s.

anvil;
slab, paving or flag stone;
sheet of metal, plate.

s.

ἅκμων incus πλάξ tabula lata, planities, crusta lapidea. Հատոր կամ տախտակ կարծր նիւթոյ՝ երկաթի կամ քարեղէն, յորոյ վերայ կռանեն դարբինք. եւ որ ինչ նման է նմա ըստ ձեւոյ կամ կարծրութեան. Էօրս. (լծ. եւ լտ. սի՛լէքս. յն. խա՛լիքս. որ է գայլախազ. գայկան թաշը, որպէս եւ պրս. սըլայէ, քար՝ յորոյ վերայ լոսի ներկ. իսկ սալ, թ. է լաստ, լաստափայտ).

Սիրտ նորա սալացեալ է իբր զվէմ, եւ հաստատեալ կայ իբրեւ զսալ դարբնաց անշարժ. (Յոբ. ՟Խ՟Ա. 15։)

Մնացի իբրեւ զսալ դարբնաց անոստ՝ յամառեալ քարացեալ սրկիւ. (Նար. ՟Կ՟Գ։)

Բազումք ի դարբնաց բախեն զսալն։ Բազմութիւնք դարբնաց սալիւք եւ ուռումբք. եդեալ ի վերայ սալիցն, եւ ուռումբք ջարդեալ։ Որպէս կռանք՝ որ գան ի վերայ ոսկւոյ՝ մինչդեռ կայ ի վերայ սալի. (Խոր. ՟Բ. 58։ Փարպ.։ Իսիւք.։)

Հակառակէ եւ սալի. (Եփր. աւետար.։)

Գաղատոս յարծաթոյ ողորկութիւն զսալս քերեալ (ի պէտս արձանի). (Նիւս. ի թէոդոր.։)

Ոչ ի քարեղէն սալս գրեալ, ի քարեղէն գրեալ սալսն համակ խստութիւն քարոզէ քարասրտացն եւ չարաց. (Փարպ.։)

Սալ քարեայ դնեալ ի վերայ (գերեզմանին), եւ ծածկել. (Հ=Յ. սեպտ. ՟Ի՟Զ.։)

Հեշտասիրութեամբ խորտակեմք զսալսն, յորում գծագրեցաւ սուրբ հոգին յաւազանն։ Կոփել արժան է զսալն հոգւոյն (առ ի վերստին գրել). (Տօնակ.։)

Ասեն (վասն շինողաց աշտարակի), թէ սալք ոսկւոյ եւ արծաթոյ ի հիմանէ մինչեւ ցաւարտն դնէին շուջանակի. (Վրդն. ծն.։)

Գտի սալ մի կապարեայ, եւ վերացուցեալ իմ զսալն՝ գտի զսափորն. (Պիտառ.։)

• (սեռ. սալի Սիր. լը. 29, յետնա-բար ի հլ.) «տափակ քարի մեծ հատոր» Փարպ. Նիւս. Յայսմ. Տօնակ. «մետաղի մեծ կտոր» Վրդն. ծն. Պիտառ. «երկաթէ կոճղ որի վրայ դարբինը երկաթ է ծեծում» Յոբ. խա. 15. Սիր. լը. 29. Կոչ. 45. Փարպ. Խոր. որից սալաքար «կոկած կարծր քար» Եզեկ. իդ. 7, 8 (նոր ձևով՝ սալքար Օրբել. հրտր. Էմինի, էջ 169, սալքարուկ Սմբ. դատ. 124). սալակապ «գետինը սալայատակած» Կանոն, Վրդն. պտմ. սալայարկ «սալած, քար քա-շած» Նորագիւտ բ. մնաց. է. 3. սալարկ, սալարկել Յայսմ. սալայատակ Եղիշ. Շիր. Սարգ. ա. պետր.բ (ա տպ. էջ 249). սալա-նալ «քար կտրիլ» Յոբ. խա. 15. Բուզ. դ. 15. Ոսկ. յհ. ա. 1. սալասմբակ Մագ. սալուտ «քարքարոտ» Վստկ. 62. կնասալ յատակ Խոր. բ. 24. սալել «սալայատակ շինել, քար քաշել» (չունի ԱԲ) Հաւաք. 38, 60. Առաք. պտմ. էջ 499. սալայատակել (նոր բառ). յետնաբար կայ նաև սալարակապ «սալար-ևած» Յաւսմ. մըտ. 13. Մին. համդ. 63, որ կարծեմ թէ սալարկ բառի վրայից սխար կազմուած մի ձև է. (հմմտ. նաև Վն. սա-լարսել, սալարսուն).-Բարսեղ Վարագեցու յիշատ. 1591 թուից (Դիւան, Ժ. էջ 34) ունի ռՉևոևու եկեղեցւոյ սալարս», ուր սալարո կարող ենք թէ իբր եզ. առնել և թէ իբր յոգ. բայց այդ հատուածը ամբողջ Վանայ բար-բառով է։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. k'əlá-ձևից. հմմտ. սանս. çilá «քար, ժայռ», թերևս նաև հհիւս. hella «տափակ քար, շերտաքար», hallr «քար», գոթ. hallus «ջրի տակին խութեր». ուրիշ լեզուի մէջ չէ պահուած բառս։ Հայե-րէնի մէջ «դարբինի սալ» իմաստի զարգաց-ման համար հմմտ. սանս. áçman-«քար, ժայռ»=յն. ἀϰμων «դարբինի սալ» (Pokorny 1, 454 և 2, 593)։

• ՆՀԲ լծ. լտ. silex, յն. լά́λυς, որ է գայ-լախազ, պրս. սըլայէ՝ քար, յորոյ վե-րայ լոսի ներկ. իսկ թրք. սալ «լաստ, լաստափայտ»։ Խ. Յովհաննիսեան, Ար-ձագանք 1892, л 108 սալալատակ հա-նում է սալայ «կողով» բառից։ Հիւնք. սայլ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տը-ւաւ Bugge KZ 32, 24, որ անապահով է համարում Հիւբշ. 487, բայց ընռունում են Meillet, Esquisse 22, Brugmann Grdr. 2 I 173։ Մառ ЗВО 13, 0123 վը-րաց. սալի հոմանիշին ցեղակից։ Սան-տալճեան ՀԱ 1913, 406 խալտ. sal։ Պա-տահական նմանութիւն ունին սեմա-կաններից ասոր. [syriac word] sla, արաբ. [arabic word] sulla'. եբր. [hebrew word] selā' «քար, ժայռ»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Խտջ. Խրբ. Հմշ. Ղրբ. Մկ. Մշ. Սեբ. Սլմ. Վն. սալ, Սվեդ. սոզ, Ագլ. սօյլ, բոլորն էլ նշանակում են «մեծ և տափակ սալ քար», Զթ. սmլ «դար-ռինի սալ», իսկ Նբ. սալ «դարբինի սալի տակի յենարանը»։ Նոր առումներով են՝ Այն. «միակտուր քարէ փորուած հնձան», Վն. «վէգի ուռած կողմը», Ղրբ. «պանիրի՝ մածունի ևն հարթ ու պինդ շերտ»։ Նոր բա-ռեր են սալք «հնձանի մէջ խաղողը ճմռելու տեղը, որ քարից շինուած կրաշաղախ հարի տեղ է», սալաշար, սալարսել, սալարսուն, նալբանդ, սալքար, սալջարդ, սալհար. սա-լըրկապ։

• ՓՈԽ.-Վրաց. სალი սալի «ժայռ», որից სალი ვული սալի գուլի «քարասիրտ», სალა սալա «լեփ, տղայոց խաղալու տափակ և բոլորակ քար», թրք. գւռ. Տ. sal «սալքար» (Բիւր. 1899, 799), ուտ. սալ «նոյն նշ.»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աղերսալի

Աղերսալից

Անյուսալի, լւոյ, լեաց

Դասալիք

Դասալքութիւն, ութեան

Դարբնասալ

Դժուարորսալի

Զմռսալիր

Զմռսալից

Լուսալի

Լուսալիր

Կիսալիր

Կիսալոյս

Մսալի

Մսալիր

Մսալից

Յուսալի

Յուսալիր

Յուսալից

Որսալից

Voir tout