middling, intermediate;
middle, centre.
ὀ διὰ μέσου, μέσος medius, mediocris μεθόριος conterminus. Որ է ի մէջ երկուց սահմանաց կամ ծայրից. միջակային. սահմանակից. ընդ մէջ.
Զայն ինչ՝ որ այսոցիկ միջասահման է. (Պղատ. օրին. ՟Է։)
Երիվարօք՝ կատարելոց եւ մատաղատունկ եղելոց միջասահմանօք. (անդ. ՟Ը։)
Հոտոտելիք՝ միջասահման լաւացն եւ վատթարացն։ Զառ ի յերկրէ՝ միջասահման ամանակն. (Փիլ.)
Զբարեխառնն՝ սոցին միջասահման։ Ի միջասահմանին կալով վայրի։ Ի միջասահման ծովու եւ ցամաքի բաժին. (Պիտ.։)
Ասեն զքրքմէն, թէ միջասահման է. ոչ կարի հով, եւ ոչ կարի ջերմ, այլ ի չափու ունի զիւր զօրութիւնն. (Նար. երգ.։)
Նմանութիւն ինչ միջասահման (կամ միջնասահման) ստութեան եւ ճշմարտութեան։ Միջասահման կացոյց իմանալեացն եւ զգալեացս զփոքր կենդանիս զայս մարդ. (Սարգ. յկ. ՟Ե։ Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)
ՄԻՋԱՍԱՀՄԱՆ. գ. μέσον medium μεσόριον terminus medius inter fines. Սահման միջին. միջավայր. մէջն.
Չեւ եւս առողջացեալ են, այլ կազդուրեալ՝ միջասահման դեռեւս ունին զառողջութեան եւ զհիւանդութեան։ Փախի՛ր ի միջագետս, ի միջասահմանս առաքինութեան եւ չարութեան. (Փիլ.։)
Սա ի միջասահմանի կալով արուեստից միանգամայն եւ անարուեստութեանց. (Պիտ.։)
Ի դերջան եւ յեկեղեաց եւ ի միջասահմանս նոցա եղեւ կոտորումն. (Լաստ. ՟Ժ՟Զ։)
Եղեւ տէր մեր միջասահման հաւատոց եւ անհաւատութեան, զմինն յարուցանելով զօրութեամբ, եւ զմիւսն գլորելով տկարութեամբ. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)
Ընդ երեկսն՝ միջասահման է տուընջեան եւ գիշերոյ. (որ բերի եւ ի ՟Ա նշ) (Վրդն. ել.։)