Definitions containing the research եմ : 6134 Results

Գումէզ

See full entry →
Etymologies (1)

տե՛ս Գոմէզ։-Սրա հետ կապ չու-նի Հմշ. գումէզ «ախոռի մէջտեղը փօրուած աւռուն. ուր հաւաքւում է անասունների մէ-զը», ինչպէս սխալմամբ կարծել եմ Գաւա-բառ. էջ 254. Համշէնցոց այս բառը կազ-մուած է անշուշտ կու և մէզ բառերից. հմմտ. կունարկ, կուագցի։


Դափնի, նւոյ

See full entry →
Etymologies (1)

(նւոյ, նեաւ), որ և գրուած է դաբ-նի, դափնէ, դափնիղ, դաբնիդ «մի տեսակ բոյս, կասլայ, laurus» Ագաթ. Վեցօր. 92. Փիլ. լին. Մագ. Նոնն. Ճառընտ. Յայսմ. -այլ ձևեր են՝ դաբնիա Անկ. գիրք նոր կտ. 238. դաբնիդայ Ոսկ. ճառք 879, դաբնիդեայ Անկ. գիրք նոր կտ. 251, 252, դափնիտեայ 265, դաբնընդեմ 238. -որից դաբնային Շնորհ, վիպ. նոր գրականում ընդունուած է միայն դափնի ձևը, որից դափնեվարդ «oléandre»։


Դուրճ

See full entry →
Etymologies (1)

«նորածին մանկան խանձարուր». իբր միջին հյ. բառ ունի միայն Նորայր, Բառ. ֆրանս. 737 ա՝ layette բառի տակ, իբրև 3-րղ նշանակութիւն. բայց որովհետև նոյն բառի 2-րդ նշանակութիւնն է «արկղիկ փայտեղէն», ուստի կարծում եմ, որ սխալմամբ նշանա-կուած լինի, որով այս դուրճը ջնջուելով՝ կը միանայ նախորդի հետ։


Այթիռ, Յայթիռս կալ

See full entry →
Etymologies (1)

Բառ երեմ. էջ 218 դնում է յակթիռ «կայ-տառ կամ իմաստուն» և ճիշտ այս ի-մաստներով էլ ունի էջ 219 յայթ. որից երևում է որ այս վերջինը պէտք է հաս-կանալ յայթիռ։ ՆՀԲ թռչել (թիռ) արմա-տից ? Հիւնք. յն. αίνϑήρ «եթեր» բառից։


Արդ, ուց

See full entry →
Etymologies (2)

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։


Քերքէշ

See full entry →

cf. Քերքէս.

Etymologies (1)

Լտ. achores բառը իբր acorus, aco-rum հասկանալով՝ Ստ. լեհ., ՆՀԲ և ՋԲ մեկնում են քերքէշ «բժշկական մի խոտ, բաղշտակ, acorus»։ Առաջին ան-գամ Նորայր, Արև. մամ. 1879, 60, նոյ-նը յետոյ Հայկ. բառաք. 124 ուղղում է վերի ձևով։ Սրանից անտեղեակ՝ ՀԲուս. § 3188 բառս մեկնում է ռես բ համեմատում է պրս. [arabic word] karkas «է սերմն խոտոյ իրիք, որ բուսանի ի մէջ ցորենոյ և գարւոյ» (հմմտ. Նո-րայր ՀԱ 1908, 221բ և ի վերջոյ ՀԱ 1921, 612)։ Ըստ այսմ պատահական է արաբ. [arabic word] karkāš «լտուտ» (ըստ ՀԲուս. § 892)։


Քեքուրտ

See full entry →

s.

belching, eructation.

Etymologies (1)

Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. [arabic word] geyirmek «զկռտալ»։ Քէ «գօրութիւն». ունի միայն Բառ. երեմ. էջ 331։-Այլ է քէ Պղատ. տիմ. էջ 99. «Յել-եալ մէջ առ միջոյ զերկաքանչիւրս, իբրու զքէ, միմեանց առարկեալ». պէտք է հասկա-նալ Ք տառի անունը, ինչպէս ունի յնս բնա-գիրը օἰον χί (Platonis opera, հտ. II, էջ 208, տող 18)։


*Քէնթ

See full entry →

s.

female of domestic animals, she-cat, hitch.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. լտ. catula «կատուի ձագ» և այս համեմատութիւնից ելնելով՝ բառն էլ մեկնում է «էգ շուն կամ կատու». մինչդեռ բնագրում միայն շուն է և կատւի խօսք չկայ. Տէրվ. Altarm. 62, Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 160 շուն և սկունդ բառերի հետ հնխ. svan ար-մատից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. [arabic word] qanǰəq և հյ. քած հոմանիշ-ների հետ։ Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. kant (նոր հնչումով känt, օսմ. kent) «աղջիկ, աղախին». նշանակութեան տարբերութիւնը ճիշտ այնպէս է ինչ-պէս քած «էգ շուն» և քոծ «աղախին»։


Քէշ, ի, ից

See full entry →

s.

sect.

Etymologies (1)

68. Sуmm. 49, Հիւբշ. KZ 23, 403 Տէրվ. Altarm. 70, Բազմ. 1895, 51 ևն. Եփրեմի քեշտ բառը առաջին անգամ երևան հանելով Աճառ. Հայ. նոր բա-ռեր հին մատ. Բ. 12 մեկնու է սխալ-մամբ պրս. [arabic word] kašt «տգեղ և աո-տեղի»? որ Վարդանեան ՀԱ 1922, 297-8 բնագրի համեմատութեամբ ուղղում է իբր «քէշ, կեշտ»։


Քթեթ

See full entry →

s.

flaxen cord.

Etymologies (1)

«ետաւէ հասարակ զգեստ» Վրդ. պտմ. հրտր. Վենետ. էջ 158 (իսկ հրտր. Էմ. էջ 208 քթէթ) (Մէշում քթեթ կարեմ խիստ գէշ և խիստ փոքր իրք, լուր այնչափ որ խունկ դնես եկեղեցւոյն). Սմբ. ռատ. 52. «հասարակ շորի կտոր» Վստկ. 40, 76, 119, 3z-4ვ 131. Մխ. բժշ. 146 (մէջը դեղ քամելու հա-մար)։


Խորհ

See full entry →
Etymologies (1)

(յետնաբար ռ, ի հլ.) «խորհուրդ, մտածութիւն, միտք» Յճխ. Ոսկիփ. Վրդն. առ. 127. Տօնակ. որից խորհիլ «մտածել» ՍԳր. «հոգ տանիլ» ՍԳր. «մտադրուիլ» ՍԳր. Մծբ. «մէկի հետ խորհուրդ անել» ՍԳր. «կարծել» Աթ. խորհուրդ ՍԳր. Վեցօր. Ա-գաթ. Եզն. Բուզ. (յգ. խորհրդանի Մագ. մեծ են. էջ 28, 43). խորհրդաբար Ոսկ. յհ. ա. 31, բ. 1. խորհրդածութիւն Ոսկ. յհ. ա. 27. խորհրդակալ Ագաթ. խորհրդական ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. խորհրդակիր Եւադր. մտախորճ ՍԳր. Ոսկ. Բուզ. Ագաթ. համախորհ Ոսկ. փիլ. իրաւախորհ Եզն. բարեխորհել Կորիւն. բա. րեխորհուրդ Բուզ. երկխորհուրդ Եւագր. զրա-խորհուրդ Գ. մակ. զ. 9. լայնախորհուրդ Մծբ. նոր բառեր են՝ խորհրդաժողով, խորհրդակ-ցական, խորհրդանշան, խորհրդարանական ևն։ Առմատիս երկրորդ ձևն է խոՒ, որ կազ-մուած է ր-ի անկումով. առանձին գործա-ծուած կայ միայն խոհ «գիտուն» Հին բռ. ո-րից խոհիլ «մտածել» Տիմոթ. կուզ, էջ 9, 35, 116. իրաւախոհ ՍԳր. Ոսկ. Ա. կոր. ան-խոհ «անմիտ» Տիմոթ. կուզ, էջ 314. մտա-Խոհ Ծն. զ. 6. Բ. մակ. ժդ. 8. Ոսկ. մ. ա. 15. ողջախոհ Փարպ. ողջախոհութիւն Ոսկ. յհ. ա. 35. բղջախոհ Պիտ. Կղնկտ. գրուած նաև խոխ՝ ինչ. համախոխ Անան. ժմնկ. 51. հ5. բառասկիզբը գտնուած օրինակները բո-լոր յետոսկեդարեան շրջանին են պատկա-նում. այսպէս՝ խոհական, խոհականութիւն խոհեմ, խոհուն ևն՝ Փարպ. Խոր. Պիտ. ևն. (մէկ անգամ միայն կայ խոհեմ «խորա-մանկ» Կիւրղ. ծն.)։ Սրանից հետևում է՝ որ խոհ բառի մէջ ր-ի անկումը սկսած է հա-զիւ ոսկեդարի վերջը և այն էլ նախապէս ռառավերջում, որից անցել է և բառասկիզբը։


Խտիղ

See full entry →
Etymologies (1)

, ո հլ. «մարմաջ, խտխտալը, ցան-կութեան գրգիռ». ունի միայն ԱԲ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Եփր. եփես 151 («Մերձենայ առ մեզ և ի խտղով». եթէ չէ ուղղելի խտտղով, ինչպէս կայ անդ՝ մի քիչ յետոյ)։ Որից ակնախտիղ Պիտ. Արծր. Օրբել. խտղել Եփր. Թուոց, էջ 250. խտղի «ախորժելի, հեշտալի» Նար. տաղ. 465 (չու-նի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ).-նոյն արմատը տ սաստկականով զօրացած՝ խտղտել Սիր. խգ. 20. Եզն. Եւս. պտմ. Ոսկ. փիլ. խտղտանք Տօնակ. Արծր. նար. Լաստ. խտղտումն Եւս. պտմ. Եփր. ծն. էջ 43, 44. խտղտեցուցանել Լմբ. առակ. խտղտելի «հեշտասէր, անառակ. 2. ախորժելի, հեշտալի» ԱԲ.-երկրորդ սաստկականով՝ խտղտկիլ «գրգռուիլ» Մագ. թղ. 140։ Սրանցից դուրս՝ կրկին՝ տ-ով ու-նինք խտտիղ Եփր. եփես. 151. խտտղել Մծբ. Ոսկ. ա. թես. գ. էջ 439 և մ. ա. 23. խտտղանք Յհ. կթ. խտտղումն Եղիշ. խաչել. սաստկականով՝ խտտղտիլ ԱԲ. խտտղոտել Մծբ. հմմտ. նաև ակնախտիտ Ճառոնտ։


Ծխնի

See full entry →
Etymologies (2)

(-նւոյ, -նեաց) «դռան երկաթէ կրունկները» (տճկ. րէզէ) Գ. թագ. զ. 33. Առակ. իզ. 14. նորագիւտ Ա. մնաց. իբ. 3. Լմբ. առակ. գրուած է նաև ծխանի Լմբ. առակ. ծխղնի Տիմոթ. կուղ. էջ 75, ճխնի նորագիւտ Ա. մնաց. իբ. 3 (մէկ ձե-ռագրի մէջ միայն), ծղին Բառ. երեմ. էջ 150. ճղան Տաթև. ամ. 389։-Այս բառից պէտք է լինի ծխողնիլ «դառնալ», որ մէկ անդամ գործածում է Մագ. գամագտ. Բ (ըստ նորայր, Բանաս. 1900, էջ 133). հմմտ. «Որ-պէս դուրք (որ) շրջին ի ծղխնւոջ, նոյնպէս վատ ի մահիճս իւր». Առակ. իզ. 14 «Զվատն օրինակէ դրանն, որ միշտ ի շարժ է և ի ծղխնոջն». Էմբ. առակ. այսպէս են հասկա-նում նաև Հին բռ. և Բառ. երեմ. էջ 150. ծըղխնիլ, ծղխնել «երևութանալ կամ շըր-ջապատիլ» (տե՛ս ՆՀԲ ծղխնի, որից Մէնե-վիշ. Գամագտ. 24)։

ՓՈԽ (borrowing) Չգիտեմ թէ կապ ունի՞՝ սրա հետ վրաց. საძალნი սաձալնի «դռան փայտէ նիգ կամ սողնակ». (այս նշանակութեամբ է նաև մեր արդի գաւառականներից Խն. ճը-խան.)-վրացի բառը կարող է կազմուած լինել սա-ձալնի, բայց მალნი ձալնի ա-ռանձին նշանակում է «ուժ» և ո՛չ «ծխնի կամ սողնակ»։


Կափարում

See full entry →
Etymologies (1)

ՆՀԲ «արաբ. ղըֆր «քաւել». ղաֆիր «կափուցանել», եբր. քէֆօրիմ «քաւու-թիւն, քաւարան». իսկ թաղեմ բայի տակ՝ լծ. եբր. գապար։ Պատահական նմանութիւն ունին սանս. gabhira «խո-ռոչ, փոս» և պրս. gapara «քարայր», արաբ. [arabic word] qabr «գերեզման», ասոր. ❇ qəbūrā «գերեզման»։


Կինաբառիս

See full entry →
Etymologies (1)

-Յն. ϰινναβαρις, ϰινναβαρι՝ նոյն նշ. ո-րից փոխառեալ են նաև լտ. cinnabaris, ի-տալ. cinabro, գերմ. Zinnober, ֆրանս. cinabre.-յոյն բառի ծագումը յայտնի չէ, բայց անշուշտ արևելեան փոխառութիւն է (Boisaq 457). համեմատել արաբ. [arabic word] žanjafr նոյն նշ։ Յունարէնի երկրորդական մի ձևն է τιγγάβαρι որից և հյ. տինաբա-ռիս։-Հիւբշ. 356։


Կծիկ, կծկի ou կծկան

See full entry →
Etymologies (1)

նեն նաւավարքն զպարանս նաւուն». սրա համար իբր վկայութիւն է բերում Ագաթ. «Բերին կարս պարանաց եր-կայն ստուարս և կծեցին»։ Նոր տաա-գրութեան մէջ այս հատուածը հետևեալ ձևով է. «Բերին կարս պարանաց եր-կայնս և ստուարս, և կցեցին իջուցին ի ներքս» (§ 218. ձեռ. տարբ. չկայ, ուրեմն բոլորն էլ ունին կցեցին). սրա-նով՝ ենթադրեալ *կծել բայը ինքնին ջնջւում է։-Հիւնք. հանում է կծծի բա-ռից։


Հիր

See full entry →
Etymologies (2)

. անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։

Նչեցին մեկնում է բառս «պարգև կամ գոյն կարմիր». Ստեփ. լեհ. իբրև արմատ հիրիկ բառի՝ մեկնում է «ծա-ղիկ նման մանուշակի և զգեստ նոյն-պիսի գունով»։ Սրանց համեմատ ՆՀԲ «հանդերձ ծիրանի կամ պարգև յազնիւ և ի գունազարդ զգեստուց», Ջի «հան դերձ ի գոյն յակնթի կամ մանուշակա-գոյն», ԱԲ «խիլայ, պարգև, ծիրանե-գոյն լաթ», Քաջունի viola tricolor և ծաղիկը (տե՛ս Տիրացուեան, Contributo § 143)։-ՀՀԲ նոյն ընդ հիրիկ։ ՆՀԲ որպէս ծիր կամ ձիր... Թո՛ղ զի յն. εἰροῦ է ասր և εἰρω «մանել»։-Lag. Arm. Stud. § 1291 կցում է հիրիկ բառին, որ տե՛ս Müller WZKM 8, 282 փոխառեալ յն. ἰρις բառից։ Canini, Et. étym. 124 հիր դնելով «pourpre, ծիրանեգոյն» կը-ցում է սանս. hari «կանաչ, դեղին» բա-գին,


Հոյ

See full entry →
Etymologies (1)

«ցից կամ ցեց». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 184. երկու իմաստներից մին ան-շուշտ սխալ է։


Հտպիտ

See full entry →
Etymologies (2)

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «միմոս, խեղկատակ» Ոսկ. մ. ա. 7. Եզն. «խենէշ, մեղկ» Ոսկ. ես. որից հտպտանք «պչրանք, պճնանք. 2. կցկցանք, կեղծիք, միմոսութիւն» Մագ. Սարգ. հտպր-տեալ «կեղծուած, ծածկուած» Մագ. գա-մագտ. (ՀԱ 1911, 379). գրուած է նաև խըտ-տիմ. ը. ժդ. որից պ-ի անկումով ձևացած են՝ հպտիլ «պաճուճուիլ, զարդարուիլ, միմո-սութիւններ անել» Ոսկ. փիլիպ. եփետ տիմ. հպտանք «պաճուճանք, միմոսութիւն» Ոսկ. մտթ. և փիլիպ. եբր. 554. գրուած է նաև շպտիլ Փիլ. տես. էջ 19 (որից յառաջացել և թերևս Բռ. երեմ. էջ 248 այլափոխեալ շպտ. «լկտի» բառը). կասկածելի է հպիտ «ծաղ-րածու, միմոս» ՓԲ։

Այս բառն է որ Բռ. երեմ. վրիպակով գրում է. Հապտել «պատճառել կամ խաբել» էջ 177,-Հպդել «մերձիլ, պատ-րաստել, պատճառել, այլայլել» էջ 186, փոխանակ հտպտել։-ՆՀԲ արմատը են-թադրում է հպիտ, լծ. ժպտիլ, ծպտիլ, թրք. (իմա՛ արաբ.) tabdīl «փոխուիլ»։ Հիւնք. ժպտիլ բայից։ Արդեօք կրկնա-ւո՛ր է։


*Ճենճ

See full entry →
Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. ճէնճ, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. ճենջ, Երև. ճէնջ, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. ջէնջ, Մրղ. Ոզմ. ճինջ (Ոզմ. նշ. «ճարպ»), Ննխ. Տիգ. ջինջ (Տիգ. նշ. «արգանակ, մսի ջուր»)։ -Ճենճեր բառի հետ է կապւում ἐղ. ճնջեռ «մսի պարարտութիւն»։-Նոր բառեր են ճեն-հած, ճենճել, ճենճոտ (Զթ. ջէօնջիւդ), ճեն-ճոտիւ. ճենճեմոմ, ճենճեռոտացնել «խար-կել», ճենճռտալ «խարկուելով ճենճի հոտ տալ», ճենճռտան «կիզիչ տաք», որոնք և ճնճռտալ, ճնճռստալ, ճնճռնահոտ, ճնճռաց-նել, ճնջռթան։


*Ճիւ ou Ճիվ

See full entry →
Etymologies (2)

Böttich. ZDMG 1850, 357 սանս. čhyu «չուել, երթալ», որ մերժում է Lag. Arm. Stud. § 1393, որովհետև իրանեանում նոյն բառն ունի նախա-ձայն š. պրս. šudan «երթալ. չուել»։ Patrubány ՀԱ 1908, 152 յն. δίεμαι «փախչիլ», διερός «փախչող, արագըն-թաց» բառերին ցեղակից է դնում։-Թաթարական լեզուախմբում կայ [arabic word] ձևը, որ գտնում եմ Böhtling-ի եաքու-տերէն բառարանում (Uber die sprache der Jakuten, Ս. Պ. 1851)՝ satə «յոտոն-կայս, հետևակ» բառի դէմ համեմա-տութեան բերուած. [arabic word] ձևը պէտք է կարդալ երևի jeyve. բայց մեր բառը սրա հետ չի կարող կապ ունենալ, որով-հետև յիշուած է Զ դարից (տե՛ս Ակին-եան ՀԱ 1910, էջ 205 ա), ուստի և նը-մանութիւնը պատահական է։ Այսպէս է նաև չին. [ethiopian word] šՈ կամ [other alphabet] čiao3 «ոտք»։

«ընկոյզի կճեպ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լծ, Նար. իր. «Որպէս փուջ ընկուզն, որ ճուով և կեճեպով արտաքոյ զարդարեալ երևի և մէջն սին է»։ Գրծ. ճուով ձևից կարելի է ենթադ-րել ուղ. ճիւ կամ ճու. մին կամ միւսը սխալ։


*Ճոթ

See full entry →
Etymologies (2)

«կտոր կամ ծայր» Բրս. մրկ. 443 (նշանախեց մի, որ ճոթ մի գրի). մասնա-ւորապէս «զգեստի ծայրը, եզերքը». մէկ անգամ գտնում եմ գործածուած Պտրգ. 483, «ի ծունր իջեալ, ձիգ ունելով ձախ ձեռամբ սճոթ նափորտին». սովորական է արդի բարբառներում «ծայր» նշանակութեամբ. գործածուած է նաև «գեղուհու աչքի ծայրով նայուածքը» նշանակութեամբ. հմմտ. Քուչ. 54՝ Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչվին ճոթերով։ Այս արմատից կրկնու-թեամբ՝ ճոթնոթ «եզերքը եզերքին, ծայր ծայրի» Տաթև. ձմ. ճծթ. (Այլ և կազմեն փայտեայ անօթ իբրև զկարաս, ճոթճոթ յիրեար ձգած և փայտեայ պնջանով պըն-դած)։

Իմ Գւռ. բառարանում, էջ 728 ճոթ դրել եմ արևել. թրք. [arabic word] čot բա-ռից, որի նշանակութիւնն է սակայն «a small adze-փոքր բրիչ»! (սխալմունքը յառաջացել է անգլ. adz «ուրագ, բրիչ» բառը շփոթելով edge «եզերք, ծայր» բառի հետ)։ Նոյն տեղը յիշւում է նաև չազ. čod «վերջացնել, սպառել, պար-


*Մաթուզ

See full entry →
Etymologies (1)

«կիսավայրենի մի պտուղ է. տճկ. հօճա եմիշի, լտ. arbutus», որից մաթ-զի «նոյնի ծառը» Վստկ. 155. ունին միայն ՓԲ և ՀԲուս. § 1930՝ մաթուզի, մաթուզենի ձևերով, որոնք չկան բնագրում։


Մաշարայ

See full entry →
Etymologies (2)

= Արաբ. օ [arabic word] mašāra «ածու» (Կա-մուսի թրք. թրգմ. Բ. 109). բառս բնիձ ռեմական է. ցեղակիցներից հմմտ. ա-րամ. [hebrew word] mesərā «ածու». ասուր. [other alphabet] ︎ [other alphabet] mu-sa--ru-u կամ mu-ša-ru-u (musarū, mušarū) «պարտէզ, արտ», սումեր. musar «պարտէզ, արտ» (Autran, Sumérien et indo-eur. էջ 157, Delitzsch Ass Hndy 49) sirassma-ier, Alphab. Werz. 679)։ -Հիւբշ. 270։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, համեմատե-լով պրս. (իմա՛ արաբ.) մէշարէ, թրք. մաշալա հոմանիշների հետ։ Նոյնը Հիւբշ. ZDMG 35 (1881), 661.


*Մատ

See full entry →
Etymologies (1)

հառ) մատ ձևից, որ *մատանեմ բայի կտր. եզ. գ. դէմքն է. նոյն արմատից կազմուած են ուրիշ յօդերով մատնում, մատչիմ ևն. (երկուսն էլ տե՛ս ՀԱ 1894, 199)։ Հիւնք. մօտ բառից։ Ուղիղ մեկ, նութիւնը տուին Pedersen, Հայ. դր. լեզ. 124 և Scheftelovitz BВ 29, 28, համեմատելով ի մէջ այլոց գոթ. ga-mōtjan «հանդիպիլ» բառի հետ։ (Այս բառը Bugge և Meillet կցել են հյ. մուտ արմատի հետ, բայց այժմ Meillet BSL հտ. 26, N 79, էջ 4 չունի այս կար-ծիքը)։


*Մուշտ

See full entry →
Etymologies (1)

«բազուկ». ունի միայն Բառ. ե-րեմ. էջ 216։


Շուշան, աց

See full entry →
Etymologies (2)

= Ասոր. *šūšan բառից, որ գտնում ենք ասոր. [syriac word] ︎ sūšanϑā̄, յգ. šusannē, նոր ասոր. sušánnā, šošan «շուշան» ձևերի մէջ։ Բուն և նախնական ծագումը եգիպտա. կան է. հմմտ. եգիպտ. sšn, ššn, խատ sōšen «lotus ծաղիկը» (Brugsch. Hiero glyph. Wörterb. IV 1314/5, Erman ZDMG 46, 117)։ Եգիպտականից են փոխառեալ սե-մական ձևերը. ինչ. ասուր. šēšanu, եբր [hebrew word] sušan, sosan, šosannaϑ, լգ. sošan-nīm, արամ. sušanəϑā, արաբ. [arabic word] sau san կամ sūsan։ Սեմականներից էլ բառը տարածուել է ուրիշ լեզուների մէջ, ինչպէս՝ պհլ. [other alphabet] šušan (ZDMG 31, 585), su. san, պրս. [arabic word] sūsan, քրդ. sosin, susen, յն. σοῦσον (Boisacq, էջ 888), վրաց. შრომანი շրոշանի, სოხანი սոսանի ևն։-Հիւբշ. 314։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է փոխառեալ քրդ. շու-շան, ինչպէս գտնում եմ Աւետարանի թարգ-մանութեան մէջ (Պօլիս 1872). Պր նէռըն լը շուշանա տէշդէ (Հայեցարուք ի շուշանն վայ-րենի). Մտթ. զ. 28. Մէզmքըն լը սէր շուշանէ (Հայեցարուք ընդ շուշանն). Ղուկ. ժբ. 22 նոր վրաց. მუმანი շուշանի «ծաղիկը», որ գործածում է Գրիշաշվիլի, Զվելի քալաքիս բոհեմա (հաղորդեց Գ. Ասատուր)։


Ո՞

See full entry →
Etymologies (3)

հարցական անորոշ դերանուն՝ ան-ձերի համար գործածուած. հոլովւում է սեռ. ոյր, տր. ում, բց. յումէ, յումմէ, յգ. ուղ. ուք սեռ. տր. ոյց. (սրանց նախաւոր ձևերն են *ոյրու, *ումե, ինչպէս ցոյց են տալիս ուրումն, ուրուք սեռականները և ումեմն, ումեք տրականները)։ Ո արմատից են ո՞՝ ոք, ո և իցէ, ո և է, ումպէտ «պարապ տեղը» Ագաթ. կամ. ում և պէտ Բրս. լմբ.։-Նոյնի։ -ք, -մն, -ր ածանցիչներով են կազմուած ոք, ոմն, որ, որոնց վրայ տե՛ս իւրաքանչիւրն առանձին (հմմտ. *ի, *իք, իմն, իր)։ Մտա-դրութեան արժանի է ոյք բառի գործածու-թիւնը՝ իբրև անորոշ ածական. Միթէ բա-զո՞ւմք ոյք էին, որ գիտակ էին գործոյն. Կոչ. 19։-Ո գործածւում է նաև տեղ ցոյց տալո համար. այս իմաստով առանձին չէ գործած-ուած, բայց նրանից ունինք յո՜ «դէպի ո՞ւր» (իբր ո արմատի նախդրիւ հայցականը) ՍԳր. Եզն. Բուզ.։ Ո՜վ և ո՞ւր բառերի վրայ տե՛ս վարը։

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. k*o-(կամ q'o-) հարցական և անորոշ դերանու-նից՝ նախաձայնի անկումով։ Այս արմատը տալիս է խիստ բազմաթիւ ածանցներ (դերա-նուններ, միջակ անուններ, մակբայներ), ո-րոնց թւումն ու բացատրութիւնը համեմա-տական քերականութեան գործն է։ Կարևո-րագոյններից յիշենք այստեղ՝ սանս. kah, kā «ո՞վ», զնդ. հպրս. ka-«ո՞վ», պրս. ❇ ki «ո՞վ», [arabic word] kay «ե՞րբ», [arabic word] či «ի՞նչ», [arabic word] čirā «ինչո՞ւ», [arabic word] kujā «ո՞ւր», [arabic word] kudām «ո՞րը», յն. πο-որից πόϑεν «ո՞րտեղից», πόϑι, ποῦ (յոն. ϰὸϑι, ϰοῦ) «ո՞ւր, ուր որ է». πօῖ«յո՛», πώς, յոն. ϰώς «ինչպէս», լտ. quis «ո՞վ, ո՞րը», quod «ի՞նչ», quo «յո՜», օսկ. ումբր. po-, հիռլ. co-te, ca-te «որ է», coich «որոյ», nech «ոչ ոք», կիմր. pan «երբ». ոռթ. has «ո՞վ», han «ե՞րբ», had «յո՞», գերմ. wer (հինը hwèr) «ո՞վ», was «ի՞նչ». wie «ի՞նչպէս», wo «ո՞ւր, յո՞», wann «ե՞րբ», wenn «եթէ», welch «ո՞րը», yeder «ո չ», անգլ. who «ո՞վ», լիթ. kás «ո՞վ». kadá «ե՞րբ», kuī «ո՞ւր, դէպի ո՞ւր», լեթթ. kas «ո՞վ, ի՞նչ», հպրուս. kas, հսլ. kú-to «ո՞վ», kü-do «ո՞ւր», ռուս. kmo (ուկր. chto) «ո՞վ», каждыи «իւրաքանչիւր» (հսլ. kъ-žьdo), колька, c-колькo «ո՞րքան», куna «յո՞», rдь (հսլ. къдe) «ո՞ւր», какъ «ինչ-պէ՞ս», коrда (=լիթ. кадá, հպրուս. kaden) «ե՞՛րբ», чeи «որի՞», ալբան. kε «եթէ», si «ինչպէ՞ս», ևն ևն։ Նոյն արմատի հնխ. k2i-k2u-ձևերի վրայ՝ տե՞ս ի, ուր (Pokorny 1, 519-523, Walde 635, Boisacq 799, Berne-ter 673-5, Trautmann 111)։-Հիւբշ. 481։

ԳՒՌ (dialectal) Ամէն տեղ կորել է՝ տեղի տալով ով ձևին. պահում է միայն Ղրբ. հո՞ւ «ով» (ճիշտ նոյն է անգլ. who հոմանիշի հետ), որի նա-խաձայն հ շունչը հնխ. k*-ի մնացորդն է, ճիշտ ինչպէս գրաբարի մէջ հի՜մ փխ. ի՞մ։-Կայ նաև Ննխ. (գիւղերում) վօ* ձևով, միայն վօ՞ գինա «ո՞վ գիտնայ, ո՞վ գիտէ, չգիտեմ» դարձուածի մէջ։ Ալշ. Մշ. ո՞վ ձևն էլ կորց-րած՝ ունին միայն Մշ. վո՞ր, Ալշ. տ՞ր։-Սվեդ. յէօ՜ «ո՞ւր»։


Ուռի, ռւոյ

See full entry →
Etymologies (1)

«հպարտ». ունի միայն Բռ. երեմ. էջ 104՝ զուռեաց «զհպարտից» ձևով։


Պրրի

See full entry →
Etymologies (1)

ՀԲուս. § 2621 յիշում է անգլ. berry «մացառուտի պտուղ»։ (Այս բառի հետ կցւում են ըստ Kluge 45՝ գերմ. Beere, մբգ. ber, հբգ. berl, գոթ. basī, հոլլ. bes, անգսք. berie, որոնց համեմատու-թեամբ նախագերմ. ձևը լինում է naso որ կապ չունի այլ ևս հայերէնի հետ)։


Ջուխտ

See full entry →
Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Շմ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ջուխտ, Ախց. Կր. ջ'ուխտ, Սեբ. ջ'ուխդ, Ռ. չուխդ, Մկ. ջօխտ, Գոր. Ղրբ. ճօխտ.-Հմշ. չուխտագ, Ասլ. չիւխդագ, չիւխդայ «ջուխտակ», իսկ Զթ. ջ'ուխդօգ, ջ'ուխդոգ «պաստեղ»։-Թուրքերէնից և քրդերէնից նոր փոխառութեամբ՝ Սչ. ջուֆդ՝, Պլ. չիֆդ, Տիգ. չութ, Վն. չիւֆթ, Ննխ. ջիֆթ, ջուֆթ. ջութ։-Նոր բառեր են՝ ջուխտեքեան, ջուխ-տահաց, ջուխտակուիլ, ջուխտէշ, ջուխտու-փարտ, ջուխտուկենտի, ջուխտակապ, ջուխ-տակակապ, ջուխտակար, ջխտալափակ, ջխտակեմ, ջխտանոց, ջխտանց, ջխտկուկ, ջխտկագլուխ ևն։


Ստէպ, ստիպոյ, ով, աւ

See full entry →
Etymologies (1)

ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։


*Քով

See full entry →
Etymologies (1)

Հիւնք. հանում է՝ քիւ բառից։ Զուր է դնել կող բառից, ինչպէս արել եմ Գւռ. բռ. 1122։


Օ՛ն, Օ՛ն առ, Օ՛ն առեալ

See full entry →
Etymologies (2)

«աղէ՛, շո՛ւտ, հա՛յդա» Մրկ. ժդ. 42. Յհ. ժա. 16. ժդ. 51. Ոսկ. յհ. ա. 1. որից օ՛ն առ, օ՛ն առեալ «դե՛հ, հա՛յդա» Ոսկ. մտթ. (ստէպ), Եւս. քր. օն անդր «չէ՛, ամենևին ոչ, քա՛ւ լիցի» Ոսկ. յհ. ա. 3, 37, բ. 13. Պիտ. փիլ. լին. օն անդր, օն իսկ «անմիջա-պէս, տեղն ի տեղը» Արծր. Եպիփ. ծն. և թաղմ. օն և օն «Աստուած ինձ ալսպէս այնպէս անէ» (երդման ձև) ՍԳր. (սրանից է ծագած օնսայ «երդումն» Բառ. երեմ. էջ 336). եթէ օն, թէ օն «թէ այսպէս և թէ այնպէս» Կոչ. քանիօն «որչափ» Սղ. լը. 5. Յոբ. ժգ. 23. Եւս. պտմ. Մծբ. Սեբեր.։

Եազրճեան, որ համարում է թէ Բը-ռահմանականութիւնը երկար ժամանակ Հայոց մէջ հաստատուած էր, Արևելք 1884 յունիս 28-29 բառս դնում է սանս. ōm «յանուն Աստուծոյ». հյ. օն նախապէս տրբազան բացատրութիւն էր և յետոյ սովորական իմաստ ստացաւ. հմմտ. նաև սանս. հում միջ. «1. խոր-շում, արհամարհանք»= հյ. օն անդր, 2. հաւանութիւն, համակրութիւն»=հյ. ոն և օն, Հիմք. պրս. հիյն (ձայնար-կութիւն)։ Մառ, Гpaм. др.-арм. 132 օն և օն «այն և այն» հանում է աւ բա-ռից+ն (այն) յօդով։ Աճառ. ՀԱ 1906, 129 կցում է յն. άφνως «իսկոյն, յան-կարծ, անմիջապէս», ἀφενος «պաշար. հարստութիւն», տանտ. apnas «ինչք» բառերին՝ հիմնւելով Bréal MSL 13, 382-3 քննութեանց վրայ, որով այս յն. և սանս. ձևերը ցեղակից էին դըը-ւում։ Նոր քննիչները բոլորովին բաժա-նում են սրանք իբարից (համեմատել Meillet MSL 15, 257, Walde 282, 540, 544, Boisacq 105, 702), որով նաև օն բառի կապակցութիւնը ջնջւում է։ Թի-րեաքեան. Արիահայ բռ. 374 պրս. [arabic word] hān բացագանչութիւնից։