Definitions containing the research եմ : 6134 Results

Իլ, ոյ

See full entry →

s.

spindle;
— փաթութեալ, — մի լի, spindle-ful;
իլոյ տալ զմատունս, to twirl the spindle.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Գոր. Երև. Մկ. Ջղ. Վն. Տփ. իլիկ, Մրղ. Սլմ. իլիկ', Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Մշ. իլիգ, Ղրբ. ի՛լիգ՝, Խրբ. իլիք՝, Ասլ. իլիգ, ի-լիյ, Ագլ. է՛լիկ', Ոզմ. էլէկ.-նոր բառեր են իլկամէջ, իլկատուն. -այս արմատից եմ հա-մարում նաև Ղրբ. լըպո՛ւտիկ կամ ըլըպո՛ւ-տիկ տալ «շարունակ ման գալ, պտտուիլ» (իբր *իլապուտիկ, իլի պէս պտոյտ գալ)։


Լիկ, լկի

See full entry →

s.

lake, lagoon;
basin;
wash-hand basin, wash-pot, tub.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. lig-կամ leig-ձե-վից. սրա հետ հմմտ. լիթ. liūgas, lugas, յգ. lugai «ճահիճ», liūgynas «ճախճախուտք». liūgus «ճահճային», հպրուս. Lugelgen (տեղի անուն), լեթթ. Ludza (<հնխ. luglā) (գետի անուն), հսլ. luža, սլով. luza, հին չեխ. luzč, ռուս. лужа, իլլիր. lugas, luga, ալբս ն. legate, բոլորն էլ «մօր, ճահիճ», հնխ. luglā, lougiā, lūga-ձևերից (Traut-mann 163, Berneker 748)։ Ուրիշ լեզուների մէջ պահուած չէ բաոս։ Համեմատուած բա-ռերին Pokorny 2, 414 կցում է նաև յն. λυγαῖος «մթին», ήλύγη «մթութիւն, խաւար», ո-րոնց ծագումը սակայն Boisacq 322, 589 ան-յայտ է համարում. Pokorny արմատը դնում է հնխ. leuq-«սևագոյն. 2. ճահիճ», որ պի-տի տար հյ. *լոյկ։ Ըստ այսմ մեր տուած մեկնութիւնը պահելու համար ստիպուած ենք ենթադրել հնխ. leug-ձևի հետ ներքին փոփոխութեամբ leig-(որից lig-), հմմա-sleib-և sleub-(տե՛ս լիրբ բառի տակ)։-Աճ.


Լիկն, լկան

See full entry →

s.

wash-hand basin.

Etymologies (1)

, սեռ. լկան. անստոյգ ձևով բառ, որ սեռ. լկան ձևով մէկ անգամ գործածում է Ոսկ. ես. 264 «Տեսանե՞ս զի բոլորակ իմն է երկիր... մի՛ ըստ արտաքնոց փիլիսոփայից առասպելացն պատրիցիմք, որք գառագղի և կարկնի և սկտեղ և լկան և այլ ինչ այսպի-սեաց սովոր են նմանեցուցանել զերկիր»։ Թուի նշանակել «մանր դրամ, իբր մասն լումայի» և այս իմաստով իբր նորագիւտ բառ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վրք. հց. Ա. 706 «Հայրն Դանիէլ հիւանդա-ցաւ և պէտք եղեն նմա իրս ինչ լկան միոյ լումայից. և վասն զի ոչ ուստեք կայր զի գնեսցէ...» (այլ խմբ. Հարկ եղև նմա պէտւ ինչ և ոչ ունէր զի գնեսցե)։


Լիմոն

See full entry →

s.

lemon, citron;
օշարակ —ի, or —աջուր, lemonade.

Etymologies (1)

«լիմոն» Բժշ. Վստկ. գրուած է նաև լիմաւն, լեմոն (ըստ Բառ. երեմ. յաւել. 567 լէիմօն). որից լիմոնի «ծառը» Վստկ, 42, 154. այժմ աւելի ընտիր ձև է համարւում (գոնէ արևմտեան գրականում) լեմոն, լեմո-նի. նոր բառեր են, լեմոնաջուր, լեմոնագոյն։


Լիրբ, լրբից

See full entry →

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

Etymologies (1)

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «անամօթ, լպիրշ» ՍԳր. Եղիշ. ո-րից լրբիլ Ոսկ. յհ. բ. 1, մ. բ. 27, Մծբ. լըր-բութիւն Երեմ. խթ. 16. Ոսկ. յհ. ա. 40. լըր-բենի Առակ. է. 13. Սիր. իգ. 6. լրբախօս Ոսկ. ես. լրբաբանութիւն Ուխտ. բ. 88 լըր-բաբանական (ըստ յն. ուղղելի լրբական) Ոսկ. մ. ա. 1. լրբագոյն Ոսկ. յհ. բ. 3, 12, 26. լրբական Փարպ։


Լլուկ

See full entry →

s.

torment, vexation;
affliction, trouble.

Etymologies (2)

«նեղութիւն, չարչարանք» Ոսկ. հռովմ. 315 (չունի ՆՀԲ), որից լլկել «չար-չարել, նեղել, տանջել» ՍԳր. Ոսկ. ես. և յհ. բ. 12. «բռնաբարել» ՍԳր. լլկանք «չարչա-ոանք, նեղութիւն» ՍԳր. Եզն. Եփր. վկ. ա-րևել. լլկիչ «չարչարող» Ոսկ. ես. և մ. ա. 24 լլկոց «բոզանոց» Շնորհ. առ. 65. լլկութիւն «չարչարանք» Գ. մակ. զ. 19. է. 3. Ոսկ. ես եբր. Ագաթ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. Վեցօր. 170. Մծբ. դիւալլուկ Նար. բքալլուկ Յայսմ. սովալլուկ Սարգ. Ճարընտ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. lel-արմատից, որի առաջին իմաստն էր «շարժել, ցնցել». հմմտ. լիթ. leliuoǰu, leliuoti «օրօրել, ճօճել». լեթթ. leluoǰu, leluōt «օրօրոցի մէջ մանկան օրօրել, նանիկ ասել», ռուս. лелеять «գը, գուել, փայփայել», ուկրայն. tel'ijaty «ճօ-ճել, օրօրել, գգուել», բուլգար. lél'am «օրօ-րել», leléjka «օրօրոց», սերբ. lêliam «շար-ժուիլ, տատանիլ», հչեխ. leleju «յուզուիլ». հլեհ. lelejanie «ծովի ծփանք», սանս. le-láyati «ճօճուիլ, տատանիլ, դողալ», la-layati «գգուել, փայփայել», lálati «պա-րապ բաներով զբաղիլ, կատակել, խաղալ» (Trautm. 156, Berneker 699)։ Հայերէնի մէջ հնխ. արմատը պահուած է երկու ձևով. հնխ. lel, որ տուած է հյ. լելալ (տե՛ս տակը գւռ.) և հնխ. lēl, որ տուած է հյ. լիլ-, ուկ մասնեևի ւաւելումով *լիլուկ, որից էլ լլուկ։ Նախնական «շարժել» իմաստը պահում են դեռ գաւառականները։ Pokorny 2, 377 համեմատուած բառերը դնում է la-, le-բնաձայն արմատի տակ։-Տե՛ս և լող։-Աճ.


Լկտի, տւոյ, տեաց

See full entry →

adj.

impudent, immodest, shameless, lecherous, lewd, libertine, licentious, insolent, unblushing, brazen-faced;
lascivious, wanton, lustful, obscene;
— կաքաւել, to dance indecently.

Etymologies (1)

«գահաւորակ, դեսպակ» Ոսկ. եբր. իը. 552 (գրծ. լկտովք) և եփես. 893 (գրուած է ի լկտիս նստիս, պէտք է ուղղել ի լկտիս նստի. տե՛ս ՀԱ 1911, 175). բցռ. հոլով է ի ղիկտկէն Սոկր. 432 (բնագրում «ի ևառա-ցըն»). նոյնի աղաւաղեալն է Բառ. երեմ. էջ 193՝ ղիդրիկ «գահաւորակ»։


Լոյծ

See full entry →

adj.

liquid, fluid;
loose, free;
soft, mellow, tender;
— որովայն, open, easy in the bowels;
— լինել բնութեան, to be easy in the bowels;
to have the diarrhoea, flux, looseness;
— հանդերձք, immodest dress;
— կեանք, debauchery, dissolute life.

Etymologies (1)

ՆՀԲ առաջին անգամ տուաւ ուղիռ մեկնութիւնը՝ լծորդ դնելով յն. λόω, λ︎. τος, λύσις և լտ. solvo, solutus ձևերը։ Windisch. I7 յն. λύω, ἐλευϑ-ερος, լտ. liber, գոթ. liusan, laus «ազատ»։ Böt-tich ZDMG 1850, 355 և Arica 81. 362 սանս. pluta=լոյծ։ Müller SWAW 38, 578 սանս. ruյ։-Հիւբշ. KZ 23, 395 կա-պում է նոյն սանսկրիտ բառին, հայր հա-նելով եւրոպական lug ձևից։ Տէրվ. Նա-խալ. 103 սանս. ruǰ, լատ. lugere «սգալ» ձևերի հետ՝ հնխ. rug «բեկանել, վշտաց-նել» արմատից։ Meillet MSL 7, 57 յն λόγος «ճկուն, մատղաշ ճիւղ», λυγόω. λυγίζω «ճկել, ծռել, կորացնել ևն», լիթ. lugnas «ճկուն»։ (Նոյնը հաստատում է Boisacq 589 ծան. լատ. luxus «պաշտօ-նից վտարեալ» ձևի միջոցով)։ Հիւբշ. 454 չի ընդունում այս մեկնութիւնը՝ նը-շանակութեան տարբերութեան պատճա-ռաւ, մերժում է նաև յն. λύω «լուծել» համեմատութիւնը՝ ձևի անճամաձայ-նութեան պատճառաւ։ Հիւնք. ծոյլ բա-ռից կամ յն. λόω, λόσω։ Meillet, De indeur. rdmen, էջ 24 լիթ. láuži «կոտրել», հբգ. liohhan «քաշել փրցը-նեւ». լատ. lugeo «լալ, սգալ» ևն ոնտա-նիքին է կցում, որ մերժում է Հիւբշ. IF Anz. 10, 45՝ նշանակութեան տարբերու-Դեան պատճառաւ։ Pedersen Հայ. դը. լեզ. 44 գոթ. lukan «փակել»։ Patrubá-ny, Monde Orient. 2, 220 և ՀԱ 1908. 274 սանս. klidyati, յն. πλάδος «խո-նաւութիւն», հանգլ. hlaud «մէզ» ևն։ Վերջին անգամ Meillet BSL ж 79, էջ 4 տռուաւ վերի մեկնութիւնը։


Լովիաս

See full entry →

s. bot.

kidney-bean.

Etymologies (1)

«լոբի» Մխ. առակ. Մխ. բժշ. գրուած է նաև լուվիաս Բժշ. լուպիա, լու-պիաս, լուպիայ, լօվիաս Բժշ. Ամիրտ. լո-վէստ Բառ. երեմ. յաւել. 575. նոր գրակա-նում ընդունուած է՝ արևմտեան բարբառով լուբիա, արևելեան բարբառով լոբի։


Լորտ

See full entry →

adj.

inert, idle, lazy, sluggish.

Etymologies (1)

«ծոյլ, թոյլ, հեղգ, դանդաղ». երկու անռամ ունի Ոսկ. պօղ. Ա 926, Բ. 434. որից լորտնեալ «թուլացած, յոգնած, վաստակա-բեկ» Պիտ. 472. նոյնից է թւում նաև լրտա-բար «պիտակաբար» Բառ. երեմ. էջ 135։


Լուտաս, ի

See full entry →

s. bot.

Lotus

Etymologies (1)

= Յն. λωτός, որ նշանակում է մեր բառի նման՝ զանազան բոյսեր. այսպէս՝ «ձիերին տալու մի տեսակ խոտ. trifolium melilotus, lotus corniculatus, առւոյտ (տե՛ս Տիրա-ցուեան, Contributo § 246). -2. chamnus lotus կամ zizyphus lotus, յունապ. 3. եգիա-տական լոտուս, նունուֆար, nymphaea lo-tus, nymphaea nelumba, nelumbium spe-ciosum. 4. բռնչնի, լտուտենի, celtis austra-lis, չէքլէմպիճ. 5. իտալական լոտուս, dios-pyros lotus». յոյն ձևից փոխառեալ են և լտ. latus, արաբ. lutus.-յունարէն բառի բուն ծագումը՝ ըստ Boisacq 595 սեմական է հմմտ. եբր. lōt։-


Լօդիկ, դկի

See full entry →

s.

frock;
surtout;
cloak.

Etymologies (2)

(սեռ. -ի) «վերարկու» Ա. թագ. ժը. 4, իդ. 6, 12. Եփր. քն. 212։ Կարծեմ նոյն է և լութակ, լօթակ՝ որ յիշում է Բառ. երեմ. էջ 18 և 99՝ զառտնին արկանելի բառի բացա-տրութեան մէջ։ Տես նաև օդիկ Բուզ. զ. 8, որ թերևս ուղղելի է լօդիկ։

La Croze (ըստ Lag. Arm. Stud. § 951) համեմատեց լտ. lōdīc-ձևի հետ։ Pictet 2, 298 սանս. lāta, լտ. lodix, իռլ. lothar բառերի հետ։ Հիւնք. յն. λῆδος, λήδιον «թեթև հագուստ»։


Իրան, աց

See full entry →

s.

trunk, upper part of the body.

Etymologies (1)

, ի-ա հլ. (յետնաբար նաև -ունք, -անց, -ամբք) «մարմնի վերի մատը ամբող-ջովին՝ առանց գլուխը հետ առնելու» Ղևտ. իգ. 12. Սղ. ճլա. 5. որից անիրան «անմար-մին, անկերպարան, դեռ չձևակերպուած» Եզն. սեղմիրան (նոր բառ)։-ՋԲ դնում է նաև իրանունք «քունք», որի վկայութիւնը գտնում եմ Ոսկ. մտթ. «Յորժամ քունն յաչացն հա-տանիցի և իրանունքն ընդոստ ընդոստ խա-ղայցեն» (Թոռնեան, Հատընտ. 1891, էջ 84)։


Լական, ի, աց

See full entry →

cf. Կոնք.

Etymologies (1)

= Յն. λεϰάνη «կոնք», որի հետ նոյն են սումեր. lahan gidda «լայն (կամ ծանր) ա-ման», ասուր. lahannu, lahnu, ասոր. [arabic word] laqna, արաբ. [arabic word] laqan և պրս. [arabic word] la-kan, lagan.-Այս բառերի փոխյարաբերու-թիւնը ճշտուած չէ. ոմանք յոյն բառը համա-րում են հնդևրոպական և կցում են լտ. lanx, lancis «ափսէ». լն. λέϰος, λεxίς «պնակ» ևն բառերին (Walde 412, Boisacq 568). ա-ւելի հաւանական է այն՝ որ յոյնը փոխառեալ է սումերականից, որից են նաև սեմական միւս ձևերը և պարսկերէնը։ Հայերէնի մէջ լեկան, ղեկան ծագում են յունարէնից, իսկ լական՝ պարսկերէնից։ Պարսկերէնից են նաև վրաց. ლაკანი լականի, թրք. legen, leyen, lehen, քրդ. legen, գնչ. leken, lokani, և թուրքերէնի միջոցով էլ ռուս. лeгинъ, ла-xань, лохань, փոքր ռուս. lochána, լեհ. lachan, բուլգ. legén, lehén, Iihén, ալբան. l'eg'én, l'εjén, ռում. ligheán ևն (Berneker 685 և 699)։-Հիւբշ. 157, 351։


Լաճ

See full entry →

s.

boy, lad;
waiter;
pot-boy;
shop-boy;
page, servant;
serf.

Etymologies (1)

Տէրվ. Մասիս 1881 մայ" 25՝ ի պա-տասխան ոմն Պարոյրի՝ որ հյ. լաճ և անգլ. lad «մանչ, տղայ» բառերի նմա-նութիւնը տեսնելով՝ նրանց մեկնութիւ-նը խնդրած էր, յայտնում է թէ երկուսն էլ նոր բառեր են և չեն կարող համեմա-տուիլ իրար հետ։


Լամբ, աց

See full entry →

s. mech.

ring, circle, hoop, handle;
buckle, staple;
axle-bearing.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Նոյն են՝ լամբակ Սլմ., լամբայ Ալշ. (հնչւում է լամպա), լամբոկ Ակն. Բն. լամ-բօնք Ակն. «յատուկ գործած թել կամ պա-րան՝ որ ամանի կանթերից անցկացնելով կամ կուժի բերնին կապելով՝ ուսն են առ-նում. 2. կոճակամայր», լամբօնք Զթ. «գըլ-խարկի կապը՝ որ ծնօտի տակից բոլորւում է»։ Սրանց հետ նոյն է լամդան Ապ. (եթէ չը-կայ վրիպակ) «ոլորած կեմ՝ որ կապում են մեծ քթոցին, հեշտութեամբ շալակելու հա-մար» (Գ. սրկ. Յովսէփեան, Փշրանքներ 122)։-Վերջին «կապ, թել, պարան, կեմ» իմաստները անմիջապէս կցում են բառը վրաց. ლამბი լամբի «հաստ թել, լար, me-muba» բառի հետ։


Լաշկար, ի, աւ

See full entry →

s.

army, troop, power;
battalion, regiment.

Etymologies (1)

, ի-ա հլ. «զօրք, բանակ» Եղիշ. ը. էջ 111. Զքր. սարկ. Ա. 50. ուրիշ օրինակ չը-կայ. այս նոյն բառը Բառ. երեմ. էջ 192 դը-նում է ղաշկար «առամրութիւն»։


Լապատ

See full entry →

s. bot.

lapathum (a purgative plant);
cf. Աւելուկ.

Etymologies (1)

«անմարդ կամ անամուր». գիտէ միայն Բառ. երեմ. էջ 131։


Լատան

See full entry →

s. med.

laudanum, opiate.

Etymologies (1)

Ուղիղ համեմատեց նախ ՆՀԲ։ Հիւբշ. դնում է իբր լատիներէնից փոխառու-թիւն։ Բառիս վրայ ընդարձակ խօսում է Seidel, Մխ. հեր. § 279։


Լեղի, ղւոյ, ղեաց

See full entry →

s. fig. adj.

gall;
bile;
gall, spleen, rancour, malice, wrath, choler;
bitter;
պարկ լեղւոյ, gallbladder.

Etymologies (1)

Peterm. 29 լտ. fel, bilis, հմմտ. յն. χόλος «լեղի, մաղձ»։ Տէրվ. Altarm. 26 հգերմ. gallan-, գերմ. Galle, հսլ. žluti, փարս. zāra, յն. χόλος, γολή, լտ. fel, fellis ձևերի հետ։ Հիւնք. յն. γλυϰύς «քաղցր, նշանակէ և երբեմն լեղի»։ Pat-rubány ՀԱ 1908, 246 լտ. lascīvus «խօլ, խենթուկ, աշխոյժ» բառի հետ։


Թիզ, թզի, թզաւ

See full entry →

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

Etymologies (2)

, ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։

Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 87, յետոյ ԳԴ, համեմատում են պրս. [arabic word] dist «թիզ». (այս բառի նախաձե-ւը պիտի լինի կա՛մ զնդ. dišti «տասր մատնաչափ» և կամ պրս. [arabic word] dast «ձեռօ». երկուսն էլ անյարմար են ձաւ-նական տեսակէտով)։ Հիւնք. թուզ բա-ռից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 133-4 նկատելով որ զանազան լեզուների մէջ «թիզ, տարածել և կտաւ գործել» բառե-որ նոյն ծագումն ունին (հմմտ. գերմ. Spanne «թիզ», spinen «գործել», span-nen «լարել, տարածել», հսլ. pedī «թիզ», péna «լարել», լիթ. pinü «հիւ-սել»), ուստի հետևցնտւմ է, որ հյ. թիզ և թեզան նոյնարմատ են և ծագում են հնխ. teg'h-«լարել, տարածել» արմա-տից, որի գոյութիւնը սակայն այլուստ չի կարողանում հաստատել։ (Այս պարա-գային համեմատելի էր հնխ. tek «հիւ-սել», որի վրայ ընդարձակ տե՛ս թեքել,։


Թիլ, թլի

See full entry →

s.

suburb, village.

Etymologies (1)

= Արաբ. [arabic word] tall «բլուր, հողաբլուր», յգ. [arabic word] tilal «բլուրներ». բնիկ սեմական բառ է. հմմտ. եբր. [hebrew word] tel, ասոր. [arabic word] tela ա-ռամ. [hebrew word] tilla, խպտ. tal, ասուր. tilu, tillu «բլուր».-սեմականից փոխառեալ են պրս. tal «կոյտ, դէզ», քրդ. til «բլրակի գա-գաթ»։-Աճ.


Թիլ, թլոյ, թլեր

See full entry →

s.

amulet, talisman.

Etymologies (1)

= Արաբ. [arabic word] tall «բլուր, հողաբլուր», յգ. [arabic word] tilal «բլուրներ». բնիկ սեմական բառ է. հմմտ. եբր. [hebrew word] tel, ասոր. [arabic word] tela ա-ռամ. [hebrew word] tilla, խպտ. tal, ասուր. tilu, tillu «բլուր».-սեմականից փոխառեալ են պրս. tal «կոյտ, դէզ», քրդ. til «բլրակի գա-գաթ»։-Աճ.


Թին, թնոյ

See full entry →

s.

grape-stone.

Etymologies (1)

«խաղողի կուտ» Թուոց զ. 4. Վրդն. անդ. Անյ. վերլծ. արիստ. որից թնահատ «խաղողի մի հատիկ կուտ» Ոսկ. ա. թես. էջ 446. թնիճ «նոյն նշ.» Տիմոթ. կուզ, էջ 324, 325 (երկուսն էլ նորագիւտ. չունի ՆՀԲ. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 74-76)։ Նոյն բառն է Բառ. երեմ. էջ 120 թնիշ (շ-ով1) «հատ կամ որթն որ ի հողոյ ե-լանէ»։


Թիւն

See full entry →

cf. Թոյն.

Etymologies (1)

«մինչ ոստայն լիցի». ունի միայն Բառ. երեմ. էջ 119. ինչ լինելը յայտնի չէ։


Թլիփ, թլփի

See full entry →

s.

hem, border;
the privy parts;
prepuce;
— ածել, to border, to hem;
to ornament, to trim, to embellish;
— ածեալ պաճուճել զանառս արտեւանանց, to tint the eye-lashes carefully.

Etymologies (1)

«օձիքի և գրպանի եզերքին՝ ամրու-թեան կամ զարդի համար կարուած երիզ» Փիլ. ել. 545. «թարթիչների տակ ծարիրով քաշուած աղեղ» Մծբ. 356 (Թլիփ ածեալ (ծարրով) պաճուճեաց զանտառս արտեւա-նանց)։ Այս վերջին օրինակից հետևցնելով Հին բռ. =Բառ. երեմ. էջ 120 գրում է «թլիփ. զարդ», որին հետևում է նաև ՀՀԲ՝ դնելով «թլիփ. զարդ կամ պաճուճանք»։ Բայց իրա-պէս թլիփ բառի բուն նշանակութիւնն է «ե-ղերք, ծայր, մանաւանդ շրջաբոլոր ծաւր». և այս իմաստից է թլփատել «անդամի ծայրը շրջաբոլոր կտրել» (ըստ հրէական և իսլա-մական ծիսի) ՍԳր. թլփատութիւն ՍԳր. (հմմտ. յն. περιτέμνν և լտ. circumcido, որոնք բուն նշանակում են «շրջահատել»)։ Յետինները սխալ ստուգաբանելով բառս՝ են-թադրել են թլփատ «ծածուկ անդամ» Մամիկ, էջ 23, 24, 25, 48, թլիփ «ծածուկ անդամ» ԱԲ կամ «ծածուկ անդամի ծայրի կաշին» (ըստ արդի հայկաբանների)։


Թմբուկ, բկաց

See full entry →

s.

drum;
big drum, kettledrum;
side drum;
tambourine, tabor;
childs rattle;
— ականջաց, drum, tympanum;
դափել, հարկանել —, to drum, to beat the drum;
— ի գումար զօրաց, to beat the tattoo or evening retreat;
դափիչ թմբկի, drum-stick;
մորթ թմբկի, drum-head;
թմբուկ քողապատ, muffled drum;
ի ձայն թմբկի, to the sound of drums, drums beating.

Etymologies (1)

dombek հոմանիշը հյ. թմբուկ բառից լինի ձևացած. dömbek զուտ թրքական փոխառութիւն է։ Նախ Justi, Kurd. oram. 65 համեմատեց պրս. [arabic word] dunbak հոմանիշի հետ։ Pictet, բ. տպ. Բ. 302 պրս. tumbak ևն ձևերի հետ։


Թշնամի, մւոյ, մեաց

See full entry →

s.

enemy, foe, adversary, opponent, antagonist;
աներեւոյթ or հասարակաց —, the devil, the invisible enemy of mankind, demon;
— լինել, cf. Թշնամանամ;
լինել ումեք ի — յաւիտենից, to be one's eternal enemy;
—ս յարուցանել, to raise up enemies;
—ք առն ընտանիք իւր, a man's foes shall be they of his own household;
cf. Ընտանի.

Etymologies (1)

= Պհւ. [arabic word] dušman, dušmen (Sale-mann. Man. Stud. ЗAH 8, 67), պազենդ. dušman, պրս. [arabic word] dušman «թշնամի». [arabic word] dušmani «թշնամութիւն», զնդ. dusmainyu-«թշնամի», dušmanah-«չարա-խոհ, չարախորհուրդ»։ Այս բառերը ծագում են duš «վատ» և mainyu, manaնh «հոգի, միտք» բառերից, և նշանակում են բուն «չա-րամիտ, չարահոգի»։ Պրս. բառը տարածուած է ամբողջ Արևելքում. այսպէս՝ օսմ. düsmen. disman. լազ. düšmeni, dusmani, ն. ասոր. dižmin, գնչ. dušman, ավար, չերեմիս. tuš-man, ուտ. dušman, չուվաշ. ալթալ. tuš, man, խըրղըզ. tuspan, մորդվին. dušman (այս վերջինը ստացել է «վիշապ, կախարդ» նշանակութիւնները), ռուման. dusman, բուլգ. սերբ. dusman (Berneker, էջ 239,, բոլորն էլ «թշնամի»։ Vambéry, Etym. Wört. էջ 189 չուվաշ. ալթայ. և խրղըզ. ձևերը հանում է բնիկ թուրք արմատից, ինչ որ յայտ-նի սխալ է։ Հայերէն բառը նախապէս եղել է դշման, ուր դ՝ ազդուելով յաջորդ շ-ից, դար-ձել է *թշման. և այս բառն էլ (ըստ Meillet, Bevue critique 1896, էջ 423) ազդուելով վե-րի թշնամ, թշնամանել բառից, դարձել է *թշնամ և ի մասնիկով՝ թշնամի։-Հիւբշ. էջ 154, 512։


Թշուառ, աց

See full entry →

adj.

unfortunate, unhappy, miserable, pitiable, poor, wretched, pitiful;
disastrous, calamitous.

Etymologies (1)

, ի-ա հլ. «դժբախտ, ողորմելի վիճակում» Գ. մակ. ե. 21. որից թշուառանալ ՍԳր. թշուառացեալ Առակ. իէ. 10. թշուա-ռական ՍԳր. թշուառացուցանել Ես. լդ. I. թշուառութիւն ՍԳր. Եզն. թշուառաբան Մծբ. երեքթշուառեան Ճառընտ. Սկևռ. աղ. 23 Արծր. ևն։ Նոյն բառի երկրորդ ձևն է-չուառ «թշուառ» (որ կազմուած է թշ ձայնախմբի միացումից. հմմտ. ֆրանս. tch և գերմ. tscb =չ գրչութիւնները) Եզն. որից չուառական Դատ. և 27. Եւս. պտմ. չուառանալ ՍԳր. չուառութիւն Երեմ. դ. 19 Եզն. ևն։


Թոդան

See full entry →

s.

cuttle-fish.

Etymologies (1)

= Իտալ. tótano «մի տեսակ ծովային խե-ցեմորթ է. ֆր. calmar». անշուշտ նոր ժա-մանակի գիտական փոխառութիւն է։-Աճ.


Թոժիւն

See full entry →

s.

young one, little one;
— արջոյ, bear's cub;
cf. Կորիւն.

Etymologies (1)

= Անշուշտ նոյն է քրդ. toeža, toezang «գազանի կամ թռչունի ձագ» բառի հետ. բայց չդիտեմ թէ ի՛նչպէս պէտք է կապել այս ևոկու բառերն իրար հետ։-Աճ.


Թո՜ղ

See full entry →

adv. pron.

leave off ! come on ! save, excepting, besides that;
— անդր, set aside, leave out, pass over, nonsense! go! get away, or out! fy! pooh! — թէ, so much the more, more than, rather than;
— զայն, — զի, not only;
— լիք լինել, to be abandoned, outcast.

Etymologies (1)

Brosset, JAs. 1834, 369-406 սանս. tyas, վրաց. տեվ, տիա։ Müller SWAM 42, 329 զնդ. tərə, պհլ. vitartan, պրս. guδastan, իսկ 48, 425, միայն զնդ. tərə. Պատկ. Изслед. 14. լծ. հյ. ծոյլ։ Հիւնք. դոյլ բառից։ Meillet MSL 8, 163 սանս. tari «անց կենալ» բառի հետ։ Այս մեկնութիւնը ինքը MSL 9, 154 մերժե-լով՝ առաջարկում է թոյլ ձևի դէմ լեհ. tulic՝ «հանգստացնել, խաղաղել», սերբ. tuliti «մարել», սանս. tūsnfm «լուռ», հպրուս. tusnan «լուռ», հսլ. tunje «ի զուր, ձրի», սանս. tuchyás, հսլ. tusti, իսկ թողուլ ձևի դէմ հսլ. utoliti «խա-ղաղել, հանգստացնել», լիթ. tilti «լուռ լինել», հիռլ. tuilim «ննջեմ»։ Հիւբշ. մինչև անգամ չէ յիշած այս մեկնութիւ-նը։ Patrubány SA 1, 195 յն. δολός «խորամանկութիւն», լտ. dolus «նպա-տակ», անգսք. tal «խաբեբայութիւն», գերմ. Zahl «թիւ», Ziel «նպատակ» ևն. իսկ SA 2, 285 յն. τλὴναι, գոթ. ϑu-lan սռ. tuli. tolle, tolerāre, հսլ. toliti «մեղմանալ» ևն։ Pedersen, Հայ. դր. լեզ. 36 վերջինիս պէս։ Scheftelovitz BВ 29. 22 սանս. tulayati «բարձրաց-նել», լտ. tollo «բարձրացնել», հիռլ. tol «կամք», գոթ. ϑulan «համբերել», յն. έτλη «տանիլ, համբերել» ևն։ Բադ-րուպանեան ՀԱ 1907, 16 կարծում է որ tol արմատի վրայ աւելացած է նաև p՝ որ epi բառի համառօտութիւնն է. որով մևո արմատր լինում է p-tol։ Karst Յուշարձ. 419 թթր. tul, dul «մինակ, մերկ, լքուած, այրի կին»։ Պատահական նմանութիւն ունի վրաց. მოთულემა մոթուլեմա «дремать, նիրհել, թմրիլ. անհոգ լինել»։


Թոնիր, նրի, նրոյ

See full entry →

s.

eastern stove and oven, (tandoor).

Etymologies (3)

ը հ,. «գետնափոր փուռ» ՍԳր Կոչ. 103. Փիլ. լին. Նխ. ղևտ. Վրք. հց. Բ. 422 Վկ. գէ. 39. գաւառական ձևեր են՝ թոնդիր Վկ. գէ. 39 (ի հլ.), թոնդրուգ ԱԲ. այսպիսի ձևեր է ակնարկում նաև Մագ. թղ. 164 «Ջա-նուն տեղւոյն Թոնդրակս անուանեն, զի անու-նըդ այրեցման նշանակէ պատշաճ գոլ». Բառ. երեմ. էջ 121 ունի թորոն, թունտիր ձևերը

= Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև ամ-բողջ Արևելքում, որտեղից էլ անցել է Եւրո-պա։ Բոլորի մայրն է սեմականը, ուր գտնում ենք՝ ասուր. tinuru, ասոր. ❇ tanura, արամ. tannūrū, եբր. [hebrew word] tannūr, ա-րաբ. [arabic word] tannūr, յգ. [arabic word] tananir, ս. ասոր. t'änūirá հոմանիշները։ Սեմականնե-րից բառը անցել է իրանեաններին. այսպէս՝ զնդ. tanūra, սոգդ. tanúr, պհլ. tanur, պրս- [arabic word] tanūr։ Պարսկականից են փոխառեալ աֆղան. tanārah, բուխար. tanur, քրդ. ie-nūr, tendur, վրաց. თორნე թորնե, ուտ. թարնա, արևել. թրք. [arabic word] tanūr կամ [arabic word] tandur, չաղաթայ. [arabic word] tandir, օսմ. tandər. իսկ արաբերէնի միջոցով ֆրանս. athanor «քիմիական հնոց», tandour «թոնիր», սպան. atanor «փողրակ»։ Յայտնի չէ թէ հայերէնը ո՛ր լեզուից է փոխառեալ. որովհետև վերի ձևերից ո՛չ մէկին համապատասխան չէ՛ ճըշ-տիւ. Հիւբշման դնում է իրանեանից փոխա-հեալ, թէև առանց ապացոյցի։-Հիւբշ. 155։

ԳԴ առաջին անգամ համեմատեց պարսկերէնի հետ։ ՆՀԲ եբր. վրաց. և թրք. ձևերի հետ։ Մասեաց աղաւ. 1863, 79 կարծում է թէ հյ. գւռ. թոնտիր կազ-մուած է թրք. tandər ձևի նմանութեամբ։ Lag. Urgesch. 813 զնդ. tanūra ձևի պէս՝ սեմականից փոխառեալ։


Թոռակուռ

See full entry →

s.

awl;
packing-needle.

Etymologies (1)

«մախաթ կամ հերիւն» Հին բռ. Բառ. երեմ. էջ 121։ Սրա հետ հմմտ. թոռ «մախաթ», որ գիտէ միայն Տիրոյեան, Հան-րագրութ. 4Ո8.


Թութ, թթոյ

See full entry →

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

Etymologies (3)

= Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև բազմաթիւ լեզուների մէջ. բոլորի մայրն է ասոր. արամ. [hebrew word] tutā̄, որից փոխա-ռեալ են ն. ասոր. t'uit'ə, արաբ. [arabic word] tut կամ [arabic word] tūt, պհլ. tūt, պրս. [arabic word] tut, [arabic word] tuq ) tūδ, ուտ. թութ. -հայերէնը կարող է գալ թէ՛ ուղղակի արամերէնից և թէ պարսկերէնի մի-ջոցով. վերջինը աւելի հաւանական է։-Պարս-կերէնից են փոխառեալ նաև արևել. թրք [arabic word] tut, թրք. [arabic word] tut, [arabic word] tut, [arabic word] dut, թուշ. թութ, վրաց. თუთა թութա, օսս. թութա, չեչէն. dət, ինգուշ. dət, կումիկ. և լեզգ. թութ, եաքութ. tīt, հինդուստ. tut, tuta, գնչ. dut, tu, բոհեմ. dut, քրդ. tu, բոշա յութ (Հնութիւնք Ակնայ, էջ 62),-իսկ թուր-քերէնի միջոցով են ռուս. тутъ, սերբ. բուլ-գար. dud (Berneker 233). նյն. τοῦτια, լազ. մդութի, բոլորն էլ «թութ» նշանակու-թեամբ։-Հիւբշ. 155։

Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. tut բառի համեմատութիւնը։ Պրս. արաբ. և թրք. բառերի նոյնութիւնը յիշում է ՆՀԲ։-Lag. Urgesch. 822 պրս. բառի հետ։ Ղ. Աղայեան, Աղբիւր 1890, 275 ծառն ու բառը Չինաստանից տար-ծուած և Պարսկաստանի վրայով անցած հայոց։ Հիւնք. թութ դնում է թուզ բա-ռից, իսկ թրք. թութ փոխառեալ է հայե-րէնից։

նոռառիւտ անստոյգ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ էջ 264 «Ասէ ի Մակաբայեցւոց թէ յորժամ գնաց Յուդա ի պատերազմ և ունէին բազում փիղս և ի վերայ շինեալ աշտարակ. յայնժամ ցուցին զարիւն փղիցն, այսինքն զարիւն թթոյն, արիացան ի պատերազմ»։


Թուռ

See full entry →

s.

mouthful;
cf. Թուշ.

Etymologies (1)

. անստոյգ բառ. մէկ անգամ գործա-ծել է Փիլ. տեսակ. էջ 17 «Պատառս և թուռս մարդկան ուտելով». որի՞ց թռալիր՝ նոյնպէս մէկ անգամ գործածուած Ագաթ. «Գոչիցէ փքոցուռոյց լնդօք, թռալիր օդով, փողիցն այտմամբ»։-Բառ. երեմ. էջ 122 մեկնում է թուռս «թուշս»։ ՀՀԲ թուռ «այտ կամ թուշ», թռալիր «թշալիր, այսինքն ի թուշս լցեալ և կամ զթուշս լցուցանող և ուռուցանօղ, որպի-սի է օդն կամ փուքն, որ ի հարկանելն ուրուք զփողս՝ լցուցանէ զթուշն և զբերանն». ՆՀԲ թուռ «պատառ մեծ, լցուցիչ բերանոյ», թռա-լիր «բերանալիր որպես պատառով, լի և ուռուցիկ. և որ ինչ լնու զբերան իբրև զաա-տառ». ՋԲ թուռ «պատառ». թռալի՛ր «թուշե-րը լեցուն՝ ուռած», իսկ ԱԲ ըստ սովորու-թեան միացնելով երկուսը՝ թուռ «մեծ պա-տառ. 2. թուշ», թռալիր «թուշը լեցուն, թուշ լեցընող»։ Սրան պիտի պատկանի նաև հաս-կաթուռ «ատոք հասկով» Ագաթ. որ սակայն յայտնի չէ թէ ի՛նչպէս պէտք է միացնել նա-խորդներին։


Թուրծ, թրծոյ

See full entry →

s. adj.

cheek;
act of baking or burning bricks and earthen vessels;
cf. Թրծուն.

Etymologies (1)

Lidén, Arm. Stud. 33 իբրև բնիկ հայ՝ համեմատում է յն. τρώγω, ἔτραγον τρωϰτὸς «ուտել, լափել, կրծել» բառերի հետ, որոնց հնխ. արմատն է trog, աւս ձևը տուել է հյ. *թրուծ, շրջմամբ թուրծ, ինչպէս ունինք դուրգն<*դրուգն. նշա-նակութեան տարբերութեան համար հմմտ. ծամել բայից ծամելիք «ծնօտ, քունք»։ Նոյն արմատից է և արածել։


Թրմուս

See full entry →

s. bot.

lupine.

Etymologies (1)

(գրուած նաև թոմուզ, վրիաա-կով՝ թրմուղ, թրամուղ) «մի տեսակ բակլայ, lupinus sativus՝ Բժշ. Վստկ. 92, 93. նոյնը բորմ ձևով ունի Բռ. երեմ. յաւել. 567։


Թրուշայ, ից

See full entry →

s.

rag, tatter;
glass beads, rings;
trifles, toys.

Etymologies (1)

Բառարանները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ Հին բռ. «թրօշակ կամ թրուշակ. անարգ կամ անգէտ, և կարթ. կամ թրուանշա, անաետան»։-Բառ. երեմ. էջ 122 թրուանշայ «անպի-տան» և թրուշակ «անարգ»։-ՀՀԲ չունի թրուշայ, այլ սրա փոխարէն թրու՝ որ տես առանձին։-ՆՀԲ. «թուի դրօշ, պրս. տիրէֆշ, իբր փերթ կտաւոյ... որպէս և տիւրիյշէ՝ է ազգ թաշկինակի»։-ՋԲ «փերթ կտաւոյ, քուրջ. կամ տաշեղ և կամ ուլունք»։-ԱԲ «քուրջ, ուլունք, որ և իցէ չնչին՝ հասարակ բան».-իսկ ՀՀԲ-ի հաւատարիմ հետևորդ ՓԲ ան-գիտութեամբ նշանակել է թէ՛ թրու և թէ՛ թրուշայ ձևերը։-Հիւնք. ուղիղ է հասկանում «սուտ, շինծու մարգարիտ», սայց սխալ է մեկնում իբրև պրս. duiri sāh «թագաւորական մարգարիտ», ծաղ-րական մտքով (durr արաբերէն բառ է, ուստի մեզ հետ գործ չունի)։ ԳԲ էջ 534 ունի թրուշայ «քուրջ, ուլունք, որևիցէ չնչին հասարակ բան», իսկ էջ 397 դը-րուշայ «ադամանդի նմանող բաղադրու-թիւն, սրչայ, strass» իբրև գաւառական բառ, վերջինը շատ հետաքրքրական պի-տի լինէր, բայց կարծեմ սխալման ար-դիւնք է։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 421 պազենդ. տարեօշ, յգ. տարեօ շա՛ «աղ-քատ, տնանկ»։-Բոլորովին տարբեր է Երև. թրիշա «կտոր, մաս», որ փոխա-ռեալ է պրս. [arabic word] tiraša «տաշեղ» բառից։


Խամութ

See full entry →

s.

traces (harness).

Etymologies (1)

=Թթր. [arabic word] կամ [arabic word] qamut «ձիի լուծը. կիսաշրջանակաձև փայտ՝ որ կառքին լծուած ձիու վիզն են անցկացնում». նոյն է նաև կումուկ. xamutlar (յգ. lar մասնիկով միասին)։ Այս բառը փոխառեալ է սլաւա-կանից, ուր ունինք հսլ. chomuti, ռուս. xо-мутъ, ուկր. chomút, բուլգ. homut, hamut, homót, սերբ. hömut, չեխ. chomout, լեհ. chomat ձևերը։ Բայց սլաւական ընտանիքն էլ փոխառեալ է գերմանականից, հմմտ. մբգ. hamen, անգլ. hame, հոլլ. haam, ո-բոնք իբրև հնդևրոպական բառ կցւում են յն. ϰημός «բերանակապ կեմ» բառին։ Ա-ւելի ուշ՝ ԺԲ դարում՝ սլաւականից լետ են փոխառեալ մբգ. komat. գերմ. kumt kum-met, ինչպէս նաև լիթ. kamañtai, բոլորն էլ նոյն նշ. (Berneker 383 և 395, Kluge 200 և 285, Pokorny 1, 388)։-Աճ.


Խայթ, ի, ից

See full entry →

s. fig.

sting;
spur, goad, prickle;
incentive;
—ք մտաց, խղճի, remorse, stings of conscience, compunction.

Etymologies (1)

Տէրվ. Altarm. 28-30 խածանել ռա-ռի հետ նոյն արմատից (տե՛ս խած)։ Նոյն, Նախալ. 68 խիթ, խթել, սանս. knath, յն. ϰεντέω ձևերի հետ՝ հնխ. kant, knat «զարնել, հրել, խայթել» արմատից։ Մորթման ZDMG 26, 688 բևեռ. khaitian։ Հիւնք. և Թիրեաքեան, Կարնամակ, ծն. 88 խածանել բայից։ Ուղիղ մեկնեց Scheftelovitz BВ 28, 312, որ համեմատեց լտ. caedo ձևի հետ։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2. 87 շէթ արմատից։


Խայտ, ի, ից

See full entry →

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

Etymologies (2)

ՆՀԲ. Պատկ. Изслeд. էջ 15 և Bugge KZ 32, 47, IF 1, 450 իրար հետ լծորդ են դնում խայծ և խայտ։ Տէրվ. Altarm 27 խայտ, խայտալ, խայտուցք, խայ-տառան համեմատում է սանս. skand, լտ. Scando «վեր վազել, վեր բարձ-րանալ» ձևերի հետ։ Մորթման ZDMG 26, 588 բևեռ. khaitiani=հայ. խայտ։ Scheftelowitz BВ 29, 31 խալտ և խայծ=հնխ. khaidyo-։

, ի հլ. շէնքի վերաբերեալ անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Գանձարանում. վկայութիւնը տե՛ս խալարակայք բառի տակ։


Խան, ից

See full entry →

s.

dish, platter, tray;
basket, hamper;
crumbs;
raspings;
filings, chips;
*inn, hostelry.

Etymologies (1)

, ի. հլ. «ափսէ, սինի» ՍԳը. որից խանակիր «գլխի վրայ սեղանով կամ սինիով րան տանող» Նիւս. կազմ. գրուած խոն «սե-ղան» Բառ. երեմ. էջ 144։


Խառուղ

See full entry →

s.

dried grapes, raisins;
bun, plum-cake.

Etymologies (1)

. անստոյգ բառ. մէկ անզամ ու-նի Լմբ. ժբ. մարգ. էջ 19 (ովս. գ. 1). «Կտա-պրս չամչեղէնս... բայց եբրայեցին խառուղ խաղողոյ ասէ, այսինքն խորշակահար»։ Ակ-նարկուած հատուածի մէջ եբրայեցին ունի ❇ əšišā, [hebrew word] 'ənā im «կարկանդակ խաղողոյ» (այտինքն՝ խաղողի հիւթով պատրաստուած մի խմորեղէն)։ Եթէ հե-տևինք եբրայականին, խառուղ բառի ի-մաստը կլինի «կարկանդակ», բայց եթէ նկատի առնենք Լամբրոնացու բացատրու-թիւնը, ինչպէս պէտք է, կնշանակէ «խորշա-կահար»։ Ըստ այսմ էլ Բառ. երեմ. 140 դնում է խարուխ և խառուկ «խորշակահար»։


Խար

See full entry →

s.

grass, hay, forage;
food for cattle, pasture;
— or խառ, thorn;
—ի պտուղ, hips, haws.

Etymologies (1)

«այրել, դաղել». արմատ առանձին անգործածական, որից խարել «տաղել, այ-րել, կիզուլ» Ա. տիմ. դ. 2. Ոսկ. ես. և գաղ. Եփր. թգ. 434. Բուզ. Եւս. պտմ. եղեմնախար «եղեամով այրուած» Ագաթ. խարակել Բուզ. Ոսկ. մ. գ. 4 ? խարակիչ Ագաթ. խարան «երկաթով դաղած, վէրք» Ել. իա. 25. Եւագր. Ոսկ. յհ. ա. 37. Եւս. պտմ. խարոյկ «կրակ» ՍԳր. խարուկել Պիսիդ. Վեցօր. տող 164. խարուկածին Իմ. ժէ 5 ևն։ Արմատիս միւս ձևերն են խոր-(առանձին անգործածական), որից -ով մասնիկով՝ խորով (տե՛ս այս բա-ռը) և խարշ-ել՝ աճած շ աճականով (տե՛ս առանձին)։


Խարագուլ

See full entry →

s.

zool, species of locust, attacus.

Etymologies (1)

= Ասոր. [arabic word] xargəlā, xargālā, նոր ասոր. [hebrew word] xargūl, եբր. [hebrew word] xargōl, արաբ. [arabic word] harǰal «մորեխ», [arabic word] harjalat «մորեխների խումբ», սումեր. irgilum «մի տեսակ մորեխ» (Aut-ran, Sumér et ind. 156). արաբերէնից է փոխառեալ պրս. ❇ xarial «մի տեսաև անթև մորեխ», որ ըստ այսմ պէտք է ուղղեւ ❇ harjal։ Ասորի բառը գործածուած է ճիշտ Ղևտ. ժա. 22 հատուածի մէջ, ուստի և Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ տա-ռադարձութեամբ անցել է հայերէնի։ Բուն արմատն է սեմ. xgl, աճած xrgl «ցատկտել, քառարշաւ վազել (ձիու, մորեխի)»։-Հիւբշ. 304։


Խարափ

See full entry →

s.

ditch;
trap, snare.

Etymologies (1)

«գուբ, խորխորատ, որոգայթ»? մէկ անգամ ունի Եզն. էջ 111 «Ի նոյն խա-րափ անկեալ և աղանդոցն, զոր թշնամին իբրև զորոմն ի մէջ ցորենոյ սերմանեաց»։ Իբրև անստոյգ բառ ունի ՋԲ, որից և ԱԲ և ՓԲ։ Ա. Զամինեան (անձնական) սրբա-գրում է խարխափ. նոյնը Գալեմքեառեան իսկ Mariès, Եզնիկ, էջ 180 խարակ?


Խարբ, ից

See full entry →

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

Etymologies (4)

= Ասոր. [syriac word] xarbā «սուր, թուր» բա-ռից, որի ցեղակիցներն են եբր. [hebrew word] xe-reb «սուր, թուր», արաբ. [arabic word] harba «կռուի գործիք, նիզակ». ծագում են սեմական [hebrew word] xrb, արաբ. [other alphabet] harb «կռուիլ, պատերազ-միլ» կամ [arabic word] harraba «սրել» արմա-տից։-Հիւբշ. 304։

ՆՀԲ (վաղակաւոր բառի տակ) եբր. խէրպ։ Pictet II 134 սանս. krpānī լտ. scalprum «սուր գործիք, մկրատ, մանգաղ, նշտրակ» ևն։ Տէրվ. Altarm 29 անգսք. skarpr, հբգ. scarph, գերմ. Scharf, լատ. scalpere, յն. σϰοσπίζω, սանս. krpāna «թուր» բառերի հետ իբ-րև բնիկ հայ։ Lag. Arm. Stud. § 975 եբր. xereb, որի հետ նոյն է դնում յն. άρπη «մանգաղ» (հիմայ այս համեմա-տութիւնը սխալ է համարւում. յն. ἂρπη միացւում է լտ. sarpo «յօտել», հսլ. srúpū, ռուս. сepnъ, լեթթ. sirpe, հիռւ-serr «մանգաղ», հբգ. sarf, գերմ. Scharf «սուր» ևն բառերին. Boisacq 81, Walde 679)։

«ագահ և անյագ՝ ուտել-խմելու մէջ» Մաղաք. աբ. 24 (Վասն խարբ և անյագ ըմպելոյն իւրեանց. -այսպէս ունի տպ. Եմ. էջ 37. իսկ Պատկ. ունի խարաբ1). «մարմ-նաւոր ցանկութեան մէջ» Մխ. բժշ. 108 (Այ. նոզ որ գինի շատ խմեն և այնոց որ ի մեր-ձաւորութիւն խարբ լինին). «լիրբ, անա-ռակ, խառնակեցիկ» Մագ. թղ. 212-213 (Զիս համալուծ առնես որդւոյդ խեղկեալ խարբի։ Բ խարբի որգւոյդ ի գանգատ գնա), որից խարբութիւն «ագահութիւն ընչից, ըն. չաքաղցութիւն, զօշաքաղութիւն» Վստկ. էջ 6 (Զսղալանացն տտւգանս ըստ իւրաբան-չիւր յանցանացն չափով դնել ,որ ոչ վասն ատելութեան պակասեցուսցէ և խարբութեան աղագաւ առաւելուցու ի տուգանաց յափըշ-տակութիւն)։

ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։


Խարի

See full entry →

s. anat.

penis.

Etymologies (1)

ՆՀԲ Գաղիանոսի մէջ գտնելով «ան-կիւդա (կամ անկիւրա). խարի» բացա-տըրութիւնը, նոյն յն. բառը հասկացել է ἄγϰυρα «խարիսխ. 2. ամօթոյք», որով մեր խարի բառն էլ մեկնում է «արութիւն մառռու. առնի անդամ»։ Զգուշաւոր ՋԲ չունի այս բառը։ ԱԲ հետևում է ՆՀԲ-ի։ Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 117 ցոյց տուեց՝ որ Գաղիանոսի յիշած յն. բառը պէտք է հասկանալ ἀγχοῦσα, որով խա-րի բառին տրուած «առնի» նշանակու-թիւնը ջնջեց և մեկնեց վերի ձևով։ Bug-ge KZ 32, 9 անտեղեակ սրանից՝ հա-մեմատում է խարի «առնի» բառը պրս. ❇ xar «փուշ» բառի հետ, ենթադրե-ւով որ պրս. xar ունեցած է նաև «առ-նի» նշանակութիւնը, որից փոխառեալ են ալբան. kā̄r, karε, գնչ. kar «առնի»։


Խարձ, ից

See full entry →

s.

cane-brake, reedy fen;
thorny brake.

Etymologies (2)

, ի հլ. (կայ նաև խարձունք, -ձանց) «եղեգնուտ, շամբ» Բուզ. 118. Փիլ. լիւս. 129. Իմաստ 6Չ. Պտմ. աղէքս. 125. Մարթին. Վրդ. առ. 193. Վստկ. 78. նոյն է և խարշ «եղեգնաշամբ» Բառ. երեմ. 140։

ԳՒՌ (dialectal) ՀԲո։ս. § 1034 յիշում է խարձի Խտջ. «անպտուղ ծառեր, մանաւանդ անոնք՝ որոնց կը փաթթուի որթն»։-Նուպարեան, Բառ. ֆրանս. էջ 469 իբրև գւռ. բառ գիտէ խարձ «կանաչագեղ գուղձ հողի, gazons», բայց կարծեմ թիւրիմացութեան արդիւնք է։