second;
instant, moment;
the world, the universe;
Europe.
յն. ռօբի՛. ῤοπή, ἁκαρές momentum, nutus, ictus, libramentum. Մէտ ըշռոյ. մտումն. քթթել ական. վայրկեան. եւ Մանրագոյն չափ ժամանակի. մանրորդ.
Զչափ ժամանակացն անհամար րոպէիւք ժամուցն համարեցան. քանզի պէսպէս մասունս կոտորեցին զէրպէսն, այսինքն զթօթափել ական։ Րոպէ, այսինքն ական թօթափել։ Ժամս վայրկենաց եւ րոպէից. եւ այլն. (Վեցօր. -Զ։ եւ Շիր. ։)
Զի՞նչ է րոպէն. մասանց ժողովումն. զի յաւուրն երկու մասն պակաս է ընթացք լուսնին. եւ յերեսուն օրն՝ վաթսուն մասն, զոր րոպէ կոչեմք. (Սարկ. տոմար.։)
Մի ի վաթսուն մասանցն ունիվաթսունիցս վաթսուն րոպէ ... Ընդ աղօտ րոպէ ժամուն. (Վեցօր. ՟Զ։)
ՐՈՊԷ. Տիեզերք. շրջան աշխարհի. համօրէն ժամանակ, եւ Աշխարհ համօրէն. բովանդակութիւն էից. (լծ. լտ. օ՛րպիս ).
Րոպէից համայնից էից ի կուսից քառից։ Րոպէից համայնից ի կուսից քառից։ Րոպէից մաքրումն եւ ազատարար։ Րոպէից յոքնաթիւ մասանց բերկրութիւն. (Նար.։)
Րոպէից բառից տարերք։ Րոպէից տարերց մասունք. (Շ. միշտ էիդ.։ Երզն. երկն.։)
Րոպէից կազմիչ հոգին Աստուած։ Րոպէից տէրն օծանի։ Րոպէից բանաւորաց։ Րոպէից քառից կողմանց. (Տաղ.։ Գանձ.։)
Րոպէից արեգականն՝ զտիւն արար գիշերանման. (Շար.) մարթի ի կրկին նշանակութիւնս եւս հայել։
Կարճեալն բառիս Եւրոպէ. ռմկ. եւրոպիա. Εὑροπή Europia, Europe, -pa.
Զլիբիա (զափրիկէ) րոպէիւ հանդերձ, զկողմն ասիոյ. (Նար. խչ.։)