cf. Գծուծ.
ԳՁՈՒՁ կամ ԳԾՈՒԾ. εὑτελής, σμικρός , πενιχρός tenuis, vilis, frugalis, frivolus, rudis, pauperculus (լծ. հյ. կծծի. եւ արաբ. խէսիս, խէզէլէ) Անշուք. անպաճոյճ. աղքատին. որ ինչ լինի դոյզն ծախիւք. արհամարհ. փոքր. չնչին. փանաքի. դուզնաքեայ. անարգ. նուաստ. խոնարհ. փուճ.
Մի՛ առներ գձուձ զպտուղ ձեռաց քոց. (Սիր. ՟Լ՟Բ. 10։)
Տունք գձուձք։ Հանդերձ գձուձ։ Խարազնազգեացս, գծուծս եւ խոշորս։ Գծուծ կերպարանք։ Ի գձուձ հանդերձին տեսիլ։ Ի գձուձ քաղաքի ծնաւ. (Փիլ. Նիւս.։ Յհ. կթ.։ Ոսկ.։ Շ. մտթ.։ Նար.։ Մանդ.։)
Կարճ հասակաւ, եւ գծուծ (կամ գձուձ) տեսլեամբ. (Խոր. ՟Բ. 60։)
Գծուծ եւ տխրալից կարօտանօք զկենցաղս անցուցանեն (ծոյլք). (Պիտ.։)
Ձեւանալ կամ ունել զանձն խոնարհ եւ գծուծ. (Սարգ. յկ. է։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Անբովանդակելի, եւ գձուձ քան զորդիս մարդկան. (Սանահն.։)
Ըստ գիտութեան երկրաքարշք եւ գձուձք. (Անյաղթ պորփ.։)
Ձիաստաց ... գձուձ դուզնաքեայն. (Փիլ. ել. ՟Բ. 24։)
Ի գծուծ եւ ի փոքրատար սկտեղս մտաց մերոց. (Տօնակ.։)
Աղքատն գծուծ բանիւք զսիրտս թագաւորի ի վշտակցութիւն իւրեաց խոնարհեցուցանեն. (Կլիմաք.։)