to bear sway, to reign over, to rule;
to become master, to seize, to conquer, to occupy, to hold, to possess, to subject;
to predominate;
to become subject, to pass under the rule or dominion of;
տիրելդ ամենեցուն, your power over all;
կամ տիրելո՞վ տիրեցես մեզ, or shall we be subject to your rule?
տիրեսցեն երկրին, they shall possess the earth;
տիրեցին նոցա առիւծքն, they were caught by lions;
յորժամ ի նիւթ ինչ տիրէ հուր, when any thing is set on fire;
ոչ տիրէին նմա տանջանքն, torture had no power over him;
դու տիրես զօրութեանց ծովու, thou rulest the proud waves;
արքայութիւն նորա ամենեցուն տիրէ, (his kingdom embraces all), all shall be subject to his kingdom.
Առ այր քո դարձ քո, եւ նա տիրեսցէ քեզ։ Միթէ թագաւորելով թագաւորեսցե՞ս ի վերայ մեր, կամ տիրելով սիրեսցես մեզ։ Տիրէ՛ր յարոէրայ մինչեւ ցձորն առնովնայ։ Տիրեցին նոցա ատելիք իւրեանց։ Տիրեսցէ նոցա ձեռն իմ։ Նա տիրէ ի վերայ ամենայն հեթանոսաց։ Արքայութիւն նորա՝ ամենեցուն տիրէ։ Դու տիրես զօրութեանց ծովու։ Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր, եւ այլն։ Տիրեցելոց (այսինքն տիրողաց) մերոյ աշխարհի. (Արծր. ՟Ա. 1։)
ՏԻՐԵԼ. Տեղի գտանել. յաղթահարել. զօրանալ. զայրանալ, այսինքն սաստկանալ. զօրել. ստնանել. գամագիա լինել.
Ոչ տիրեաց հուրն ի մարմինս նոցա։ Տիրեցին նոցա առիւծքն. (Դան. ՟Գ. 94։ ՟Զ. 24։)
Յորժամ կարի ցուրտն տիրիցէ. (Ոսկ. եբր.։)
Յորժամ ի նիւթ ինչ տիրէ հուր. (Մխ. երեմ.։)
Տիրեաց ի վերայ նոցա սրտմտութիւն բարկութեան նորա։ Տիրեաց ի նորա ցասումն բարկութեան. (Մծբ. ՟Գ. ՟Ժ՟Թ։)
Ջախջախէին անդամք սրբոյն. բայց սակայն ոչ տիրէին նմա տանջանքն. (Ճ. ՟Ա.։)
Աղաղակ անբաւ տիրեսցէ։ Մոռացօնք տիրեն. (Խոսր.։)
Բուռն քան զամենայն ախտս՝ յորժամ տիրէ. (Շ. մտթ.։)
Յայնժամ տիրէ նոցա սաստիկ կսկծումն։ Տիրէր մոռացումն բարեաց. (Լմբ. իմ.։)
Տիրեաց զղջումն. (Բրսղ. մրկ.։)
Այս բան համօրէն տիրել ոչ ունի, այլ միայն վասն որոյ գրեցաւ. (Իգն.։)
Անկանիլ ընդ տէրութեամբ այլոյ. լինել ընդ ձեռամբ.
Զիմանալի զիշխանն եւ զառաջնորդն եւ զնախկինն, յորմէ այլքն տիրին եւ վարին. (Փիլ. իմաստն.։)
Յորմանց խաբեցայ իբրեւ զյիմար, եւ յոմանց տիրեցայ իբրեւ զտկար. (Մաշկ.։)
Իսկ յասելն.
Տիրեցաւ սով ի քաղաքի անդ. (Եփր. թագ.) իմա՛ չէզոքաբար, զօրացաւ։