Definitions containing the research ամ : 10000 Results

Գահագլխութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Գահերիցութիւն.

NBHL (2)

Գահագլխութեան (կամ գահագլխութենց) աշտիճան. (Պիտ.։)

Զամենայն ժամանակ եւ զհասակ պատշաճ վարկանին վարդապետութեան եւ գահագլխութեան. (Լծ. ածաբ.։)


Գահագլուխ

See full entry →

s.

first rank, head, first place;
president.

NBHL (1)

Զգահագլուխ աթոռոցն կամէին ունել. (Ոսկ. մտթ.։)


Գահակալ, աց

See full entry →

s.

successor;
vicar.

NBHL (1)

Որք ի մեծութեան գոյիցս գահակալք են՝ թագաւորք եւ իշխանք. (Համամ առակ.։)


Գահակալեմ, եցի

See full entry →

vn.

to succeed to the throne, to take the place of some one in dignity.

NBHL (1)

ԳԱՀԱԿԱԼԵԼ կամ ԳԱՀԱԿԱԼԻԼ. Ունել զաթոռ իշխանութեան.


Գահակից, կցի, կցաց

See full entry →

s.

partner of the same throne or dignity.

NBHL (1)

Աստուած էր բնութեամբ, եւ գահակից հօր։ Գահակից է այ, եւ համաթոռ ամենեցունց տիրողին. (Պրպմ. ՟Լ՟Թ։)


Գահակցիմ, եցայ

See full entry →

vn.

to sit on the same throne, to have the same dignity as another.

NBHL (1)

Համբարձեալ գահակցեցաւ ի սեպհականսն ընդ հօր. (Նիւս. խոստով.։)


Գահակցութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Աթոռակցութիւն.

NBHL (1)

Եղբայր լինէաք հաշուեալ նոցա՝ պատուով եւ գահակցութեամբ. (Փարպ.։)


Գահասիրութիւն, ութեան

See full entry →

s.

ambition, immoderate desire of honour and grandeur.

NBHL (1)

Քահանայք գահասիրութեամբ մի հակառակեսցեն ընդ միմեանս. (Կանոն.։)


Գահավիժեմ, եցի

See full entry →

va.

to precipitate.

NBHL (1)

ԳԱՀԱՎԻԺԵՄ ԳԱՀԱՎԻԺԻՄ. κατακρημνίζω praecipito Հոսել, հոսիլ ի բարձանց կամ ի դարէ ի վայր. ուչուրումտան աշաղը պրագմագ՝ տիւշմէք.


Գահավիժութիւն, ութեան

See full entry →

s.

precipitation;
high precipice.

NBHL (2)

Յանդուգն բերմամբ զյանկարծադէպն յաջորդէ զգահավիժութիւն. (Պիտ.։)

Ցրուեալք գահավիժութեամբք ըստ նմանութեան գիշերամարտի. (Երզն. մտթ.։)


Գահաւանդ, աց

See full entry →

s.

cf. Գահաւանդակ.

NBHL (3)

ԳԱՀԱՒԱՆԴ մանաւանդ ԳԱՀԱՒԱՆԴԱԿ κρημνός praecipitium, λοφία cacumen ( ի սուրբ գիրս ՝ իտաբիրիոն. որ է ըստ եբր. թաբոր լեառն, եւ κάρταλλος որ եւ կողով սրածայր՝ որպէս դարան եւ թակարդ քուաւոր)։ Բարձրաւանդակ տեղի. գահ. դար. ծայրք եւ սարք կամ դարաւանդք լերանց. ուչուրում, վարդա.

Առ իտաբիրովն, կամ թէ ի գլուխ գահաւանդի. (Սարկ. քհ.։)

Իբրեւ զգահաւանդակ (կամ զգահաւանդ. լս. թաբօր) ի լերինս. (Երեմ. ՟Խ՟Զ. 18։)


Գահաւանդակ, աց

See full entry →

s.

cap, height, ele vation, precipice, very high and steep place.

NBHL (3)

ԳԱՀԱՒԱՆԴ մանաւանդ ԳԱՀԱՒԱՆԴԱԿ κρημνός praecipitium, λοφία cacumen ( ի սուրբ գիրս ՝ իտաբիրիոն. որ է ըստ եբր. թաբոր լեառն, եւ κάρταλλος որ եւ կողով սրածայր՝ որպէս դարան եւ թակարդ քուաւոր)։ Բարձրաւանդակ տեղի. գահ. դար. ծայրք եւ սարք կամ դարաւանդք լերանց. ուչուրում, վարդա.

Առ իտաբիրովն, կամ թէ ի գլուխ գահաւանդի. (Սարկ. քհ.։)

Իբրեւ զգահաւանդակ (կամ զգահաւանդ. լս. թաբօր) ի լերինս. (Երեմ. ՟Խ՟Զ. 18։)


Գահաւորակ, աց

See full entry →

s.

throne;
palanquin;
high canopy;
gridiron.

NBHL (2)

φορεῖον (եբր. աֆիրէցօն) κλιντήρ ferculum, lectica, lectum, sella, thronus, thalamus Գահոյք արքունի կամ իշխանական, իբրեւ հանգստարան եւ նստարան. որպէս աթոռ մեծ, մահճակալ հովանաւոր, եւ դեսպակ կամ պատգարակ. թախտ, սօքքա կամ ճիպինլիք, եւ թախտիրէվան.

Եւ արասցես նմա (կրակարանի սեղանոյն) գահաւորակ վանդակակերպ պղնձի. եւ արասցես գահաւորակին չորս օղամանեակս, եւ այլն. (Ել. ՟Ի՟Է. 4։)


Գահեմ, եցի

See full entry →

va.

to heat, to strike.

NBHL (1)

Գահեցին զբերանս նորա, որ լցաւ արեամբ. (Ոսկիփոր.։)


Գահերէց, րիցու, րիցունք

See full entry →

s.

president, principal;
primate;
dean.

NBHL (1)

Անձանց վնաս եւ ամօթ արարին, որ զգահերէցսն խնդրէին. (Բրսղ. մրկ.։)


Գահող, ոց

See full entry →

s. adj.

hunter's net.

NBHL (1)

Գործի գահելոյ, կամ գահակելոյ. որ եւ ԳԼՈՒԽ ԳԱՀԱՒԱՆԴԻ ասի. ըստ յն. κάρταλλος (կողով ի սուր յանգեալ) որպէս ազգ ինչ թակարդաց որսորդաց.


Գահոյք, հոյից

See full entry →

s. pl.

throne;
high canopy, arm-chair;
state-bed, palanquin.

NBHL (1)

Արքայական կամ կայսերական գահոյից։ Բազմեալ (եպիսկոպոսն) ի գահոյս, եւն։ Բարձրեալ ահաւոր բազմեցաւ նստաւ ի գերունակն գահոյս. (Նար.։)


Գաղափարեմ, եցի

See full entry →

va.

to Conform, to imitate;
to copy, to transcribe.

NBHL (2)

τυπόω, ἑντυπόω, ἁνατυπόω formo, informo, figuro, imprimo, reformo Տպաւորել. օրինակել. նմանեցուցանել. ձեւացուցանել. թէշքիլ՝ թասվիր էթմէք, գալըպլամագ.

Որ ըստ համեմատութեան ընդ եօթն աւուրս շաբաթուն գաղափարին. (Յհ. իմ. եկեղ.։)


Գաղթ, ի, ից

See full entry →

s.

transmigration, emigration, flight;
journey;
pilgrimage;
the colony, the settlers or fugitives.

NBHL (4)

ԳԱՂԹ որ եւ ԳԱՂՈՒԹ. (որպէս թէ գաղտերթ, կամ գաղոյթ. զօղումն փախստեամբ) ἁποικία demigratio, transmigrtatio, colonia (ուստի կողոնիա). Չու. վտանդարութիւն. տարաբնակութիւն. բնակափոխութիւն. պանդխտութիւն. փախուստ. գերութիւն. անցք. հատուած. կէօլ, հիճրէթ, գէվաթը, թէրքի տիյար.

Յելս գաղթին փոյթ լինել։ Տաղաւարն ոչ ունի հաստատութիւն, այլ վասն գաղթի. իսկ յորժամ գաղթն դառնայ, ապա երանգ եւ փութապէս կործանի. (Ճ. ՟Թ.։)

Ի հելլենացոց լեզուն զատիկն փասեք կոչի կամ գաղթ. (Տօնակ.։)

Շուրջ զամրոցաւն, ուր գաղթ գաւառին զօղեալ դադարէր։ Զգաղթ ընտանեացն իւրոց ի ծործորս ամուր լերանցն թագուցանէր։ Ոչ կարացին ժամանել անկանել յամրացեալ գաղթս։ Առեալ ընդ իւր զգաղթն յաւարի առեալ. (Յհ. կթ.։)


Գաղթական, ի, աց

See full entry →

adj. s.

fugitive, refugee, settler;
colony.

NBHL (3)

Գաղթականք աշխարհին սպառեցին զհամբարս մթերեալս. (՟Ա. Մակ. ՟Զ. 53։)

ἁποικία colonia Գաղթ ի վերացեալն, միանգամայն ի թանձրացեալն. հատուած.

Ի պատառուածս նոյն ամբարտակի գետոյն՝ այժմ, որպէս լսեմք, մարդիկ աշխարհին ի հէն եւ ի գաղթականս՝ փախստեամբ ամրանան. (Խոր. ՟Ա. 15։)


Գաղթականութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Գաղթ.

NBHL (2)

Զօրավար գաղթականութեան։ Յունական գաղթականութիւնն։ Առ յունական գաղթականութեամբն. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)

Յօրինակ եօթնօրեայ աշխարհիս տաղաւարաց եւ գաղթականութեանց. (Կամրջ.։)


Գաղթեմ, եցի

See full entry →

va. vn.

to send abroad or from home;
cf. Գաղթիմ.

NBHL (4)

Յորժամ ինքեանք գաղթեցին. (Լմբ. իմ.։)

Գաղթեցաւ ի խորշս լերինն։ Յերեսաց նոցա գաղթէին մարդիկ յամրոցս. (Վրդն. պտմ.։)

Ոչ կարացեալ սպառսպուռ գաղթիլ յամրոցսն. (Յհ. կթ.։)

Գաղթեն բնակիչս աշխարհին յամրոցս, եւ ի քաղաքս ամուրս յերեսաց իսրայէլի։ Ելանէ հրաման ի կայսերէն՝ գաղթել զբնակիչս աշխարհին ի քաղաքս ամուրս, եւ ամուր աշտարակս. (Ղեւոնդ.։)


Գաղջացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to cool, to make lukewarm.

NBHL (2)

որ եւ ԳԱՂՃԱՑՈՒՑԱՆԵԼ. Եղկացուցանել. մեղմել զջերմութիւն, կամ մեղմ ջեռուցանել.

Որ ի բացեայն կայ ( ի հրոյ), ոչ եւս ճառագայթիցն նշոյլք զնա կիզցեն, այլ գաղճացուցեալք չափաւորապէս արծարծեսցեն կենդանութեամբն. (Փիլ. ել.։)


Գաղտաբար

See full entry →

cf. Գաղտ.

NBHL (1)

Ելեալ գիշերի գաղտաբար։ Գաղտաբար յինքն գրաւեալ։ Գաղտաբար իմն զարեւմտեայ կողմամբ լերինն պարառոցեալ. (Յհ. կթ.։)


Գաղտագնաց լինիմ

See full entry →

sv.

to steal away, to slip away.

NBHL (1)

Առաքէ գաղտագնաց հետեւակս. (Խոր. ՟Բ. 81.) իմա ածակ. կամ մ. հետեւակին։


Գաղտագողի

See full entry →

adv. adj.

by stealth, clandestinely, secretly;
secret, furtive, stealthy.

NBHL (3)

Գաղտագողի ելանել, կամ երթալ, շրջիլ, լալ. (Եզեկ. ՟Ծ՟Բ. 6. 7. 12։ Երեմ. ՟Ժ՟Գ. 17։)

Գաղտագողի փախչել, կամ մտանել, փախստական լինել, կամ արձակել, առաքել, եւ այլն. (Ոսկ. մ. ՟Ա. 8։ Ճ. Ա. Լմբ. պտրգ.։ Վրք. ոսկ.։)

Գաղտագողի յադամայ հայէր ի նա. (Եպիփ. ծն.։)


Գաղտակեր

See full entry →

adj.

that eats by stealth or secretly.


Գաղտակծութիւն, ութեան

See full entry →

s.

cheat, imposture.

NBHL (1)

Գաղտակծութեամբ իմն առաքէ դաւօղս ի վերայ նորա։ Զընկերակիցս իւրեանց գաղտակծութեամբ իմն իբրեւ զոչխար ի սպանդ վարեալ. (Յհ. կթ.)


Գաղտակրայ, ից

See full entry →

cf. Գաղտակուր.

NBHL (1)

Ընկալարուք ի գաղտակրայ մարգարիտս պատուականս. (կամ զմարգարիտս գեղեցիկ) (Սարգ. յուդ.) գ. եւ յիշատ. ի համառօտն։


Գաղտիկուր

See full entry →

s. bot.

borage.

NBHL (2)

ԳԱՂՏԻԿՈՒՐ կամ ԳԱՂՏԻԿՈՒՌ (գրի եւ Գաղտակուռ, Գաղտակոր) βούγλωσσον , ἁρνόγλωσσον Lingua bubula, plantago. Անուն բանջարոյ, որ կոչի եւ Ջղախոտ. եւս եւ Եզնալեզու, խոշոր տերեւով, կամ Գառնալեզու՝ մանրատերեւն. եզան լեզու. լիսանի սէլվի. բզրկտուն, պզրղատուն։ (Բժշկարան.։ Գաղիան.։)

Բարակ գաղտիկուռ. (Հին բռ.) ասլունաթարասափիլ։ Գաղտիկռի տերեւ. պենալ համլ։


Գաղտնագործ

See full entry →

adj.

that docs, that works in secret.

NBHL (1)

Յայտնի են առաջի քո ամենայն գաղտնագործք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Գաղտնաշշունչ

See full entry →

adj.

that speaks or whispers in secret, informer.

NBHL (1)

ԳԱՂՏՆԱՇՇՈՒՆՋ կամ ԳԱՂՏՆԱՇՇՈՒՆՉ. Գաղտ շշնջօղ. քրթմնջօղ. փասքուս. ծածուկ փսփսացօղ.


Գաղտնի, նւոյ, նեաց

See full entry →

adj.

secret, oecult, latent, hidden;
stolen, furtive;
clandestine

NBHL (3)

Գաղտնի խորհուրդ, կամ հաց. (Իմ ՟Ժ՟Դ. 23։ Առակ. ՟Թ. 17։)

Ի գաղտնեաց իմոց սուրբ արա զիս տէր։ Նա քննէ զգաղտնիս սրտից մերոց։ Ի վերայ գաղտնեաց։ Գաղտնիք մարդկան, խաւարի, ամօթոյ.եւ այլն։

Ծածկագէտ, եւ ամենայն գաղտնեաց յայտնիչ. (Ագաթ.։)


Գաղտնորոգայթ

See full entry →

adj.

that lays snares in secret, insidious.

NBHL (1)

Գաղտնորոգայթ աներեւութերակ ... գարշութեամբ մեղացս ջրգողեցեալ. (Նար. ՟Ժ՟Ը։)


Գաղտորսակ

See full entry →

adj.

that takes, pursues in secret.

NBHL (1)

Զերկս չարեացս, որ հասին ի վերայ իմ ի գաղտորսակ որոգայթից թշնամեաց. (Բենիկ.։)


Գաղտուկ

See full entry →

adv.

secretly.

NBHL (3)

Գաղտուկերթալ, կամ ելանել. (՟Բ. Մակ. ՟Զ. 11։ ՟Գ. Մակ. ՟Դ. 10։)

Գաղտուկ զսպել, կամ հատանել. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Ուսուցանէր գաղտուկ։ Սեր բարեկամութեան գաղտուկ առնէր. (Եւս. պտմ. ՟Դ. 11։ ՟Ը. 15։)


Գայթագղական, ի, աց

See full entry →

adj.

scandalous;
scandalized.

NBHL (1)

Առիթ գայթագղութեան առանձին կամ այլոց.


Գայթագղեմ, եցի

See full entry →

vn. va.

cf. Գայթագղիմ. to scandalize, to supplant;
to stumble, to trip.

NBHL (4)

ԳԱՅԹԱԳՂԵԼ կամ ԳԱՅԹԱԿՂԵԼ. ն.

ԳԱՅԹԱԳՂԵՄ կամ ԳԱՅԹԱԿՂԵՄ ԳԱՅԹԱԳՂԵՑՈՒՑԱՆԵՄ. σκανδαλίζω Scandalizo, offendo Տալ այլում գայթել եւ գլիլ. թակարդել. կործանել յորոգայթ. գլորել ի մեղս. պղտորել եւ դանդաղեցուցանել զմիտս եւ զկամս. տիւշիւրմէք, կիւնահա սօգմագ, Քէնա իպրէթ վերմէք.

Եթէ ակն քո կամ ձեռն քո գայթագղեցուցանէ զքեզ։ Մի գայթագղեցուսցուք զնոսա։ Որ ոք գայթագղեցուցանէ զմի ի փոքրկանցս յայսցանէ. (Մտթ. եւ այլն։)

Զամենայն ոք գայթագղեցի, բազում մեղաց դուռն բացի. (Ոսկիփոր.։)


Գայթագղեցուցանեմ, ուցի

See full entry →

va.

cf. Գայթագղեմ.

NBHL (3)

ԳԱՅԹԱԳՂԵՄ կամ ԳԱՅԹԱԿՂԵՄ ԳԱՅԹԱԳՂԵՑՈՒՑԱՆԵՄ. σκανδαλίζω Scandalizo, offendo Տալ այլում գայթել եւ գլիլ. թակարդել. կործանել յորոգայթ. գլորել ի մեղս. պղտորել եւ դանդաղեցուցանել զմիտս եւ զկամս. տիւշիւրմէք, կիւնահա սօգմագ, Քէնա իպրէթ վերմէք.

Եթէ ակն քո կամ ձեռն քո գայթագղեցուցանէ զքեզ։ Մի գայթագղեցուսցուք զնոսա։ Որ ոք գայթագղեցուցանէ զմի ի փոքրկանցս յայսցանէ. (Մտթ. եւ այլն։)

Զամենայն ոք գայթագղեցի, բազում մեղաց դուռն բացի. (Ոսկիփոր.։)


Գայթագղիմ, եցայ

See full entry →

vn.

to be scanda-lized, offended, to take offence, to be in a passion;
to stumble, to slip, to trip.

NBHL (1)

Եթէ ոք գնայ ի տուընջեան, ոչ գայթագղի. ապա թէ ոք գնայ գիշերի, գայթագղի։ Երանեալ է, որ ոչ գայթագղեսցի յիս։ Իբրեւ լուան զբանն, գայթագղեցին։ Յայնժամ գայթագղեսցեն բազումք։ Թէպէտեւ ամենեքեան գայթագղեսցին ի քէն, սակայն ես ոչ գայթագղեցայց։ Գայթագղի, կամ գթէ. եւ այլն։


Գայթագղոտ

See full entry →

adj.

slippery, slippy, sliding;
who, is easily scandalized.

NBHL (1)

ԳԱՅԹԱԳՂՈՏ կամ ԳԱՅԹԱԿՂՈՏ Գթոտ. գայթոտ, գիւրագայթ, գիւրակործան. եւ Մեղսառիթ.


Գայթագղութիւն, ութեան

See full entry →

s.

scandal;
stumble;
obstacle.

NBHL (2)

ԳԱՅԹԱԳՂՈՒԹԻՒՆ կամ ԳԱՅԹԱԿՂՈՒԹԻՒՆ σκάνδαλον Scandalum, offendiculum, laqueus, offensio որ եւ ԳԱՅԹԱԳՂԱՆՔ. Գայթումն. գթումն. եւ Որոգայթ. խոչ եւ խութ. եւ Չար օրինակ. մեղք. պակասութիւն. արգելք, վնաս, չար օրինակ. ալ, տուզագ, էնկէլ, Քէնա իպրէթ.

Եւ արդ յորժամ կամիցիս՝ առանց գայթակղութեան եկ առ իս իս. այսինքն աներկիւղ, անխափան. (Վռք հց. ՟Ժ՟Բ։)


Գայթագղումն, ման

See full entry →

s.

cf. Գայթագղութիւն.

NBHL (1)

Զադամայ պատահեալ գայթագղումնն անուանեաց։ Ադամ մեծապէս ընկալաւ զգայթագղումն. (Իսիւք.։)


Գայլախազ, ից

See full entry →

s.

pebble, flint.

NBHL (2)

ԳԱՅԼԱԽԱԶ գրի եւ ԳԱՅԼԱՀԱԶ. σμυρίτης λίθος, ἁκρότομος , ψῆφος Smyris, petra acuta, lapillus durus Որձաքար վէմ կարծր. որ ի սուրբ գիրս ըստ յն. անխտիր դնի՝ քար, եւ սայրասուր վէմ, եւ սմիռեան քար (այն է սիւմպատէճ. գուցէ եւ կածքար. չագմագ կամ պիլէյի դաշը ). տես (Ել. ՟Դ. 25։ Յես. ՟Ե. 2։ Յոբ. ՟Խ՟Ա. 6։) Իսկ ի բառս Գաղիանոսի ասի լինել Ազգ մարմարիոնի։

Ամենայն նիւթ ընդ գործով արուեստից անկանի ճարտարաց. միայն գայլահազն անգործ մնայ. (Կամրջ. ՟Բ։)


Գայլախազեայ

See full entry →

adj.

made of pebble or flint.

NBHL (2)

ἁκρότομος Սայրասուր, կամ ի գայլախազ վիմէ հատեալ.

Ի ձեռն գայլախազին զարտաքին անդամս նոցա դրոշմէր, զի սիրտք նոցա գայլախազեայ՝ կակղասցին. (Եփր. յես.։)


Գայլակորիւն, րեան

See full entry →

s.

wolf's cub

NBHL (1)

Այ գայլակորիւն, յիշեցեր զբարս քո. (Մամիկ.։)


Գայլենի, նւոյ

See full entry →

s.

wolf's skin.

NBHL (1)

Զսամուրենիս եւ զգայլենիս ագանէր. (Բուզ. ՟Զ. 2.)


Գանալից

See full entry →

adj.

much cudgeled, punished, chastised;
— առնել, to give a heavy blow with a stick, to strike with a stick;
— լինել, to be struck with a stick.

NBHL (4)

cf. ԳԱՆԱԼԻՑ. Անդամոց գանալի վիրօք լինել. (Ճ. Ա։)

Գանալից հարուածովք, կամ քըքովք. (Լաստ. ՟Ժ՟Զ։ Ղեւոնդ. ՟Բ։)

Գանալից արարեալ թշնամանէ. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Զիրսն ուրանաս, եւ զբանսն գանալից առնես. այսինքն թշնամանես, կամակորես. (Սեբեր. է։)


Գանահարիմ

See full entry →

cf. Գամ ըմպել.


Գանգատ

See full entry →

s.

complaint, lament, quarrel, woe, claim;
— ունել՝ առնել, cf. Գանգատիմ.

NBHL (2)

Կամ ողբական.

Մեծի ուրբաթուն այրոյն գանգատն է. Աստուածածին կոյսն մարիամ, եւ այլն. (Տաղ.) (ուր այրոյն՝ կամ է որպէս այրի մնացելոյ ի միածնէն, կամ երգելի որպէս զայլ ողբ՝ կոչեցեալ թերեւս Այրւոյ գանգատ. եւ կամ է գանգատ ա՛յ ո՛հ ասելոյ, որ գրի յայս տաղարան՝ ա՛յ վո՛յ ա՛յ վո՛յ։)