Definitions containing the research պարս : 953 Results

Գուսան, աց

s.

singer, musician;
player;
actor.

Etymologies (1)

• = Պհլ. *gosan ձևից, որ թէև առանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] ︎ նշանաւոր մի ե-րաժշտի անունը. 2. մի տեսակ երաժշտա-կան եղանակ». սովորաբար այս բառը կար-դացւում է kusān կամ kōsān, որով նախա-ձայնը հայերէնին յարմար չի գալիս. բայց ցուիլ g, որով կարելի է պարսիկ բառի բուն հնչումը դնել gōsān կամ gusān, ինչպէս սրբագրում է նաև Stackelberg, ZDMG, 48, 495։


Դահլիճ, լճի

s.

closet;
hall;
portico;
gallery, corridor.

Etymologies (1)

• -Ոհ, dahlré «սրահ», որ գալիս է հպրս. duvarϑi. «դռան առաջ սիւնազարդ պատշգամ» բառից. սա էլ ծագած պիտի լի-նի duvar «դուռ» բառից, թէև ϑi մասնիկն այլուստ ծանօթ չէ (Bartholomae 766).--ըϑ-> -hl-ձայնափոխութիւնը հարաւային պարսկերէնին յատուկ լինելով՝ dahlīč ձևն էլ հարաւային պարսկերէնին էր յատուկ. հարաւից փոխ առին հիւսիսայինները և այս տեղից էլ անցաւ հայոց. հմմտ. պրս. [arabic word] dahlīz, drhlīz «միջոց ընդ մէջ տանն և դրանն, որ թէ յարկեալ իցէ և թէ ոչ, նաև միջոցն երկուց դրանց»։ Պարսկերէնից են փոխառեալ նաև աֆղան. dahlīǰ, dahlīz «պատշգամ, սեամ», քրդ. [arabic word] dehliz «շէն-քի մուտքը», ասոր. [arabic word] dahlīz, արաբ. [arabic word] dahlīz «տան և դռան մէջտեղը» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 176)։-Հիւբշ. 133։


Դամ

s. mus.

snare, toil;
accord.

Etymologies (1)

• -Պոս. ❇ dam «երգի ձայնակցութիւն, ձայն պահելը». ծագում է ❇ dam «շունչ» նախաւոր նշանակութիւնից. որից [arabic word] damkaš «երգակից, ձայնակից» (տե՛ս Ա-բիկեան, Բառ. տճկ. էջ 435-6), մասնաւո-րապէս «փողահարի ձայնը պահողը, գւռ դամքաշ»։ Պարսկերէնից փոխառեալ է նաև թրք. dem čekmek «դէմ բռնել, երգի ձայնը պահել»։


Դայեակ, եկաց

s.

wet-nurse;
nurse;
midwife;
preceptor;
tutor, governor.

Etymologies (1)

• Ուղիղ համեմատեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ։ La Croze, ձեռագիր աշխատ. տե՛ս Բազմավ. 1897, էջ 8 մարական *Իիովկ = λոιὄϰης հատուկ անուան է եռամ։ Böttich. ZDMG, 1850, 306 և Arica. 65, 55 սանս. dhatr, լն. τιϑήνη. պրս. dāya։ Lag. Urgesch. 396 և Müller, SWAW, 38, 585, 590 պրս. dāya։ Հիւբշ. KZ, 23,. 18 սանս. dha «ծծել» բառի հետ։ Տէրվ. Նախալ. 88 և Հիւնք. պարսկերէնից փոխառեալ են համա-րում։ Bartholomae, BВ, 10, 292 և Հիւբշ. Arm. Gram. 437 հյ. դիել, դալ, դիեցիկ ևն բառերի հետ միասին՝ դնում են բնիկ հայերէն բառերի շարքը։


Դանկ

cf. Դանգ.

Etymologies (2)

• -Պհլ. dang, պրս. [arabic word] dāng կամ dānk «չորրորդ մասն միոյ տիրհէմի, որ է չորս եղ-ջերակորիզ. 2. չորրորդ մասն միոյ մսգալի, որ է վեց եղջերակորիզ», [arabic word] dāngāna «խնջոյքին մասնակցելու համար իւրաքան-չիւր անձի վճարած դրամը»։ Սրանք ծագում ևն պհլ. dānak, պրս. [arabic word] dāna, սանս. dhā-nā-«ցորենահատ» բառից (Երև. Ղրբ. դան)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. [syriac word] ︎ dankā «դիրհէմի 1Iε մասը», [hebrew word] tangā «պարսկական մի տեսակ դրամ», արաբ. [arabic word] dāniq «'1/︎ դիրհէմ», վը-րաց. დანგი դանգի, ուտ. թmնգm. ռուա ցախ. թանգա «դրամ», չաղաթ. [arabic word] tenge «մի տեսակ արծաթ դրամ» (Horn, § 536).-Հիւբշ. 134։

• Betticb ZMG 1850, 352, Arica. 15, Lag. Gesam. Abhd. 32 սանս. dhāna-ka, պրս. dāng, յն. δανάϰη, որոնցից միայն պարսկերէնն է ընդունում Lag. Arm. Stud. § 564։ Հիւնք. դահեկան ռառիզ համառօտուած։


Դաշտ, աց

s.

field, country, soil, heath, fallow ground, plain;
Եղիսեան —ք, Elysian fields;
Արիսեան —ք, field of Mars.

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր, The-saur, 47, որից յետոյ Րlapr. As. polygl. էջ 100 և ԳԴ։ Նոյնը նաև ՆՀԲ, Peter-mann, 22, Böttich. Arica, 78, 291 ևն։ -Lag. Gesam. Abhd. 34 հյ. դաշտի կցում է պրս. daštī, պհլ. daštik. ա-սոր. daštig «վայրի» բառերին, որ և կրկնում է Lag. Arm. Stud. § 570։ Հիւբշ. Arm. Gram. 134 ցոյց է տալիս, որ հյ. բառը դաշա ձևի սեռականն է և պարսկականների հետ գործ չունի։ Ny-berg չյիշելով հյ. դաշտ ձևը, իրանեա-նից է դնում հյ. երաշտ<δašta և սոգդ. ձևի վրայ հիմնուելով՝ մեկնում է dag


Դոճ, Դոճի խէժ

s.

shell-lac;
sealing wax.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] ︎ dōž, ❇კა︎ dōža «լաք, gomme laque». պարսիկ բառի հին ձևը և ստուգա-բանութիւնը յայտնի չէ։-Հիւբշ. 144։


Դոյլ, դուլից

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

Etymologies (2)

• --Պհւ. dol (գրուած dor) «դոյլ. 2. Ջըր-հոս կենդանակերպը» (առաջին նշանակու-թիւնը կորած է. կայ միայն երկրորդը), պրս. [arabic word] dōl «դոյլ», քրդ. [arabic word] dōl, delu «ջրի դոյլ»։ Ըստ Noldeke իրանեան բառո փոխառեալ է ասորերէնից. հմմտ. ասոր. ❇օշ daula, եբր. [hebrew word] dəlī, արամ. [hebrew word] daul, արաբ. [arabic word] dalv, ասուր. dalu, dūlu «դոյլ»։ Մեր բառը ծագում է կա՛մ՝ պարս-կականից և կա՛մ ասորականից. բառի ձևը չի կարող ծագումը որոշել, որովհետև թէ՛ պհլ. dōl և թէ՛ ասոր. daula (բացարձակ ձևը daul) կարող են տալ հյ. դոյլ. հմմտ. պրս. nōš >հյ. անոյշ և ասոր. zaugā>հյ. զոյզ։ -(Վերը տե՛ս նաև դոխն)։ -Հիւբշ. 144, 302։

• ԳՒՌ.-Պարսկերէնից նոր փոխառութիւն է Ջղ. դօլ «դոյլ». -նոր փոխառութիւններ են նմանապէս Խրբ. դ'օլ, Ասլ. դէօ՜լ (որ և դուլիկ Բ.) «դոյլի ձևով՝ մէջը պարապ դդում, որ գործածում են իբր ջուրի կամ գինիի աման, նաև լողալ սովորելու համար»։


Դրամ, ոց

s.

drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.

Etymologies (1)

• Հներից Անան. շիր. (հրտր. Պատկ. էջ 28) գիտէր բառի ուղիղ ծագումը և ա-ռում է. «դրամ ըստ պարսկական լե-զուին անուանեցաւ»։ Այլուր գտնում ենք համեմատուած մարդ բառի հետ. «Անդրադարձելով (հակառակ կարդա-լով) մարղ=դրամ վերընդարձակի վեր-ծանութեամբ» Կամրջ. «դրամն օրի-նակ բնութեանս մեր, զի մարդ տա-ռիւքն է անդրադարձութեամբ». Մխ. դտ.։ Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր. չփ. և կշռ. էջ 79, ԳԴ, ՆՀԲ։-Feterm. 68 արաբ. dirham։ Windisch. 10 յն. δραχμή։-Müller, SWAW, 38, 576 ա-րաբ. dirham։


Դրուատ, ից

s.

eulogy, praise.

Etymologies (1)

• -Հպրս. *druwata-ձևից (Marouart Յա-շարձան, 292), որի հետ հմմտ. զնղ. drva-tat-(< druvatāt) «առողջութիւն». նոյն բառը պարսկականում դարձել է drut կամ drōt նշանակութեան նոր փոփոխութիւննե-րով, այսպէս՝ պհլ. drut, drōt «առողջու-թիւն, բարօրութիւն, բարև», drútīk «քա-ղաքավար», pa-drūt «օրհնութիւն», պազենդ. drūδ «ողջոյն, խաղաղութիւն, բարօբու-թիւն», պրս. [arabic word] durōd «օրհնութիւն, բա-րեմաղթութիւն, աղօթք» (Horn, էջ 123) «առողջութիւն, բարօրութիւն, բարև, ա-ղօթք, գովեստ. դրուատիք» (Zenker), «ող-ջոյն կամ խաղաղութիւն» (ԳԴ), [arabic word] du-rōdan «գովել, ներբողել», padrud «ողջոյն, մնաք բարով, հրաժեշտ».-բոլորի արմատն է զնդ. drva, հպրս. duruva-«առողջ» = սանս. dhruvá-«ամուր, հաստատ, մնայուն» (Bartholomae, էջ 782)։-Հիւբշ. 146։


Եբենոս, ի

s.

ebony;
ebon;
ebony-tree.

Etymologies (1)

• = Յն, ἔβενος «եբենոս», որից ἐβένινος կամ ἐβέννινος «եբենեայ կամ եբեննեայ». Սրա հետ նոյն է եբր. [hebrew word] habnīm «եբենոս»։ Երկուսն էլ փոխառեալ են ե-գիպտ. hbin, hbnj հոմանիշից (Boisaq, 211)։ Յոյն բառը փոխառութեամբ տարա-ծուած է նաև շատ հեռու. այսպէս՝ ասոր. [arabic word] abnūsā, լտ. ebenus, ֆրանս. ébène անգլ. ebon, գերմ. ebenholz, պրս. [arabic word] abanos, թրք. [arabic word] abanoz և սրանց միջոցով քրդ. abanos, avanos, սերբ. abanos, eban, čvanis, սպան. abenuz, նյն. ἄμπανόςι ևն։ Հայ ձևերից առաջինը յունա-կանի տառադարձութիւնն է, աբանոս ևն՝ պարսկականի։-Հիւբշ. 347։


Եպարքոս, աց

s.

prefect;
viceroy, vizier.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «փոխարքայ, կուսակալ». առաջին ձևը ունի միայն Վրք. հց. իսկ երկրորդը աւելի սովորական է. Վրք. հց. Ոսկ յհ. ա. 37. գործածւում է նաև ար-դի գրականի մէջ՝ նշանակելու համար Տաճ. ևաց կամ Պարսից Սադրազամը։ Որից ե-պարքոսական Յայսմ., եպարքոսութիւն Լմբ. պտրգ. Վրք. հց. Յայսմ.-տե՛ս նաև հիւ-պարքոս։


Գաճ, ի

s.

gypsum, plaster;
պատել —իւ, to plaster.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] kaǰ, gaǰ, աւելի հինն է [arabic word] gac, ինչպես ցոյց են տալիս պհլ. gač, պաղ. gaé. պարսկերէնից են փոխառեալ նաև արևել, թրք. [arabic word] gaj, քրդ. ❇ čiéz, çς gec, [arabic word] gāz, ն. ասոր. gāj, gač, վրաց. გაჯი գաջի, ավար. gač, ասոր. ❇ gas կամ ❇ gasa, արաբ. [arabic word] jass, jss, որոնք բոլոր նշանա-կում են «գաջ» (իսկ արաբ. jabsīn փոխա-ռեալ է յն. γύνος, γὸνινος հոմանիշից)։ Իրա-նեան փոխառութիւն է նաև ասուր. gassu «դաճ» (Aluss-Arnolt, Ass. eng. Nandwb, էջ 229 ա)։ Իրանեան ձևերի մայրը համար-ւում է զնդ. vīčiča-«կիր, գաջ, շաղախ» (Horn, § 890 և Bartholomae, 1437)։-Հիւբշ. 26 1.


Գամ, եկի, եկ, եկայք, եկեալ, գալ

vn.

to come;
to arrive, to attain;
to behave, to demean one's self, to act;
to be inclined;
to apply ones self with ardour;
յառաջ —, to spring, to proceed, to emanate, to rise, to derive, to result;
— ի միտս, յինքն, to recover one's senses;
— ի լաւութիւն, to amend, to reform;
— ի յառութիւն, to grow worse;
ընդ արհամարհանս —, to be despised;
եկն ի վախճանել, he was near death;
— աւուրն, it is getting light;
ի — աւուրն, at the break of day, at dawn;
ի — երեկոյին, towards evening;
— ի վտանգ, to run into danger or peril;
— ի զարմացումն, to admire;
— ի հարցումն, to interrogate;
յերկիւղ — to fear;
— յոզորմութիւն, to have pity;
— ի զղջումն, to repent;
— յիմն, to undertake;
ի քնին —, to examine;
— ի կարծիս ուրուք, to consent;
յաղերս —, to grant, to become compassionate;
ընդ ձեռամբ —, to fall into the hands of;
— ընդ աղբ or ապաւառ, to stain, to soil one's self;
— ընդ ծուխ, ընդ փոշի, to be smoked;
to cover with dust;
— ընդ կուսական արգանդ, to be born of a virgin;
ընդ ուրուք կեանս —, to examine the life of some one;
— ըստ կամաց or ըստ բանի ուրուք, to listen, to give attention;
ըստ կարծեաց ուրուք —, to speak according to the opinion of some one;
սիրով — զմատնըչաւ, to love traitors;
— զայլ արամբ, to love another persons husband;
— զտամբ իւրով, to take care of one's own household;
զերկրաւ —, to turn, to travel round the world;
— զիւիք, to applicate one's self, to give one's self to;
գինւոյ — զտկամբ, to see double from wine;
զօրինօք —, to keep the laws;
զանառակութեամբ —, to be inclined to debauchery;
— զարբեցութեամբ, զընչիւգ —, to give one's self to drink, — to avarice;
զբանիւք —, to chatter, to tattle;
որքան — է քեզ, according to your strength;
որչափ իւր — էր, as much as he could;
— ի վերայ, to assail, to come upon;
to happen some misfortune.

Etymologies (1)

• Առաջին անգամ Peterm. 25 համե-մատեց եբր. [hebrew word] qam «միասին, և, նաև» բառի հետ։ Lagarde, Arm. Stud. § 447 անիմաստ է գտնում այս մեկնութիւնը և հյ. գամ դնում է պրս. [arabic word] gām «քայլ»։ Պարսիկ բառը թէև ձևով համաձայն, բայց նշանակութեան կողմից չի յարմարում մեր բառին. այս-աէս նաև իրանեան միւս ձևերը, ինչ. պհլ. պազենդ. gām, զնդ. gāma-«քայլ, քայլաչափ» (Bartholomae, 522)։ Զուր տեղը Lagarde հյ. գամ բառը թարգ-մանում է «քայլ» և գամ քան զգամ մեկնում է «քայլ առ քայլ»։ Յայտնի է, որ հյ. բառը այսպիսի նշանակութիւն չունի։ Եւ զարմանալի է, որ Հիւբշ. 126 առանց երկբայութեան ընդունում է այս մեկնութիւնը, դնելով հյ. գամ՝ իբրև ի-րանեան փոխառութիւն։ Հիւնք. գամ, գամագիւտ դնում է գոմ բառից, իսկ ռամ մի, գամ քան զգամ դնում է ան-գամ բառից։ Թիրեաքեան, Բանաս։ 1ՉՈՈ. 315 նոյն ընդ կամք և պրս. [arabic word] kam «իղձ, բաղձանք»։ Անդրիկեան. Բազմ. 1903, 368 գամ համարում է ժամ բառի հետ նոյն և նախնական նշա-նակութիւնը դնում է «ժամ»։ Սագը-զեան, ՀԱ, 1909, 335 սումեր. gam «անգամ»։


Գանձ, ուց, ից

s.

treasure;
heap;
hymn;
— արքունի, exchequer, finances;
տուն —ու, treasure, treasury;
— արքայի, privy purse of the king.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] ganj բառն է, որ բազի «գանձ» նշանակութիւնից, նշանակում է նաև մի խումբ պարսկական երաժշաական եղանակներ, ասպէս՝ ganj-i-gāv, ganj-i-bādāvard. ganj-i-soxta, ganj-i-faridūn, ganj-dār, որոնք հնարուած են Barbud ա-նուն երաժշտապետից։-Աճ.


Գանձանակ, աց

s.

box, chest, casket;
alms-box;
poor-box;
treasure, treasury;
— մանկտոյ, money-box.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. განზანაკი գանզանակի «ե-կեղեցու պնակ» հայերէնից է փոխառեալ՝ նշանակութեան պատճառաւ, իսկ განჯინა գանջինա «գանձանակ, դարակ» պարսկերէ-նից է փոխառեալ՝ ձևի պատճառաւ։ Ուտ. кäncánák «գանձանակ» (եկեղեցու)։


Գաւազ

s.

small hawk.

Etymologies (1)

• = Պրս. *gavaz հոմանիշ ձևից փոխառեալ. այս ձևը աւանդուած չէ պարսիկ գրաևանաւ-թեան մէջ, բայց հաստատւում է հայերէնի հետ նաև վրաց. გავაზი գավազի «բազէ» բառով։ Պարսկերէն կայ [arabic word] guvaš «փոքր որձ բազէ», որ թերևս ուղղելու է ❇ gavāz. ՆՀԲ էլ ունի պրս. կիւվէզ ձևը (իմա՛ guvaz), որ սակայն բառարաններին անծանօթ է։-Հիւբշ. 264։


Գաւառ, աց

s.

province, region, country;
sky, climate;
native land.

Etymologies (1)

• Klaproth, Asia polygl. 102 պրս. kureh (իմա՛ [arabic word] kūra «նշանակէ զմի մասն ի հնգից մասանց աշխարհին պարսից») ՆՀԲ լծ. յն. χώρ︎ «երկիր, գաւառ», Müller, SWAW, 88 (1877), էջ 13= գոթ. gauja, իսկ յն. χαμαι «յերկիր» կասկածելի է։ Մորթման, ZDMG, 26, 601 բևեռ. kaur։ Մառ, ЗВО, 5, 319 իբր *զահւառ ձևից՝ կր-ցում է զնդ. karšvarə, պհլ. պրս. kiš-var «աշխարհամասն» բառերին։ Հիւնք. պրս. [arabic word] xāvar «արևմուտք»։ Schef-telovitz, BВ, 28, 310 գոթ. gawi, գերմ. Gau «գաւառ» բառերիզ՝ առ մասնիկով. նոյնը BВ, 29, 68 գերմա-նականից օսս. լեզուի մէջ մտած է հա-մարում γau «գիւղ» բառը։ Ենսէն, Hitt. ս. Arm. հաթ. waparā (?) ձևի


Դաստառակ, աց

s.

handkerchief;
towel, napkin.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Կեսարիոյ թրք. բարբառով tasdar «տաշտի մէջ եղած խմորի վրայ ձգուած շո-րը». -այս բառը պարսկերէնից չէ, այլ ուղ-ղակի մի որևէ հայ բարբառից, ինչպէս ցոյց է տալիս նշանակութեան տարբերութիւնը և մանաւանդ արևմտեան արտասանութեան համաձայն t և d։ -Justi, Dict. kurde մե-ղանից է դնում քրդ. [arabic word] dastruk «թաշ-կինակ», որ ընդունելի չէ, քանի որ այս նշա-նակութիւնը չկայ արդի հայ բարբառներում.


Դարապաս

cf. Դարպաս.

Etymologies (1)

• -Պհլ. անծանօթ մի ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] darvā «բակի մեծ դուռ», [arabic word] darvāza «քաղաքի մեծ դուռ», [arabic word] darvas «ոռան նիգ, սողնակ», [arabic word] darē-❇äs «դրանդի. դռան սողնակ, պահանգ, ցից», քրդ. ❇კ︎ dervaze «մեծ դուռ»։ Պարսիկ բառը մեկնում է ❇ dar «դուռ» և պրս. [arabic word] =պազենդ. awāz, պհլ. apaǰ, apāč «բաց» րառերից. բայց հմմտ. նաև ասուր. tarbasu «պալատ», ասոր. [syriac word] ︎ tarbāsáta «աան սաև»։ Իրանեանից փոխառեաւ ևն նաև արար. [arabic word] dirbās «դռան սողնակ», վրաց. დარბაზი դարբազի «պալատ, հիւրա-սենեակ»։ Հայերէնի դարպասպան ձևի հա-մապատասխանն է պրս. [arabic word] darvazban «դարպասի պահապան, բակի դռնապան»։ (Horn չէ դնում պրս. darvāza բառի ստու-գաբանաթիւնը առ անձին, բայց հիշում է ❇ 63 bāz «բազ» բառի տակ)։-Հիւրշ. 13։։


Դարման, ոց, ից

s.

cure, dressing;
culture;
remedy, reparation;
refreshment;
provender, provision, victuals;
subsistence, nourishment, maintenance;
— տամ, cf. Դարմանեմ.

Etymologies (1)

• = Պհլ. [arabic word] darmān «բժշկութիւն, դեղ», պրս. [arabic word] darmān «ճար. ճարակ, դեղ», սանս. dhεrman-«յենարան, նեցակ»։ Պարսկերէնից փոխառեալ են նաև աֆղան. րելտճ. darmān, քրդ. darman, ասոր. [syriac word] ︎ darmānā, թրք. derman, սերբ. derman, վրաց. დარმანი դարմանի, ավար. darman. ուտ. därman, այսպէս նաև գրեթէ բոլոր կովկասեան լեզուների մէջ։ Իրանեան բառի արմատն է dar<հնխ. dhar «պահել, պահպանել» (Horn, § 554). հմմտ. նոյն արմատից զնդ. drva «առողջ», պհլ. dāruk, պրս. [arabic word] dāru «դեղ, դարման» (Horn, § 523), ուրիշ ածանցներ են հյ. դարան, դա-րիլ (տե՛ս այս բառերը)։ Հայերէն բառը բնիկ լինելու պարագային էլ պիտի ունե-նար վերի ձևը, բայց -սան մասնիկը և բա-ոի նոր նշանակութիւնը՝ որ միալն իրանե-աններիոն է յատուկ, ցոյց են տալիս, որ բառը փոխառեալ է։-Հիւբշ. 138։


Դաւ, ոյ, ով

s.

stratagem, fraud, contrivance, machination, cheat, circumvention, deceit, trick, imposture, plot, snare, trap, device;
— գործել, to conspire, to circumvent, to plot, to lie in wait;
— անձին առնել, to kill one's self;
—ով, deceitfully, treacherously.

Etymologies (1)

• = Այս բառի հետ համեմատւում են սանս. dabh «վնասել, դաւել, խաբել». dabhnoti «խաբում է», dabhati նոյն նշ., զնդ. dab «խաբել, նենգել», davaiti «խաբում է», dava «նենգ, յոռի», a-δзvi «անխաբ», daiwi «խաբէութիւն», օսս. dawun, dawun «գողանալ»։ Սրանց արմատը համարւում է հնխ. dhabh-, որ պիտի տար ուղղակի հ,, դաւ։ Այս պարագային հայերէն դաւ բնիկ է, Բայց դաւ կարող էր նաև իրանեանից փոխա-ռեալ լինել։ Թէև պարսկերէնում և պահլաւե-րէնում մի այսպիսի բառ չկայ, բայց կարող էր գոյութիւն ունեցած լինել հին պարսկերէ-նում՝ dav ձևով, ինչպէս մատնանիշ են ա-նում վերի իրանեան ձևերը։ Այսպէսով, հյ. ղաւ բառի ծագումը (բնիկ թէ փոխառեալ) մնում է անորոշ։-Հիւբշ. 138, 438։


Դդում, դդմոյ

s. bot.

pumpion;
calabash, gourd;
— դառն, colocynth, colo-quintida.

Etymologies (1)

• հարցնում է թէ գնչու ձև'ն է ծագում հայերէնից, թէ հայերէնն ու գնչուերէ-նը միասին մի երրորդից, որ է պարս-կերենից։-Հիւնք. պրս. [arabic word] tutum «աղ-տոր»!


Դեն, ից

s.

religion, faith, sect, belief (of infidels).

Etymologies (1)

• , ի հլ. «պարսկական կրօնը. 2. ա-ղանդ, սուտ կրօն» Եղիշ. ը. էջ 111, 123, 126 138. Խոր. Սեբ. 46. Կղնկտ. Ա. 138, որից դենադարձ Արծր., դենակորոյս Զենոբ. էջ 21 Օրբել. լթ. հրտր. Էմ. էջ 159, պարսկադեն Եղիշ. Պտմ. վր.։


Դենիմազդեզն

s.

Persian religion.

Etymologies (1)

• (սխալմամբ գրուած նաև դենիմազդէն, դենիմազդէք) (պարսկական կամ մազդեզական կրօնը» Եղիշ. է. էջ 102, ր. էջ 126,


Դերանդերձապետ

s.

vice-prefect;
treasurer.

Etymologies (1)

• «խորհրդական Պարսից արքունի դռան» Եղիշ. գ. էջ 47 (մէկ ձեռադիր ունի սրա փոխարէն դարանադարձապետ ըն. թերցուածը)։


Դերձակ, աց

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

Etymologies (1)

• = Բառիս պարզ արմատն է դերձ, որ գըտ-նում ենք նաև դերձան և հանդերձ բառերի մէջ (տե՛ս այս բառերը)։ Խնդիր է թէ այս բա-ռևոր ռնիկ հա՞յ են, թէ՞ իրանական փոխա-ռութիւն։ Իրանեան լեզուներում ունինք՝ պհլ. darzīk, պրս. [arabic word] darzī, քրդ. derzi, terzi, darzī «դերձակ» (որոնցից փոխառեալ են ասոր. [arabic word] ︎ darzīqā և թրք. terzi «դերձակ»), պրս. ❇ darz, [arabic word] darza «կար», [arabic word] darzan «ասեղ», [arabic word] darz-man «ասեղին անցուած թել», քրդ. [arabic word] dezi «բամբակեայ թել, դերձան», զնդ. darəz-«ամրացնել», handarəza «իրար կապուած տրցակ», օսս. dares «զգեստ»։-Հիւբշ. 14Ո իրանեան այս բառերը կցելով սանս. drh «ամրացնել, պնդել» արմատին, գտնում է, որ արմատի երկրորդական «կարել» նշանակու թիւնը զուտ պարսկական է, հետևաբար նաև հայ բառերը պարզապէս փոխառութիւն են։ Այսպէս՝ դերձակ գալիս է պհլ. երկրորդա-կան *darzak ձևից (պհլ. darzīk ձևի դէմ կարող ենք դնել արդի գաւառական դերձիկ բառը, որ աւելի հնից էլ աւանդուած է), ղեր. ձան ռայիս է պհլ. *darzan ձևից, իսկ հան-դերձ<պհլ. *handarz ձևից։ Սակայն սրանց փոխառեալ լինելու դէմ դժուարութիւն են յա-ռուռանում հանոերձ բարի միւր նշանակըւ-թիւնները («պատրաստութիւն» և «միասին») որոնք իրանեանում չկան և չեն կարող «կա-րել» գաղափարից յառաջացած լինել։ Պրս. ❇arz>հյ. -երձ ձայնափոխութիւնը նոյնպէս դժուարութիւն է հանում, որովհետև ուրիշ օ-րինակներում սրա տեղ գտնում ենք -արձ. հմմտ. վարձ, անդարձ, մարձել, մարձիկ (Ունինք միայն անդերձապետ, որ ցոյց է տա-լիս -երձ ձևը, բայց այս էլ հանդերձ բառից ազդուած յետին մի ձև պէտք է լինի. հմմտ. դերանդարձապետ գրչութիւնը)։-Ահա այս-պիսի պատճառաբանութիւններից դրդուած է, որ Lidén, Arm. Stud. էջ 103-4, հակառակ է փոխառութեան և վերի դերձակ, դերձան և հանդերձ բառերը բնիկ հայ է համարում։ Lidén-ի կարծիքով (որ ընդունում է նաև Walde, 310) իրանեան բառերը երկու տար-բեր արմատներ են ներկայացնում. զնդ. darəz-«տրզակ կապել, ամրացնել», han-darəza-«տրցակ», dərəzra-«հաստատաւն», drazaite «հաստատ բռնել» կցւում են սանս. drhati «ամրացնել», drdhá-«հաստատուն». նալ», հսլ. drūžati «բռնել», ռուս. дepжать «բռնել, պահել» բառերին և սրանց հետ միասին ծագում են հնխ. dherg'h-«ամրաց-նել» արմատից։ (Այս արմատի dherēugh-ձևափոխութիւնից են ըստ Walde՝ հիսլ. driugr «լիքը, ուժեղ», driugum «յոյժ», հշվէդ. drygher «մեծ, ուժեղ», հպրուս. druktai «հաստատուն», լիթ. druktos «հաստ. ուժեղ»)։ Միւս իրանեան ձևերը գալիս են հնխ. dherg'h «կարել» արմատից։ Այս վեր-ջինը համեմատւում է ալբան. dreδ-«դարձ-նել, ոլորել, գալարել, մանել» և հյ. դարձ «դառնալ» բառերի հետ, որոնք նոյնպէս ծագում են հնխ. dherg'h-արմատից։ Լե-զուների մէջ նկատելի է, որ «կարել» և «մանել» զաղափարները յառաջանում են «դառնալ» գաղափարից. հմմտ. յն. νὲω, լտ neo «մանել», յն. νήμα «թել», հբգ. nāan «կարել», գերմ. Nadel «ասեղ», հսլ. niti «թել, դերձան» և հհիւս. snúa «դարձնել, ոլորել», միռլ. snim «մանուած, դարձ». այսպէս նաև հյ. մանել «թել մանել», մա-հած «թել» և ման գալ «պտտիլ, դառնալ»։ Հնխ. oherg'h «դարձնել» արմատը, որ ալ-բաներէնի մէջ տուաւ «դարձնել, ոլորել և մանել» նշանակութիւններըը, իսկ իրանեա-նի մեջ «կարել» նշանակութիւնը, հայերէնի մէջ էլ երկո տարբեր ձայնդարձներով տու-աւ դարձ «ղառնալ» և դերձ «կարել» (տե՛ս նաև դարձ բառը), Pokorny, 1, 859։


Դեւ, դիւաց

s.

demon, devil, evil spirit;
gnome, spirit, genius.

Etymologies (1)

• = Պհլ. dēv, զնդ. [arabic word] daēva-պրս. [arabic word] dēv «դև, չար ոգի, սատանաւ». [arabic word] dēvāna «յիմար, խենթ, դիւահար». քրդ. [arabic word] dev, զազա. dau, déwi «դև, սա-տանալ», təblu «դիւահար», [arabic word] dini «յի-մարութիւն» (Horn, § 598)։ Իրանեանից փոխառեալ են նաև վրաց. φევი դեվի, սերբ. div,, նյն. ντιβι, ալբան. def, ասոր. [syriac word] ։ dīvā, ն. ասոր. devä «սատանայ, դև»։ Բա-ռիս ծագման վրայ տե՛ս տիւ։ Պարսկերէնից է փոխառեալ ուտ. gōv «դև. 2. անյաղթ. 3. սարդ»։ Վերջին նշանակութեան համար հմմտ. գւռ. սատանայ «սարդ»։-Հիւբշ. 140։


Դժուար, աց

adj.

difficult, vexatious, incommodious;
rough, rugged;
—ք լերանց, rock, cragged or steep place;
ի — լինել, to be in agony;
ի — անկանել, to run the risk, to be in danger;
—օք բերել, to be afflicted.

Etymologies (1)

• = Պհլ. *dušvār «դժուար» բառից. հմմտ. պհլ. dušx'ar «դժուար», dušx'arīh «ճըն-շում, նեղութիւն», պազենդ. dušvar «դժու-ար», պրս. [arabic word] dušvār, [arabic word] dušx'ar, [arabic word] duštx'ar «դժուար», ︎ dusvarr «դժուարութիւն», քրդ. disvar, dižvar, diz-var «խիստ, դժուար»։ Իրանեան ձևերի արմատն է ā̄ϑra-«ընթացք», որից hu-«լաւ» և duš «վատ» բառերի բարդութեամբ կազմուած են *huā̄ϑra->զնդ. x'aϑra-պրս. x'ār «դիւրին, հեշտ» և հպրս. *du-šaϑra-=զնդ. dužaϑra-«դժուար», աւելի յետոյ՝ նոյն duš բառով բարդուելով կաղ-մուեցան հպրս. *duš-šuvaϑra>*dušuvaϑ-ra>պհլ. dušvar, իսկ x'ār «դիւրին» բառի իբր բացասականը՝ պհլ. duš-x'ār «դժու-ար»։ Հայերէնի մէջ dušvar ձևից ծագեցաւ դժուար, իսկ հպրս. *dusāϑra-զնդ. dužaϑ-ra-ձևից՝ դժար, որ մինչև այսօր կենդանի է գաւառականների մէջ։ Բայց գաւառական-ներն ունին նաև դիժար ձևը, որ ներկա-յացնում է duž մասնիկի պարսկական երկ-րորդական diž հնչումը։-Հիւբշ. 143։


Գմբեթ, աց

s.

dome, cupola, vault, arched roof.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ննխ. (քաղաքը) գմբէթ, Ախց. գ'ըմ-բ'էթ, հճ. գ'ը'մբ'եթ, Մկ. Քըմբէթ, Ալշ. գ'ըն-բէթ, Տփ. գումբէթ, Մշ. գ'ումբէթք, Ննխ. (գիւղերը) գումբէթ, Երև. քումբեթ, Ոզմ. քում-բեթ, Վն. քումբէթ, Սլմ. գիւմբmթ, Ջղ. գօմ. բէթ (տեղական պարսկերեն)։


Գոհար, աց

s.

precious stone, gem, diamond;
a precious thing;
**** —, false stone, paste;
****** -**, facet.

Etymologies (1)

• = Պհլ. gohar, պրս. [arabic word] gohar «գոհար». առաջին իմաստն է սակայն «տարը, իսկու-թիւն, գոյացութիւն» և այս իմաստով կցւում է սանս. gotrá-«սեռ ծագում» բառին (տե՛ս Horn, § 948)։ Պարսկերէնից փոխառեալ են նաև վրաց. გოარი գոարի «թանկագին քար» (Չուբինով, 325), արաբ. [arabic word] ǰavhār, յգ. [arabic word] ǰavāhir, քրդ. joher, ǰevahīr, թրք. jevahir, որից էլ բուլգար. dživaer, սերբ. dževerliǰu, նյն. τζιβαῖρι «դոհար». իսկ արաբականից է հյ. յետնաբար ջոհար, որ աե՛ս վարը առանձին։-Հիւբշ. 128։


Գոմ, գոս, գոյ, գոյր, գուցէ, գոլ, գոլով

vd.

to be, to exist, to subsist.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վսաց. ვომი զոմի, გომური գո-մուրի «գոմ», թուշ. ვომურ զոմուր «գոմ», քրդ. [arabic word] gom, guw, gaua «ոչխարի փա-րախ», թրք. գւռ. Եւդ. kom «գոմ» (Բիւ-րակն, 1899, 314 և Յուշարձան, 330), ատըր-պըտ. թրք. «ა︎ qom «ոչխարի փարախ, մա-կաղատեղ» (Foy, Mitteil. des semin. fur Orient. Spr. 1904, Beriin, էջ 217 և ՀԱ, 1911, 260)։ Սրանց շարքը պետք է դնել նաև պրս. [arabic word] gumārā «գոմ խաշանց և եզանց» (ԳԴ), որ պարսկերէնում մեկնութիւն չունի և մնում է իբրև անջատ բառ։


Գոմ, ոց

s.

stable, sheepfold, stable for oxen.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վսաց. ვომი զոմի, გომური գո-մուրի «գոմ», թուշ. ვომურ զոմուր «գոմ», քրդ. [arabic word] gom, guw, gaua «ոչխարի փա-րախ», թրք. գւռ. Եւդ. kom «գոմ» (Բիւ-րակն, 1899, 314 և Յուշարձան, 330), ատըր-պըտ. թրք. «ა︎ qom «ոչխարի փարախ, մա-կաղատեղ» (Foy, Mitteil. des semin. fur Orient. Spr. 1904, Beriin, էջ 217 և ՀԱ, 1911, 260)։ Սրանց շարքը պետք է դնել նաև պրս. [arabic word] gumārā «գոմ խաշանց և եզանց» (ԳԴ), որ պարսկերէնում մեկնութիւն չունի և մնում է իբրև անջատ բառ։


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

Etymologies (1)

• = Պհլ. *rama «հօտ, խումբ», ramak «ե-րամակ», պազենդ. rama, պրս. ❇ ram, [arabic word] rama «երամ, խումբ, հօտ», քրդ. [arabic word] fewou «ձիանոց, haras». rewuúi «ձևանոռե պահապան», rava gurg «գայլերի ոհմակ»։ Պարսկականից փոխառեալ են նաև աֆղան ramma, բելուճ. ramag, ասոր. [arabic word] ra mxā «հօտ», եբր. [hebrew word] rammāx «ջորի», արաբ. [arabic word] ︎ ramaq «ոչխարի և այծի հօտ», վրաց. რემაკი րեմակի «էշերի խումբ», მერაძი մերամե կամ მერემე մերեմե «կուտպան, табуншикъ», չեչէն. riēma «ձիերի երա-մակ», կիւր. ramaγ, խինն. rama «հօտ»։ Իրանեան բառերը ծագում են ram «հանգչիլ» արմատից. հմմտ. զնդ. ram «հանգչիլ», rēman-«հանգիստ», սանս. rámute, ra-mayati, պհլ. rāmisn, ramēnītan, պրս. ❇ ram և ā մասնիկով՝ [arabic word] ārām «հանգիստ» (Hopn, § 620)։-Հիւբշ. 147։


Երանգ, ոց, աց

s. adv.

dye, colour, hue;
— —, in many colours, variegated.

Etymologies (1)

• = Պհլ. *rang «գոյն» բառից (Nyberg, HMfsbuch, 1, 51 և 2, 191). նոյն են պազենդ. rang, պրս. [arabic word] ︎ rang, քրդ. reng, renk, աֆ-ղան. բելուճ. rang, սանս. ran'ga-, բոլորն էլ «զոյն» նշանակութեամբ (Horn, § 623)։ Պարսիկն ունի նաև arang, ranj հոմանե» ձևերը։ Իրանեանից են փոխառեալ արևել թրք. reng, rang «գոյն, երևոյթ, տեսակ». սերբ. renk, renják «գոյն»։-Հիւբշ. 148։


Երաշխ

adj.

cf. Աշխէտ.

Etymologies (1)

• = Պհլ. *raxš ձևից. այս բառը աւանդուած չէ ո՛չ մի իրանական լեզւում, բայց նրա գո-յութիւնը հաստատում է սանս. [other alphabet] rakš (rakšati, rakšyatē̄) «պահել, պաշտպա-նել, ազատել», [other alphabet] rakšana «պահ-պանութիւն, պաշտպանութիւն», [other alphabet] raksā նոյն նշ. [other alphabet] rakšitár «պաշտ-պան, պահապան». այս բառը հին պարսկե-րէնում պիտի ունենար *raxša-ձևը։ Նրա ցեղակիցներն են այլուստ յն. ἀλεζω «պաշտ-պանել, հեռացնել», ἀλϰή «ուժ, պաշտպա-նութիւն», անգլսք. ealgian «պաշտպանել», հնխ. aleq-արմատից (Walde, 56, Boisacq, 43)։-Աւելի հեռաւոր ցեղակիցների մասին տե՛ս անդ։


Երաշխ, ից

s.

pledge, caution, guarantee;
յ—խի առնուլ, առնել, to take in pledge, cf. Երաշխաւորեմ, cf. Ընդումիմ;
to give caution, to become bail, to answer for, to become security for.

Etymologies (1)

• = Պհլ. *raxš ձևից. այս բառը աւանդուած չէ ո՛չ մի իրանական լեզւում, բայց նրա գո-յութիւնը հաստատում է սանս. [other alphabet] rakš (rakšati, rakšyatē̄) «պահել, պաշտպա-նել, ազատել», [other alphabet] rakšana «պահ-պանութիւն, պաշտպանութիւն», [other alphabet] raksā նոյն նշ. [other alphabet] rakšitár «պաշտ-պան, պահապան». այս բառը հին պարսկե-րէնում պիտի ունենար *raxša-ձևը։ Նրա ցեղակիցներն են այլուստ յն. ἀλεζω «պաշտ-պանել, հեռացնել», ἀλϰή «ուժ, պաշտպա-նութիւն», անգլսք. ealgian «պաշտպանել», հնխ. aleq-արմատից (Walde, 56, Boisacq, 43)։-Աւելի հեռաւոր ցեղակիցների մասին տե՛ս անդ։


Բուստ

s.

coral.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] bussad (որ և [arabic word] vissad) «բուստ». պարսկերէնից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] busuδ «բուստ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 721)։-Հիւբշ. 263։


Բրինձ, ընձոյ

s.

rice;
prince.

Etymologies (1)

• = Պհլ. փոխառաթիւն, ինչպես ցույց է տալիս ձ ձայնը և որ սակայն աւանռուած չէ. հմմտ. պրս. [arabic word] birinǰ «բրինձ». սրա-նից են փոխառեալ բելուճ. օսս. սվան. brinj, վրաց. բրինջի, կաբարդ. prunž, չէրք. pirds, քրդ. birinj, թրք. pirinǰ, բուլգար. piriné ևն ևն. պրս. կալ և [arabic word] gurinj հոմանիշը, բայց տարածուած չէ, իրանեան ձևերի նախնականն է *vrinǰi-, որի հետ նոյն է վեդ. vrīhi-«բրինձ»։ Առանց ռնգականի է նաև աֆղ. vrižē։ Արդէն Ն.Ք. Ե դարուն պարսկական բարբառներից փոխառեալ էին յն. ὄρίνδα, ὄρὶνδης, ὄρυζον, βρίζα, ὄρυζα (որից հյ. որիզ) առաջին երկուսը ռնգականով, միւսները առանց ռնգականի։-Հիւբշ. 124։


Գազ, ի

s. bot.

tragacanth;
milk-vetch;
cubit.

Etymologies (1)

• «մի տեսակ չափ, կանգուն, արշին» յետին հայերէն բառ, որ քանիցս գործածում են Սռոստ. բաշ. 12, Առաք. պտմ. 234-5 (այժմ Պարսկաստանում մի գազը մի մետը -1'1 արշին է)։


Գերեզման, աց

s.

grave, sepulchre, pit, tomb, monument, vault;
churchyard;
հանել ի —է, to dig out of the ground, to disinter.

Etymologies (1)

• Հներից Վանակ. վրդ. մեկնում է «դիր միոյ կամ գերոյ աման. պարսիկ բառ է. ներքոյ հողոյ կամ երկրի ասի գերեզ-ման»։ Տաթև. Յմ. ծը. «Այսպէս թարգ, մանի գերեզմանն. կամ գերոյ աման կամ գերէ զմինն կամ գերէ «ամենն»։ Նոյնպէս Տաթև. հարց. էջ 678 «գիր իմոյ (այս զէս ուղղել նաև վերը Վանակ. դիր միոյ) կամ գերւոյ աման կամ գերէ զա-մէն. պարսիկ բառ է՝ ներքոյ հողոյ» (ի-մա՛ziri zamin)։ Ուղիղ մեկնութիւնը ա-ռաջին անգամ տուաւ Lag. Urgesch. Չ33, համեմատելով garotman ձևի հետ նոյնը կրկնում է Gesam. Abhd. 178, իսկ Lag. Symmicta 48 ապահո-վապէս նոյն է դնում պրս. garazmān ձե-ւի հետ։ Մորթման, SBAW 1862, 21 փռիւգական մի արձանագրութեան մէջ կարծում է գտնել այս բառը։ Սռան հա-կառակելով Muller, SWAW 2, 575 կցում է սանս. brh, զնդ. bərəz «բառձ-րանալ» և հյ. բարձր բառերին։ Lag. arm Stud. էջ 170, Muller, WZKM, 5. 187 և 8, 277, Տէրվ. Մասիս. 1882 ապր. 19, л 3163, ընդունում են ուղիղ մեկնութիւնը։-Մ. փ., Մասիս, 1882 յուլ. 21 պրս. քարազման «աթոռ Արա-մազդայ» (այսպիսի բառ չունի ԳԴ)։ Գիւլղադեան, Արձաղանք, 1893. α։ գահ «դար»+րէզ «նետել» (հմմտ. ար-ձակել, ասպարէզ)+ման «մարդ», իբր


Գերմաստ, ոյ

s. bot.

lupine.

Etymologies (1)

• = Բառիս հետ նոյն են թրք. germašid (ոստ ՀՀԲ), kermaša (ըստ Տիրացուեան, տե՛ս անդ), թրք. գւռ. Տփ. garmašov (ըստ Aи-неиковь, անդ), թրք. գւռ. (Երև. gärmāso (ինչպէս ստուգեցի անձամբ երևանցի թուր-քերի մօտ), արաբ. քէրկէշէտ (Նորայր), քէր-մէշիք կամ վէքմէշիք «lentisque» (Ուղուրի-կեան՝ անդ), որոնք բոլոր նշանակում են նոյն բոյսը։ Այս ձևերից ո՛չ մէկը չգտայ Կա-մուսի արաբերէն, Գէորգ դպրի պարսկերէն և Будаговъ-ի թաթարերէն բառարանում։ Ուստի կարելի չէ ասել, թէ ի՛նչ յարաբերու-թիւն ունին հայերէնի հետ։ Որովհետև հա-յերէն ձևը կարելի է ստուգաբանել իբրև գայլի մասրենի կամ կարմիր մասրի (հմմտ. տակը՝ գւռ.)։ Այս դեպքում վերի բառերը պի-տի լինին հայերէնից փոխառեալ. ապա թէ ոչ՝ հակառակը։-Աճ. lianihus tuberosus»). Գնձ. կիլիմաստրի (Ազգ. հանդ. Ե. 292), Ղզ. կրմրաստի. կայ նտև Լ. Ղք.։-Aиненковь իբրև հյ. ձև յիշում է kialamasli։


Գզիր, աց

s. bot.

rush;
cf. Գեղջաւագ.

Etymologies (1)

• Չառարիա սարկաւագի Պատմութեան հրատարակիչը արդէն մեկնում է «քի-զիր. աւանապետ»։ Հիւբշ. ZDMG, 35 (1881), 657 դնում է պարսկերէնից։


Դոխն, խին

s.

mill-hopper.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] dōl «է այն փայտեղեն ձագա-րաձև ամանն, ի մէջ որոյ ցորեան եդեալ, որ հարմամբ լիք լիք փայտին շարժեցեալ՝ թա-փէ յաղօրին զցորեանն ընդ ծակ երկանաքա-րին». սրանից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] dol «դոխն. the tunnelshaped feeder ofa mill» (տե՛ս R. P. Shaw. A sketch or the tur-ky language. չունի Будaговъ)։ Պարսիկ բա-ռը բուն նշանակում է «դոյլ» և ձևի նմանու-թեան պատճառով ստացել է այս երկրորդ նշանակութիւնը, ճիշտ ինչպէս քուղայ՝ որ է «դոյլ», Մշոյ բարբառով նշանակում է «ա-ղօրիքի ձագար, դոխն»։ Պրս. և թրք. ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի նախնական ձևն է *դողն, ուր ղ՝ բառի վերջում գտնուելու պատճառով թաւանալով՝ դարձել է խ. ինչ-պէս ածուղ >ածուխ, գազաղ>գազախ, ասե-ղըն>գւռ. ասէխ։ Այս ենթադրութիւնը գործ-նականապէս ապացուցանում է Ղրբ. տէօղ (վերջաձայնը ղ=l և ո՛չ խ). «ջաղացքի մէջ զորեն լցնելու ձագարաձև ամանի տակ գըտ-նուած կիսախողովակաձև մասը՝ ուր թափ-ւսւմ է ցորենը և ուր հաստատուած է չանչա-խը»։-Աճ.


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

Etymologies (1)

• = պրս. ❇ agūr «աղիւս». բնիկ սե-մական է, ուստի և պարսկերէնն էլ փոխա-ռեալ մի սեմական լեզուից. հմմտ. ասուր. agurru, ասոր. [arabic word] agurā, արաբ. [arabic word] aǰur կամ [arabic word] ajūr, որից քրդ. [arabic word] aǰūr «աղիւս». պարսկերէնից են նաև վրաց. ա-գուրի «աղիւս», ագուրխանա «աղիւսի գոր-ծարան», ափխազ. անգուր, մինգր. անգու-րա, սվան. անգուրյ, թուշ. ագուր, բոլորն էլ «աղիւս» նշանակութեամբ։-Հիւբշ. 91, 510։


Ազն, ազին, զինք, զանց

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրազ. ազնի, ազնաուրի «ազատ, ազնուական». Դա ազնաուրթա Գալիլիասթա «և մեծամեծաց Գալիլիացւոց» Մրկ. զ. 21. ազնաուրեբա, ազնաուրոբա «ազնուականու-թիւն», ուազնո «անարգ», սաազնուրի «ազնուական», ուտ. ազնաուր «ազնուա-կան», ազնաուրլուղ (մի հայերէն բառ՝ մի վրացական և մի թուրքերէն մասնիկով) «ազ-նուականութիւն», թուշ. ազնուր «ազնուա-կան», ազնուրոբ «ազնուականութիւն», վրպ-ցերէնի միջոցով՝ ռուս. aзнaгуръ «վրացի ազնուական». ըստ Будaговь Cpaв cлов 1. 38 գործածական է նաև պարսիկ գրակա-նութեան մէջ [arabic word] āznāvur ձևով։ Վրացի բառը յետ դառնալով մեզ՝ գաւառա-կանների մէջ տուել է ազնաւոր Բլ. Խլ. Նբ Վն. «հսկայ, վիթխարի մարդ. 2. երևակա-ւական էակ, ոգի, ջին»։ Ըստ Կարապետեան, Օսմ. բառ. էջ 29 տճկ. ևս կայ [arabic word] az-navor «ազնաւոր, քաջ, դիւցազն»։


Ազոխ, ից

s.

sour grapes.

Etymologies (1)

• = ձևով նոյն է պրս. [arabic word] azux «մէջը փուտ և դատարկ ընկոյզ» բառի հետ. բայց իմաստով յարմար չէ. իրանեան բառը ևառռո էր սակայն թերևս նախապէս աւելի ընդհա-նուր իմաստ ունենալ. այդ պարագային հայ բառը փոխառեալ պիտի լինէր պարսկերէնից։


Ակիշ, ակշի

s.

hook, hasp;
a sort of iron shovel.

Etymologies (1)

• Նախ Lag. Ges. Abhd. 204 պրս. aιაὶ akanj ձևերի հետ, որ Arm. Stud. § 6 սխալ է գտնում։ Ուղիղ մեկնեց Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գր. Ա. 192, որից նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244։ Այս համեմատութիւնը մերժում է Հիւբշ. էջ xx ծան. չվստահելով պարսիկ ձևի ստուգութեան վրայ։ Սխաււում են Գազանճեան, Պալեան և Մխիթարեան, երբ ենթադրում են թէ թրք. eyiš, egis հոմանիշ ձևերը հայերէնից են փոխա-ռեալ (տե՛ս Բիւրակն 1898, էջ 450, 712, 789 և Յուշարձ. 328). այս ձևերը ծա-գում են ուղղակի պարսկերէնից, նոյն-իսկ թերևս մեր բառը թուրքերէնից լի-նի։ Սագրզեան ՀԱ 1909, 335 (օղակ բառի հետ) և Karst, Յուշարձ. 402 (ա-գոյցք բառի հետ) կցում են սումեր. ag', ak «օղակ, կեռ» բառին։


Անոյշ, նուշի, ուշունք, ուշից

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Ըստ Ծաղիկ 1891, էջ 89-90 թրք. գործածւում է nuš olsun, anuš olsun«անո՜ւշ լինի» (իբր բարեմաղթութիւն. յատկապէս ճաշի վրայ զկռտացողներին են ասում). ա-ռաջինը պարսկերէն է, իսկ երկրորդը՝ եթէ ստոյգ է, փոխառեալ է հայերէնից։


Անգամ

adv. conj.

once, at one time;
even, notwithstanding;
այս —, this once;
այլ —, another time;
առաջին —, the first time;
մի —, only once;
բազում —, many times, often;
միւսանգամ, once more, over again;
առ — մի, at once, this time;
քանիցս —, every time;
how many times?

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց նախ Schröder, Thes. 47, իբր փոխառեալ պարսկերէնից։ ՆՀԲ այն +գամ «անգամ, հեղ» բառերից։ Laga-rde, Arm. Stud. § 111 համարում է թէ հայերէն բառի նշանակութիւնը ասոր. [syriac word] ︎ zabnā «ժամանակ, անգամ» բա-ռի վրայ ձևուած է, ըստ որում իրանա-կան hangām բառը՝ «ժամանակ» նշա-նակութեամբ չէ գործածուած մեր մէջ։ lusti, Zendsp. 3 զնդ. aiwigāma «ձմե». բառի տակ դնում է իրար հետ միասին հյ. անգամ, պրս. hangām, պհլ. փարս. ōgām (կարդա՛ hangām) ևն։ Տէրվ. Նա-խալ. 122 և Լեզու 91 համ-գամ, այսինքն կազմուած գամ բառից՝ համ մասնիկով. հմմտ. անտառ, անքոյթ, անխուլ։ Սա-գըզեան, ՀԱ 1909, էջ 335 հյ. գամ, սու-մեր. gam «անգամ» բառերից։ Müllex WZKM 9, 83 gam «երթալ» բայից, ինչպէս արաբ. [arabic word] xatva «քայլ» և ❇ marra «ընթացք», որոնք նշանա-կում են նաև «անգամ»։