cf. Հակառակ.
ἑναντίον contrarius, oppositus, adversus, adversarius. Տակեալ ի միւս կողմն. հակառակ, հակակայ ծայրէ ի ծայր. ընդդէմ. ընդդիմակ. եւ Հակառակորդ.
Զիա՞րդ ներհակք միաբանեսցին՝ բայց ի տարերց. (Սարկ. հանգ.։)
Ներհակացն գոլ ընդունական։ Ընդունական ներհակացն է(անհատն)՜ Ոչինչ թուի համանգամայն զներհակսն ընդունել. (Արիստ. ստորոգ.։)
Բարւոյն կամ ներհակին քեզ պատահելոյ. (Շ. թղթ.։)
Իմաստունք շնորհս բղխեն, եւ անմիտք զնորին ներհակն. (Նախ. ժող.։)
Է՛ նոցա առ ամենայն բան զներհակն մերձ դնել. (Իգն.։)
Յամենայն ներհակս, որ են ախտք եւ առաքինութիւնք, գնեսցուք ներհակով առաքինութեան զժամ շարժելոյ ախտին. (Վրք. հց. ՟Բ։)
Խափանեսցէ զամենայն ներհակս իշխանութեան. (Անան. եկեղ։)
Ներհակս ինձ զօրացուցի ապառումս եւ անկռուելիս։ Բազմահատուած էութիւն բնութեանս՝ ներհակք միմիեանց ի պատերազմի։ Ընդէ՞ր զինեցար ընդդէմ քո ներհակ. (Նար. ՟Ի՟Ա. ՟Ի՟Ե. ՟Խ՟Զ։)