՆՀԲ լծ. յն. ϰλεπτον, σxυλεύω «ևռ. ղոպտել», թրք. քելէփիր «շատ էժան գնուած բան», հյ. կապուտ, լտ. cap. tum։ Pictet 2, 47 կով բառից է կար-ծում։ Տէրվ. Altarm. 105 նոյն ընդ ճո-ղոպրել և սանս. ud-grabh։ Müller, Arm VI և Bugge KZ 32, 63 յն. ❇λυτή, ϰλεπτω, լատ. clepo «ծածուկ գո-ղանալ», գոթ. hlifa, hliftus, հպրուս. au-klipts «փոխ տալ» բառերին ցեղա-կից։ (Մերժում է Pedersen KZ 39. 378, որի հետ համաձայն է նաև Walde 169)։ Հիւնք. յն. ϰλέπτω Մ. Ս. Դաւիթ. Բէկ, Յուշարձ. 397 կեղ, կեղեքել և ծոյլ բառերի հետ՝ իռլ. čol, գալլ. čwL հբրըտ. caul «մեղք, յանցանք»։
basket, pannier, frail, hamper.
, ո հլ. «ճիւղերից հիւսած քաղ-յակ» Դ. թագ. ժ. 17, Երեմ. իդ. 1, 2. Փիլ. ևլ. «խմորի փոքր գնդիկ» Մագ. թղ. 157. նոյնը նաև կողոփ Օր. իզ. 2, 4. Կղնկտ. հրտր. Էմ. էջ 73. Օրբել. հրտր. Էմ. էջ 32. կողոբ Օրբել. էջ 193։
branch, bough.
= Բնիկ հայ բառ՝ հնխ. gol-ձևից. հմմա-հսլ. goli «ճիւղ», ռուս. голья «ճիւղ», ուկը. b'il'á «ոստ», չեխ. hül «ցուպ, գաւազան», լեհ. golina «տերևազուրկ ճիւղ»։ Թէև հա-յերէն բառը ր բուն է, իսկ սլաւը ի բուն, բայց երկուսը միասին կարող են գալ միև-նոյն 7/ բնից. իրօք n բնի աճականն է ներկայացնում թերևս հսլ. galgzi, ուկր. há-tuz, չեխ. haluz, լեհ. galaz «ճիւղ, ոստ»։ Բների տարբերութեան համար հմմտ. սանս. Lákti-, լիթ. nakti-և յն. νυϰιωρ, սանս (յգ. գրծ). naktábhis,-սանս. ásthi, asth-nás, յն. ὄσ ραϰον, -սանս. sákthi, sakth-hás, հյ. ազդր։ Դժբախտաբար նոյն արմա-տը ուրիշ լեզուներում պահուած չէ (Berne-ter, էջ 292, 326, Pokorny 1, 640)։
astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.
. ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։
ԳՒՌ (dialectal) 1. Վն. կոճ, Գոր. Երև. Ղրբ. Շմ. Տփ. կօճ, Ալշ. Մշ. կօջ, Խրբ. գօջ, Մկ. Ոզմ. կուճ «կոճ, գերան». նոյն բառն է զանա-զան առումներով՝ Ախց. կօճ «միս ծեծելու տախտակ», Հմշ. գէօջ «կոճղ», Խրբ. գօջ «հաստ փայտ», Խտջ. «շէնքի քիւ», Ղրբ. «ցորենի հասկի ծունկերը», Երև. Ղրբ. Մշ. «թելի կոճ, գլանիկ», Ջղ. կոճ «բթամատի առաջին յօդը. 2. համեմ», Սլմ. կոճ և Մրղ. կուին «կորիզ», Մրղ. կուիճ՝ նաև «ծնկան գլուխը», Ննխ. գօջ «վէգ»։-2. Ախց. Երև. Կր. Մրղ. Գոր. Ղրբ. Վն. Տփ. կօճակ, Ալշ Մշ. կօջագ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գօջագ, Տիգ. գօջmգ, Մկ. Ոզմ. կուճակ, Ասլ. գէօ-ջագ, գէօջայ, Ագլ. կէ՛ճmկ, Զթ. գուջօգ, գու-ջոգ, Սվեդ. գուջիւգ, բոլորն էլ «զգեստի ևն կոճակ», իսկ Ոզմ. Զթ. նաև «կոկոն»։-3, Վն. կօճկել, Ախց. Կր. կօճկէլ, Գոր. Ղրբ. կօ՛ճկէլ, կուճա՛կէլ, կօ՛ժկէլ, Տփ. կօ՛ճկիլ, Երև. կօշկէլ, Մկ. Ոզմ. կուճկիլ, Զթ. Սվեդ. զուջգիլ, Ննխ. գօշգէլ, Պլ. Ռ. Սեբ. գօժգէլ, Խրբ. գօժգիլ, Ասլ. գէօժգէլ, Ագլ. կճm'կիլ, բոլորն էլ «զգեստի ևն կոճակները անց կաց-նել»։--4. Մշ. կօջղէզ, Ոզմ. կուջուղա «կոճ-ղէզ».-5. Ախց. կօճիկ «մատների յօդերի ոսկորները», Սեբ. գօջիգ «ոտքի կոճ», Հմշ. «ոտքի և ձեռքի կոճ, բուն»։ Նոր բառեր են կոճել «կոճիկներով խմորը շաղուել», ան-կոճակ, կոճակամայր, կոճակներաւոր, կո-ճահար, կոճկուիլ, կոճկոտիլ։
ՓՈԽ (borrowing) Վրաց. კოჭი կոճի «տղայոց խաղի վէգ, ոտքի կոճ, գարշապար, գերան, հե-ծան, ծունկերը բռնած մի տեսակ պար (присядка)», յოკვა կոճվա «ծունկերը բըռ-նելով պարել», კოჭა կոճա «կոճապղպեղ. gingembre». ვვითელი კოჭა ղ' վիթելի կոճա «կոճապղպեղ, հյ. դեղին կոճ», კოჭაკი կոճակի «կեռ», ճանկ», լազ. կոճի, կոնճի «ոտքի կոճ», թուշ. կոճ «կոճապղպեղ», քրդ. [arabic word] koč «ծառի կոճղ, արմատ, փայտի մեծ կտոր» (Justi, Dict. Kurde, էջ 346. իսկ անդ՝ էջ 80 piš̌koz «զգեստի կամ ծաղկի կոճակ» կասկածելի է համեմատել հյ. կոճակ բա-ռի հետ, ինչպէս անում է Justi, վերլուծելով piš «առջևը»+ հյ. կոճակ). թրք. գւռ. Եւդ. ❇, [arabic word] gōjāg «ծառի կոճակ, կոկոն» (Յուշարձան 330 ա և Բիւր. 1899, 798), գւռ. թրք. և յն. Ատն. gōjeg «ցորենը հողի տակ արմատներ ձգելը» (Արևելք 1888 նոյ. 8-9), թթր. (Տոբոլսկի բարբառով) [arabic word] kučuk «ծառի կոճակները» (Будaговъ 2, 146), ն. ասոր. kocá «կորիզ (=գւռ. կոն)», հարա-ւային Ռուսիոյ գնչ. kučak «զգեստի կոճակ» (անձամբ քաղած եմ այս բառը Ռոստովի գնչուներից)։-Հայերէնից փոխառեալ եմ կարծում նաև թրք. [arabic word] qopča «զգեստի եոճակ», [arabic word] qopčalə «կոճակաւոր», [arabic word] qopčalamaq «կոճկել», ո-րոնք չեն կարող բացատրուիլ թուրքական արմատներով և որոնց դէմ Будaговъ 2, 68 չի տալիս որևէ թաթարական ձև. (բուն թուրքերէն բառն է [arabic word] duyme «կոճակ») Թուրքերէնի միջոցով բառը անցել է արե վելեան Եւրոպայի զանազան լեզուներին, ինչ. ալբան. kopše, komtše, ռում. copee, հունգ. kapocs, բուլգար. kopca, սերբ. kópca, սլ. kgpca նոյն նշ. (Berneker 564)։ Ուտ. qoǰ «տանիքի թեք գերանը»։
cf. Կոմէս.
, ի հլ. (իսկ ն հլ. ցոյց է տալիս կոմսունս. Կիւրղ. ի կոյսն. Արծր. հրտր. Պատկ. էջ 69) «իշխան» Ագաթ. Բուզ. Խոր. նոյն են նաև կոմէս «Յունահայաստանի կառավարիչը» Խոր. գ. 36. Եզն. երեց. էջ 267. կոմիտոս Միխ. աս. էջ 214 (տառւած է իբրև յատուկ անուն), որից կոմսութիւն Վահր. ոտ. կոմսուհի, դերակոմս «vicomte» (նոր գրական լեզւում)։
= Ասոր. [syriac word] qōms, որի մայրն է յն. ϰόμης «կոմս, վարչական բաժանմունքի նախագահ կամ պալատական գլխաւոր պաշտօնեայ». այս էլ ծագում է լտ. comes բառից, որ բուն նշանակում է «հետևորդ, ուղեկից կամ բարձակից արքայի» (com-և eo «միասին և գնալ» բառերից)։ Հյ. կոմս ձևը ծագում է ասորիից, թէև կարող է նաև լինել յունական ϰόμης ձևից՝ իբրև շատ հին փոխառութիւն՝ ղ անշեշտ ձայնի կրճատ-մամբ։ (Ըստ Brosset JAs. 1861, 320 յունա-րէն բառը մեզ անցաւ Դ դարում, երբ Մեծն Թէոդոս այս տիտղոսը տուաւ Մամեևոնեան մի իշխանի. Բուզ. Ե. լէ)։ Յետին կոմէս, կո-միտոս ձևերը ուղղակի յունարէնից են, իբր ϰόμης, ϰόμητσς։ Նոյն լատին բառը յետոյ, ստացաւ իտալ. conte, ֆրանս. comte ձևերը և մտաւ Կիլիկեան հայերէնի մէջ՝ գունց ձե-ւով։ Սլաւական ձևերի մասին տե՛ս Berne-ker 662.