cf. Հակառակ.
ἑναντίος contrarius, oppositus. իբր Ներհակական. ներհակ. հակառակ. դէմ.
Ներհական մասանցն երեսաց առ ներհական մասունս լինիցի վերահասութիւն. (Պղատ. տիմ.։)
Կիր ինչ ներհական ի ներհականէ լինիցի պատճառէ. (անդ։)
ներհականօքն զներհականսն բժշկել պարտ է. (Պղատ. օրին. ՟Ա։)
Բայց է գոյացութեանցն՝ ոչինչ նոցա ներհական գոլ. քանզի նախկին գոյացութեանն զի՞նչ ինչ լիցի ներհական. (Արիստ. ստորոգ.։)
ներհական տարբերութիւնք, կամ պատահմունք. (Պորփ.։)
Ոչինչ է նմա ներհական։ Բարեաց պատճառ մի է. եթէ բարւոյ չար ներհական է, չարեաց պատճառ բազումք. (Դիոն. ածայ.։)
Ոչ է ներհական էութեան էութիւն. (Կիւրղ. գանձ.։)
Եւ զի ներհական խաւարի է լոյս, ուսման ինչ ոչ են պէտք. (Սարկ. քհ.։)
Վանել զներհական զօրութիւնս ոչ օծելոցն խաւարազգեստից. (Մաշտ.։)