to wound severely, to cover with wounds;
to prick the conscience.
Սաստկականն խոցելոյ. ἁποκεντέω, κατακεντέω, τιτρώσκω vulnero, configo, compungo եւ այլն. Խոցել ստէպ կամ բազմօք կամ սաստիկ.
Գայցեն անթլփատքն, եւ խոցոտելոցն։ Նետիւք խոցոտեսցի։ Զնաւսն այրեցին, եւ որ ի նոսա ապաստան եղեն՝ անդէա խոցոտեցին։ Ողջանդամք աւ առանց խոցոտելոյ ի պատերազմէ ելանէին։ Անկցին զնոսա։ Որդիք աղջկանց խոցոտեցին զնոսա։ Որպէսպատիցի մեղու ... եւ խոցոտեցին զձեզ։ Զբազումս տապաստարկեալ է նորա խոցոտելով։ Սկսաւ տէր խոցոտել զիս, բայց իսպառ մի՛ սպանցէ զիս։ Խոցոտեցէ զնա աղեղն պղնձի. (Յհ. կթ.։)
Ի խոցոտօղ մացառուտ փշոց. (Պիտ.։)
Նմանութեամբ ասի.
Ո՛չ զիս արդեանս աղէտք, քան եթէ անցելոցն քաջափառութեանցն յիշատակք խոցոտեն դժնդակք. (Պիտ.։)
Փշովք մեղաց յոգի խոցոտեալ. (Նար. ՟Խ՟Թ։)
Սատանայ ընդ խաւար խոցոտէ չար խորհրդովք։ Մինչեւ յե՞րբ անդամքս լեզուօք զիրեարս խոցոտեմք։ Ի քո անպատկառ կշտամբանաց եւ ի նախատելոյ միշտ խոցոտիմ. (Լմբ. իմ. եւ Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)
Որպէս Խայթել կամ խթել խղճի մտաց.
Ի խէթ խղճիս խոցոտիմ. (Նար. ՟Կ՟Զ։)
միտքս ի ներքուստ ստգտանօքն խոցոտէ։ Ուրա՛խ է յոչ խոչոտելն ի խղճէ մտացն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)