reins, loin, haunch, flank.
ὁσφύς lumbus, coxa. պ. միան. Մսան. երանք. մէջք.
Զամենայն ճարպ նոցա առցէ, եւ զմկանն, եւ զճարպ թաղանթ քաղրթին։ Եւ առ զճարպն եւ զմկանն. (Ղեւտ. ՟Ե. 3։ ՟Ը. 25։ ՟Թ. 19։)
ՄԿԱՆՈՒՆՔ նանց, կամ ՄԿԱՆՔ, նաց. գ. յոքն. վերնոյն. Թիկունք. ողն. մէջք քամակին, կամ վերին երեսք միջաց. միջնողն. թիկնամէջ. որ եւ Նուս. (լծ. յն. նօ՛դօս ). կռնակ, քամակ, շալակ .... եւ նմանութեամբ՝ Վերին երեսք ջուրց. կոհակք իբրեւ կողք. կուտակեալ ալիք թիկնաձեւ. վըրան. ... νῶτος, -ον dorsum, tergum, regio lumborum, եւ ἑπάνω (մակ. ի վերայ) super, superficies.
Մկանունք ազգաց բազմաց, իբրեւ զջուր գոչեսցեն։ Ի վերայ ջուրցն մկանանց. (Ես. ՟Ժ՟Է. 12. (յն. թիկունք) եւ ՟Ժ՟Ը. 2. (յն. ի վերայ։) Սոյնպէս եւ յայլ գիրս՝ ըստ ՟Ա առման.)
Կոկորդիլոսի մկանանցն թեփ անարգել աղխեալք եւ կապեալք։ Դելփիսի զմանուկն բազում անգամ ի ծովեզերէն ի ներքս ի խորս ի վերայ բառնալով մկանանցն՝ վերամբարձ բերէր ի վերայ ալեացն. (Փիլ. լիւս.։)
Ոստէրոս կերպարանս պատենից գաղտակրի ունի ի միջնողունսն ... սկսանի բանալ զպատեանսն՝ զոր ունի ի մկանունսն ի նմանութիւն գաղտակրի. (Վեցօր. ՟Է։)
Մի՛ բեռինս անձանց մերոց կուտեսցուք, զոր բառնալն ծանր է, եւ ունելն զողորմելի, եւ թողուլն ի վերայ մկանանց՝ երիցս եղկելի. (Իսիւք.։)
Չտայցէ գամագիտ լինել իւղն այն ի մկանունս մեր՝ ունելեացն նորա. (Ոսկ. մ. ՟Գ. 11։)
Ծառայ՝ որ ընդ ունկն ոչ լսէ, ընդ մկանունսն տան լսել նմա (գանիւ). (Եզնիկ.։)
Նոյն է եւ ասելն.
Զի լուիցեն թիկամբք, զոր ոչ լուան ականջօք. (Վրդն. ծն.։)
cf. ՄՈՒԿՆ, մկունք, որ ըստ յետնոց՝ մկանունք։
եւ ըստ ՟Բ առման.
Ծովային մկանունքն (յն. թիկունք) զգուշութեամբ ունի զնաւարկութիւնն (ի գարնան) տարածեալ ալեօքն. (Ոսկ. ծն. ՟Ա։)
Ի վերայ մկանանց ծովուն բարձրացեալ՝ վերամբարձ շրջէի. (Փիլ. ի յովն.։)
Միշտ շարժելով որպէս նաւ ի վերայ մկանաց ջուրց. (Պղատ. օրին. ՟Է։)
Թռուցեալ ի վերայ ծովուն մկանաց (կամ մկանց ջուրցն) ալեաց կուտակելոց։ Ի վերայ մկանանցն (կամ մկանաց) ի լիւղ անցանէր ընդ գետն եփրատ. (Ագաթ.։)
Գնալ ի վերայ լոյծ մկանացն յորձանուտն ալեաց. (Պիտ.։)
Ի վերայ մկանաց կոհակալիր կուտակմանցն։ Ի վերայ անհաստատ մկանաց հոսանուտ ջուրց։ Պետրոս ի վերայ խոնաւական մկանանցն գնաց. (Արծր. ՟Դ. 11։ Իգն.։ Ոսկ. մտթ.։)
Քաղցրաշունչ սողոխ վէտս վէտս զմկանունսն ճօճեալ։ Ճեմեալ ճօճեալ ի վերայ վայելուչ ջուրցն մկանաց. (Վեցօր. ՟Դ. ՟Զ։)
Ծով՝ օրինակիմն իբրեւ ձի դիւրերասան ի ներքոյ քո ունի զմկանունսն (կամ զմկունսն). (Նիւս. երգ.։)
Ըստ ՟Ա. եւ ՟Բ. միանգամայն, կամ նմանութեամբ իւիք.
Ոտք նորա՝ որ կարող եղեն գնալ ի վերայ մկանաց ալեացն, զի մի՛ ընկղմեսցէ զնա, կարող էին կոխել զմկանունս թշնամեացն, զի մի՛ հանցեն զնա ի խաչ. (Եփր. համաբ.։)
Անօղթս այս (միջոցի երկնից), որ արարեալ է իբրեւ խորան, բարձեալ ունի ի վերայ մկանաց իւրոց զջուրսն. (Եփր. ծն.։)
Զկէսն (տիեզերաց) ի վեր ի մկանունս իւր (բարձեալ բերէ), եւ զկէսն ի խոնարհ. (Կիւրղ. ծն.։)