s.

cf. Պահայոյզ;
cf. Հմայեակ;
—ք, garrison, guard.

s.

προφύλαξ excubitor, praesidiarius φρούρος custos. Պահապան. պահպանօղ. պահակ. առաջապահ. պարեկապան.

Կացուցաք պահանորդս ի վերայ մեր ի տուէ եւ ի գիշերի առ ի յերեսաց թշնամեացն. (Նեեմ. ՟Դ. 9։)

Պահանորդ պահանորդի մի՝ զգիշերային տեսիլն պատմէր. (Եղիշ. դտ.։)

(Թագաւորն) ի պահանորդացն իւրոց ունի զերկիւղն. (տպ. ի պահնորդացն). (Ոսկ. յհ. ՟Բ. 32։)

Յոլովագոյնք ի պահանորդացն հմուտք գաւառին լինիցին. (Պղատ. օրին. ՟Զ։)

Ուր եւ բարձրագոյն տեղի իցէ՝ պահանորդացն ընդունող՝ իբրու մանաւանդ ամրագոյն. (անդ. ՟Ը։)

ՊԱՀԱՆՈՐԴ. որպէս Ուղտապան, ջորեպան, եւ այլն.

Զսփրիդս տո՛ւք ցպահանորդսն, եւ նոքա բերեն ձեզ զհացիկն. (Վրք. հց. ձ։)

ՊԱՀԱՆՈՐԴ. որպէս Գրապանակ հմայից. յուռութք. հմայեկ. համայիլ. φυλακτήριον phylacterium.

Արարից քեզ պահանորդս՝ զի մի՛ ակնհարեսցիս կամ ակնահարիս յումեքէ. (Հ=Յ. յուլ. ՟Ի՟Բ.։ եւ Հ. յուլ. ՟Ի՟Ա.։)