to work, to take trouble, to toil, to labour.
κοπιάω, κάμνω, πονέω. laboro, fatigor. Աշխատ լինել. վաստակիլ. խոնջիլ. տառապիլ. աշխատիլ, յոգնիլ.
Եդ զուս իւր յաշխատել։ Աշխատեցար ի բազում ճանապարհորդութիւնս քո։ Յոր եւ աշխատիմ պատերազմեալ։ Որ ոչն աշխատի, եւ կերիցէ մի՛։ Հողագործին աշխատելոյ (այսինքն աշխատողի) պարտ է նախ ի պտղոյն վայելել։ Էին աշխատեալք եւ ցրուեալք իբրեւ զոչխարս. եւ այլն։
Աշխատեա՛ց ի մշակութիւին տանջանացդ. (Ագաթ.։)
Դու աշխատեա՛ց քեզ, եւ մի՛ զոք ձանձրացուսցես։ Աշխատեա՛ զի կեցցես։ Կեցցես կեցցես աշխատել դու. (Վրք. հց. ՟Զ։)
Զզօրութիւն բանիցն աշխատեցան յայտ յանդիման կացուցանել. (Կիւրղ. ծն.։)
Ուսմամբք աշխատեալք։ Վասն ասպետի մի՛ աշխատիք։ Յորդորայոյզ աշխատողացն. (Փարպ.։)
Ի սնոտիս վաստակեալ առ իս աշխատիս։ Տարակուսեալ աշխատող. (Նար. ՟Կ՟Թ. եւ ՟Խ՟Ը։)
Ողորմէր եւ եղուկ համարէր զաշխատեալսն (այսինքն զախտացեալսն). (Ոսկ. մ. ՟Բ. 28։)
Եւ աղօթքն հաւատովք փրկեսցեն զաշխատեալն (ցաւօք). (Յկ. ՟Ե. 15։)
Աշխատութեամբ ստանալ, եւ ստացեալ լինել. վաստըկիլ, վաստըկուիլ.
Խորհուրդս մարմնաւոր ջանիւ ոչ յայտնի, փորձով եւ առաջնորդութեամբ գրոց աշխատի. (Լմբ. պտրգ.։)
Աշխատիլ պարտ է մեզ յոյժ զգործս հոգւոց մերոց. (Վրք. հց. ՟Բ։)